ԱՆ­ԿԱ­ԽՈՒ­ԹՅԱՆ Ո­ԳՈՎ՝ ԴԵ­ՊԻ ՌԱԶ­ՄԱ­ՎԱ­ՐԱ­ԿԱՆ ՆՊԱ­ՏԱ­ԿԻ Ի­ՐԱ­ԳՈՐ­ԾՈՒՄ

 

 

 

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 Սեպ­տեմ­բե­րի 2-ին, ար­դեն 28-րդ ան­գամ, ար­ձա­նագ­րում ենք մեր պատ­մա­կան տա­րած­քում երկ­րորդ հայ­կա­կան պե­տու­թյան ծնուն­դը, նրա կեն­սու­նա­կու­թյունն ու բո­լոր տե­սա­կի մար­տահ­րա­վեր­նե­րին դի­մա­կա­յե­լու ան­հեր­քե­լի ի­րո­ղու­թյու­նը։ Ան­կա­խու­թյան հռ­չա­կումն, ա­յո, շե­ղում էր 1988-ին Ար­ցա­խում ծա­վալ­ված ազ­գա­յին- ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի ՙՄիա­ցում՚ կար­գա­խո­սից, բայց դա մեզ ա­մենևին չհե­ռաց­րեց Մայր Հայ­րե­նի­քից, մեր ազ­գա­յին իղ­ձե­րից ու նպա­տակ­նե­րից։ Ա­վե­լին՝ Ար­ցա­խը դար­ձավ հայ ժո­ղովր­դի ե­րեք հատ­ված­նե­րի միջ­նա­բեր­դը։ Ռազ­մա­քա­ղա­քա­կան, տն­տե­սա­կան և այլ բնույ­թի հար­ցե­րը հայ­կա­կան եր­կու պե­տու­թյուն­ներն այ­սօր հա­մա­տեղ են լու­ծում, ար­տա­քին աշ­խար­հին ներ­կա­յա­նում միաս­նա­կան դիր­քո­րոշ­մամբ, ա­ռաջ ըն­թա­նում փոխ­հա­մա­ձայ­նեց­ված գոր­ծո­ղու­թյուն­նե­րով։

Ան­կա­խու­թյան և ա­զա­տու­թյան ան­պար­տե­լի ո­գին Ար­ցա­խում պահ­պան­վել է դա­րե­րի ըն­թաց­քում։ Պատ­մու­թյունն ինքն է գրել հայ­կա­կան այս հո­ղակ­տո­րի վկա­յա­կա­նը. այս­տեղ է Մեծ Հայ­քի ար­քա Տիգ­րան Մե­ծը կա­ռու­ցել Տիգ­րա­նա­կերտ քա­ղա­քը, Ար­ցա­խը հայ­կա­կան թա­գա­վո­րու­թյուն­նե­րի կազ­մի մեջ է ե­ղել գրե­թե բո­լոր ժա­մա­նակ­նե­րում՝ որ­պես Հա­յոց աշ­խար­հի ան­բա­ժա­նե­լի մաս։ Ար­շա­կու­նյաց թա­գա­վո­րու­թյան ան­կու­մից հե­տո այս­տեղ են պահ­պան­վել հայ­կա­կան պե­տա­կա­նու­թյան բե­կոր­նե­րը։ Հայ­կա­կան այս հո­ղի վրա մեր նախ­նի­նե­րը մաս­նակ­ցել են պարս­կա­կան լծի դեմ հայ ժո­ղովր­դի ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րին։ Ու­րեմն, ար­տա­քին աշ­խար­հին պի­տի հաս­կա­նա­լի լի­նի, թե ին­չո՞ւ է հայ­կա­կան գոր­ծոնն այ­դաս­տի­ճան հզոր ե­ղել Ար­ցա­խում, ո­րին չի կա­րո­ղա­ցել դի­մա­նալ ո՜չ ՙին­տեր­նա­ցիո­նա­լիզմ՚ քա­րո­զող խոր­հր­դա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը, ո՜չ էլ, ա­ռա­վել ևս, Ադր­բե­ջան կոչ­ված շին­ծու պե­տու­թյան ամ­բողջ ռե­սուր­սը։
1991թ. սեպ­տեմ­բե­րի 2-ին Ստե­փա­նա­կեր­տում տե­ղի ու­նե­ցավ ժո­ղովր­դա­կան պատ­գա­մա­վոր­նե­րի մար­զա­յին և Շա­հու­մյա­նի շր­ջա­նա­յին խոր­հուրդ­նե­րի նս­տաշր­ջան, որն ըն­դու­նեց ՙԼեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյան հռ­չակ­ման մա­սին՚ փաս­տա­թուղթ։ Ան­կա­խու­թյան հռ­չա­կագ­րի ըն­դու­նու­մից ե­րեք ա­միս անց՝ դեկ­տեմ­բե­րի 10-ին, Ար­ցա­խի ժո­ղո­վուր­դը հան­րաք­վեով ամ­րագ­րեց այդ ան­կա­խու­թյու­նը։ Եվ ի՞նչ ստաց­վեց։ Նախ­կին խոր­հր­դա­յին Ադր­բե­ջա­նի տա­րած­քում ձևա­վոր­վե­ցին եր­կու ի­րա­վա­հա­վա­սար պե­տա­կան կազ­մա­վո­րում­ներ՝ ԼՂՀ և Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյուն։ Բա­քուն չհա­մա­կերպ­վեց այս ի­րո­ղու­թյա­նը, այդ իսկ պատ­ճա­ռով ձեռ­նա­մուխ ե­ղավ Ար­ցա­խի ժո­ղովր­դի ֆի­զի­կա­կան ոչն­չաց­ման ծրագ­րի մշակ­մա­նը։ Պա­տե­րազ­մը դար­ձավ ան­խու­սա­փե­լի։
Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տը ցույց տվեց հայ մար­դու՝ սե­փա­կան հո­ղի վրա հա­րատևե­լու հաս­տա­տա­կա­մու­թյունն ու ան­սա­սան ո­գին։ Ա­զա­տա­մար­տը հաղ­թա­նա­կով պսակ­վեց, բայց Հայ­րե­նի­քի զո­հա­սե­ղա­նին դր­վեց մեր հա­զա­րա­վոր հե­րոս տղա­նե­րի կյան­քը։ Այդ հաղ­թա­նա­կի հիմ­քում նրանց հայ­րե­նա­պաշ­տու­թյունն էր, անմ­նա­ցորդ նվիր­վա­ծու­թյու­նը սուրբ գոր­ծին, Ար­ցա­խի ա­պա­գա­յի հան­դեպ ու­նե­ցած մեծ հա­վա­տը։
Պա­տե­րազ­մը մեր ընտ­րու­թյու­նը չէր, այն մեր վզին փա­թաթ­վեց ադր­բե­ջա­նա­կան կող­մից, բայց նաև հնա­րա­վո­րու­թյուն տվեց ա­զա­տագ­րել հայ­կա­կան պատ­մա­կան տա­րածք­նե­րի մի մա­սը, որն իր ամ­րագ­րու­մը գտավ ԱՀ Սահ­մա­նադ­րու­թյան մեջ։ Մարդ­կա­յին ան­դառ­նա­լի կո­րուստ­նե­րի հետ մեկ­տեղ՝ մենք ու­նե­ցանք նաև տա­րած­քա­յին կո­րուստ­ներ՝ Շա­հու­մյա­նի շր­ջան (Հյու­սի­սա­յին Ար­ցախ), Մար­տա­կեր­տի և Մար­տու­նու արևե­լյան հատ­ված­ներ։ Մենք ու­նե­ցանք հա­զա­րա­վոր փախս­տա­կան­ներ Բաք­վից, Գան­ձա­կից, Սում­գա­յի­թից և այլ հա­յա­շատ քա­ղաք­նե­րից։ Յու­րա­քան­չյուր ան­հա­տի ետևում մի տխուր պատ­մու­թյուն է, ըն­տա­նե­կան ող­բեր­գու­թյուն, նյու­թա­կան կո­րուստ­ներ և խեղ­ված ճա­կա­տագ­րեր։ Սա կոչ­վում է փախս­տա­կա­նի խն­դիր, մի ուղ­ղու­թյուն, ո­րում հայ­կա­կան դի­վա­նա­գի­տու­թյու­նը, ցա­վոք, ակ­տիվ աշ­խա­տան­քով աչ­քի չըն­կավ։ Մինչ­դեռ անհ­րա­ժեշտ էր այն նե­րա­ռել ար­տա­քին քա­ղա­քա­կան օ­րա­կար­գում, անհ­րա­ժեշտ էր բարձ­րա­ձայ­նել մի­ջազ­գա­յին բարձր ա­տյան­նե­րում։

