comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄԻԳ-29-Ի ԿՈՐԾԱՆՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՀԱՅՏՆԻ՞ Է
[ARM]     [RUS]     [ENG]

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄԻԳ-29-Ի ԿՈՐԾԱՆՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՀԱՅՏՆԻ՞ Է

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

Ինչ­պես հայտ­նի է, հու­լի­սի 24-ին կոր­ծան­վել էր Ադր­բե­ջա­նի ռազ­մաօ­դա­յին ու­ժե­րի ՄԻԳ-29 կոր­ծա­նի­չը, ո­րը գի­շե­րա­յին ժա­մե­րին ի­րա­կա­նաց­նում էր պլա­նա­յին ու­սում­նա-վար­ժա­կան թռիչք։ Ա­ղե­տի ա­ռա­ջին ժա­մե­րին տա­րած­վում էին հա­կա­սա­կան տե­ղե­կու­թյուն­ներ, ո­րոնք նպա­տակ ու­նեին հա­սա­րա­կու­թյու­նից թաքց­նել կա­տար­վա­ծը։ Բայց Ադր­բե­ջա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյունն ի վեր­ջո ստիպ­ված էր պաշ­տո­նա­պես հաս­տա­տել կա­տար­վա­ծը եւ հրա­պա­րա­կել օ­դա­չուի ա­նու­նը՝ փոխ­գն­դա­պետ Ռա­շադ Ա­թա­քի­շիեւ, ո­րը հա­մար­վում էր ա­մե­նա­փոր­ձա­ռու­նե­րից մե­կը։

Շուրջ եր­կու շա­բաթ ադր­բե­ջա­նա­կան կողմն ի­րա­կա­նաց­նում էր ո­րո­նո­ղա­կան աշ­խա­տանք­ներ, բայց՝ ա­պար­դյուն։ Ի վեր­ջո Ադր­բե­ջա­նը հար­կադր­ված էր դի­մել Թուր­քիա­յի օգ­նու­թյա­նը, որ­տե­ղից Բա­քու գոր­ծուղ­վեց փր­կա­րա­րա-ո­րո­նո­ղա­կան հա­տուկ ջո­կատ՝ իր տեխ­նի­կա­յով։ Սա­կայն թուրք մաս­նա­գետ­նե­րին նույն­պես չէր հա­ջող­վում ան­գամ տե­ղո­րո­շել ա­ղե­տի վայ­րը։ Այդ հար­ցում պար­զու­թյուն մտց­րեց ռու­սա­կան կող­մը՝ հա­վաս­տան­շե­լով օ­դա­նա­վի կոր­ծան­ման մո­տա­վոր տա­րած­քը, ո­րը շուրջ 600 քա­ռա­կու­սի կի­լո­մետր էր կազ­մում։ Միայն ռու­սա­կան կող­մի տրա­մադ­րած այդ տե­ղե­կու­թյու­նից հե­տո էր, որ թուրք ջրա­սու­զակ­նե­րին հա­ջող­վեց հայտ­նա­բե­րել խոր­տակ­ված օ­դա­նա­վի ա­ռան­ձին բե­կոր­ներ, իսկ այ­նու­հե­տեւ՝ հայտ­նա­բե­րել ՄԻԳ-29-ի հիմ­նա­կան մա­սը՝ օ­դա­չուի նս­տա­տե­ղով հան­դերձ։ Պարզ­վեց, որ օ­դա­չուն կա­տա­պուլ­տի չի են­թարկ­վել, նրա մա­սունք­նե­րը գտն­վում են օ­դա­նա­վի խցի­կում։

Ադր­բե­ջա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը կազ­մա­կեր­պեց Ռա­շադ Ա­թա­քի­շիե­ւի հու­ղար­կա­վոր­ման հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյուն, ո­րին, սա­կայն, պե­տու­թյան ա­ռա­ջին դեմ­քե­րից ոչ ոք չմաս­նակ­ցեց։ Սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում եւ ո­րոշ լրատ­վա­մի­ջոց­նե­րում այդ առ­թիվ հն­չե­ցին խիստ քն­նա­դա­տա­կան կար­ծիք­ներ։ Ռազ­մա­կան փոր­ձա­գետ Ու­զեիր Ջա­ֆա­րո­վը կաս­կա­ծի տակ ա­ռավ Ադր­բե­ջա­նի հա­մա­պա­տաս­խան ծա­ռա­յու­թյուն­նե­րի գոր­ծու­նա­կու­թյու­նը եւ խայ­տա­ռա­կու­թյուն ո­րա­կեց այն, որ Բաք­վից ըն­դա­մե­նը 70 կի­լո­մետր հե­ռա­վո­րու­թյան վրա տե­ղի ու­նե­ցած ա­ղե­տի մա­սին ադր­բե­ջա­նա­կան հա­սա­րա­կու­թյու­նը տե­ղե­կա­նում է Թուր­քիա­յի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան տա­րա­ծած հա­ղոր­դագ­րու­թյուն­նե­րից։ 

