comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԴԱ­ՎԻԹ ԳԱ­ՐԵ­ՋԻ – ՆԱ­ԽԻ­ՋԵ­ՎԱՆ. ՀԱՅ­ԿԱ­ԿԱՆ ՀԵՏՔ
[ARM]     [RUS]     [ENG]

ԴԱ­ՎԻԹ ԳԱ­ՐԵ­ՋԻ – ՆԱ­ԽԻ­ՋԵ­ՎԱՆ. ՀԱՅ­ԿԱ­ԿԱՆ ՀԵՏՔ

Մա­րի­նա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Ադր­բե­ջա­նի հետ սահ­մա­նին գտն­վող Դա­վիթ Գա­րե­ջի վրա­ցա­կան վան­քի շուրջ տի­րող ի­րա­վի­ճա­կի մա­սին մա­մու­լում հա­ղոր­դագ­րու­թյուն­ներ են հայ­տն­վում նա­խան­ձե­լի պար­բե­րա­կա­նու­թյամբ։ Սահ­ման­նե­րի դե­լի­մի­տա­ցիա­յից (սահ­մա­նագծ­ման) զատ այդ հար­ցում շատ ա­վե­լի էա­կան է պատ­մամ­շա­կու­թա­յին աս­պեկ­տը, ո­րը կող­մե­րից մե­կը նր­բան­կա­տո­րեն շր­ջան­ցում է, իսկ մյու­սը՝ ագ­րե­սիվ կեր­պով բոր­բո­քում՝ չթաքց­նե­լով քրիս­տո­նեա­կան հու­շար­ձա­նը վեր­ջին հաշ­վով յու­րաց­նե­լու մտադ­րու­թյուն­նե­րը։ Դեռ ա­վե­լին, շա­րու­նակ տպա­վո­րու­թյուն է ա­ռա­ջա­նում, որ պար­բե­րա­բար տե­ղի ու­նե­ցող մի­ջա­դե­պե­րի մե­ղա­վո­րը վրա­ցա­կան կողմն է, որն, ըստ էու­թյան, հայ­տն­վել է եր­կու կրա­կի ա­րան­քում. հարևան թուր­քա­կան պե­տու­թյուն­նե­րից տն­տե­սա­կան և ինչ-որ չա­փով քա­ղա­քա­կան կախ­վա­ծու­թյան և վրաց ժո­ղովր­դի հա­մար սր­բա­զան նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող հու­շար­ձանն ի­րենց վե­րահս­կո­ղու­թյան տակ պա­հե­լու ձգտ­ման։

Ժա­մա­նակ առ ժա­մա­նակ մա­մու­լում հա­ղոր­դում են վան­քի շուրջ լար­վա­ծու­թյան նոր շր­ջա­դար­ձի մա­սին, ո­րը, որ­պես կա­նոն, հրահ­րում է հենց ադր­բե­ջա­նա­կան կող­մը։
Մեկ-եր­կու շա­բաթ ա­ռաջ վան­քի շուրջ նո­րից լար­վա­ծու­թյուն էր ա­ռա­ջա­ցել. Բա­քուն մի խումբ վրաց քա­ղա­քա­ցի­նե­րի մե­ղադ­րել է սահ­ման­նե­րը խախ­տե­լու և սահ­մա­նա­պահ­նե­րի վրա հար­ձա­կում գոր­ծե­լու մեջ։ Գոր­ծը հա­սել է նրան, որ Վրաս­տա­նի դես­պա­նին Բաք­վի ԱԳՆ են կան­չել. գե­րա­տես­չու­թյունն այդ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը ո­րա­կել է որ­պես ՙեր­կու եր­կր­նե­րի միջև առ­ճա­կատ­մանն ուղղ­ված սադ­րանք՚։ Մինչ­դեռ, ինչ­պես հայտ­նել է վան­քում աշ­խա­տող ու­ղեկ­ցորդ­նե­րից մե­կը, մի­ջա­դե­պի պատ­ճառ է դար­ձել այն փաս­տը, որ ադր­բե­ջան­ցի սահ­մա­նա­պահ­ներն ա­ռանց թույ­լտ­վու­թյան սկ­սել են ե­կե­ղե­ցուց սր­բա­պատ­կեր­նե­րը դուրս տա­նել, ինչն էլ տե­ղի բնա­կիչ­նե­րի և ուխ­տա­վոր­նե­րի բո­ղոքն է հա­րու­ցել։ Ա­սել է թե՝ մի­ջա­դե­պը դար­ձյալ ադր­բե­ջա­նա­կան կողմն է հրահ­րել, բայց ստաց­վում է, որ մե­ղա­վոր­նե­րը նո­րից վրա­ցի­ներն են։