 

1994թ. մա­յի­սին Ադր­բե­ջա­նի, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան և ՀՀ-ի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը ստո­րագ­րե­ցին զի­նա­դա­դա­րի մա­սին հա­մա­ձայ­նա­գիր, որն ու­ժի մեջ է ցայ­սօր։ Դրա­նից հե­տո սկս­վեց դի­վա­նա­գի­տա­կան, քա­ղա­քա­կան պայ­քա­րի եր­կա­րատև ժա­մա­նա­կաշր­ջա­նը. մի կող­մից՝ պայ­քար հա­կա­մար­տող կող­մե­րի, մյուս կող­մից՝ հա­մաշ­խար­հա­յին ու­ժա­յին կենտ­րոն­նե­րի միջև։ Պաշ­տո­նա­կան Բաք­վի դիր­քո­րո­շու­մը խե­ղա­թյու­րում է հա­կա­մար­տու­թյան բուն էու­թյունն ու պատ­ճառ­նե­րը, և հա­կա­ռակ մի­ջազ­գայ­նո­րեն ըն­դուն­ված ձևա­չա­փի՝ ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի գոր­ծու­նեու­թյան շուրջ ձեռք­բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան՝ փոր­ձեր է ձեռ­նար­կում կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցը մեկ այլ հար­թու­թյուն տե­ղա­փո­խե­լու ուղ­ղու­թյամբ։ Խոս­քը մաս­նա­վո­րա­պես վե­րա­բե­րում է Միա­վոր­ված ազ­գե­րի կազ­մա­կեր­պու­թյա­նը, ո­րին ան­դա­մակ­ցող իս­լա­մա­կան պե­տու­թյուն­նե­րի ա­ջակ­ցու­թյան հետ Բա­քուն մեծ հույ­սեր է կա­պում։ Մյուս կող­մից՝ հրա­դա­դա­րի մշ­տա­կան խախ­տում­ներն ու ռազ­մա­շունչ հռե­տո­րա­բա­նու­թյունն ի չիք են դարձ­նում խա­ղաղ ճա­նա­պար­հով խնդ­րի հան­գու­ցա­լուծ­ման հաս­նե­լու բո­լոր ջան­քե­րը։ Մի­ջազ­գայ­նո­րեն ստանձ­նած պար­տա­վո­րու­թյուն­նե­րից հրա­ժար­վելն ադր­բե­ջա­նա­կան կող­մի հա­մար սո­վո­րա­կան պրակ­տի­կա է, և դրանց լր­ջու­թյան մա­սին խո­սելն իսկ ա­վե­լորդ է։
Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը, բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում ներ­կա­յաց­նե­լով Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան շա­հե­րը ու նաև հան­դի­սա­նա­լով Ար­ցա­խի ժո­ղովր­դի անվ­տան­գու­թյան ե­րաշ­խա­վո­րը, ի գի­տու­թյուն մի­ջազ­գա­յին հան­րու­թյան հայ­տա­րա­րեց, որ Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի և անվ­տան­գու­թյան հար­ցե­րը հա­մար­վում են Հա­յաս­տա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­ներ։
