comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԵՐ­ՐՈՐԴ ՈՒ­ԺԻ ԹԵ­ԼԱԴ­ՐԱՆ­ՔՈՎ
[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐ­ՐՈՐԴ ՈՒ­ԺԻ ԹԵ­ԼԱԴ­ՐԱՆ­ՔՈՎ

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

Օ­գոս­տո­սի սկզբ­նե­րին ՙՌու­սաս­տա­նի թա­լի­շա­կան հա­մայնք՚ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան նա­խա­գահ, ՌԴ նա­խա­գա­հին կից ազ­գա­մի­ջյան հար­ցե­րով խոր­հր­դի ան­դամ Իս­մա­յիլ Շա­բա­նո­վը ՙՌեա­լիստ՚ տե­ղե­կատ­վա­կան գոր­ծա­կա­լու­թյա­նը հար­ցազ­րույց էր տվել և իր տե­սա­կե­տը ներ­կա­յաց­րել ադր­բե­ջա­նա-ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյան վե­րա­բե­րյալ։

Մենք չգի­տենք, թե հա­կա­մար­տու­թյան քա­ղա­քա­կան, պատ­մա­կան և ի­րա­վա­կան հիմ­քե­րին որ­քա­նով է ծա­նոթ սույն հա­սա­րա­կա­կան գոր­ծի­չը, բայց այս դեպ­քում դա այն­քան էլ կարևոր չէ։ Մի բան հս­տակ է՝ նրա տրա­մա­բա­նու­թյան ու դի­տար­կում­նե­րի հիմ­քում Ռու­սաս­տա­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան շա­հի ա­ռաջ­նայ­նու­թյան ըն­կա­լումն է, հա­կա­ռակ պա­րա­գա­յում, ա­սել է թե՝ նա­խանշ­ված շր­ջա­նակ­նե­րից դուրս գա­լը հար­ցա­կա­նի տակ կդ­ներ նրա ՙնա­խա­գա­հին կից՚ կար­գա­վի­ճա­կը։

Շա­բա­նո­վի դա­տո­ղու­թյուն­նե­րը պտտ­վում են ՙԱր­ցա­խը Հա­յաս­տան է, և վերջ՚ հա­մա­հայ­կա­կան կար­գա­խո­սի շուրջ, ո­րը քա­նիցս շեշտ­վեց ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի՝ օ­գոս­տո­սի 5-ին Ստե­փա­նա­կեր­տի Վե­րած­նն­դի հրա­պա­րա­կում ու­նե­ցած ե­լույ­թում։ Ինչ­պե՞ս դրան կպա­տաս­խա­նի Ադր­բե­ջա­նը. հռե­տո­րա­կան հարց է հն­չեց­րել ՙՌու­սաս­տա­նի թա­լի­շա­կան հա­մայնք՚ կազ­մա­կեր­պու­թյան ղե­կա­վա­րը և ինքն էլ պա­տաս­խա­նել. ՙԱդր­բե­ջանն ինչ-որ կերպ պետք է չե­զո­քաց­նի Փա­շի­նյա­նի հան­դուգն հայ­տա­րա­րու­թյու­նը, գո­նե՝ ո­չինչ չո­րո­շող քաղ­քե­նի­նե­րի մտա­ծո­ղու­թյան մեջ՚։ Նրա վեր­լու­ծու­թյան վերջ­նա­կե­տը. ՙՂա­րա­բա­ղի շուրջ ցան­կա­ցած փո­փո­խու­թյուն կա­րող է վտան­գել տա­րա­ծաշր­ջա­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան պատ­կե­րը, սա­կայն տա­րա­ծաշր­ջա­նա­յին դե­րա­կա­տար­նե­րը պատ­րաստ չեն դրան, բա­ցի նրան­ցից, ով­քեր ցան­կա­նում են Ռու­սաս­տա­նին դուրս մղել Ան­դր­կով­կա­սից և վերջ­նա­կա­նա­պես փա­կել  Ի­րա­նի ճա­նա­պար­հը՚։ Հար­ցազ­րույ­ցը եզ­րա­փակ­վում էր  պա­տե­րազ­մի վերս­կս­ման հա­վա­նա­կա­նու­թյան և հնա­րա­վոր հետևանք­նե­րի դի­տարկ­մամբ։  

