comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՄԻԱ­ՑՅԱԼ ՆԱ­ՀԱՆԳ­ՆԵ­ՐԸ ՊԱՏ­ԺԱ­ՄԻ­ՋՈՑ­ՆԵՐ Է ՍԱՀ­ՄԱ­ՆՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԻԱ­ՑՅԱԼ ՆԱ­ՀԱՆԳ­ՆԵ­ՐԸ ՊԱՏ­ԺԱ­ՄԻ­ՋՈՑ­ՆԵՐ Է ՍԱՀ­ՄԱ­ՆՈՒՄ

 

 

 

Հա­րութ ՍԱ­ՍՈՒ­ՆՅԱՆ 
ՙԿա­լի­ֆոռ­նիա Կու­րիեր՚ թեր­թի հրա­տա­րա­կիչ և խմ­բա­գիր 

 

Փո­ղե­րի լվաց­ման գոր­ծում մե­ղադր­վում է թուր­քա­կան մի ըն­կե­րու­թյուն՝ Վե­նե­սուե­լա­յի հետ
նրա կո­ռում­պաց­ված առևտրա­յին կա­պե­րի հա­մար

Ի լրումն Թուր­քիա­յի դեմ տար­բեր խախ­տում­նե­րի հա­մար Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի և Եվ­րա­միու­թյան պատ­ժիչ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի՝ ԱՄՆ ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րու­թյու­նը վեր­ջերս պատ­ժա­մի­ջոց­ներ կի­րա­ռեց մի թուր­քա­կան ըն­կե­րու­թյան դեմ, ո­րը ՙներգ­րավ­ված էր Վե­նե­սուե­լա­յի ա­ռաջ­նորդ Նի­կո­լաս Մա­դու­րո­յի կող­մից ղե­կա­վար­վող հա­մաշ­խար­հա­յին կո­ռուպ­ցիա­յի և փո­ղե­րի լվաց­ման ցան­ցում՚, գրում է Թուր­քիա­յի խոր­հր­դա­րա­նի նախ­կին ան­դամ և Վա­շինգ­տո­նում գոր­ծող Ժո­ղովր­դա­վա­րու­թյան պաշտ­պա­նու­թյան հիմ­նադ­րա­մի ան­դամ Այ­քան Էր­դե­մի­րը։

