comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՋ ՁԵՌՔԸ ՉԳԻՏԻ` ԻՆՉ Է ԱՆՈՒՄ ՁԱԽԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՋ ՁԵՌՔԸ ՉԳԻՏԻ` ԻՆՉ Է ԱՆՈՒՄ ՁԱԽԸ

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 Օ­րերս Լյուք­սեն­բուր­գում տե­ղի է ու­նե­ցել ԵԱՀԿ Խոր­հր­դա­րա­նա­կան վե­հա­ժո­ղո­վի (ԽՎ) ա­մա­ռա­յին նս­տաշր­ջա­նը, որն ըն­դու­նել է ամ­փո­փիչ բա­նա­ձեւ։ Ադր­բե­ջա­նա­կան քա­րոզ­չու­թյու­նը հա­մա­րում է, որ հա­ջող­վել է Հա­յաս­տա­նի նկատ­մամբ հաս­նել ՙդի­վա­նա­գի­տա­կան եւս մեկ հաղ­թա­նա­կի՚։

Փաս­տաթղ­թում տեղ է գտել ձե­ւա­կեր­պում, ըստ ո­րի՝ ԵԱՀԿ ԽՎ-ն ա­ջակ­ցում է Ուկ­րաի­նա­յի, Վրաս­տա­նի, Մոլ­դո­վա­յի եւ Ադր­բե­ջա­նի ինք­նիշ­խա­նու­թյա­նը եւ տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյա­նը։ Մինչ­դեռ կա­ռույ­ցում հա­յաս­տա­նյան պատ­վի­րա­կու­թյու­նը մեկ­նա­բա­նել է, որ բա­նա­ձե­ւի նախ­նա­կան տար­բե­րա­կում խոսք է ե­ղել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի եւ հա­րա­կից յոթ շր­ջան­նե­րի ՙօ­կու­պա­ցիա­յի՚ մա­սին, ո­րը հա­ջող­վել է հա­նել վերջ­նա­կան տեքս­տից։ Բա­ցի այդ, բա­նա­ձե­ւի նա­խըն­թաց կե­տում շեշտ­ված է, որ ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյու­նը պետք է կար­գա­վոր­վի խա­ղաղ-բա­նակ­ցա­յին ճա­նա­պար­հով՝ հա­մա­ձայն Հել­սին­կյան եզ­րա­փա­կիչ ակ­տի ե­րեք՝ ու­ժի կամ ու­ժի սպառ­նա­լի­քի բա­ցառ­ման, տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան եւ ժո­ղո­վուրդ­նե­րի ի­րա­վա­հա­վա­սա­րու­թյան ու ի­րենց ճա­կա­տա­գի­րը տնօ­րի­նե­լու ի­րա­վուն­քի, սկզ­բունք­նե­րի հի­ման վրա։
Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­ներն ու այդ երկ­րի փոր­ձա­գի­տա­կան հան­րու­թյու­նը հա­մա­ռո­րեն ան­տե­սում են ԵԱՀԿ ԽՎ բա­նա­ձե­ւի այդ կե­տը, շեշ­տադ­րում հա­ջոր­դը, որ­տեղ, ինչ­պես ա­սա­ցինք, խոս­վում է հետ­խոր­հր­դա­յին չորս երկ­րի՝ Ուկ­րաի­նա­յի, Վրաս­տա­նի, Մոլ­դո­վա­յի եւ Ադր­բե­ջա­նի ինք­նիշ­խա­նու­թյունն ու տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը հար­գե­լու մա­սին։ Բայց Ադր­բե­ջա­նը, որ­պես կա­նոն, հայ­տն­վում է իր իսկ ստեղ­ծած քա­րոզ­չա­կան ծու­ղակ­նե­րում եւ ցու­ցա­բե­րում ան­հե­տե­ւո­ղա­կա­նու­թյուն։
