comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱ­ԿԱ­ՌԱԿ ՎԵԿ­ՏՈՐ­ՆԵՐ. Ո՞Ր ՈՒՂ­ՂՈՒ­ԹՅԱՄԲ ԵՆՔ ՇԱՐԺ­ՎԵ­ԼՈՒ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱ­ԿԱ­ՌԱԿ ՎԵԿ­ՏՈՐ­ՆԵՐ. Ո՞Ր ՈՒՂ­ՂՈՒ­ԹՅԱՄԲ ԵՆՔ ՇԱՐԺ­ՎԵ­ԼՈՒ

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

Ան­պար­տե­լիու­թյան պարզ բա­նաձև

Հայ ժո­ղովր­դի հա­վա­քա­կան ու­ժի և միաս­նու­թյան մեջ ոչ միայն փր­կու­թյունն է, այլև հզո­րու­թյունն ու ան­պար­տե­լիու­թյու­նը։ Դա­րե­րի խոր­քից ե­կող այս ճշ­մար­տու­թյու­նը վա­ղուց ար­մա­տա­վոր­վել է մեր ժո­ղովր­դի գի­տակ­ցու­թյան մեջ և բնավ սր­բագր­ման կամ վե­րա­շա­րադր­ման կա­րիք չու­նի։ Մե­րօ­րյա ի­րո­ղու­թյուն­նե­րը դա են հա­վաս­տում։ Ստե­փա­նա­կեր­տի կենտ­րո­նա­կան մար­զա­դաշ­տում Հա­մա­հայ­կա­կան 7-րդ ա­մա­ռա­յին խա­ղե­րի բաց­ման հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյա­նը ԱՀ նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյանն իր ող­ջույ­նի խոս­քում նշեց, որ ճա­կա­տագ­րի բե­րու­մով աշ­խար­հի տար­բեր ծայ­րե­րում ապ­րող մեր քույ­րերն ու եղ­բայր­ներն այս մի­ջո­ցառ­ման շր­ջա­նակ­նե­րում հնա­րա­վո­րու­թյուն են ստա­նում մո­տի­կից ճա­նա­չե­լու ի­րենց հայ­րե­նի­քը, շփ­վե­լու ի­րար հետ, հաս­տա­տե­լու նոր ու ջերմ կա­պեր, դրա­կան լից­քեր ստա­նա­լու հայ­րե­նի հո­ղից՝ դառ­նա­լով ա­վե­լի հա­մախ­մբ­ված, ու­ժեղ ու ան­պար­տե­լի։ Հենց դրա­նում է մեր ժո­ղովր­դի ու­ժը, հենց դրա­նում է մեր միաս­նա­կա­նու­թյան զո­րու­թյու­նը, դրա­նում է մեր հաղ­թա­նակ­նե­րի ի­մաս­տը։

Բաց­ման ա­րա­րո­ղու­թյա­նը գրե­թե նույն շեշ­տադ­րումն ար­վեց ՀՀ վար­չա­պե­տի ե­լույ­թում. "Մենք հա­վաք­վել ենք Ար­ցա­խում՝ վա­յե­լե­լու, զգա­լու մեր միաս­նու­թյան ու­ժը, հաս­կա­նա­լու, որ մենք ան­պար­տե­լի ենք, երբ միաս­նա­կան ենք"։

Նոր օ­րա­կարգ՝
նոր ու­ղերձ­նե­րով

Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րի բաց­ման ա­րա­րո­ղու­թյու­նից մեկ օր ա­ռաջ ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը Ստե­փա­նա­կեր­տի Վե­րած­նն­դի հրա­պա­րա­կում հան­դես ե­կավ ե­լույ­թով, որն իր մեջ մի շարք ազ­դակ­ներ և ու­ղերձ­ներ էր պա­րու­նա­կում։ Վար­չա­պե­տի պաշ­տո­նա­կան կայ­քի տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն՝ դա ծրագ­րա­յին ե­լույթ էր։ ­րա­կարգ՝
նոր ու­ղերձ­նե­րովԳլ­խա­վոր ու­ղեր­ձը, թերևս, 2018-ի գար­նա­նը Հա­յաս­տա­նում տե­ղի ու­նե­ցած ՙթավ­շյա՚  հե­ղա­փո­խու­թյան վե­րաարժևո­րումն էր՝ որ­պես ոչ բռ­նի և ժո­ղովր­դա­կան հե­ղա­փո­խու­թյուն, ո­րը դեռ պի­տի շա­րու­նակ­վի հա­յու­թյան մյուս հատ­ված­նե­րում։ Վար­չա­պե­տի խոս­քով՝ հե­ղա­փո­խու­թյան ար­ժեք­նե­րը հա­մա­հայ­կա­կան ար­ժեք­ներ են, և այդ ար­ժեք­նե­րի շա­րու­նա­կա­կան ինս­տի­տու­ցիո­նալ ար­մա­տա­վո­րու­մը հա­յու­թյան շր­ջա­նում մեզ կր­կին դնե­լու է աշ­խար­հի ա­ռա­ջա­տար ժո­ղո­վուրդ­նե­րի շար­քում։ Սա էլ իր հեր­թին նշա­նա­կում է, որ հե­ղա­փո­խու­թյու­նը տե­ղի է ու­նե­ցել, բայց չի ա­վարտ­վել, ո­րով­հետև ար­ժեք­նե­րի հաս­տա­տու­մը, ամ­րագ­րու­մը, մար­սու­մը տևա­կան քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց է, ո­րը շա­րու­նակ­վում է և դեռ պի­տի շա­րու­նակ­վի Հա­յաս­տա­նում, Ար­ցա­խում և Սփյուռ­քում։  Ըստ այդմ, հա­մա­հայ­կա­կան հե­ղա­փո­խու­թյան ա­մե­նաա­ռանց­քա­յին ար­դյուն­քը պետք է լի­նի այն, որ մեր ի­րա­կա­նու­թյան մեջ եր­կար տա­րի­ներ գե­րիշ­խած հատ­վա­ծա­կա­նու­թյու­նը պետք է փո­խա­րին­վի հա­մա­հայ­կա­կա­նու­թյամբ։  

