comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԳԼ­ԽԱ­ՎՈՐ ՔԱՐ­ՏՈՒ­ՂԱՐ­ՆԵ­ՐԻ ՙՂԱ­ՐԱ­ԲԱՂ­ՑԻ՚ ԱՆՁ­ՆԱ­ԿԱՆ ԼՈՒ­ՍԱՆ­ԿԱ­ՐԻ­ՉԸ ՊԱՏ­ՄԵԼ Է` ԻՆՉ­ՊԵՍ Է ԲՐԵԺ­ՆԵ­ՎԻՆ ԵՎ Ա­ՍԱ­ԴԻՆ ՎԵՐՍ­ՏԻՆ ԼՈՒ­ՍԱՆ­ԿԱ­ՐԵԼ
[ARM]     [RUS]     [ENG]

ԳԼ­ԽԱ­ՎՈՐ ՔԱՐ­ՏՈՒ­ՂԱՐ­ՆԵ­ՐԻ ՙՂԱ­ՐԱ­ԲԱՂ­ՑԻ՚ ԱՆՁ­ՆԱ­ԿԱՆ ԼՈՒ­ՍԱՆ­ԿԱ­ՐԻ­ՉԸ ՊԱՏ­ՄԵԼ Է` ԻՆՉ­ՊԵՍ Է ԲՐԵԺ­ՆԵ­ՎԻՆ ԵՎ Ա­ՍԱ­ԴԻՆ ՎԵՐՍ­ՏԻՆ ԼՈՒ­ՍԱՆ­ԿԱ­ՐԵԼ

Հու­լի­սի 8-ին լրա­ցել է խոր­հր­դա­յին ու ռու­սա­կան ֆո­տոլ­րագ­րու­թյան վար­պետ Վլա­դի­միր Մու­սա­յե­լյա­նի 80-ա­մյա­կը, ով օ­րերս Ռու­սաս­տա­նի նա­խա­գա­հի հրա­մա­նագ­րով պարգևատր­վեց Պատ­վո շքան­շա­նով` ՙհայ­րե­նա­կան զանգ­վա­ծա­յին լրատ­վա­մի­ջոց­նե­րի զար­գաց­ման գոր­ծում ու­նե­ցած մեծ ա­վան­դի և բազ­մա­մյա բեղմ­նա­վոր գոր­ծու­նեու­թյան հա­մար՚:

 Վլա­դի­միր Մու­սա­յե­լյա­նը 1969թ.-ից մինչև 1982թ. ԽՄԿԿ ԿԿ գլ­խա­վոր քար­տու­ղար Լեո­նիդ Բրեժնևի անձ­նա­կան լու­սան­կա­րիչն էր:

Լու­սան­կա­րիչն ին­քը վեր­հի­շում է, որ Բրեժնևի հետ պա­տա­հա­կան է աշ­խա­տել սկ­սել, 1960-ա­կան թվա­կան­նե­րի վեր­ջին խոր­հր­դա­յին հան­րա­պե­տու­թյուն­նե­րով երկ­րի ղե­կա­վա­րի ա­ռա­ջին եր­կա­րատև շր­ջա­գա­յու­թյու­նից հե­տո:
ՙՎերջ­նա­կա­նա­պես հաս­կա­ցա, որ գլ­խա­վոր քար­տու­ղա­րի անձ­նա­կան լու­սան­կա­րիչն եմ դար­ձել, երբ Լեո­նիդ Ի­լյի­չը մեկ կամ, գու­ցե, մե­կու­կես տա­րի անց, հան­կարծ ա­սաց. ՙԿինս` Վիկ­տո­րիա Պավ­լով­նան, գի­տի քո մա­սին, Վո­լո­դյա, խնդ­րել է ա­մա­ռա­նոց գալ` ըն­տա­նի­քի լու­սան­կար­ներն ա­նե­լու՚: Դե, մտա­ծում եմ, փոր­ձան­քի մեջ եմ ըն­կել. մի բան է աշ­խա­տան­քը, ա­րա­րո­ղա­կար­գը, մեկ ու­րիշ` ըն­տա­նե­կան դի­ման­կար­նե­րը: Ինչ­պե՞ս կըն­դու­նեն: Իսկ ե­թե չհա­վա­նե՞ն՚,- պատ­մել է Վլա­դի­միր Մու­սա­յե­լյա­նը ՏԱՍՍ-ին տված հար­ցազ­րույ­ցում:
Լու­սան­կար­չի խոս­քով` Լեո­նիդ Բրեժնևի հետ աշ­խա­տան­քը խար­սխ­ված էր վս­տա­հու­թյան վրա, բայց ՙվրի­պում­ներ՚ աշ­խա­տան­քում նույն­պես պա­տա­հում էին:
Մու­սա­յե­լյա­նը վեր­հի­շում է, որ 1974թ. Լեո­նիդ Բրեժնևի և Սի­րիա­յի ղե­կա­վար Հա­ֆեզ Ա­սա­դի հան­դիպ­ման ժա­մա­նակ պարզ­վեց, որ ֆո­տոխ­ցի­կում ժա­պա­վեն չկա, ու ստիպ­ված էի ա­ռաջ­նորդ­նե­րին վերս­տին լու­սան­կա­րել:
ՙԵրբ հան­դի­պումն ա­վար­տին էր մո­տե­նում, Ա­լեք­սանդ­րո­վը (ար­տա­քին գոր­ծե­րի գծով օգ­նա­կան Անդ­րեյ Ա­լեք­սանդ­րով-Ա­գեն­տո­վը-խմբ.) ինձ կան­չեց. ՙՆերս մտի՜ր՚: Մտա, տես­նում եմ, Բրեժնևը և Ա­սա­դը նս­տած են կողք կող­քի: Լեո­նիդ Ի­լյի­չը հրա­մա­յեց. ՙԴե, Վո­լո­դյա, լու­սան­կա­րիր՚: Ժան­րա­յին լավ լու­սան­կար ստաց­վեց: Ես այն հե­տո գր­քում հրա­պա­րա­կե­ցի՚,- նշել է լու­սան­կա­րի­չը:
Վլա­դի­միր Մու­սա­յե­լյանն իր հար­ցազ­րույ­ցում պատ­մել է նաև ԽՍՀՄ-ում և ԱՄՆ-ում ա­մե­րի­կա­ցի նա­խա­գահ Ռի­չարդ Նիք­սո­նի հետ Բրեժնևի ու­նե­ցած հան­դի­պում­նե­րի, ինչ­պես նաև Նա­հանգ­նե­րում աշ­խա­տե­լու ա­ռա­ջար­կի մա­սին:
Բրեժնևի վախ­ճան­վե­լուց հե­տո Մու­սա­յե­լյանն աշ­խա­տել է նաև ԽՄԿԿ ԿԿ ու­րիշ գլ­խա­վոր քար­տու­ղար­նե­րի` Յու­րի Անդ­րո­պո­վի, Կոնս­տան­տին Չեր­նեն­կո­յի և Մի­խա­յիլ Գոր­բա­չո­վի հետ: Նրա խոս­քով` ա­մե­նադժ­վարն Անդ­րո­պո­վի և Գոր­բա­չո­վի հետ աշ­խա­տելն էր, ո­րոնք լու­սան­կար­նե­րի վե­րա­բե­րյալ սե­փա­կան ըն­կա­լում­ներն ու­նեին:
Վլա­դի­միր Մու­սա­յե­լյա­նը ծն­վել է 1938թ. Մոսկ­վա­յում` հայ-ռու­սա­կան ըն­տա­նի­քում. հայ­րը սե­րում էր Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղից, մայ­րը ռու­սու­հի էր: Չնա­յած նրան, որ դպ­րոցն ա­վար­տե­լուց ան­մի­ջա­պես հե­տո Մու­սա­յե­լյանն աշ­խա­տան­քի է ան­ցել ա­վիա­ցիոն գոր­ծա­րա­նում, նա ման­կու­թյու­նից մեծ սեր ու­ներ լու­սան­կար­չու­թյան հան­դեպ: Նրա պատ­մե­լով` իր ա­ռա­ջին լու­սան­կար­ներն ա­րել է ռազ­մա­ճա­կա­տից հոր բե­րած լու­սան­կար­չա­կան ա­պա­րա­տով:

www.rusarminfo.ru