Ընդ ո­րում, Վրաս­տա­նի ՆԳՆ սահ­մա­նա­յին ոս­տի­կա­նու­թյան պե­տի տե­ղա­կալ Թեյ­մու­րազ Կու­պա­տա­ձեն վան­քի խցե­րից սր­բա­պատ­կեր­նե­րի դուրս բե­րու­մը բա­ցատ­րել է այն հան­գա­ման­քով, թե… ադր­բե­ջան­ցի սահ­մա­նա­պահ­նե­րը, իբր, խիստ ՙմտա­հոգ­ված՚ էին նրանց պահ­պա­նու­թյամբ։ ՙՆրանք պար­զա­բա­նել են, որ սր­բա­պատ­կեր­նե­րը կա­րող էին վնաս­վել ե­ղա­նա­կի վատ­թա­րաց­ման պա­րա­գա­յում, ինչ­պես քա­մու, այն­պես էլ անձրևի ժա­մա­նակ, և, որ­պես­զի նրանց հաս­ցեին մե­ղադ­րանք­ներ չհն­չեն, թե նրանք են սր­բա­պատ­կեր­նե­րը վնա­սել, դրանք Հա­րու­թյուն վանք են բարձ­րաց­րել ու մեր սահ­մա­նա­պահ­նե­րին փո­խան­ցել՚,- ա­սել է Կու­պա­տա­ձեն։
Պետք է են­թադ­րել, որ այդ տա­րած­քում մինչ օրս ո՜չ քա­մի­ներ, ո՜չ անձրևներ չեն ե­ղել, ո­րոնք կա­րող էին ՙսր­բա­պատ­կեր­նե­րը վնա­սել՚: Խո­սել այն մա­սին, որ մշա­կույ­թի պահ­պա­նու­թյան հա­մար ՙմտա­հո­գու­թյուն՚ են ցու­ցա­բե­րել մի երկ­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, ո­րի զին­ծա­ռա­յող­նե­րը տա­սը տա­րուց քիչ ա­վե­լի ա­ռաջ լկ­տիա­բար և ա­նո­ղո­քա­բար լին­գե­րով ու կռան­նե­րով ա­վե­րե­ցին Հին Ջու­ղա­յի հայ­կա­կան բա­ցա­ռիկ խաչ­քա­րե­րը, ար­դեն ա­վե­լորդ էլ է, քա­նի որ բա­ցատ­րու­թյուն­ներն ա­ռանց այդ էլ ան­հե­թեթ և բա­ցա­հայ­տո­րեն ծի­ծա­ղե­լի են թվում։
Հաշ­վե­հար­դա­րի կամ հայ­կա­կան մշա­կույ­թի ժա­ռան­գու­թյան յու­րաց­ման հան­ցա­վոր փոր­ձը պետք է վրա­ցա­կան կող­մին ա­ռանձ­նա­պես զգու­շա­վոր դարձ­նի` մատ­նա­ցույց ա­նե­լով մշա­կու­թա­յին ցե­ղաս­պա­նու­թյան ադր­բե­ջա­նա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան հս­կա­յա­կան վտանգ­նե­րը: Ա­ռա­վել ևս, որ Բաք­վում, այլ փաս­տարկ­ներ չու­նե­նա­լու պատ­ճա­ռով, կր­կին գոր­ծի են դնում աղ­վա­նա­կան գոր­ծո­նը` բազ­միցս ի­րենց հան­դուգն հա­վակ­նու­թյուն­նե­րում հաս­նե­լով ընդ­հուպ մինչև Թբի­լի­սի:

 


