Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

՛՛Ցանկացած ընտրության դիտարկում դրանց լեգիտիմության և վստահելիության հանդեպ լրացուցիչ հավատ է բերում՛՛

Սրբուհի ՎԱՆՅԱՆ

 Աժ նախագահ Աշոտ Ղուլյանն  իր քաղաքացիական պարտքը կատարել է  Ստեփանակերտի գյուղատնտեսական քոլեջում տեղակայված թիվ 1/8 ընտրատեղամասում: Քվեարկելուց հետո նա ճեպազրույց է տվել, որի ընթացքում մասնավորապես նշել է, որ մեծ ակնկալիքներ ունի  ՏԻՄ այս ընտրություններից` ինչպես Ստեփանակերտի բոլոր բնակիչները: Նախընտրական այս ժամանակահատվածում   ԱԺ խոսնակը առիթ ունեցել է ծանոթանալու համայնքի ղեկավարների բոլոր թեկնածուների և ավագանու անդամների  նախընտրական ծրագրերին և ընդգծել է,  որ շատ բաց և թափանցիկ նախընտրական արշավ  է եղել  և ընտրողները հնարավորություն են ունեցել  առանձնացնել իրենց համար նախընտրելի թեկնածուներին: ԱԺ խոսնակը վստահ է,  որ  առաջիկայում ունենալու ենք շատ  ավելի  բարեկարգ մայրաքաղաք, վստահ է նաև, որ այդպես մտածում են շատերը:  ՛՛Իհարկե, Ստեփանակերտը միշտ աչքի է ընկել իր բարեկարգ տեսքով, մաքրությամբ, նաև` մայրաքաղաքային կոլորիտով, բայց ժամանակները փոխվում են և առաջիկա տարիներին երևի շատ ավելի մեծ պահանջներ են լինելու՛՛,-ասել է  Ա. Ղուլյանը լրագրողներին, հավելելով որ այս ՏԻՄ ընտրություններով   ընտրված համայնքի ղեկավարներից ու ավագանուց սպասումներն ավելի  մեծ են, քանի որ երկրի Սահմանադրութամբ հենց առաջիկա տարիներին է նախատեսվում ՏԻՄ համակարգի նոր մոդելի և մշակումը, և կիրարկումը: Սա նշանակում է, որ հենց ընտրված համայնքապետերից և ավագանուց է սպասվում  իրականացնել բարեփոխումների այն փաթեթը, որը նախատեսվում է առաջիկա տարիներին: Լրագրողները կիսվեցին իրենց այն դիտարկմամբ, որ քաղաքական ուժերը Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնի համար  առաջադրած թեկնածու չունեին. բացառություն է նորաստեղծ ՛՛Ինքնություն և միասնություն՛՛ կուսակցությունը իր` Արայիկ Ավանեսյան թեկնածուով: Սա Ա. Ղուլյանը տարօրինակ  չի համարում, քանի որ ՏԻՄ ընտրությունների համար ԱՀ օրենսդրությամբ քաղաքական ներկայացվածության կամ  կուսակցությունների ընդգծված մասնակցության պահանջ չկա, ինչը գուցե  հաշվի առնելով մարդիկ ավելի շատ գերադասել են ինքնառաջադրման տարբերակով ներկայացնել իրենց թեկնածությունը: Ա. Ղուլյանի կարծիքով, սա ավելի ազատ է թողել դաշտը. առաջադրվելու հնարավորություն ստացել են նաև  մարդիկ, ովքեր  ունեն բավարար  աշխատանքային, մասնագիտական փորձ,  ուշագրավ կենսագրություն և կարող են  ունենան հավասար մրցակցային հնարավորություն` պայքարի համար;

