comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԳՈՐ­ԳԵ­ՐԸ` ՄՇԱ­ԿՈՒ­ԹԱ­ՅԻՆ ՑԵ­ՂԱՍ­ՊԱ­ՆՈՒ­ԹՅԱՆ ԲԱՔ­ՎԻ ՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅԱՆ ՀԱ­ՄԱ­ՏԵՔՍ­ՏՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ԳՈՐ­ԳԵ­ՐԸ` ՄՇԱ­ԿՈՒ­ԹԱ­ՅԻՆ ՑԵ­ՂԱՍ­ՊԱ­ՆՈՒ­ԹՅԱՆ ԲԱՔ­ՎԻ ՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅԱՆ ՀԱ­ՄԱ­ՏԵՔՍ­ՏՈՒՄ

Ա­շոտ ԲԵԳ­ԼԱ­ՐՅԱՆ

Ան­դր­կով­կա­սում թուր­քա­կան սվին­նե­րի գոր­ծադր­մամբ ստեղծ­ված, այս­պես կոչ­ված, Ադր­բե­ջա­նի Դե­մոկ­րա­տա­կան Հան­րա­պե­տու­թյու­նը ցե­ղաս­պա­նու­թյան էս­տա­ֆե­տը վերց­րել է իր ա­վագ եղ­բո­րից և, փոր­ձե­լով տա­րա­ծաշր­ջա­նում հաս­տատ­վել էթ­նիկ զտում­նե­րի ճա­նա­պար­հով, հասց­րել է իր գո­յու­թյան (1918-1920թթ.) եր­կու տա­րի­նե­րի ըն­թաց­քում հա­յե­րի զանգ­վա­ծա­յին ջար­դեր ի­րա­կա­նաց­նել Շու­շի քա­ղա­քում։

Տա­րա­ծաշր­ջա­նում խոր­հր­դա­յին իշ­խա­նու­թյան հաս­տատ­վե­լուց հե­տո Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ մեկ այլ ար­հես­տա­կան նո­րա­գո­յա­ցու­թյան տի­րա­կալ­նե­րը, ջար­դի ա­վան­դա­կան մե­թո­դը բա­ցեի­բաց գոր­ծի դնե­լու հնա­րա­վո­րու­թյուն չու­նե­նա­լով, հետևո­ղա­կա­նո­րեն էթ­նիկ զտում էին ի­րա­կա­նաց­նում` հայ­րե­նի երկ­րա­մա­սից հա­յե­րին դուրս մղե­լու և այն հա­մա­կարգ­ված կեր­պով ադր­բե­ջան­ցի­նե­րով բնա­կեց­նե­լու մի­ջո­ցով։ Ար­դյուն­քում` Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում հա­յե­րի թվա­քա­նա­կը, որն Ադր. ԽՍՀ կազմ էր մտց­վել հա­կա­ռակ ժո­ղովր­դի կամ­քի և մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի տե­սան­կյու­նից՝ իշ­խա­նու­թյան բոլշևի­կյան մարմ­նի ա­նօ­րի­նա­կան ո­րոշ­մամբ, ար­հես­տա­կա­նո­րեն նվա­զեց­վել էր 1923թ. ՙինք­նա­վա­րու­թյան՚ ստեղծ­ման պա­հին առ­կա 97%-ից մինչև 76%, 1988 թվա­կա­նին։
Բաք­վի կող­մից ի­րա­գործ­վող ՙսպի­տակ ցե­ղաս­պա­նու­թյան՚ հիմ­նա­կան օ­բյեկտ­նե­րից մե­կը դար­ձավ երկ­րա­մա­սի հայ­կա­կան բազ­մա­դա­րյան մշա­կույ­թը և, մաս­նա­վո­րա­պես՝ գոր­գե­րը, ո­րոնք Ար­ցախ-Ղա­րա­բա­ղի պատ­մու­թյան ու կեն­ցա­ղի ան­կապ­տե­լի մասն են։ Պետք է նշել, որ Ար­ցա­խում գորգ գոր­ծել են բազ­մա­դա­րյան պատ­մու­թյան ողջ ըն­թաց­քում, և ոչ միայն մաս­նա­գի­տաց­ված ար­հես­տա­նոց­նե­րում ու դպ­րոց­նե­րում, այլ նաև տնե­րում։ Գոր­գա­գոր­ծու­թյու­նը դա­րեր ի վեր ազ­գա­յին ար­հեստ է ե­ղել։ Գորգն ըն­տա­նե­կան բա­րօ­րու­թյան խոր­հր­դա­նիշ էր հա­մար­վում։ Աղ­ջիկ­նե­րի հա­մար վար­պե­տո­րեն գորգ հյու­սե­լու հմ­տու­թյու­նը կարևոր էր ա­մուս­նու­թյան ա­ռու­մով։

ՙԹուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի ցե­ղաս­պա­նա­կան քա­ղա­քա­կա­նու­թյունն ուղղ­ված էր ոչ միայն հայ ժո­ղովր­դի, այլ նաև նրա մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան դեմ,- պն­դում է Շու­շիի գոր­գե­րի թան­գա­րա­նի հիմ­նա­դիր Վար­դան Աս­ծատ­րյա­նը։ -Այն, ինչ հնա­րա­վոր էր յու­րաց­նել՝ ե­րաժշ­տու­թյու­նից, ազ­գա­յին խո­հա­նո­ցից մինչև ճար­տա­րա­պե­տու­թյուն, թր­քաց­վել էր, իսկ մնա­ցա­ծը՝ ա­վեր­վել։ Թվում էր, հա­յե­րի, մաս­նա­վո­րա­պես` Արևմտյան Հա­յաս­տա­նի, մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյու­նը պետք է ա­վե­րակ­նե­րի ու մո­խիր­նե­րի տակ մնար, մի խոս­քով՝ պատ­մու­թյան գիրկն անց­ներ։ Բայց ազ­գի էու­թյա­նը ներ­հա­տուկ պա­հա­պա­նի կոդն ու­նե­ցել է իր դե­րա­կա­տա­րու­թյու­նը. մար­դիկ փր­կել են ոչ միայն ի­րենց կյան­քը, այլև ազ­գի մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյու­նը՚։
Խո­սե­լով հայ­կա­կան գոր­գե­րի ճա­կա­տագ­րի մա­սին թուրք-ադր­բե­ջա­նա­կան զավ­թո­ղա­մո­լու­թյան հա­մա­տեքս­տում` Վար­դան Աս­ծատ­րյա­նը նշեց, որ Շու­շիում, ո­րը յուր ժա­մա­նա­կին տա­րաբ­նույթ ար­հեստ­նե­րի կենտ­րոն էր հան­դի­սա­նում, գոր­ծում էին ձե­ռա­գործ գոր­գե­րի բա­վա­կա­նին խո­շոր ար­տադ­րա­մա­սեր, ո­րոնց ար­տադ­րանքն ար­տա­հան­վում էր Ռու­սաս­տան և եվ­րո­պա­կան եր­կր­ներ:ՙԱր­տադ­րու­թյան մեջ ներգ­րավ­ված էին հմուտ կին վար­պետ­ներ ինչ­պես Շու­շիից, այն­պես էլ Ղա­րա­բա­ղի ու­րիշ բնա­կա­վայ­րե­րից։ Շու­շիում ար­տադր­ված գոր­գե­րը հա­ջո­ղու­թյուն էին վա­յե­լում և վա­ճառ­վում էին քա­ղա­քի սահ­ման­նե­րից դուրս։ Տա­րեց­նե­րը պատ­մում էին, որ ադր­բե­ջան­ցի է­մի­սար­նե­րը շր­ջում էին տնե­րով ու հարց­նում` ար­դյո՞ք հին գոր­գեր ու­նեն։ Գնորդ­նե­րը դրանց դի­մաց ա­ռա­ջար­կում էին գոր­ծա­րա­նա­յին ար­տադ­րու­թյան նոր ապ­րանք­ներ։ ՙՀնե­րը՚ վե­րա­կանգ­նում և նե­րա­ռում էին ՙադր­բե­ջա­նա­կան զար­դա­րա­կի­րա­ռա­կան ար­վեստ­նե­րի գլուխ­գոր­ծոց­նե­րի՚ ցու­ցակ­նե­րում։ Հիմ­նա­կա­նում գնում էին այն­պի­սի­նե­րը, ո­րոնց վրա խաչ չկար պատ­կեր­ված՚,-պատ­մում է Վար­դան Աս­ծատ­րյա­նը։ 

