comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՆԱԽԱԳԱՀ ԹՐԱՄՓԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՎՆԱՍԵԼ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՇԱՀԵՐԻՆ՝ ՊԱՐԶԱՊԵՍ ԷՐԴՈՂԱՆԻՆ ԳՈՀԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
[ARM]     [RUS]     [ENG]

ՆԱԽԱԳԱՀ ԹՐԱՄՓԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՎՆԱՍԵԼ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՇԱՀԵՐԻՆ՝ ՊԱՐԶԱՊԵՍ ԷՐԴՈՂԱՆԻՆ ԳՈՀԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հա­րութ ՍԱ­ՍՈՒ­ՆՅԱՆ

ՙԿա­լի­ֆոռ­նիա Կու­րիեր՚ թեր­թի հրա­տա­րա­կիչ և խմ­բա­գիր

Նա­խա­գահ Դո­նալդ Թրամ­փը լուրջ սխալ թույլ տա­լու եզ­րին է, վտան­գի են­թար­կե­լով Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի և ՆԱ­ՏՕ-ի այլ ան­դամ­նե­րի ա­պա­հո­վու­թյու­նը, ե­թե ո­րո­շի պատ­ժա­մի­ջոց­ներ չկի­րա­ռել Թուր­քիա­յի նկատ­մամբ ռու­սա­կան S-400 հր­թիռ­նե­րը ձեռք բե­րե­լու հա­մար, ո­րոնք ան­հա­մա­տե­ղե­լի են ՆԱ­ՏՕ-ի զի­նա­հա­մա­կար­գին և բա­ցա­հայ­տում են ա­մե­րի­կյան օ­դու­ժի նո­րա­գույն F-35 կոր­ծա­նիչ­նե­րի գոր­ծո­ղու­թյան գաղտ­նիք­նե­րը։