Այս կո­ռում­պաց­ված հա­րա­բե­րու­թյու­նը հետևանք է Թուր­քիա­յի նա­խա­գահ Ռե­ջեփ Թա­յիփ Էր­դո­ղա­նի կող­մից Մա­դու­րո­յի վար­չա­կար­գի ա­ջակ­ցու­թյան, ին­չը կա­րող է հան­գեց­նել ԱՄՆ-ի ա­վե­լի շատ պատ­ժա­մի­ջոց­նե­րի՝ թուր­քա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րի և պաշ­տո­նա­տար ան­ձանց նկատ­մամբ։
Էր­դե­մի­րը գրել է, որ ԱՄՆ գան­ձա­րա­նի Ար­տա­քին ակ­տիվ­նե­րի վե­րահս­կո­ղու­թյան գրա­սե­նյա­կը ՙՍտամ­բու­լում գոր­ծող Mulberry Proje Yatirim ըն­կե­րու­թյա­նը նշա­նա­կել է Թուր­քիա­յում [վե­նե­սուե­լա­կան] ոս­կու վա­ճառ­քի հա­մար կո­ռուպ­ցիոն ցան­ցի՚ որ­պես մաս կա­տար­ված վճա­րում­նե­րը հեշ­տաց­նե­լու հա­մար։ Mulberry-ի սե­փա­կա­նա­տե­րը կո­լում­բիա­ցի Ա­լեքս Նեյն Սաաբ Մո­րա­նի գոր­ծըն­կերն է, ո­րը 2009թ. ի վեր հա­րյուր մի­լիո­նա­վոր դո­լար­ներ է լվա­ցել Մա­դու­րո­յի հա­մար՝ օգ­տա­գոր­ծե­լով տե­ղա­կան կո­մի­տե­նե­րի Վե­նե­սուե­լա­յի սնն­դի սուբ­սի­դա­վոր­ման ծրա­գրի մա­տա­կա­րար­ման և ար­տադ­րու­թյան հա­մար ։ Գան­ձա­րա­նը նաև մե­ղադ­րել է Mulberry-ին՝ Թուր­քիա­յում վե­նե­սուե­լա­ցի հա­ճա­խորդ­նե­րի ա­նու­նից մթերք գնե­լու և գնե­րի բարձ­րաց­ման հա­մար՝ նախ­քան դա Վե­նե­սու­լա­յին վա­ճա­ռե­լը։ Ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րու­թյու­նը դա­տա­պար­տել է Սաա­բին և նրա գոր­ծըն­կեր­նե­րին՝ ՙսո­վից օ­գուտ քա­ղե­լու՚ հա­մար՚։
Ան­ցյալ շա­բաթ Վե­նե­սուե­լա­յի գծով Պետ­դե­պար­տա­մեն­տի հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ Է­լիոթ Աբ­րամ­սը հայ­տա­րա­րեց. ՙՎե­նե­սուե­լան պար­տա­վոր է գնալ այն­տեղ, որ­տեղ ցան­կա­նում են ոս­կու ա­պօ­րի­նի առևտրով զբաղ­վել՝ Թուր­քիա և Ի­րան՚։
Այս տար­վա սկզ­բին ԱՄՆ ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րու­թյան ա­հա­բեկ­չու­թյան ֆի­նան­սա­վոր­ման հար­ցե­րով օգ­նա­կան Մար­շալ Բի­լին­գս­լին նա­խազ­գու­շաց­րել է. ՙՄենք ու­շա­դիր հետևում ենք թուրք-վե­նե­սուե­լա­կան առևտրա­յին գոր­ծու­նեու­թյան բնույ­թին, և ե­թե նկա­տենք մեր պատ­ժա­մի­ջոց­նե­րի որևէ խախ­տում, ա­պա բա­ցա­հայտ քայ­լեր կձեռ­նար­կենք՚։ Նրա նա­խազ­գու­շա­ցու­մը հն­չեց ՙՎե­նե­սուե­լա­յի ար­դյու­նա­բե­րու­թյան և ազ­գա­յին ար­տադ­րու­թյան նա­խա­րար Թա­րեք Էլ-Աի­սա­միի՝ Թուր­քիա կա­տա­րած այ­ցից ան­մի­ջա­պես հե­տո, ո­րը հայտ­նի է Ի­րա­նի և Հեզ­բոլ­լա­հի հետ ու­նե­ցած իր կա­պե­րով՚։ ԱՄՆ գան­ձա­րա­նը պատ­ժա­մի­ջոց­ներ է կի­րա­ռել Էլ Աի­սա­միի դեմ 2017թվա­կա­նին՝ ՙմի­ջազ­գա­յին թմ­րա­մի­ջոց­նե­րի ա­պօ­րի­նի շր­ջա­նա­ռու­թյան մեջ նշա­նա­կա­լի դե­րա­կա­տա­րու­թյան հա­մար՚։
Էր­դե­մի­րը նաև հայտ­նել է, որ ՙMulberry-ն Թուր­քիա­յում Մա­դու­րո­յի վար­չա­կար­գի ա­պօ­րի­նի ցան­ցի տե­սա­նե­լի մասն է։ 2017 թվա­կա­նից ի վեր, Էր­դո­ղա­նի խրա­խուս­մամբ, Վե­նե­սուե­լա­յի կա­ռա­վա­րու­թյան գոր­ծըն­կեր­նե­րը Թուր­քիա­յում հիմ­նել են բազ­մա­թիվ կեղծ ըն­կե­րու­թյուն­ներ՚։ ՙԲլում­բեր­գի՚ փո­խանց­մամբ՝ 2018թ. հուն­վա­րին Վե­նե­սուե­լա­յի նա­խա­գա­հի՝ Թուր­քիա կա­տա­րած այ­ցից ան­մի­ջա­պես հե­տո Ստամ­բու­լում գտն­վող խոր­հր­դա­վոր թուր­քա­կան ըն­կե­րու­թյու­նը [ՙՍար­դես՚] սկ­սեց գոր­ծել՝ ներ­մու­ծե­լով 41 մի­լիոն դո­լա­րի ոս­կի Վե­նե­սուե­լա­յից։ Հա­ջորդ ա­միս ՙՍար­դե­սը՚ ներ­մու­ծեց ևս 100 մի­լիոն դո­լա­րի վե­նե­սուե­լա­կան ոս­կի։ ՙՄինչև նո­յեմ­բեր, երբ նա­խա­գահ Դո­նալդ Թրամ­փը Վե­նե­սուե­լա­յի ոս­կու նկատ­մամբ պատ­ժա­մի­ջոց­ներ պա­րու­նա­կող կար­գադ­րու­թյուն ստո­րագ­րեց՝ Թուր­քիա­յին առևտրի դա­դա­րեց­ման մա­սին նա­խազ­գու­շաց­նե­լու հա­մար պատ­վի­րակ ու­ղար­կե­լուց հե­տո, ՙՍար­դե­սը՚ 900 մի­լիոն դո­լա­րի թան­կար­ժեք մե­տաղ էր հա­նել երկ­րից։ Վատ չէ ըն­դա­մե­նը 1 մի­լիոն դո­լար կա­պի­տալ ու­նե­ցող ըն­կե­րու­թյան հա­մար՝ հա­մա­ձայն Ստամ­բու­լի նոր­մա­տիվ փաս­տաթղ­թե­րի՚։
ՙԲլում­բեր­գը՚ հա­վե­լել է. ՙԱ­ռա­ջին ան­գամ չէ, որ Թուր­քիան ի­րեն դրսևո­րում է որ­պես շր­ջան­ցիկ ու­ղի այն երկ­րնե­րի հա­մար, ո­րոնք բախ­վում են ԱՄՆ պատ­ժա­մի­ջոց­նե­րին՝ հնա­րա­վո­րինս վի­ժեց­նե­լով Վա­շինգ­տո­նի ջան­քե­րը մե­կու­սաց­նե­լու այն կա­ռա­վա­րու­թյուն­նե­րին, ո­րոնց նա հա­մա­րում է թշ­նա­մա­կան կամ կո­ռում­պաց­ված։ ԱՄՆ-ի եր­կու բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րի կար­ծի­քով՝ Ան­կա­րան հա­ճախ է փոր­ձար­կել ԱՄՆ-ի հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան սահ­ման­նե­րը, իսկ ՆԱ­ՏՕ-ի ա­ռանց­քա­յին ան­դամ­նե­րի միջև դա­շինքն այժմ էա­կա­նո­րեն խա­փան­ված է՚։
Էր­դե­մի­րը նշել է, որ ԱՄՆ ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րու­թյան պատ­ժա­մի­ջոց­նե­րը թուր­քա­կան ձեռ­նար­կու­թյան դեմ միայն ա­ռա­ջին քայլն են։ ՙՎե­նե­սուե­լա­յի կա­ռա­վա­րու­թյան ոս­կու հան­քար­դյու­նա­բե­րա­կան ՙՄի­ներ­վեն՚ ըն­կե­րու­թյու­նը ստեղ­ծել է ոս­կու հա­մա­տեղ ձեռ­նար­կու­թյուն՝ ՙՄի­բի­թուր­վեն՚ ան­վա­նու­մով, թա­քուն թուր­քա­կան Marilyns Proje Yatirim ըն­կե­րու­թյան հետ, ո­րը միևնույն հաս­ցեն ու­նի Mulberry-ի հետ։ Նմա­նա­պես, թուր­քա­կան Grupo Iveex Insaat փոքր ըն­կե­րու­թյու­նը, ո­րը կապ­ված է Մա­դու­րո­յի հետ, ու­նի ըն­դա­մե­նը 1775 դո­լար կա­պի­տալ և ոչ մեկ վե­րամ­շակ­ման գոր­ծա­րան, սա­կայն 2019թ. ապ­րի­լին պա­տաս­խա­նա­տու էր Վե­նե­սուե­լա­յի նավ­թի ար­տա­հան­ման ութ տո­կո­սի հա­մար՚։
