comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՆՈՐ ՁԵ­ՎԱ­ՉԱ­ՓՈՒՄ ԱԴՐ­ԲԵ­ՋԱ­ՆԸ ՉՏԵ­ՂԱ­ՎՈՐ­ՎԵՑ
[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐ ՁԵ­ՎԱ­ՉԱ­ՓՈՒՄ ԱԴՐ­ԲԵ­ՋԱ­ՆԸ ՉՏԵ­ՂԱ­ՎՈՐ­ՎԵՑ

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

Օ­գոս­տո­սի 13-ին Սո­չիում պետք է տե­ղի ու­նե­նար Պու­տին-Ռոու­հա­նի-Ա­լիև հան­դի­պու­մը։ Ա­վե­լի վաղ կող­մե­րը տե­ղե­կաց­րել էին նաև Ռու­սաս­տա­նի, Ի­րա­նի և Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ­նե­րի երկ­կողմ հան­դի­պում­նե­րի մա­սին, իսկ ե­ռա­կողմ հան­դիպ­ման ար­դյունք­նե­րը պետք է ամ­փոփ­վեին հա­մա­տեղ հայ­տա­րա­րու­թյան մեջ։ Եր­կու­շաբ­թի, սա­կայն, ՌԴ նա­խա­գա­հի մա­մու­լի քար­տու­ղար Դմիտ­րի Պես­կովն ի­րա­զե­կեց հան­դիպ­ման հե­տաձգ­ման մա­սին՝ ա­սե­լով, որ պատ­ճառ­նե­րը տեխ­նի­կա­կան են։ Ի­րա­նի նա­խա­գա­հի վար­չա­կազ­մի հա­ղոր­դակ­ցու­թյան և տե­ղե­կատ­վու­թյան վար­չու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ Փար­վիզ Էս­մաի­լիի մեկ­նա­բա­նու­թյու­նը ռու­սա­կա­նից չտար­բեր­վեց. աս­վա­ծին միայն հա­վել­վեց, որ գա­գաթ­նա­ժո­ղո­վի անց­կաց­ման հա­մար ա­վե­լի հար­մար ժա­մա­նակ կըն­տր­վի։ Նա­խա­գա­հա­կան­նե­րից հն­չող հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, բնա­կա­նա­բար, չէին կա­րող այլ բո­վան­դա­կու­թյուն ու­նե­նալ։ Պատ­ճառ­ներն ի­րա­կա­նում խոր­քա­յին են, ո­րոնց գու­մար­վում է ան­կան­խա­տե­սե­լի հետևանք­նե­րով հղի ԱՄՆ-Ի­րան դի­մա­կա­յու­թյան ա­ճը։ Ռու­սաս­տան-Ի­րան-Ադր­բե­ջան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ձևա­չա­փը ստեղծ­վել է 2016-ին՝ ապ­րի­լյան պա­տե­րազ­մից հե­տո։ Օ­գոս­տո­սի 8-ին Բաք­վում տե­ղի է ու­նե­ցել ա­ռա­ջին հան­դի­պու­մը։ Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան արտ­գործ­նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րովն այն բնո­րո­շել է որ­պես տա­րա­ծաշր­ջա­նա­յին հա­մա­գոր­ծակ­ցու­թյան նոր ձևա­չափ։ Քա­նի որ ՙԵ­ռյակն՚ ընդգրկված է նաև Մերձ­կաս­պյան տա­րա­ծաշր­ջա­նի պե­տու­թյուն­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ձևա­չա­փում, փոխ­հա­րա­բե­րու­թյուն­ներն ու փո­խա­դարձ շա­հե­րի հաշ­վա­ռու­մը նրանց հա­մար ա­ռա­վել քան կարևոր են։ Բայց դա նրանց մոտ դժ­վար է ստաց­վում, հա­ճախ էլ չի ստաց­վում։

Ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում տա­րա­ծաշր­ջա­նի եր­կու խո­շոր դե­րա­կա­տար­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյունն Ադր­բե­ջա­նին ինք­նավս­տա­հու­թյուն չի ներ­շն­չում։ Ա­լիևյան քա­րոզ­չա­մի­ջոցն այդ առն­չու­թյամբ իր կան­խա­տե­սում­ներն ա­նե­լով՝ գրեց, որ Ռու­սաս­տա­նը, ա­ջակ­ցե­լով հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ե­ռա­կողմ ձևա­չա­փին, հաս­տա­տում է տա­րա­ծաշր­ջա­նում իր ա­ռանց­քա­յին դե­րա­կա­տա­րու­թյու­նը։ Իսկ Ադր­բե­ջա­նը շա­րու­նա­կում է տա­րա­ծաշր­ջա­նա­յին եր­կու խո­շոր խա­ղա­ցող­նե­րի հետ բա­րիդ­րա­ցիա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներն ամ­րապն­դե­լու քա­ղա­քա­կա­նու­թյու­նը՝ ինչ­պես քա­ղա­քա­կան, այն­պես էլ տն­տե­սա­կան ո­լորտ­նե­րում։ Հեր­թա­պահ այս ձևա­կեր­պու­մից հե­տո քա­րոզ­չա­մի­ջոցն ա­նուղ­ղա­կիո­րեն ներ­կա­յաց­նում է ադր­բե­ջա­նա­կան քա­ղա­քա­կան վեր­նա­խա­վի դիր­քո­րո­շու­մը՝ այդ նպա­տա­կով մեջ­բե­րե­լով վրա­ցա­կան ՙՏար­բե­րակ­ներ և մեկ­նա­բա­նու­թյուն­ներ՚ պար­բե­րա­կա­նի հրա­պա­րա­կու­մը, ըստ ո­րի՝ ե­րեք կող­մերն էլ մի շարք հար­ցե­րի շուրջ ու­նեն չհա­մադր­վող, հա­ճախ նաև՝ մի­մյանց հա­կա­սող շա­հեր, ո­րոնց պատ­ճա­ռով այդ ՙԵ­ռյա­կը՚ տա­րա­ծաշր­ջա­նա­յին կա­յուն կազ­մա­կեր­պու­թյուն կամ դա­շինք դառ­նա­լու հե­ռան­կար հա­զիվ թե ու­նե­նա։

Արևմտյան պատ­ժա­մի­ջոց­նե­րի ֆո­նին Ի­րանն ա­մե­նից շատ Ռու­սաս­տա­նի կա­րիքն ու­նի։ Թեհ­րան-Բա­քու հա­րա­բե­րու­թյուն­նե­րում հա­կա­սու­թյուն­նե­րը գնա­լով ա­վե­լի են խո­րա­նում։ Ե­րեք կող­մերն առն­վազն ի­րա­րից կպա­հան­ջեն հար­վա­ծի տակ չդ­նել մի­մյանց շա­հե­րը։ Ա­վե­լորդ է ա­սել, որ Իլ­համ Ա­լիևին հե­տաք­րք­րող թե­մա­նե­րի շարքն սկս­վում և ա­վարտ­վում է տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյամբ։ Ադր­բե­ջա­նա­կան քա­րոզ­չա­մի­ջո­ցի անդ­րա­դար­ձը հե­տաք­րք­րու­թյուն է ներ­կա­յաց­նում այն­քա­նով, որ ու­շադ­րու­թյուն է հրա­վի­րում ա­լիևյան վար­չա­կազ­մի քա­ղա­քա­կան կողմ­նո­րոշ­ման վրա։ Հա­մաշ­խար­հա­յին ու­ժա­յին կենտ­րոն­նե­րից հա­վա­սար հե­ռա­վո­րու­թյուն պահ­պա­նե­լու քա­ղա­քա­կա­նու­թյու­նը Բա­քուն սր­բագ­րում է՝ ա­ռաջ­նայ­նու­թյու­նը տա­լով եվ­րո­պա­կան ին­տեգ­րա­ցիա­յին։ Ար­տա­քին ուղ­ղու­թյու­նում ադր­բե­ջա­նա­կան վեր­ջին զար­գա­ցում­նե­րը, թերևս, հիմ­նա­վո­րում են այս կողմ­նո­րոշ­ման հա­վաս­տիու­թյու­նը։ Այ­սինքն՝ Ի­րան-Ադր­բե­ջան-Ռու­սաս­տան ձևա­չա­փում ի հայտ են գա­լիս նոր խն­դիր­ներ, և հատ­կա­պես Բա­քուն է հայ­տն­վում փա­կու­ղա­յին ի­րա­վի­ճա­կում։ Նրան հա­վա­սա­րա­պես սեղ­մում են ինչ­պես արևմտյան, այն­պես էլ ռու­սաս­տա­նյան օ­ղակ­նե­րը։