Մա­մու­լում ար­ծարծ­վեց խոր­տակ­ված ինք­նա­թի­ռի այս­պես կոչ­ված ՙսեւ արկ­ղե­րը՚ փոր­ձաքն­նու­թյան ու­ղար­կե­լու թե­ման։ Իշ­խող կար­ծիքն այն է, որ այդ հար­ցով Ռու­սաս­տա­նի ա­ջակ­ցու­թյա­նը դի­մե­լու հարկ չկա, օ­դա­նա­վի ա­ղե­տի պատ­ճառ­նե­րը պետք է ու­սում­նա­սի­րեն կամ թուրք, կամ ո­րե­ւէ այլ երկ­րի մաս­նա­գետ­նե­րը, բայց ոչ՝ ռուս­նե­րը։ Կար­ծես թե կաս­կած կար, որ ՄԻԳ-29-ի կոր­ծա­նու­մը կապ ու­նի ռու­սա­կան կող­մի ինչ-որ գոր­ծո­ղու­թյան հետ։ Ա­վե­լի վաղ ադր­բե­ջա­նա­կան մա­մու­լում հրա­պա­րա­կում­ներ էին ե­ղել, որ օ­դա­նա­վի կոր­ծան­ման պա­հին Ռու­սաս­տա­նի` Կաս­պից նա­վա­տոր­մի­ղի ու­ժերն անց­կաց­նում էին զո­րա­վար­ժու­թյուն՝ ռա­դիոէ­լեկտ­րո­նա­յին պայ­քա­րի մջոց­նե­րի կի­րառ­մամբ։

Ե­րե­ւում է, ՄԻԳ-29-ի կոր­ծա­նու­մը խիստ ան­հան­գս­տաց­նում է Ադր­բե­ջա­նի քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյա­նը, ո­րը տաս­նա­մյակ­ներ ի վեր լայ­նո­րեն քա­րո­զել է, որ ար­դիա­կա­նաց­վել են ռազ­մաօ­դա­յին ու­ժե­րը։ Տպա­վո­րու­թյուն է, որ հան­րու­թյու­նը ոչ մի հա­վատ չի ըն­ծա­յում պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան տա­րա­ծած տե­ղե­կատ­վու­թյա­նը։ Այս ի­րա­վի­ճա­կում Ադր­բե­ջա­նի ռազ­մա­կան գե­րա­տես­չու­թյունն ա­վե­լի է խճճ­վել սե­փա­կան ստա­խո­սու­թյան ցան­ցե­րում։ Մի կող­մից պաշ­տո­նա­պես հայ­տա­րար­վել է, որ օ­դա­նա­վի կոր­ծան­ման պատ­ճառ­նե­րը հայտ­նի կդառ­նան ՙսեւ արկ­ղե­րի՚ պա­րու­նա­կած տե­ղե­կու­թյուն­նե­րը մաս­նա­գի­տո­րեն վեր­ծա­նե­լուց հե­տո, մյուս կող­մից պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը կազ­մա­կեր­պել է տե­ղե­կատ­վա­կան ար­տա­հոսք, ըստ ո­րի՝ ՄԻԳ-29-ի կոր­ծան­ման ընդ­հա­նուր պատ­կերն ար­դեն իսկ պարզ է։ Հա­մա­ձայն ա­ռաջ քաշ­ված վար­կա­ծի՝ օդ բարձ­րա­ցած կոր­ծա­նի­չը թռիչ­քի ա­ռա­ջին իսկ րո­պե­նե­րին բախ­վել է թռ­չուն­նե­րի ե­րա­մի, ին­չի հետևան­քով ՙօ­դա­չուն ծանր մարմ­նա­կան վնաս­վածք է ստա­ցել՚։ Նա փոր­ձել է պա­հել օ­դա­նա­վի կա­ռա­վա­րու­մը, սա­կայն ստա­ցած վեր­քե­րի պատ­ճա­ռով ՙկորց­րել է ինք­նա­տի­րա­պե­տու­մը՚։ Փաս­տա­ցի ակ­նարկ­վում է, որ օ­դա­չուն մա­հա­ցել է թռիչ­քի ժա­մա­նակ, բայց թե ինչ­պե՞ս է նա ծանր մարմ­նա­կան վնաս­վածք­ներ ստա­ցել՝ չի ման­րա­մասն­վում։ Տե­ղե­կու­թյուն չկա նաեւ այն մա­սին, թե ով է այդ վար­կածն ա­ռաջ քա­շել, ե­թե ինք­նա­թի­ռի ՙսեւ արկ­ղե­րի՚ վեր­ծա­նու­թյուն դե­ռեւս չի կա­տար­վել։

Առ­հա­սա­րակ, ՄԻԳ-29-ի կոր­ծան­ման հետ կապ­ված այս ամ­բողջ պատ­մու­թյու­նից կա­րե­լի է մի եզ­րա­կա­ցու­թյան գալ՝ Ադր­բե­ջա­նի ռազ­մաօ­դա­յին ու­ժե­րի կա­ռա­վար­ման հա­մա­կար­գում ի­րա­վա­սու մաս­նա­գետ­ներ չկան։ Ռա­շադ Ա­թա­քի­շիե­ւը կա­ռա­վա­րա­կան պար­գե­ւի չի ար­ժա­նա­ցել, ին­չը ո­րո­շա­կի ազ­դակ է, որ իշ­խա­նու­թյու­նը նրա գոր­ծո­ղու­թյուն­նե­րը հա­մա­րել է ոչ պրո­ֆե­սիո­նալ։ Թռ­չուն­նե­րի ե­րա­մի հետ կոր­ծա­նի­չի բա­խու­մը կա­րո՞ղ էր ճա­կա­տագ­րա­կան լի­նել օ­դա­չուի հա­մար։ Ի՞նչ տե­ղե­կու­թյուն­ներ հայտ­նի կդառ­նան ՙսեւ արկ­ղե­րի՚ վեր­ծա­նու­մից հե­տո։ Ա­մե­նա­կա­րե­ւո­րը՝ Ադր­բե­ջա­նը եր­բե­ւէ կհ­րա­պա­րա­կայ­նաց­նի՞ ա­ղե­տի ի­րա­կան պատ­ճառ­նե­րը։