Նրա խոս­քով, դա պե­տա­կան մա­կար­դա­կով հս­տա­կո­րեն ծրագր­ված աշ­խա­տանք էր։
ՙՄի ամ­բողջ մշա­կույթ են դուրս տա­րել։ Ե­թե ռուս­նե­րը և եվ­րո­պա­ցի­նե­րը գոր­գե­րը գնում էին կեն­ցա­ղա­յին նպա­տակ­նե­րի հա­մար, ա­պա ադր­բե­ջան­ցի­նե­րը՝ սե­փա­կան ՙգոր­գա­գոր­ծու­թյան մշա­կույթ՚, սե­փա­կան ՙպատ­մու­թյուն՚ ստեղ­ծե­լու, կազ­մա­վոր­վող ժո­ղովր­դի ՙհին՚ ու ՙավ­տոխ­տոն՚ լի­նե­լը հաս­տա­տե­լու, ինչ­պես նաև ՙղա­րա­բա­ղյան գորգ՚ ապ­րան­քա­նիշ ձևա­վոր­վել թույլ չտա­լու հա­մար։ Այլ խոս­քով, ար­դեն այդ ժա­մա­նակ­նե­րից պե­տա­կան մա­կար­դա­կով սկս­վել էր ՙՀի­նա­վուրց Ադր­բե­ջան՚ ան­վան­մամբ նա­խագ­ծի ի­րա­կա­նա­ցու­մը։ Պա­տա­հա­կան չէ, որ Բաք­վի պե­տա­կան թան­գա­րան­նե­րում ա­վե­լա­ցել են ՙադր­բե­ջա­նա­կան զար­դա­րա­կի­րա­ռա­կան ար­վես­տի գլուխ­գոր­ծոց­նե­րը՚։ Իսկ հետ­խոր­հր­դա­յին ժա­մա­նա­կաշր­ջա­նում Ադր­բե­ջա­նին հա­ջող­վել է ան­գամ ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ ներս խց­կել ի­րենց սե­փա­կան­նե­րի ան­վան տակ ներ­կա­յաց­վող Ար­ցա­խի ազ­գա­յին գոր­գե­րը։ Այ­սօր Ադր­բե­ջա­նը գոր­գե­րի ցու­ցա­հան­դես­ներ է կազ­մա­կեր­պում, ո­րոն­ցում ցու­ցան­մուշ­նե­րի 80%-ը ղա­րա­բա­ղյան գոր­գերն են։ Ընդ ո­րում, ան­տես­վում է այն փաս­տը, որ յու­րա­քան­չյուր գոր­գում հա­զա­րա­մյա մշա­կույթ է ամ­փոփ­ված,- նկա­տել է Վար­դան Աս­ծատ­րյա­նը՝ հեգ­նան­քով հա­վե­լե­լով, որ ՙհնա­րա­վոր չէ մշա­կույթ ու­սու­ցա­նել, այն հա­զա­րա­մյակ­նե­րի ըն­թաց­քում է ձևա­վոր­վում՚։
Այ­սօր Շու­շիում գոր­ծող գոր­գե­րի թան­գա­րա­նը, իսկ հաս­տա­տու­թյան ո­րոշ ցու­ցան­մուշ­ներ ա­վե­լի քան հա­րյուր տա­րե­կան են, կոչ­ված է վե­րա­կանգ­նե­լու պատ­մա­կան ար­դա­րու­թյու­նը և ար­ցա­խյան (ղա­րա­բա­ղյան) գոր­գի իս­կա­կան ապ­րան­քա­նի­շը։
Եվ որ­պես­զի մի­ջազ­գա­յին լայն հա­սա­րա­կայ­նու­թյունն ի­մա­նա՝ ով է այդ հո­յա­կապ գոր­ծե­րի ու հի­րա­վի բա­ցա­ռիկ ար­ժեք­նե­րի կեր­տո­ղը, ամ­բողջ աշ­խար­հի հա­յե­րը պետք է ի­րենց ջան­քե­րը միա­վո­րեն դրանց հան­րահռ­չակ­ման գոր­ծում։ Միայն այդ ձևով կա­րե­լի է հօդս ցն­դեց­նել այն ա­ռաս­պել­նե­րը, ո­րոնք հա­մա­ռո­րեն ստեղ­ծում են պատ­մու­թյան և մշա­կույ­թի Բաք­վի զեղ­ծա­րար­նե­րը։