ԱՄՆ Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տը ե­րեք բա­նաձև է ըն­դու­նել, նա­խազ­գու­շաց­նե­լով Թուր­քիա­յին չգ­նել ռու­սա­կան հր­թիռ­նե­րը, և սպառ­նա­ցել է ար­գե­լել F-35 կոր­ծա­նիչ­նե­րի վա­ճառ­քը Թուր­քիա­յին։ Բա­ցի այդ, պետ­քար­տու­ղար Մայք Պոմ­պեոն և ազ­գա­յին անվ­տան­գու­թյան պաշ­տո­նյա­նե­րը հրա­պա­րա­կայ­նո­րեն հայ­տա­րա­րել են, որ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը խիստ պատ­ժա­մի­ջոց­ներ կկի­րա­ռի Թուր­քիա­յի նկատ­մամբ ռու­սա­կան հր­թիռ­նե­րի ձեռք­բեր­ման հա­մար։ Թրամ­փը, լի­նե­լով ան­վճ­ռա­կան մարդ և սեր տա­ծե­լով բռ­նա­պե­տե­րի և, հատ­կա­պես, Թուր­քիա­յի բռ­նա­կալ նա­խա­գահ Էր­դո­ղա­նի նկատ­մամբ, իր ա­մե­նագլ­խա­վոր խոր­հր­դա­կան­նե­րին և Կոնգ­րե­սի մե­ծա­մաս­նու­թյանն ան­տե­սե­լու եզ­րին է՝ թույլ տա­լով Թուր­քիա­յին խախ­տել ԱՄՆ պատ­ժա­մի­ջոց­նե­րի մա­սին օ­րեն­քը։
2019թ. հու­նի­սի 29-ին, երբ G-20-ի եր­կր­նե­րի ղե­կա­վար­նե­րը հան­դի­պե­ցին Ճա­պո­նիա­յի Օ­սա­կա քա­ղա­քում, Էր­դո­ղա­նը վեր­ջին հնա­րա­վո­րու­թյունն ու­ներ հա­մո­զե­լու Թրամ­փին չպատ­ժել Թուր­քիա­յին հր­թիռ­նե­րի ձեռք­բեր­ման հա­մար։ Ա­հա հատ­ված­ներ Թրամ­փի` լրագ­րող­նե­րի հետ հար­ցու­պա­տաս­խա­նից.
Լրագ­րող. ՙՊա­րոն Նա­խա­գահ, ի՞նչ եք ա­նե­լու S-400-նե­րի հետ։ Ար­դյոք ԱՄՆ-ը պատ­րաստ­վում է պատ­ժա­մի­ջոց­նե՞ր կի­րա­ռել, ե­թե նա ձեռք բե­րի դրանք՚։
Թրամփ. ՙԴե, մենք քն­նար­կում ենք դա։ Մենք բարդ ի­րա­վի­ճա­կում ենք, քա­նի որ նա­խա­գա­հին թույլ չի տր­վել գնել ՙՓեթ­րիոթ՚ հր­թիռ­ներ։ Ուս­տի, երբ նա գնել է մյուս­նե­րը՝ S-200-ներ կամ 400-ներ, երբ նա գնել է դրանք, նա ցան­կա­ցել է դա ա­նել, սա­կայն Օ­բա­մա­յի վար­չա­կազ­մը նրան դա թույլ չի տվել, մինչև որ նա գոր­ծարք է կն­քել այլ հր­թիռ­ներ ձեռք բե­րե­լու հա­մար։ Այս­պի­սով, նա գնում է այլ հր­թիռ, իսկ հե­տո հան­կարծ նրանք ա­սում են ՙԱյժմ դուք կա­րող եք գնել մեր հր­թի­ռը՚։ Դու չես կա­րող նման բան ա­նել։ Դա լավ չէ, լավ չէ՚։
Լրագ­րող. ՙԱր­դյոք դա նշա­նա­կում է, որ հնա­րա­վո՞ր է, այն­պես որ` կա­րո՞ղ եք...՚։
Թրամփ. ՙՄենք փնտ­րում ենք տար­բեր լու­ծում­ներ։ Դա խն­դիր է, դրա մա­սին հարց չկա։ Մենք փնտ­րում ենք տար­բեր լու­ծում­ներ։ Բայց նրան ար­գել­ված էր գնել, մինչև որ նա ա­սաց, թե ու­րիշ բան է գնում։ Իսկ հե­տո, երբ նա ու­րիշ բան է գնում, բո­լորն ա­սում են՝ ՙԼավ, Դուք կա­րող եք դա գնել։ Դուք չեք կա­րող այդ­պես գործ ա­նել։ Թուր­քիան ե­ղել է մեր ըն­կե­րը և նրանք ա­րել են, մենք միա­սին մեծ բա­ներ ենք ա­րել։ Մենք խո­շոր առևտրա­յին գոր­ծըն­կեր­ներ ենք։ Մենք պատ­րաստ­վում ենք ա­վե­լի խո­շոր դառ­նալ։ Ես կար­ծում եմ, որ 75 մի­լիար­դը քիչ է։ Կար­ծում եմ, որ շու­տով այն կլի­նի ա­վե­լի քան 100 մի­լիարդ դո­լար։ Դուք չեք կա­րող վար­վել մարդ­կանց հետ այն­պես, ինչ­պես Օ­բա­մա­յի վար­չա­կազմն էր ա­նում...՚։