Յուր ժա­մա­նակ, երբ Ադր­բե­ջա­նը պե­տա­կան մա­կար­դա­կով բա­ցեի­բաց Նա­խիջևա­նում ոչն­չաց­րեց հայ­կա­կան մշա­կույ­թի ժա­ռան­գու­թյու­նը` բա­ռի բուն ի­մաս­տով հո­ղին հա­վա­սա­րեց­նե­լով միջ­նա­դա­րյան գե­րեզ­մա­նո­ցը, հան­ցա­գործն ան­պա­տիժ մնաց` այդ թվում նաև Հա­յաս­տա­նի քրիս­տո­նյա հարևան­նե­րի, ա­ռա­ջին հեր­թին` Վրաս­տա­նի և Ռու­սաս­տա­նի կող­մից պատ­շաճ ար­ձա­գան­քի բա­ցա­կա­յու­թյան պատ­ճա­ռով: Վրա­ցա­կան մշա­կույ­թի նշա­նա­վոր հու­շար­ձան­նե­րի հան­դեպ ներ­կա ոտ­նձ­գու­թյուն­նե­րը որ­պես վկա­յու­թյուն այն բա­նի, որ սե­փա­կան ժա­ռան­գու­թյուն չու­նե­ցող Ադր­բե­ջա­նը փոր­ձում է աշ­խար­հի մշա­կու­թա­յին քար­տե­զի վրա հաս­տատ­վել երբևէ ի­րեն չպատ­կա­նած հու­շար­ձան­նե­րի հաշ­վին` դրա լա­վա­գույն ա­պա­ցույցն են:
Ինչ­պես ար­դա­րա­ցիո­րեն նշել է հայ­կա­կան կայ­քե­րից մե­կում վեր­ջերս հրա­պա­րակ­ված հոդ­վա­ծի հե­ղի­նա­կը` ՙվրա­ցի­նե­րը պետք է ադր­բե­ջան­ցի գիտ­նա­կան­նե­րին ե­րախ­տա­պարտ լի­նեն նրա հա­մար, որ նրանք Դա­վիթ Գա­րե­ջի վան­քը որ­պես աղ­վա­նա­կան հու­շար­ձան են ճա­նա­չում: Դա փր­կել է վան­քը, հա­կա­ռակ դեպ­քում այն կոչն­չաց­նեին, ինչ­պես ոչն­չաց­րե­ցին Նա­խիջևա­նի խաչ­քա­րե­րը՚:
Մինչ­դեռ Բաք­վում ար­դեն սո­վո­րա­կան դար­ձած հնարքն են գոր­ծի դրել` հայ­տա­րա­րե­լով վան­քի շուրջ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում ՙհայ­կա­կան հետ­քի՚ մա­սին: Ադր­բե­ջա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նախ­կին նա­խա­րար Թո­ֆիկ Զուլ­ֆու­գա­րո­վը հայ­տա­րա­րել է, որ ՙտե­ղի ու­նե­ցա­ծի (նկա­տի ու­նե­նա­լով վեր­ջին մի­ջա­դե­պը – Մ.Գ. ) շա­հա­ռու­նե­րը, և հնա­րա­վոր է, նաև պատ­վի­րա­տու­նե­րը հա­յե­րը և Ռու­սաս­տա­նի հա­յա­մետ ու­ժերն են, ո­րոնց նպա­տա­կը Ադր­բե­ջա­նի հա­մար Վրաս­տա­նում ՙերկ­րորդ ճա­կա­տի՚ բա­ցումն է՚: Դրա­նով իսկ պաշ­տո­նա­թող դի­վա­նա­գե­տը, ո­րը վա­ղուց ար­դեն փոր­ձում է իշ­խա­նու­թյուն­նե­րի ու­շադ­րու­թյու­նը հրա­վի­րել սե­փա­կան ան­ձի հան­դեպ` ԱԳՆ-ում պաշ­տո­նի տես­քով ո­ղոր­մու­թյան ակն­կա­լի­քով, հույս ու­նի միան­գա­մից եր­կու նա­պաս­տակ սպա­նել. յուղ լց­նել ռուս-վրա­ցա­կան դի­մա­կա­յու­թյան կրա­կի վրա, բայց շր­ջա­հա­յա­ցո­րեն դրա­նում մե­ղադ­րե­լով ոչ թե հենց ռու­սա­կան կող­մին, այլ ՙՌու­սաս­տա­նի հա­յե­րին ու հա­յա­մետ ու­ժե­րին՚:
Նախ­կին դի­վա­նա­գե­տի այս ան­հե­թե­թու­թյու­նը դժ­վար թե ար­ժե մեկ­նա­բա­նել: Բայց Դա­վիթ Գա­րե­ջի վան­քի շուրջ տե­ղի ու­նե­ցող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի մեջ ՙհայ­կա­կան հետ­քի՚ առ­կա­յու­թյու­նը փաս­տելն իս­կա­պես անհ­րա­ժեշտ է: Այդ հետ­քը ձգ­վում է ոչ միայն Հին Ջու­ղա­յից, որ­տեղ 2007թ. վերջ­նա­կա­նա­պես ոչն­չաց­վե­ցին հայ­կա­կան գե­րեզ­մա­նոց­նե­րը և խաչ­քա­րե­րը, ոչ միայն ամ­բողջ Նա­խիջևա­նի հայ­կա­կան հո­յա­կերտ հու­շար­ձան­նե­րից, այն­պես էլ ան­տոհմ բար­բա­րոս­նե­րի իշ­խա­նու­թյան տակ հայ­տն­ված մնա­ցյալ հայ­կա­կան տա­րածք­նե­րից: Այդ հետ­քը ձգ­վում է, օ­րի­նակ, նաև Շու­շիից, որ­տեղ խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին հայ­կա­կան ճար­տա­րա­պե­տա­կան բազ­մա­թիվ հու­շար­ձան­ներ ու տա­ճար­ներ ա­վեր­վե­ցին, իսկ Ղա­րա­բա­ղյան պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին Ղա­զան­չե­ցոց Ա­մե­նափր­կիչ վե­հա­շուք ե­կե­ղե­ցին զեն­քի պա­հես­տի վե­րած­վեց` այն հաշ­վար­կով, որ հայ­կա­կան ու­ժե­րը չեն ար­կա­կո­ծի ու չեն ոչն­չաց­նի ի­րենց իսկ մար­գա­րի­տը:
Ադր­բե­ջա­նի քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ նման ՙհայ­կա­կան հետ­քե­րը՚, մաս­նա­վո­րա­պես` զավ­թած տա­րած­քում հայ­կա­կան ներ­կա­յու­թյան պատ­մամ­շա­կու­թա­յին վկա­յու­թյուն­նե­րի հան­դեպ ա­նո­ղոք վե­րա­բեր­մուն­քի և քա­ղա­քա­կան նպա­տակ­նե­րով դրա ոչն­չաց­ման հա­մա­տեք­սում, բազ­միցս են դրսևոր­վել: Եվ ե­թե Վրաս­տա­նը չի ցան­կա­նում իր մար­գա­րի­տը կորց­նել, նա պետք է ա­մե­նասևե­ռուն ու­շադ­րու­թյու­նը դարձ­նի այդ ՙհետ­քի՚ վրա` որ­պես հի­շե­ցում այն բա­նի, թե հատ­կա­պես ան­խու­սա­փե­լիո­րեն ինչ տե­ղի կու­նե­նա ի­րենց նախ­նի­նե­րի ժա­ռան­գու­թյու­նից հրա­ժար­վե­լու և Ադր­բե­ջա­նի հան­ցա­վոր ծրագ­րե­րը խրա­խու­սե­լու պա­րա­գա­յում:

www.golosarmenii.am