Դի­տար­կե­լով Ար­ցախ-Հա­յաս­տան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը՝ չենք կա­րող շր­ջան­ցել հայ­կա­կան քա­ղա­քա­կան մտ­քի կող­մից ա­ռա­ջադր­ված մի խն­դիր, ո­րի մա­սին խոս­վել է ա­վե­լի վաղ, ո­րի շուրջ քն­նար­կում­նե­րը, սա­կայն, վեր­ջերս են ակ­տի­վա­ցել։ Օ­րա­կարգ բեր­վեց հայ­կա­կան եր­կու պե­տու­թյուն­նե­րի ի­րա­վա­պայ­մա­նագ­րա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րը նոր մա­կար­դա­կի վրա դնե­լու հար­ցը, ո­րը քն­նարկ­վեց ս. թ. մա­յի­սին ԱՀ ԱԺ նիս­տե­րի դահ­լի­ճում անց­կաց­ված ՙՀա­յաս­տան-Ար­ցախ. ռազ­մա­վա­րա­կան դա­շինք՚ խո­րագ­րով ֆո­րու­մի ժա­մա­նակ։ Ի թիվս մի շարք շեշ­տադ­րում­նե­րի, նշ­վեց նաև, որ մար­դու տար­րա­կան ի­րա­վունք­նե­րը չեն կա­րող շա­րու­նա­կա­բար ոտ­նա­հար­վել կամ ան­տես­վել, իսկ հու­մա­նի­տար ծրագ­րե­րը՝ ար­գե­լա­փակ­վել կամ կա­սեց­վել միայն այն պատ­ճա­ռով, որ առ այ­սօր կար­գա­վոր­ված չէ հա­կա­մար­տու­թյու­նը։ Ակն­հայտ է, որ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան նկատ­մամբ Ադր­բե­ջա­նի կող­մից ձեռ­նարկ­ված ցան­կա­ցած ռազ­մա­կան ագ­րե­սիա, միևնույն ժա­մա­նակ, ՀՀ-ի դեմ է ուղղ­ված։ Հետևա­բար, հայ­կա­կան եր­կու հան­րա­պե­տու­թյուն­նե­րի հա­մար միաս­նա­կան անվ­տան­գու­թյան ու պաշտ­պա­նու­թյան հա­մա­կար­գի ձևա­վո­րու­մը բնա­կան և կեն­սա­կան պա­հանջ է։
Ֆո­րումն ըն­դգ­ծեց, որ ռազ­մա­վա­րա­կան դա­շին­քի կն­քու­մը հնա­րա­վո­րու­թյուն կըն­ձե­ռի հս­տա­կու­թյուն մտց­նել հիմ­նախ­նդ­րի լուծ­ման հա­յե­ցա­կար­գի մեջ՝ մի կող­մից ամ­րագ­րե­լով միա­ցու­մը որ­պես ռազ­մա­վա­րա­կան նպա­տակ, իսկ ան­կա­խու­թյու­նը՝ մար­տա­վա­րա­կան մի­ջոց, մյուս կող­մից էլ թույլ կտա բա­ցա­հայտ ու վճ­ռա­կա­նո­րեն ներ­կա­յաց­նել, ինչ­պես նաև պաշտ­պա­նել մեր հա­մազ­գա­յին շա­հե­րը։ 2016թ. ապ­րի­լյան պա­տե­րազ­մը հեր­թա­կան ան­գամ հա­մո­զեց, որ Ադր­բե­ջա­նի ռազ­մա­կան ագ­րե­սիան կան­խե­լու և հետ մղե­լու միակ գոր­ծուն մի­ջո­ցը ե­ղել և մնում է հայ­կա­կան բա­նա­կը։ Այդ ագ­րե­սիան կան­խե­ցին ոչ թե միջ­նորդ­նե­րը, այլ ա­ռաջ­նագ­ծում կանգ­նած մեր հե­րոս տղա­նե­րը։
Ան­կախ այն բա­նից՝ կս­տեղծ­վի՞ այդ դա­շին­քը, թե՝ ոչ, Հա­յաս­տա­նը ե­ղել ու մնում է Ար­ցա­խի ժո­ղովր­դի անվ­տան­գու­թյան ե­րաշ­խա­վո­րը։ Թե ինչ­պի­սին կլի­նեն հե­տա­գա զար­գա­ցում­նե­րը, ցույց կտա ժա­մա­նա­կը, իսկ այ­սօր՝ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ան­կա­խու­թյան հռ­չակ­ման տո­նին, ա­սում ենք, որ ար­ցա­խյան հո­ղի վրա գո­յու­թյուն ու­նի ինք­նիշ­խան, ժո­ղովր­դա­վա­րա­կան պե­տու­թյուն, որ մեզ հա­մար ան­կա­խու­թյու­նը մար­տա­վա­րու­թյուն է, միա­ցու­մը՝ ռազ­մա­վա­րա­կան նպա­տակ։