Լրագ­րող. ՙԱր­դյոք ԱՄՆ-ը պատ­ժա­մի­ջոց­նե՞ր կկի­րա­ռի Թուր­քիա­յի նկատ­մամբ S-400-ի ձեռք­բեր­ման հա­մար՚։
Թրամփ. ՙՄենք հետևում ենք դրան։ Բայց դա եր­կի­մաստ է՝ դա երկ­կող­մա­նի փո­ղոց է։ Նրանք չեն վա­ճա­ռել նա­խա­գա­հին, նրանք թույլ չեն տվել նրան գնել հր­թի­ռը, ո­րը նա ցան­կա­ցել է գնել, ո­րը ՙՓեթ­րիոթն՚ էր։ Իսկ հե­տո, երբ նա գնեց ու­րի­շից, նա ա­սաց ՙԱյժմ մենք ձեզ կվա­ճա­ռենք ՙՓեթ­րիո­թը՚։ Այն­պես որ, ես պետք է ձեզ ա­սեմ՝ նա ՆԱ­ՏՕ-ի ան­դամ է, նրա հետ ես ըն­կե­րա­ցել եմ։ Պետք է ար­դա­րա­ցի վե­րա­բեր­վեք մարդ­կանց հետ։ Դուք հաս­կա­նում եք դա։ Դուք պետք է ար­դա­րա­ցի վե­րա­բեր­վեք մարդ­կանց հետ։ Եվ ես չեմ կար­ծում, որ նրա հետ ար­դա­րա­ցի վար­վե­ցին։ Չեմ կար­ծում, որ նրա հետ ար­դա­րա­ցի վար­վե­ցին՚։
Լրագ­րող. ՙԳն­դա­կը Ձեր դաշ­տում է, պա­րոն Նա­խա­գահ։ Դուք կա­նե՞ք։ Դուք եք ո­րո­շում կա­յաց­նո­ղը։ Պատ­ժա­մի­ջոց­նե՞ր կկի­րա­ռեք՚։
Թրամփ. ՙԼավ, կտեսն­վենք հյու­րա­նո­ցում, ժա­մը 3։30-ին...՚։
Լրագ­րող. ՙՊա­րոն Նա­խա­գահ, Դուք պատ­րաստ­վո՞ւմ եք հու­լի­սին մեկ­նել Թուր­քիա։ Դուք հու­լի­սին կմեկ­նե՞ք Թուր­քիա՚։
Թրամփ. ՙԻնչ-որ պա­հի ես կմեկ­նեմ Թուր­քիա։ Ինձ հրա­վի­րել են, և ես կմեկ­նեմ Թուր­քիա, ա­յո՚։
Լրագ­րող. ՙԱ՞յս տա­րի, պա­րոն Նա­խա­գահ։ Ա՞յս տա­րի կմեկ­նեք Թուր­քիա։ Հու­լի­սի՞ն կմեկ­նեք՚։
Թրամփ. ՙՄենք ամ­սա­թիվ չենք նշա­նա­կել՚։
Ապ­շե­ցու­ցիչ է, որ Թրամ­փը կողմ­նակ­ցում է թուրք ղե­կա­վա­րին ընդ­դեմ նախ­կին նա­խա­գահ Օ­բա­մա­յի, ԱՄՆ Կոնգ­րե­սի և սե­փա­կան ազ­գա­յին անվ­տան­գու­թյան պաշ­տո­նյա­նե­րի։ Երկ­րորդ, սուտ է, որ նա­խա­գահ Օ­բա­ման մեր­ժել է Թուր­քիա­յին վա­ճա­ռել ա­մե­րի­կյան ՙՓեթ­րիոթ՚ հր­թիռ­նե­րը։ Թուր­քիան չի ըն­դու­նել վա­ճառ­քի պայ­ման­նե­րը։
Ինչ­պես իր ո­րո­շում­նե­րից շա­տե­րում, Թրամ­փը կար­ծես թե իր անձ­նա­կան շա­հե­րը՝ մի քա­նի մի­լիոն դո­լա­րի ե­կա­մուտ՝ Ստամ­բու­լում Թրամ­փի եր­կու շեն­քե­րի վրա իր ա­նու­նը ու­նե­նա­լու հա­մար, վեր է դա­սում Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի ազ­գա­յին շա­հե­րից։ Ին­չո՞ւ էր նա բազ­միցս գո­վա­բա­նում բռ­նա­պետ և մար­դու ի­րա­վունք­նե­րի գլ­խա­վոր ոտ­նա­հա­րող Էր­դո­ղա­նին։
Այս հոդ­վա­ծը գրե­լու պա­հին ռու­սա­կան հր­թիռ­ներն ար­դեն ճա­նա­պար­հին էին դե­պի Թուր­քիա։ Ինչ­պի­սի՞ն կլի­նի Թրամ­փի վերջ­նա­կան ո­րո­շու­մը պատ­ժա­մի­ջոց­նե­րի վե­րա­բե­րյալ։ Ար­դյոք նա վտան­գի՞ կեն­թար­կի ՆԱ­ՏՕ-ի և Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի ազ­գա­յին շա­հե­րը՝ պար­զա­պես Էր­դո­ղա­նին գո­հաց­նե­լու հա­մար։ Ե­թե նա այդ­պես վար­վի, ես հու­սով եմ, որ ոչ մի ա­մե­րի­կա­հայ կամ որևէ ու­րիշ մե­կը չի քվեար­կի Թրամ­փի օգ­տին 2020 թվա­կա­նին...