Ի­րա­վի­ճա­կը Պար­սից ծո­ցում շա­րու­նա­կում է լար­ված մնալ։ Իս­րա­յե­լա­կան ռազ­մա­կան նա­վե­րը հասց­րել են ծո­ցում հայ­տն­վել և ար­ժա­նա­նալ ի­րա­նա­կան կող­մի նա­խազ­գու­շաց­նող ար­ձա­գան­քին։ ՙԻս­րա­յե­լա­կան ռազ­մա­նա­վե­րի հայ­տն­վե­լը կա­րող է հան­գեց­նել պա­տե­րազ­մի՚,-հայ­տա­րա­րել է Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խու­թյան պա­հա­պան­նե­րի զո­րա­կազ­մի ռազ­մա­ծո­վա­յին ու­ժե­րի հրա­մա­նա­տար՝ ծո­վա­կալ Ա­լի Ռը­զա Թան­գի­սի­րին և ա­պա հա­վե­լել, որ Ի­րա­նը պատ­րաստ է ցան­կա­ցած ժա­մա­նակ ցան­կա­ցած նավ գրա­վել, այդ թվում՝ այն նա­վե­րը, ո­րոնք ու­ղեկ­ցում են ԱՄՆ-ի և Մեծ Բրի­տա­նիա­յի ռազ­մա­ծո­վա­յին նա­վա­տոր­մի նա­վե­րին։ Ըl-Mayadeen հե­ռուս­տաա­լի­քին վկա­յա­կո­չե­լով՝ զո­րահ­րա­մա­նա­տա­րի խոս­քերն է փո­խան­ցում 1in.am-ը. Ի­րա­նը Հոր­մու­զի նե­ղու­ցի անվ­տան­գու­թյու­նը կա­պա­հո­վի այն­քան ժա­մա­նակ, քա­նի դեռ կա­րող է նավթ ար­տա­հա­նել։ Բա­ցի այդ, ի­րան­ցի ծո­վա­կալն ակ­նար­կել է նաև արևմտյան սադ­րան­քի մա­սին՝ ա­սե­լով, որ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը հար­ձա­կում­ներ է կազ­մա­կեր­պում ի­րա­նա­կան ջրե­րի մեր­ձա­կայ­քում գտն­վող նավ­թա­տար նա­վե­րի վրա, որ­պես­զի հե­տո դրա­նում մե­ղադ­րի Թեհ­րա­նին։

Նախ­քան Սո­չիի հան­դի­պու­մը չե­ղյալ հայ­տա­րա­րե­լը, Ռու­սաս­տանն ու Ի­րա­նը միա­ժա­մա­նակ ի­րա­զե­կե­ցին, որ դեմ են թուրք­մե­նա­կան գա­զա­տա­րը Ադր­բե­ջա­նի տա­րած­քով Եվ­րո­պա հասց­նե­լուն։ Քա­նի որ գա­զի խո­ղո­վա­կա­շա­րը Թուրք­մենս­տա­նից Ադր­բե­ջան հաս­նե­լու հա­մար պի­տի անց­նի Կաս­պից ծո­վով, ի­րա­նա­կան կող­մը կար­ծում է, որ դա շր­ջա­կա մի­ջա­վայ­րին լուրջ վնաս կհասց­նի։ Գա­զը եվ­րո­պա­կան շու­կա ա­ռա­քե­լու հար­ցում Ի­րա­նը հարևան­նե­րին ա­ռա­ջար­կում է օգտ­վել իր են­թա­կա­ռուց­վածք­նե­րից։ Վատ նո­րու­թյուն Բաք­վի հա­մար, որն ի­րեն տա­րան­ցիկ երկ­րի դե­րում պատ­կե­րաց­նե­լով՝ տն­տե­սա­կան ու քա­ղա­քա­կան հաշ­վարկ­ներ էր ա­րել։ Այս հար­թու­թյու­նում Արևմուտ­քի հետ կապ­ված ծրագ­րերն ի չիք են դառ­նում. թուրք­մե­նա­կան գազն Արևմուտ­քին մա­տա­կա­րա­րե­լու միակ ու­ղին անց­նում է Ռու­սաս­տա­նով ու Ղա­զախս­տա­նով։

