Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ. ԱՐՏԱՔԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ ՀԱՄԱՉԱՓ ԿԵՆՍՈՒՆԱԿ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ա­նի ՄԱՆ­ԳԱ­ՍԱ­ՐՅԱՆ

Հարցազրույց պատմական գիտ. թեկնածու, դոցենտ, ԱրՊՀ դասախոս, ՄՄՀ կովկասագիտության կենտրոնի Հարավային Կովկասի տարածաշրջանի գիտաճյուղի ղեկավար Նելլի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ

- ԼՂՀ-ն հռ­չակ­վեց քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րի ար­դյուն­քում. ո­րո՞նք են հռ­չակ­ման և կա­յաց­ման հիմ­նա­վո­րում­նե­րը։
-ԼՂՀ հռ­չա­կու­մը հա­մա­հունչ է մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի սկզ­բունք­նե­րին, չի հա­կա­սում պե­տա­կա­նու­թյու­նը բնու­թագ­րող դա­սա­կան հատ­կա­նիշ­նե­րին և օ­րի­նա­կա­նու­թյան ա­ռու­մով խո­ցե­լի չէ։ Պե­տա­կա­նու­թյան հռ­չակ­ման հիմ­քում ըն­կած են մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի հիմ­նա­րար սկզ­բունք­նե­րը, ինչ­պես նաև 1990թ.ապ­րի­լի 3-ի ԽՍՀՄ կազ­մից միու­թե­նա­կան հան­րա­պե­տու­թյուն­նե­րի դուրս գա­լը կար­գա­վո­րող օ­րեն­քը, 1991 սեպ­տեմ­բե­րի 2-ի ԼՂՀ հռ­չակ­ման, դեկ­տեմ­բե­րի 10-ի հան­րաք­վեով ԼՂՀ բնակ­չու­թյան կա­մար­տա­հայտ­ման փաս­տե­րը և 1992թ. հուն­վա­րի 6-ի ԼՂՀ պե­տա­կան ան­կա­խու­թյան մա­սին Հռ­չա­կա­գի­րը։ ԼՂՀ պե­տա­կա­նու­թյան գո­յու­թյու­նը վե­րա­հաս­տատ­վել է 2006թ. ԼՂՀ Սահ­մա­նադ­րու­թյամբ, որն ամ­րագ­րեց 1994թ. հրա­դա­դա­րի պա­հին առ­կա տա­րած­քա­յին ի­րո­ղու­թյուն­նե­րը։ 2017թ. փետր­վա­րի 20-ի սահ­մա­նադ­րա­կան հան­րաք­վեով վե­րա­հաս­տատ­վել են Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ի­րա­վա­զո­րու­թյան սահ­ման­նե­րը. ՙՄինչև Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան վե­րա­կանգ­նու­մը և սահ­ման­նե­րի ճշգր­տու­մը հան­րա­յին իշ­խա­նու­թյու­նը ի­րա­կա­նաց­վում է այն տա­րած­քում, ո­րը փաս­տա­ցի գտն­վում է Ար­ցա­խի Հան­րա-պե­տու­թյան ի­րա­վա­զո­րու­թյան ներ­քո՚։ Փաս­տո­րեն, պատ­մա­կան, ի­րա­վա­կան և քա­ղա­քա­կան տե­սան­կյուն­նե­րից Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան հռ­չա­կու­մը և կա­յաց­ման ճա­նա­պար­հը հիմ­նա­վոր­ված են։
-Ադր­բե­ջա­նը մշ­տա­պես ցա­վով է ըն­դու­նում Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան կա­յաց­մա­նը կամ ճա­նաչ­մանն ուղղ­ված ցան­կա­ցած քայլ: Ինչ­պե՞ս է դա ար­տա­հայտ­վում։
-Ադր­բե­ջա­նա­կան մա­մու­լի և քա­ղա­քա­կան վեր­նա­խա­վի կող­մից տար­բեր ժա­մա­նակ­նե­րում ԱՀ ան­կախ պե­տա­կա­նու­թյան և նրա՝ ՀՀ-ի կող­մից ճա­նաչ­ման կամ մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման հետ կապ­ված տե­ղե­կատ­վա­կան խո­սույ­թա­յին ար­շա­վից կա­րե­լի է ա­ռանձ­նաց­նել մի քա­նի ուղ­ղու­թյուն՝ ուղղ­ված ար­տա­քին և ներ­քին լսա­րա­նին։ Գե­րա­կա են մաս­նա­վո­րա­պես հետևյալ ինք­նա­հան­գս­տաց­նող բնույ­թի փաս­տարկ­նե­րը, ե­թե փոր­ձենք բա­ռա­ցի մեջ­բե­րել, ա­պա դրանք հետևյալ ձևա­կեր­պում­ներն ու­նեն. ՙՀա­յաս­տա­նի ղե­կա­վա­րու­թյու­նը հաս­կա­նում է, որ Ղա­րա­բա­ղի ճա­նա­չու­մը նշա­նա­կում է բա­նակ­ցու­թյուն­նե­րի վերջ, քա­նի որ պաշ­տո­նա­կան Բա­քուն երբևէ բա­նակ­ցու­թյուն­ներ չի վա­րի Ղա­րա­բա­ղի ան­կա­խու­թյու­նը ճա­նա­չած Հա­յաս­տա­նի հետ, դա ու­ղի է դե­պի