Էր­դե­մի­րը եզ­րա­փա­կել է. ՙԷր­դո­ղա­նի օ­րոք Թուր­քիան դար­ձել է թույ­լատ­րող դաշտ ա­պօ­րի­նի ճա­նա­պար­հով ստաց­ված ֆի­նանս­նե­րի և պատ­ժա­մի­ջոց­նե­րից խու­սա­փե­լու հա­մար։ Թուր­քիա­յի նա­խա­գա­հի զո­րակ­ցու­թյու­նը պատ­ժա­մի­ջոց­նե­րի են­թարկ­ված եր­կր­նե­րի հետ, ինչ­պի­սիք են Վե­նե­սուե­լան և Ի­րա­նը, մաս է կազ­մում ավ­տո­րի­տար և ա­վա­զա­կա­պե­տա­կան վար­չա­կար­գե­րի նկատ­մամբ նրա ընդ­հա­նուր ա­ռանց­քի և նրա մար­տահ­րա­վերն է՝ ուղղ­ված ԱՄՆ-ի կող­մից ա­ռաջ­նորդ­վող լի­բե­րալ մի­ջազ­գա­յին կար­գին։ Քա­նի դեռ Վա­շինգ­տո­նը չի հե­տապն­դել­Մա­դու­րո­յի վար­չա­կար­գի ցան­ցի մնա­ցած մա­սը Թուր­քիա­յում, Էր­դո­ղանն այս ան­գոր­ծու­թյու­նը կդի­տար­կի որ­պես ար­տո­նու­թյուն հե­տա­գա օ­րի­նա­խախ­տում­նե­րի հա­մար, ո­րոնք նե­րա­ռում են ոչ միայն Վե­նե­սուե­լան, այլև այլ խար­դախ վար­չա­կար­գեր՚։
Հարց է ծա­գում, թե ինչ­պես է ԱՄՆ ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րու­թյու­նը պատ­ժա­մի­ջոց­ներ կի­րա­ռել թուր­քա­կան ձեռ­նար­կու­թյան դեմ՝ հաշ­վի առ­նե­լով նա­խա­գահ Թրամ­փի դժ­կա­մու­թյու­նը որևէ գոր­ծո­ղու­թյուն ձեռ­նար­կե­լու Թուր­քիա­յի դեմ։
Հնա­րա­վո՞ր է, ար­դյոք, որ Թրամ­փը տե­ղյակ չէր գան­ձա­րա­նի հա­կա­թուր­քա­կան պատ­ժա­մի­ջոց­նե­րի մա­սին՝ չա­փա­զանց զբաղ­ված լի­նե­լով իր քա­ղա­քա­կան հա­կա­ռա­կորդ­նե­րի դեմ թվիթ­ներ ու­ղար­կե­լով և ռա­սիս­տա­կան մեկ­նա­բա­նու­թյուն­ներ ա­նե­լով Կոնգ­րե­սի սևա­մորթ ան­դամ­նե­րի մա­սին։
Ան­ցյալ շա­բաթ հան­րա­պե­տա­կան սե­նա­տոր­նե­րի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ Թրամ­փը խնդ­րեց ա­վե­լի շատ ժա­մա­նակ՝ նախ­քան Թուր­քիա­յի դեմ Կոնգ­րե­սի պար­տադ­րած պատ­ժա­մի­ջոց­նե­րի կի­րա­ռու­մը՝ ռու­սա­կան S-400 հր­թիռ­նե­րը գնե­լու հա­մար։
Թրամ­փի կող­մից ցան­կա­ցած ան­գոր­ծու­թյուն Թուր­քիա­յի նկատ­մամբ պատ­ժա­մի­ջոց­ներ կի­րա­ռե­լու հար­ցում կծա­ռա­յի Էր­դո­ղա­նի ա­վե­լի խրա­խուս­մա­նը՝ խո­չըն­դո­տե­լու Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի և ՆԱ­ՏՕ-ի շա­հե­րին։ Կոնգ­րե­սը պետք է վճ­ռա­կան քայ­լեր ձեռ­նար­կի, որ­պես­զի նա­խա­գա­հին ստի­պի խիստ պատ­ժա­մի­ջոց­ներ կի­րա­ռել Թուր­քիա­յի դեմ։