Հայ ժո­ղովր­դի եր­կու հատ­ված­նե­րի միաց­ման կար­գա­խոսն ին­չո՞ւ է մտա­հո­գել թա­լիշ հա­սա­րա­կա­կան գործ­չին։ Եվ ին­չո՞ւ է թա­լի­շա­կան ազ­գա­յին շա­հը նրա մոտ այ­դաս­տի­ճան մար­գի­նա­լաց­վել. Շա­բա­նո­վը չխո­սեց Ադր­բե­ջա­նից կախ­վա­ծու­թյու­նը թո­թա­փե­լու հա­մար պայ­քա­րող թա­լիշ­նե­րի ի­րա­վունք­նե­րի և ձգ­տում­նե­րի մա­սին։ Հայ և թա­լիշ ժո­ղո­վուրդ­նե­րի բա­րե­կա­մու­թյու­նը չդի­տար­կեց ա­լիևյան վար­չա­կար­գի կող­մից ի­րա­կա­նաց­վող այ­լա­տյա­ցու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյան հա­մա­տեքս­տում։

Ազ­գա­յին հպար­տու­թյան առ­կա­յու­թյու­նը, թերևս, նրան կս­տի­պեր ծան­րա­նալ թա­լիշ ժո­ղովր­դի ա­ռաջ­նորդ­նե­րից մե­կի՝ Ֆահ­րա­դին Ա­բոս­զո­դա­յի ար­տա­հան­ձն­ման տխուր պատ­մու­թյան վրա։ Խայ­տա­ռակ գոր­ծարք, ո­րը տե­ղի ու­նե­ցավ Ռու­սաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի ներ­կա­յիս իշ­խա­նու­թյուն­նե­րի միջև։ Գիտ­նա­կանն ու քա­ղա­քա­կան գոր­ծի­չը, ով 1993-ին ե­ղել է թա­լիշ­նե­րի ազ­գա­յին ապս­տամ­բու­թյան ա­ռաջ­նորդ­նե­րից մե­կը, նաև հա­մար­վում է Թա­լիշ-Մու­ղա­նա­կան ինք­նա­վար հան­րա­պե­տու­թյան սահ­մա­նադ­րա­կան ակ­տի հե­ղի­նակն ու Ազ­գա­յին մեջ­լի­սի խոս­նա­կը։ Ա­բոս­զո­դա­յին են պատ­կա­նում հետևյալ խոս­քե­րը. ՙՂա­րա­բա­ղի ժո­ղո­վուրդն ին­քը պետք է ո­րո­շի՝ ինչ­պես և ում հետ ապ­րել՚։ Ի գի­տու­թյուն մի­ջազ­գա­յին հան­րակ­ցու­թյան՝ նա հայ­տա­րա­րել էր, որ այս խոս­քե­րով ինքն ար­տա­հայ­տում է թա­լիշ ժո­ղովր­դի և ի­րենց հո­ղե­րում բնակ­վող մյուս ժո­ղո­վուրդ­նե­րի տե­սա­կե­տը։

Շա­բա­նո­վի խն­դիրն ու­րիշ է, նա գեր­տե­րու­թյան շա­հի սո­վո­րա­կան սպա­սար­կու է։ Միաց­ման կար­գա­խո­սը նրան վտան­գա­վոր թվաց, քա­նի որ ՙտա­րա­ծաշր­ջա­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան պատ­կե­րի փո­փո­խու­թյան՚ է հան­գեց­նե­լու։ Բռ­նա­պե­տա­կան վար­չա­կար­գի ճն­շում­նե­րին են­թարկ­վող ազ­գի մտա­վո­րա­կա­նը, իր հայ­րե­նա­կից­նե­րի հոգ­սերն ու ազ­գա­յին խն­դիր­նե­րը մո­ռա­ցու­թյան մատ­նած, բռ­նա­պե­տին հու­շում է ՙինչ-որ կերպ չե­զո­քաց­նել Փա­շի­նյա­նի հան­դուգն հայ­տա­րա­րու­թյու­նը՚։

Իսկ թե ինչ­պե՞ս պի­տի լի­նի ՙչե­զո­քաց­ման՚ գոր­ծըն­թա­ցը, թող­նենք այդ տխ­րահռ­չակ գործ­չի երևա­կա­յու­թյա­նը։ Իսկ նրա երևա­կա­յու­թյան բարձ­րա­կե­տը ՙո­չինչ չո­րո­շող քաղ­քե­նի­ներ՚ ար­տա­հայ­տու­թյունն է՝ այ­սինքն՝ վի­րա­վո­րանք մի ամ­բողջ ժո­ղովր­դի հաս­ցեին, որն իր ա­զա­տագ­րա­կան պայ­քարն սկ­սել է Հա­յաս­տա­նի հետ Ար­ցա­խի վե­րա­միա­վոր­ման գա­ղա­փա­րով զին­ված։
Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյու­նում հայտ­նի քա­ղա­քա­գետ­նե­րից կամ հայ մտա­վո­րա­կան­նե­րից որևէ մեկն այդ հար­ցազ­րույ­ցին ար­ձա­գան­քե՞լ է։ Նրան հա­մա­պա­տաս­խան տե՞ղ են ցույց տվել։