Հույժ կարևոր ազ­դակ ու միա­ժա­մա­նակ ու­ղերձ էր ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան նա­խա­բա­նի ըն­թեր­ցու­մը։ Հա­մա­պե­տա­կան նշա­նա­կու­թյան եր­կու՝ նա­խա­գա­հա­կան և խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րին նա­խա­պատ­րաստ­վող Ար­ցա­խում վար­չա­պե­տը հարց հն­չեց­րեց՝ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ժո­ղո­վուրդ ա­սե­լով, մենք ո՞ւմ նկա­տի ու­նենք։ Ար­դյո՞ք խոս­քը միայն Հա­յաս­տա­նում ապ­րող­նե­րի մա­սին է։ ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյու­նը, նրա խոս­քով, տա­լիս է այդ հար­ցի պա­տաս­խա­նը. ՙՀայ ժո­ղո­վուր­դը, հիմք ըն­դու­նե­լով Հա­յաս­տա­նի ան­կա­խու­թյան մա­սին հռ­չա­կագ­րում հաս­տա­տագր­ված հա­յոց պե­տա­կա­նու­թյան հիմ­նա­րար սկզ­բունք­նե­րը և հա­մազ­գա­յին նպա­տակ­նե­րը, ի­րա­կա­նաց­րած՝ ինք­նիշ­խան պե­տու­թյան վե­րա­կան­գն­ման իր ա­զա­տա­սեր նախ­նի­նե­րի սուրբ պատ­գա­մը, նվիր­ված հայ­րե­նի­քի հզո­րաց­մա­նը և բար­գա­վաճ­մա­նը, ա­պա­հո­վե­լու հա­մար սե­րունդ­նե­րի ա­զա­տու­թյու­նը, ընդ­հա­նուր բա­րե­կե­ցու­թյու­նը, քա­ղա­քա­ցիա­կան հա­մե­րաշ­խու­թյու­նը, հա­վաս­տե­լով հա­վա­տար­մու­թյու­նը հա­մա­մարդ­կա­յին ար­ժեք­նե­րին, ըն­դու­նում է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Սահ­մա­նադ­րու­թյու­նը՚։
Միան­շա­նակ ար­ձա­նագր­վեց՝ հայ ժո­ղո­վուրդն է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ի­րա­վա­տե­րը, ճա­կա­տագ­րի ո­րո­շողն ու պա­տաս­խա­նա­տուն։

Արցախյան կարգավորում
և հայկական դիրքորոշում

Ան­ցյալ տա­րի Հա­յաս­տա­նում տե­ղի ու­նե­ցած ՙթավ­շյա՚ հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո, ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում ներ­կա­յաց­նե­լով ՀՀ դիր­քո­րո­շու­մը, վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը խո­սեց բա­նակ­ցու­թյուն­նե­րի նախ­կին ձևա­չա­փի վե­րա­կան­գն­ման անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին, այ­սինքն՝ Ար­ցախն այդ գոր­ծըն­թա­ցին պետք է մաս­նակ­ցի որ­պես հա­կա­մար­տու­թյան լիի­րավ կողմ։ ՙԵս կար­ծում եմ, որ մենք պետք է հս­տակ պա­տաս­խա­նենք մի հար­ցի՝ ու­զո՞ւմ ենք լու­ծել այս հա­կա­մար­տու­թյու­նը, թե՞ չենք ու­զում։ Ե­թե մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը, այդ թվում՝ Ադր­բե­ջա­նը, ցան­կա­նում են լու­ծել այս հար­ցը, անտ­րա­մա­բա­նա­կան է այն քն­նար­կել մի ձևա­չա­փով, ո­րով չի կա­րող լուծ­վել։ Ինչ­պե՞ս կա­րող է բա­նակ­ցա­յին այս ձևա­չա­փը լու­ծել մի հարց, ո­րի ա­ռանց­քա­յին մաս­նա­կից­նե­րից մե­կը ներգ­րավ­ված չէ բա­նակ­ցու­թյուն­նե­րում։ Այ­սինքն՝ սա զգաց­մունք­նե­րի խն­դիր չէ, սա պրագ­մա­տիկ խն­դիր է։ Ար­ցա­խը պետք է վե­րա­դառ­նա բա­նակ­ցա­յին սե­ղան՚,-ըն­դգ­ծել է ՀՀ վար­չա­պե­տը։ Նրա հա­մոզ­մամբ՝ Հա­յաս­տա­նը, որ­պես հա­կա­մար­տու­թյան կողմ, կա­րող է լիար­ժեք խո­սել միայն իր ա­նու­նից, իսկ Ար­ցա­խի ա­նու­նից պետք է խո­սեն Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րը։