Մա­մու­լում տե­ղե­կու­թյուն է տա­րած­վել, որ Ուկ­րաի­նա­յի Գե­րա­գույն ռա­դան չե­ղյալ է հայ­տա­րա­րել խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րը դի­տար­կե­լու մա­սին ԵԽԽՎ-ին իր դի­մու­մը, եւ Կիեւ մեկ­նած դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյունն ստիպ­ված է ե­ղել ընդ­հա­տել իր գոր­ծու­նեու­թյու­նը։ Այդ ա­ռա­քե­լու­թյան կազ­մում ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ կա­յին նաեւ Ադր­բե­ջա­նից։ Մեկ­նա­բան­նե­րը գտ­նում են, որ ուկ­րաի­նա­կան կող­մի այդ ո­րո­շու­մը պայ­մա­նա­վոր­ված է ԵԽԽՎ-ում Ռու­սաս­տա­նի պատ­վի­րա­կու­թյան ման­դա­տը ճա­նա­չե­լու մա­սին ո­րոշ­մամբ։ Ուկ­րաի­նան ո­րո­շել է սա­ռեց­նել ան­դա­մակ­ցու­թյու­նը ԵԽԽՎ աշ­խա­տանք­նե­րին՝ մին­չեւ Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վի հա­մա­պա­տաս­խան եզ­րա­կա­ցու­թյան հրա­պա­րա­կու­մը։ Կիե­ւում գտ­նում են, որ ԵԽԽՎ-ում ռու­սաս­տա­նյան պատ­վի­րա­կու­թյու­նը չի կա­րող աշ­խա­տել, քա­նի որ ՌԴ պետ­դու­մա­յի ընտ­րու­թյուն­ներ անց­կաց­վել են նաեւ օ­կու­պաց­ված Ղրի­մում։

Այս առ­թիվ մեկ­նա­բա­նու­թյուն է ա­րել ԵԽԽՎ-ում ադր­բե­ջա­նա­կան պատ­վի­րա­կու­թյան ան­դամ Սա­մադ Սեի­դո­վը։ Նա ԵԽԽՎ-ին մե­ղադ­րել է եր­կա­կի ստան­դարտ­ներ կի­րա­ռե­լու մեջ եւ մաս­նա­վո­րեց­րել, թե ին­չու՞ պի­տի Ղրի­մի հար­ցում Ռու­սաս­տա­նը ճա­նաչ­վի օ­կու­պանտ, իսկ Հա­յաս­տա­նը ԼՂ դեպ­քում՝ ոչ։ Ինչ­պես հայտ­նի է, ԵԽԽՎ-ում Ռու­սաս­տա­նի պատ­վի­րա­կու­թյան ման­դա­տը վե­րա­կանգ­նե­լու հար­ցով քվեար­կու­թյանն Ադր­բե­ջա­նը միա­ձայն կողմ է քվեար­կել, ին­չը հաս­կա­նա­լիո­րեն բար­դաց­րել է հա­րա­բե­րու­թյուն­ներն Ուկ­րաի­նա­յի հետ։
Ադր­բե­ջա­նը եւ Ուկ­րաի­նան ՎՈՒԱՄ կազ­մա­կեր­պու­թյան հիմ­նա­դիր ան­դամ­ներ են, հա­մար­վում են ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կեր­ներ։ Մի­ջազ­գա­յին հար­թակ­նե­րում ուկ­րաի­նա­կան պատ­վի­րա­կու­թյուն­նե­րը մշ­տա­պես սա­տա­րել են Ադր­բե­ջա­նին, պաշտ­պա­նել վեր­ջի­նիս նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րը, եւ պաշ­տո­նա­կան Կիե­ւը բո­լոր հիմ­քերն ու­ներ հու­սա­լու, որ ԵԽԽՎ-ում ադր­բե­ջա­նա­կան պատ­վի­րա­կու­թյու­նը Ռու­սաս­տա­նի հետ կապ­ված քվեար­կու­թյան ժա­մա­նակ առն­վազն ձեռն­պահ կմ­նա։ Ադր­բե­ջա­նի հա­մար, պարզ­վում է, թանկ են ոչ թե ա­վան­դա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, այլ՝ ա­ռար­կա­յա­կան շա­հե­րը եւ նպա­տա­կա­հար­մա­րու­թյու­նը։