պա­տե­րազմ՚, ՙՂա­րա­բա­ղը Հա­յաս­տա­նի հա­մար քա­ղա­քա­կան բեռ է, ո­րը հար­վա­ծում է նրա քա­ղա­քա­կան և տն­տե­սա­կան զար­գաց­մա­նը՚: Թե որ­քա­նով են լուրջ Ադր­բե­ջա­նի մտա­վա­խու­թյուն­ներն այս ա­ռու­մով, կա­րող ենք վկա­յա­կո­չել ոչ հե­ռու ան­ցյա­լում, 2016թ. հոկ­տեմ­բե­րին Իլ­համ Ա­լիևի կող­մից Նա­խա­րար­նե­րի խոր­հր­դի նիս­տի ըն­թաց­քում հն­չեց­րած միտ­քը, ընդ ո­րում ան­նա­խա­դեպ, որ նրանց վրա ճն­շում է գոր­ծադր­վում Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ճա­նաչ­ման նպա­տա­կով, բայց Ադր­բե­ջա­նը չի գնա դրան։ Ադր­բե­ջա­նի այս հայ­տա­րա­րու­թյուն­ներն ա­նընդ­հատ թար­մաց­վում են, մա­նա­վանդ բա­նակ­ցա­յին լիար­ժեք ձևա­չա­փի վե­րա­կանգ­ման անհ­րա­ժեշ­տու­թյան, ԱՀ բա­նակ­ցա­յին սե­ղան վե­րա­դարձ­նե­լու մա­սին Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան և Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի ֆո­նին։
-Դուք նշե­ցիք, որ Ադր­բե­ջա­նը շա­հար­կում է սե­փա­կան տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան խախ­տու­մը որ­պես մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի հիմ­նա­րար սկզ­բունք, իսկ ինչ­պե՞ս հա­կազ­դել այդ թե­զին։
-Տվյալ դեպ­քում, ա­յո՜, պետք է հա­կազ­դել, բայց այս­տեղ միայն հա­կա­քա­րոզ­չու­թյան խն­դիր լու­ծե­լով չի կա­րե­լի բա­վա­րար­վել, պետք է գոր­ծել հա­յե­ցա­կար­գա­յին ռազ­մա­վա­րա­կան գոր­ծի­քա­կազ­մով, ո­րի նպա­տա­կը օ­բյեկ­տիվ ի­րա­կա­նու­թյան վեր­հա­նումն է։ ԼՂՀ հռ­չա­կու­մը սե­փա­կան պատ­մա­կան տա­րած­քում ար­դեն իսկ պա­տաս­խանն է բո­լոր հար­ցե­րի, ընդ ո­րում՝ դա տե­ղի ու­նե­ցավ պատ­մա­կան Ար­ցա­խի տա­րած­քի մի մա­սում։ Պատ­մա­կան Ար­ցա­խի տա­րած­քի ոչ ամ­բող­ջա­կան վե­րա­կան­գն­ման հեր­թա­կան փուլն ու­նե­ցանք 1994 թվա­կա­նին հրա­դա­դա­րի հաս­տատ­ման պա­հին, ո­րով ԼՂՀ-ն ար­ձա­նագ­րեց մա­սամբ վե­րա­կան­գն­ված ա­զա­տագր­ված պատ­մա­կան սահ­ման­ներ և ա­ռայժմ Ադր­բե­ջա­նի կող­մից օ­կու­պաց­ված հայ­կա­կան տա­րածք­ներ։ Անհ­րա­ժեշտ է քա­րոզ­չա­կան մա­կար­դա­կում մշ­տա­պես թարմ պա­հել Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան և Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան խախտ­ման մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի հիմ­նա­րար սկզ­բունք­նե­րի գոր­ծարկ­ման անհ­րա­ժեշ­տու­թյան խն­դի­րը։ Փաս­տո­րեն այն­պես է ստաց­վել, որ Ադր­բե­ջա­նին հա­ջող­վել է տա­րի­նե­րի ըն­թաց­քում սե­փա­կա­նել տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան խախտ­ման սկզ­բուն­քը և մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը ներ­կա­յա­նալ զո­հի կեր­պա­րով, իսկ նրան սա­տա­րող պե­տու­թյուն­նե­րը հան­դես են գա­լիս հիմ­նա­կա­նում հենց այս սկզ­բուն­քի խախտ­ման մա­սին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով։
-Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան քա­ղա­քա­ցու վե­րա­բեր­մունքն իր ու­նե­ցա­ծին` Ձեր ըն­կալ­մամբ։
-Մենք փոքր և ե­րի­տա­սարդ պե­տու­թյուն ենք, մեծ և շատ հին խն­դիր­նե­րով, հետևա­բար, պետք է միայն ակն­կա­լել, որ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան յու­րա­քան­չյուր քա­ղա­քա­ցի պար­զա­պես հա­մա­չափ վե­րա­բեր­մունք և պա­տաս­խա­նատ­վու­թյուն կրի իր ու­նե­ցա­ծի՝ պե­տա­կա­նու­թյան նկատ­մամբ։