Այս հա­մա­տեքս­տում հարկ ենք հա­մա­րում անդ­րա­դառ­նալ ս.թ. մար­տի 12-ին Ստե­փա­նա­կեր­տում ԱՀ նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նի և ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի հա­մա­նա­խա­գա­հու­թյամբ անց­կաց­ված ԱՀ և ՀՀ Անվ­տան­գու­թյան խոր­հուրդ­նե­րի ա­ռա­ջին հա­մա­տեղ նիս­տին։ Վար­չա­պետն այն ան­նա­խա­դեպ է ո­րա­կել՝ ա­սե­լով, որ ի­րա­դար­ձու­թյու­նը շատ խոր­հր­դան­շա­կան է և ու­նի շատ կոնկ­րետ ի­մաստ։ ՙՍա նշա­նա­կում է, որ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան և Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը թևա­կո­խում են ո­րա­կա­պես նոր փուլ՚,-հայ­տա­րա­րել է Փա­շի­նյա­նը։

Հստակեցման ենթակա գլխավոր հարցը

Որ Ար­ցա­խը Հա­յաս­տան է և վերջ` ոչ մի հայ դրա­նում չի կաս­կա­ծում։ Որ ՙմիա­ցում՚-ը ռազ­մա­վա­րու­թյուն է, ոչ մի հայ չի կա­րող դրան հա­կա­ճա­ռել կամ մեկ ու­րիշ թեզ ա­ռա­ջար­կել։ Վե­րած­նն­դի հրա­պա­րա­կում ՀՀ վար­չա­պե­տի ե­լույ­թից ա­ծանց­վող հարցն, այ­նուա­մե­նայ­նիվ, անհ­նար է շր­ջան­ցել։ Վար­չա­պե­տը սևեռ­վեց ՙմիա­ցում՚ կար­գա­խո­սի վրա, այ­նու­հետև ներ­կա­յաց­րեց հա­մա­հայ­կա­կան մի քա­նի ա­ռանց­քա­յին կոն­սեն­սուս­ներ՝ հա­մա­ձայ­նու­թյուն­ներ, ո­րոնց վրա հեն­վե­լու դեպ­քում հա­մա­հայ­կա­կա­նու­թյան տրա­մա­բա­նու­թյու­նը կա­րող է գո­յու­թյուն ու­նե­նալ և ար­դյու­նա­վետ լի­նել։ Ա­մե­նագլ­խա­վոր կոն­սեն­սու­սը՝ Ար­ցա­խի հար­ցի կար­գա­վոր­ման բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի նպա­տա­կը պետք է լի­նի Ար­ցա­խի ժո­ղովր­դի ինք­նո­րոշ­ման և անվ­տան­գու­թյան հա­մար մղ­ված Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի ար­դյունք­նե­րի պաշտ­պա­նու­թյու­նը։ Բա­նակ­ցու­թյուն­նե­րի ար­դյուն­քում Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի կա­ռա­վա­րու­թյուն­նե­րի հա­մար ըն­դու­նե­լի հա­մար­ված որևէ լու­ծում կա­րող է ըն­դու­նե­լի դիտ­վել միայն Հա­յաս­տա­նում և Ար­ցա­խում ժո­ղովր­դա­կան հա­վա­նու­թյան դեպ­քում։

 

Սա հաս­կա­նա­լի է, բայց հարցն այն է, թե վար­չա­պե­տի ե­լույ­թի տրա­մա­բա­նու­թյունն ար­դյո՞ք հան­գում է մեկ հայ­րե­նիք՝ եր­կու պե­տու­թյուն գա­ղա­փա­րին։
Ստաց­վում է, որ ադր­բե­ջա­նա-ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում հայ­կա­կան կող­մը շա­րու­նա­կե­լու է պն­դել Ար­ցա­խի սու­բյեկ­տայ­նու­թյան բարձ­րաց­ման, այ­սինքն՝ նրան բա­նակ­ցու­թյուն­նե­րի սե­ղա­նի մոտ վե­րա­դարձ­նե­լու հար­ցը, բայց ներ­քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րում գե­րա­կա է լի­նե­լու ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյու­նը։ Դրանք հա­կա­ռակ վեկ­տոր­ներ են։
Ո՞ր ուղ­ղու­թյամբ ենք շարժ­վե­լու։