Քանի որ այս ՏԻՄ ընտրությունները   նախատիպն են լինելու հերթական խորհրդարանական և նախագահական ընտրությունների, որ Արցախում նախատեսվում է հաջորդ տարի, Հայաստանի Հանրապետությունից էլ մեծ հետաքրքրություն է զգացվում դրանց նկատմամբ:  Ա. Ղուլյանը նկատեց, որ ժամանակային առումով  դրանք համընկնում են, և ընթացող ՏԻՄ ընտրությունները    կարող են լավ փորձ  լինել, ուժերի փորձարկում: <Բայց  դրանք տարբեր մակարդակի ընտրություններ են և ուղղակի կապ տեսնելը ՏԻՄ և համապետական  ընտրությունների միջև, այնքան էլ տեղին չէ>,-ասաց նա: Այնուամենայնիվ,  նրա կարծիքով, այսօրվա ընտրությունները  հնարավորություն են, որ և քաղաքական ուժերը, և մարդիկ, ովքեր քաղաքական պայքարի ցանկություն ու  հավակնություններ ունեն, կարողանան իրենց ուժերը փորձարկել, դիտարկել հասարակության արձագանքը: Այն հետաքրքրությունը, որ այսօր կա ՀՀ և հասարակական կազմակերպությունների կողմից,  խորհրդարանի նախագահը  շատ բնական է համարում, քանի որ ցանկացած ընտրության դիտարկում միայն ու միայն ընտրությունների լեգիտիմության և վստահելիության հանդեպ լրացուցիչ հավատ է բերում: Նրա կարծիքով, ամեն մի ընտրություն Արցախի հանրապետության համար նաև լրացուցիչ հնարավորություն է միջազգային ճանաչման ճանապարհին` իր  պետականության հասունությունը, ժողովրդավարության մակարդակը ի ցույց դնելու համար: Նա  հույս հայտնեց, որ  հայաստանյան գործընկերները և բոլոր նրանք, որ հայտ են ներկայացրել դիտորդական առաքելություն կատարելու Արցախում,  իրենց գնահատականներով օգնելու են, որ այստեղ  կարողանան տեղական ինքնակառավարման համակարգում և ընդհանրապես ընտրական գործընթացում տեղ գտած թերությունները բացահայտել և դրանք  շտկելու ուղղությամբ աշխատել:   Ինչպիսի՞ն կցանկանար տեսնել Ստեփանակերտը Աշոտ  Ղուլյան քաղաքացին: Այս մասին նա ասաց, որ  90-ականների Ստեփանակերտին ծանոթ շատ շատերը կարող են վկայել, թե ինչ հսկայական աշխատանք է կատարվել այս տարիներին մայրաքաղաքում: Ահագին աշխատանք է կատարվել հետպատերազմյա Ստեփանակերտը վերականգնելու, հրետակոծության հետքերը վերացնելու ուղղությամբ: ՛՛Ստեփանակերտը փոխվում է ամեն տարի,  այն իսկապես փոխվել է անճանաչելիորեն, բավական է ներկայացնել միայն շուրջօրյա ջրամատակարարմամբ քաղաքն ապահովելու հարցը. ջրի թեման  շատ  սուր էր  Ստեփանակերտում: Բայց դա չի նշանակում, որ այստեղ անելիք չկա  կամ կատարված աշխատանքը բավարար է,-ասաց Ա. Ղուլյանը,- 2020 թվականի Ստեփանակերտը բոլորովին այլ  պիտի լինի: Ստեփանակերտի մայրաքաղաքային կարգավիճակն իհարկե լրացուցիչ  պահանջներ է առաջադրում, ինչը բնական և օրինաչափ է՛՛:  Խոսնակի կարծիքով այն, ինչ արվել է վերջին տարիներին մայրաքաղաքում,  լավ նախադրյալներ է  ստեղծել  քաղաքային կյանքն առաջիկա տարիներին կազմակերպելու համար:

Այս տեղամասի նախագահ Նաիրուհի Պետրոսյանից տեղեկացանք, որ  տեղամասը ժամը 8-ին բացելուն պես  սկսել է ժողովրդի հոսքը.  մարդիկ կային, որ դրսում սպասում էին տեղամասի բացվելուն: Այստեղ, ընտրացուցակների համաձայն, 850 ընտրող պիտի քվեարկի: Ընտրացուցակները, որոնք Արցախում անցկացված նախկին բոլոր ընտրություններում ամենաթույլ օղակն էին,  այս անգամ հստակ էին ինչպես այս, այնպես էլ մեր այցելած այլ տեղամասերում: