comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱՕԴԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ԱՌԱՍՊԵԼԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱՕԴԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ԱՌԱՍՊԵԼԸ

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

Մա­մու­լում տե­ղե­կու­թյուն է տա­րած­վել, որ ադր­բե­ջա­նա­կան բա­նա­կը Հա­րա­վա­յին Կով­կա­սում ճա­նաչ­վել է ա­մե­նաու­ժե­ղը։ Ին­չի՞ հի­ման վրա են տր­վում նման գնա­հա­տա­կան­նե­րը։ Հաշ­վի են առն­վում զին­ված ու­ժե­րի թվա­քա­նա­կը, սպա­ռա­զին­վա­ծու­թյու­նը եւ այլ, ոչ այն­քան էա­կան չա­փո­րո­շիչ­ներ։

Ե­թե հաշ­վի առ­նենք, որ պաշ­տո­նա­պես Ադր­բե­ջա­նի բնակ­չու­թյու­նը կազ­մում է 10 մի­լիոն, ա­պա, բնա­կա­նա­բար, այդ եր­կի­րը զո­րա­հա­վա­քա­յին ռե­սուրս­նե­րի ա­ռա­վե­լու­թյուն ու­նի Հա­յաս­տա­նի եւ Վրաս­տա­նի նկատ­մամբ։ Ադր­բե­ջա­նը վեր­ջին տաս­նա­մյա­կում մի­լիար­դա­վոր դո­լար­ներ է ծախ­սել սպա­ռա­զի­նու­թյուն­նե­րի գն­ման նպա­տա­կով, ուս­տի այս կամ այն զի­նա­տե­սա­կի ա­ռու­մով ու­նի թվա­յին ա­ռա­վե­լու­թյուն։ Այդ թվում պաշ­տո­նա­կան քա­րոզ­չու­թյու­նը հատ­կա­պես ըն­դգ­ծում է ռազ­մաօ­դա­յին ու­ժե­րի պա­րա­գան՝ հա­մա­րե­լով, որ Հա­րա­վա­յին Կով­կա­սի եր­կն­քում Ադր­բե­ջա­նը պար­զա­պես մր­ցակ­ցու­թյու­նից վեր կար­գա­վի­ճա­կում է։

Ի­րոք, Ադր­բե­ջա­նը վեր­ջին տա­րի­նե­րին ձեռք է բե­րել մի քա­նի տաս­նյակ ռազ­մա­կան ինք­նա­թիռ­ներ եւ ուղ­ղա­թիռ­ներ։ Հու­լի­սի 24 ին կոր­ծան­վել է Ադր­բե­ջա­նի ռազ­մաօ­դա­յին ու­ժե­րի ՄԻԳ-29 կոր­ծա­նի­չը, ո­րը գի­շե­րա­յին ժա­մե­րին ի­րա­կա­նաց­նում էր պլա­նա­յին ու­սում­նա-վար­ժա­կան թռիչք։ Պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան տա­րա­ծած հա­ղոր­դագ­րու­թյունն ա­սում է, որ կոր­ծա­նիչն ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ ըն­կել է Կաս­պից ծո­վը, ի­րա­կա­նաց­վում են ո­րո­նո­ղա­կան աշ­խա­տանք­ներ։ Հայտ­նի է օ­դա­չուի ինք­նու­թյու­նը՝ փոխ­գն­դա­պետ Ռա­շադ Ա­թա­քի­շիեւ։ Նա 34 տա­րե­կան էր։ Ա­թա­քի­շիեւն ա­մուս­նա­ցած էր Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի նախ­կին խոր­հր­դա­կան Գա­բիլ Հու­սե­յին­լիի դս­տեր հետ, ու­նի եր­կու ա­րու զա­վակ։

Հու­սե­յին­լին, որ ներ­կա­յումս հա­մար­վում է Ադր­բե­ջա­նի ա­ռա­ջա­տար քա­ղա­քա­գետ­նե­րից մե­կը, մա­մու­լին տե­ղե­կաց­րել է, որ հայտ­նա­բեր­վել է խոր­տակ­ված ինք­նա­թի­ռը։ Ա­ղե­տը տե­ղի է ու­նե­ցել Բաք­վից հյու­սիս գտն­վող Խի­զիի շր­ջա­նում՝ Գիզ­լյա եւ Շու­րա­բադ ա­վան­նե­րի մի­ջա­կայ­քի օ­դա­յին տա­րած­քում: ՄԻԳ-29-ն, ի­րոք, ըն­կել է Կաս­պից ծո­վը։ Օ­դա­չուի ճա­կա­տա­գի­րը պաշ­տո­նա­պես մնում է ան­հայտ, բայց ար­դեն ոչ ոք չի կաս­կա­ծում, որ նա զոհ­վել է։ Ու­սում­նա-վար­ժա­կան թռիչք ի­րա­կա­նաց­նող կոր­ծա­նի­չի հետ կա­պը խզ­վել է հու­լի­սի 24 –ին՝ ժա­մը 22։00-ի սահ­ման­նե­րում, նույն պա­հին էլ այն դուրս է ե­կել ռա­դար­նե­րի տե­սա­նե­լիու­թյան տի­րույ­թից։