Շա­բա­նո­վին հայտ­նի է, որ թա­լիշ ժո­ղո­վուր­դը ժա­մա­նա­կին իր հա­մե­րաշ­խու­թյունն էր հայտ­նել Ար­ցա­խի ժո­ղովր­դի ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րին՝ հա­մա­րե­լով այն իր պայ­քա­րը, քան­զի այն ընդ­հա­նուր է՝ հա­նուն ան­կա­խու­թյան և ազ­գա­յին ինք­նու­թյան պահ­պան­ման։

Թա­լիշ ժո­ղովր­դի պայ­քա­րի հս­տակ ու հա­կիրճ հիմ­նա­վո­րու­մը ևս մեկ ան­գամ տր­վեց Թա­լիշ-Մու­ղա­նա­կան ինք­նա­վար հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ Ա­լաք­րամ Հում­մա­տո­վի կող­մից՝ վեր­ջերս ՙԳո­լոս Ար­մե­նիի՚ թեր­թին տված հար­ցազ­րույ­ցում. ՙԱդր­բե­ջա­նի կազ­մում գո­յատևե­լը հա­վա­սա­րա­զոր է մահ­վան՚։ Նրա խոս­քով՝ 26 տար­վա գո­յատևու­մը բա­վա­րար է թա­լի­շա­կան պե­տա­կա­նու­թյան վե­րա­կան­գն­ման կարևո­րու­թյու­նը հա­մոզ­մունք դարձ­նե­լու հա­մար։ Իշ­խա­նու­թյուն­ներն ի­րենք են այս գոր­ծըն­թա­ցին նպաս­տել՝ թա­լիշ ժո­ղովր­դի առջև չկա­տա­րե­լով ի­րենց պար­տա­վո­րու­թյուն­նե­րը, մաս­նա­վո­րա­պես ան­տե­սե­լով ու չհար­գե­լով Ադր­բե­ջա­նի բնիկ ժո­ղո­վուրդ­նե­րի ի­րա­վունք­նե­րը, ո­րոնք սահ­ման­ված են երկ­րի հիմ­նա­կան օ­րեն­քով։ Այդ ի­րա­վունք­նե­րը հաս­տատ­վել են Եվ­րո­պա­յի խոր­հր­դի առջև Ադր­բե­ջա­նի ստանձ­նած պար­տա­վո­րու­թյուն­նե­րում։ Նա­խա­գա­հը խո­սել է փաս­տե­րի լեզ­վով՝ ե­րե­խա­նե­րը զրկ­ված են մայ­րե­նի լե­զուն սո­վո­րե­լու ի­րա­վուն­քից, ՙթա­լիշ՚ հաս­կա­ցու­թյունն, առ­հա­սա­րակ, իշ­խա­նու­թյան հա­մար ա­նըն­դու­նե­լի է, նո­րա­ծին­նե­րին թա­լի­շա­կան ա­նուն­նե­րով կո­չե­լը նույն­պես ար­գել­ված է։ ՙԺո­ղո­վուր­դը հաշ­վետ­վո­րեն գի­տակ­ցում է, որ կանգ­նած է ան­հե­տաց­ման վտան­գի ա­ռաջ, և այդ մշու­շոտ հե­ռան­կարն էլ մեզ հար­կադ­րում է ա­ռաջ շարժ­վել՚,-հայ­տա­րա­րել է Հում­մա­տո­վը։ Նա ա­ռանձ­նա­հա­տուկ կարևո­րել է ս.թ. մա­յի­սին Երևա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի Ի­րա­նա­գի­տու­թյան ամ­բիո­նի կող­մից կազ­մա­կերպ­ված Թա­լի­շա­կան 3-րդ մի­ջազ­գա­յին հա­մա­ժո­ղո­վը, ո­րը հեր­թա­կան ան­գամ ար­ձա­նագ­րեց ադր­բե­ջա­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից կի­րառ­վող կոշտ քա­ղա­քա­կա­նու­թյան ար­դյուն­քում թա­լի­շա­կան ինք­նու­թյան վտանգ­ման փաս­տը։

Նշենք, որ հա­մա­ժո­ղովն անդ­րա­դար­ձել է ան­ցյալ դա­րի 90-ա­կան­նե­րի դեպ­քե­րին ու դրանց հետևած զար­գա­ցում­նե­րին։ 1993թ. հու­նի­սին մի խումբ թա­լիշ գոր­ծիչ­ներ հռ­չա­կե­ցին Թա­լիշ-Մու­ղա­նա­կան ինք­նա­վար հան­րա­պե­տու­թյու­նը, ո­րը գո­յատևեց մինչև օ­գոս­տոս ա­մի­սը։ Ժո­ղովր­դա­կան ե­լույթ­նե­րը դա­ժա­նո­րեն ճնշ­վե­ցին, ակ­տի­վիստ­նե­րը հայ­տն­վե­ցին բան­տե­րում կամ ընդ­հա­տա­կում, շա­տերն էլ տա­րագր­վե­ցին։ Էթ­նիկ փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի նկատ­մամբ ի­րա­կա­նաց­ված խտ­րա­կա­նու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյան ար­դյուն­քում թա­լի­շա­կան ազ­գա­յին խն­դիր­նե­րը հե­տին պլան մղ­վե­ցին, ու­սուց­ման և հա­ղոր­դակ­ցու­թյան հիմ­նա­կան լե­զուն դար­ձավ ադր­բե­ջա­նե­րե­նը։ Թա­լի­շե­րե­նով հրա­տա­րա­կու­թյուն­ներ գրե­թե չկան, հազ­վա­դեպ դար­ձած թա­լի­շա­կան մա­մուլն ու գրա­կա­նու­թյու­նը հրա­տա­րակ­վում են ադր­բե­ջա­նե­րե­նով։ Ներ­կա դրու­թյամբ գո­յու­թյուն ու­նի թա­լի­շե­րե­նով հե­ռար­ձակ­վող՝ 15 րո­պե տևո­ղու­թյամբ ռա­դիոե­թեր։

Մի­ջազ­գա­յին հա­մա­ժո­ղո­վում բարձ­րա­ձայն­վել է նաև այն մա­սին, որ Ադր­բե­ջա­նի բնիկ ժո­ղո­վուրդ­նե­րի ո­րոշ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, նաև թա­լիշ­ներ, ադր­բե­ջա­նա­կան կող­մից Ար­ցա­խյան պա­տե­րազ­մին մաս­նակ­ցել են իշ­խա­նու­թյուն­նե­րի ճնշ­ման ներ­քո, ին­չի հա­մար նրանք ցավ և ափ­սո­սանք են հայտ­նել։ Երևա­նում թա­լիշ գոր­ծիչ­նե­րը հայ­տա­րա­րե­ցին, որ Հա­րա­վա­յին Կով­կա­սում ոչ միայն ի­րենց պատ­մա­կան, մշա­կու­թա­յին և լեզ­վա­կան ներ­կա­յու­թյունն են հաս­տա­տել, այլև շա­րու­նա­կում են հա­վա­տա­րիմ մնալ հայ ժո­ղովր­դի հետ բա­րե­կա­մու­թյան կա­մուրջ­ներ կա­ռու­ցե­լու գա­ղա­փա­րին։

Վե­րա­դառ­նանք Իս­մա­յիլ Շա­բա­նո­վի ՙա­ռա­քե­լու­թյա­նը՚։ Ադր­բե­ջա­նա-ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյան մա­սին խո­սե­լիս նա աչ­քի ա­ռաջ պի­տի ու­նե­նար այն փաս­տը, որ ա­լիևյան վար­չա­կազմն այ­սօր էլ իր հայ­րե­նա­կից­նե­րին՝ ազ­գու­թյամբ թա­լիշ զին­վոր­նե­րին, ա­ռաջ­նագ­ծում է պա­հում՝ ոչ միայն նրանց էթ­նի­կա­կան ներ­կա­յու­թյու­նից ձեր­բա­զատ­վե­լու, այլև հա­յե­րի նկատ­մամբ թշ­նա­մանք հա­րու­ցե­լու մտադ­րու­թյամբ։ Ազ­գա­մի­ջյան ընդ­հա­րում­ներ հրահ­րո­ղը, սո­վո­րա­բար, եր­րորդ ուժն է լի­նում, իսկ երբ օ­տա­րի ճի­րան­նե­րում տա­ռա­պող ազ­գի մտա­վո­րա­կանն իր ազ­գա­յին շա­հը ստո­րա­դա­սում է գեր­տե­րու­թյան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան շա­հին, դրա­նով միայն նպաս­տում է պատ­մու­թյան թա­տե­րա­բե­մից այդ ազ­գի հե­ռաց­մա­նը։