ՌԴ կա­ռա­վա­րու­թյան հայ­տա­րա­րու­թյունն ա­վե­լի խիստ տո­նայ­նու­թյուն ու­ներ. Կաս­պիա­կա­նի ե­զա­կի է­կո­հա­մա­կար­գի պահ­պա­նումն ա­ռաջ­նա­յին է ա­մեն տե­սա­կի հի­պո­թե­տիկ տն­տե­սա­կան նա­խագ­ծե­րի նկատ­մամբ։ Պատ­կերն այս­պի­սին է. եվ­րո­պա­կան շու­կան կշա­րու­նա­կի կախ­ված մնալ ռու­սա­կան գա­զից, քա­նի որ այ­լընտ­րան­քա­յին տար­բե­րակ ա­ռայժմ չկա։ ՌԴ-ի և Ի­րա­նի շա­հե­րը հա­մադր­վում են, ին­չից լր­ջո­րեն տու­ժում է Ադր­բե­ջա­նը։Գա­զի ա­ռաք­ման հար­ցը շա­րու­նա­կենք դի­տար­կել ու­ժա­յին կենտ­րոն­նե­րի մր­ցակ­ցու­թյան տի­րույ­թում։ ԱՄՆ-ն բո­լոր ա­ռիթ­նե­րով քն­նա­դա­տում է եվ­րո­պա­կան դի­վա­նա­գի­տու­թյա­նը՝ մաս­նա­վո­րա­պես ա­սե­լով, որ է­ներ­գա­կիր­նե­րի և հատ­կա­պես գա­զի հար­ցում Ռու­սաս­տա­նից կախ­վա­ծու­թյունն ուղ­ղա­կի ան­թույ­լատ­րե­լի է։ Հար­ցը մի այլ կողմ էլ ու­նի. քա­ղա­քա­կան վեր­լու­ծա­բան­նե­րը մշ­տա­պես կաս­կա­ծով են վե­րա­բեր­վել թուրք­մե­նա­կան գա­զը Կաս­պի­ցի հա­տա­կով, Ադր­բե­ջա­նի, Վրաս­տա­նի և Թուր­քիա­յի տա­րած­քով, ա­սել է թե՝ ադր­բե­ջա­նա-ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյան գո­տով եվ­րո­պա­կան շու­կա դուրս բե­րե­լու  հնա­րա­վո­րու­թյա­նը։ Նրանք վկա­յա­կո­չում են ժլատ եվ­րո­պա­ցու հաշ­վարկ­նե­րը, ո­րը խո­շոր նա­խագ­ծե­րի մեջ գու­մար կա­րող է ծախ­սել միայն դրանք չկորց­նե­լու մեծ հա­մոզ­մունք ու­նե­նա­լու դեպ­քում։ Հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում էլ կարևոր դե­րա­կա­տար­նե­րը եր­կուսն են՝ Ռու­սաս­տա­նը և Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը։ Ռու­սաս­տա­նը ներ­կա դրու­թյամբ Եվ­րո­պա է ա­ռա­քում տա­րե­կան մոտ 200 մի­լիարդ խոր. մետր գազ, իսկ քն­նարկ­վող նա­խագ­ծի (Հա­րա­վա­յին գա­զա­յին մի­ջանցք) դեպ­քում խոս­քը 16 մի­լիար­դի մա­սին է։ Մի խոս­քով՝ Տրանս­կաս­պիա­կան գա­զա­տա­րի կա­ռուց­ման վե­րա­բե­րյալ խո­սակ­ցու­թյունն ա­ռայժմ ի­րա­կա­նու­թյան հետ ա­ղերս չու­նի, ո­րով­հետև թե­լադ­րո­ղը Ռու­սաս­տանն է։ 

Անդ­րա­դառ­նա­լով Սո­չիի չկա­յա­ցած հան­դիպ­մա­նը՝ անհ­րա­ժեշտ ենք հա­մա­րում մեջ­բե­րել Ի­րա­նի նա­խա­գա­հի վար­չա­կազ­մի հա­ղոր­դակ­ցու­թյան և տե­ղե­կատ­վու­թյան վար­չու­թյան ներ­կա­յա­ցուց­չի խոս­քերն այն մա­սին, որ ե­րեք պե­տու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի հեր­թա­կան հան­դիպ­ման օ­րա­կար­գում կլի­նեն տն­տե­սա­կան ո­լոր­տի բո­լոր ուղ­ղու­թյուն­ներն ու տա­րա­ծաշր­ջա­նա­յին փոխ­գոր­ծակ­ցու­թյան խն­դիր­նե­րը։ Սա նշա­նա­կում է, որ տա­րա­ծաշր­ջա­նա­յին եր­կու գլ­խա­վոր դե­րա­կա­տար­նե­րի՝ Ի­րա­նի և Ռու­սաս­տա­նի նա­խա­գահ­նե­րի հետ հա­մա­ձայ­նու­թյան գալն Ա­լիևի հա­մար, մեղմ ա­սած, դյու­րին չի լի­նի։ Ադր­բե­ջա­նա­կան քա­րոզ­չա­մի­ջո­ցի կող­մից ՙԵ­ռյա­կի՚ վե­րա­բե­րյալ վրա­ցա­կան տե­սա­կե­տի մեջ­բե­րումն ա­մենևին պա­տա­հա­կան չէ։