Ադր­բե­ջան­ցի փոր­ձա­գետ­նե­րը դժ­վա­րու­թյամբ են խո­սում ա­ղե­տի հնա­րա­վոր պատ­ճառ­նե­րի մա­սին։ Այ­դու­հան­դերձ, մա­մու­լում տեղ է գտել պա­հես­տա­զո­րի գն­դա­պետ Ա­լիե­ւի տե­սա­կե­տը։ Նա կար­ծում է, որ վեր­ջին տա­րի­նե­րին ձեռք­բեր­ված ՄԻԳ կոր­ծա­նիչ­նե­րի ծա­գու­մը մնում է չպար­զա­բան­ված։ Դրանք ռու­սա­կա՞ն, թե՞ ուկ­րաի­նա­կան ար­տադ­րու­թյան են՝ ոչ ոք չգի­տի։ Ադր­բե­ջան­ցի նախ­կին զին­վո­րա­կանն, այս­պի­սով, կաս­կած է հայտ­նել, որ ռու­սա­կա­նի ան­վան տակ, հնա­րա­վոր է, ձեռք են բեր­վել ուկ­րաի­նա­կան ար­տադ­րու­թյան կոր­ծա­նիչ­ներ, ո­րոնք այն­քան էլ հու­սա­լի չեն։

Ե­թե այդ տե­սա­կե­տը հա­մա­պա­տաս­խա­նում է ի­րա­կա­նու­թյա­նը, ա­պա պետք է փաս­տել, որ Ադր­բե­ջա­նում սպա­ռա­զի­նու­թյուն­նե­րի ձեռք­բեր­ման գոր­ծըն­թացն ու­ղեկց­վում է փո­ղե­րի լվաց­մամբ, ներ­կր­վում են այն­պի­սի սպա­ռա­զի­նու­թյուն­ներ, ո­րոնք, մեղմ ա­սած, ար­դիա­կան չեն։ ՄԻԳ-29-ի կոր­ծա­նումն աս­վա­ծի վառ ա­պա­ցույցն է, ո­րով­հե­տեւ բո­լոր փոր­ձա­գետ­նե­րը միա­բե­րան պն­դում են, որ փոր­ձա­ռու օ­դա­չուն հա­զիվ թե սխալ գոր­ծած լի­նի։ Հիմ­նա­կան տպա­վո­րու­թյունն այն է, որ ի­րեն չի ար­դա­րաց­րել կոր­ծա­նի­չի տեխ­նի­կա­կան հա­մա­կար­գը։ Այն­քան, որ չի աշ­խա­տել ան­գամ կա­տա­պուլ­տը, եւ օ­դա­չուն զրկ­վել է խոր­տակ­վող ինք­նա­թի­ռից փրկ­վե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից։ Փաս­տի առ­թիվ ռազ­մա­կան դա­տա­խա­զու­թյու­նը քրեա­կան գործ է հա­րու­ցել։

Բայց ման­րա­մաս­նու­թյուն­նե­րը հա­սա­րա­կու­թյու­նից պահ­վում են գաղտ­նի։ Ստեղծ­վել է ա­ղե­տի հե­տաքն­նու­թյան հար­ցե­րով հանձ­նա­ժո­ղով, ո­րը գլ­խա­վո­րում է պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Հա­սա­նո­վը։ Ա­ռա­ջին ո­րո­շումն ար­դեն ըն­դուն­վել է՝ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի հրա­մա­նով դա­դա­րեց­վել են բո­լոր տե­սա­կի ու­սում­նա-վար­ժա­կան թռիչք­նե­րը՝ մին­չեւ չպարզ­վի ՄԻԳ-29-ի խոր­տակ­ման պատ­ճա­ռը։

Որ­քան կա­րե­լի է հաս­կա­նալ՝ ադր­բե­ջա­նա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րի հա­մար դա հիմ­նա­վո­րա­պես փակ թե­մա է։ Հա­տուկ հայ­տա­րա­րու­թյուն է տա­րա­ծել ՊՆ մա­մու­լի խոս­նակ Դար­գահ­լին եւ սո­ցիա­լա­կան ցան­ցե­րի օգ­տա­տե­րե­րին կոչ ա­րել զերծ մնալ ՙչճշտ­ված տե­ղե­կու­թյուն­ներ տա­րա­ծե­լուց՚։ Խոսքն ին­չի՞ մա­սին է՝ դժ­վար է են­թադ­րել։ Միա­ժա­մա­նակ մա­մու­լում մեկ-եր­կու հրա­պա­րա­կում է հայ­տն­վել այն մտա­հո­գու­թյամբ, թե ին­չու՞ ֆի­նան­սա­կան բա­վա­րար մի­ջոց­ներ ու­նե­նա­լով՝ Ադր­բե­ջա­նը շա­րու­նա­կում է սպա­ռա­զի­նու­թյուն­ներ ձեռք բե­րել հիմ­նա­կա­նում Ռու­սաս­տա­նից, ընդ ո­րում՝ դե­ռեւս խոր­հր­դա­յին ար­տադ­րու­թյան։ Ե­րե­ւի դրանց շար­քին է դաս­վում նաեւ ՄԻԳ-29 կոր­ծա­նի­չը, որ մին­չեւ վեր­ջերս հա­մար­վում էր Ադր­բե­ջա­նի ռազ­մաօ­դա­յին ու­ժե­րի հպար­տու­թյու­նը։
Ինչ­քա՞ն ժա­մա­նակ կպա­հանջ­վի ա­ղե­տի պատ­ճառ­նե­րը պար­զե­լու հա­մար։ Դրա­նից հե­տո ի՞նչ ո­րո­շում կըն­դու­նի Իլ­համ Ա­լիե­ւը։ Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ՝ կդր­վի ռազ­մաօ­դա­յին ու­ժե­րի ար­դիա­կա­նաց­ման խն­դիր։ Ներ­կա­յիս ռազ­մաօ­դա­յին ու­ժե­րի ա­ռաս­պե­լը պսա­կա­զերծ­ված է։ Բայց որ­տե­ղի՞ց ձեռք բե­րել նո­րա­գույ­նը։