Ադր­բե­ջա­նը, ինչ­պես Վրաս­տա­նի պա­րա­գա­յում, հա­նուն Ուկ­րաի­նա­յի եւս պատ­րաստ չէ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը բար­դաց­նել Ռու­սաս­տա­նի հետ։ Դա հաս­կա­նա­լի է, ո­րով­հե­տեւ մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում Ադր­բե­ջա­նի ներ­կա­յիս ռե­ժի­մի գրե­թե միակ ակն­հայտ ա­ջա­կի­ցը պաշ­տո­նա­կան Մոսկ­վան է։ Բայց ա­ռա­վել հե­տաք­րք­րա­կան է, որ Բա­քուն մի ձեռ­քով հիա­ցա­կան մեկ­նա­բա­նու­թյուն­ներ է ա­նում ԵԱՀԿ ԽՎ հաս­ցեին, մյու­սով քար­կո­ծում ԵԽԽՎ-ին, ո­րը, չնա­յած Ադր­բե­ջա­նի գոր­ծադ­րած ահ­ռե­լի ջան­քե­րին եւ ներդ­րած հս­կա­յա­կան մի­ջոց­նե­րին, այդ­պես էլ Հա­յաս­տա­նին չի ճա­նա­չում ՙօ­կու­պանտ՚ եւ պատ­ժա­մի­ջոց­ներ չի կի­րա­ռում։ ՙԵ­թե Հա­յաս­տա­նը չի պատժ­վում, ին­չու՞ Ռու­սաս­տա­նը պետք է պատժ­վի՚- հռե­տո­րա­կան հար­ցադ­րում է ա­նում ԵԽԽՎ-ում ադր­բե­ջա­նա­կան պատ­վի­րա­կու­թյան ան­դա­մը։ Հար­ցադ­րման են­թա­տեքստն, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, պետք է հաս­կա­նալ այս­պես. ՙԵ­թե ԵԽԽՎ-ում Ուկ­րաի­նան հան­դես չի գա­լիս հօ­գուտ Հա­յաս­տա­նին օ­կու­պանտ ճա­նա­չե­լու ադր­բե­ջա­նա­կան նա­խա­ձեռ­նու­թյա­նը, ա­պա ին­չու՞ պի­տի Ադր­բե­ջա­նը պաշտ­պա­նի ուկ­րաի­նա­կան շա­հե­րը եւ բար­դաց­նի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը Ռու­սաս­տա­նի հետ՚։
Ա­հա սա է ադր­բե­ջա­նա­կան ՙռազ­մա­վա­րա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը՚։ Այս­պես է Բա­քուն ՙպաշտ­պա­նում՚ գոր­ծըն­կեր երկ­րի շա­հե­րը։ Այս­պի­սին է եվ­րո­պա­կան խոր­հր­դա­րա­նա­կան կա­ռույց­նե­րի նկատ­մամբ ադր­բե­ջա­նա­կան կող­մի ՙսկզ­բուն­քա­յին՚ մո­տե­ցու­մը։ Մի դեպ­քում Բա­քուն ՙօվ­սան­նա՚ է ա­սում ԵԱՀԿ ԽՎ-ին, իսկ հա­ջորդ պա­հին՝ ՙա­նար­գան­քի սյու­նին գա­մում՚ ԵԽԽՎ-ին։ Եւ այդ­պես էլ Ադր­բե­ջանն ընդ­հա­նուր հայ­տա­րա­րի չի գա­լիս, չի կա­րո­ղա­նում վերջ­նա­կա­նա­պես կողմ­նո­րոշ­վել՝ Եվ­րո­պա­յի հետ ար­ժե՞ հա­մա­գոր­ծակ­ցել, թե՞ ոչ։