comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎՐԱՑԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎՐԱՑԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 Սեպ­տեմ­բե­րի 2-ին մեկ­նար­կել են թուրք-ադր­բե­ջա­նա­կան հա­մա­տեղ զո­րա­վար­ժու­թյուն­նե­րը՝ ռազ­մաօ­դա­յին ու­ժե­րի ներգ­րավ­մամբ։ Այդ կա­պակ­ցու­թյամբ Թուր­քիան Ադր­բե­ջան է տե­ղա­փո­խել F-16 ռազ­մա­կան օ­դա­նա­վեր։ Հատ­կան­շա­կան է, որ զո­րա­վար­ժու­թյուն­ներն ըն­թա­նում են վեր­ջերս ադր­բե­ջա­նա­կան ռազ­մաօ­դա­յին ու­ժե­րի ՄԻԳ -29 կոր­ծա­նի­չի խոր­տակ­ման եւ ո­րո­նո­ղա­կան աշ­խա­տանք­նե­րին թուր­քա­կան կող­մի ներգ­րավ­ման ի­րո­ղու­թյան հա­մա­պատ­կե­րին, երբ պարզ դար­ձավ, որ Ադր­բե­ջա­նը սե­փա­կան ու­ժե­րով չի կա­րող ոչ միայն Կաս­պից ծո­վի հա­տա­կից բարձ­րաց­նել օ­դա­նա­վի բե­կոր­նե­րը, այ­լեւ ան­գամ տե­ղո­րո­շել ա­ղե­տի վայ­րը։

Բայց ա­ռա­վել հե­տաք­րք­րա­կան է, որ նույն օ­րե­րին մաս­նակ­ցե­լով տա­րա­ծաշր­ջա­նի են­թա­կա­ռուց­վածք­նե­րի պաշտ­պան­ման ծրագ­րով Թուր­քիա­յի եւ Ադր­բե­ջա­նի հետ հա­մա­տեղ զո­րա­վար­ժու­թյուն­նե­րին, ո­րոնք կրում են հա­մա­կարգ­չա­յին կա­ռա­վար­ման բնույթ եւ ռազ­մա­կան մեծ կա­րե­ւո­րու­թյուն չու­նեն, Վրաս­տա­նը ձեռն­պահ է մնա­ցել սե­փա­կան ռազ­մաօ­դա­յին ու­ժե­րը թուրք-ադր­բե­ջա­նա­կան խա­ղե­րին ներգ­րա­վե­լուց։ Ըստ ե­րե­ւույ­թին, ադր­բե­ջա­նա­կան կող­մը մտադ­րու­թյուն ու­ներ վրա­ցա­կան ռազ­մաօ­դա­յին ու­ժե­րը նույն­պես տես­նել Թուր­քիա­յի հետ հա­մա­տեղ զո­րա­վար­ժու­թյուն­նե­րում, բայց պաշ­տո­նա­կան Թբի­լի­սին ըն­դա­ռաջ քայլ չի կա­տա­րել։ Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, Վրաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը մտա­հոգ­ված է Ադր­բե­ջա­նի նկատ­մամբ երկ­րում հա­սու­նա­ցած հան­րա­յին դժ­գո­հու­թյամբ, ո­րից քա­ղա­քա­կան շահ է փոր­ձում կոր­զել վրա­ցա­կան ընդ­դի­մու­թյու­նը։
Մաս­նա­վո­րա­պես, Լեյ­բո­րիս­տա­կան կու­սակ­ցու­թյան ա­ռաջ­նորդ Շալ­վա Նա­թե­լաշ­վի­լին հան­դես է ե­կել իշ­խա­նու­թյուն­նե­րին ուղղ­ված չա­փա­զանց կոշտ հայ­տա­րա­րու­թյամբ, ո­րով կոչ է ա­նում մեկ զին­վոր իսկ չգոր­ծու­ղել Ադր­բե­ջան, քա­նի դեռ այդ երկ­րի նա­խա­գա­հը ռազ­մա­կան ներ­կալ­ման տակ է պա­հում Դա­վիթ Գա­րե­ջիի վա­նա­կան հա­մա­լի­րը եւ առ­հա­սա­րակ չի դա­դա­րի հա­վակ­նել Վրաս­տա­նի տա­րածք­նե­րին։
Ադր­բե­ջա­նա­կան մա­մու­լը Նա­թե­լաշ­վի­լիին ո­րա­կել է ՙմար­գի­նալ, ո­րը ցան­կա­ցած ա­ռիթ փոր­ձում է օգ­տա­գոր­ծել իր մա­սին հի­շեց­նե­լու հա­մար՚։ Ի՞նչ կշիռ եւ քա­ղա­քա­կան հե­նա­րան ու­նի Վրաս­տա­նի լեյ­բո­րիս­տա­կան կու­սակ­ցու­թյու­նը՝ դժ­վար է ա­սել։ Բայց փաս­տը հնա­րա­վոր չէ շր­ջան­ցել. Վրաս­տա­նում Ադր­բե­ջա­նի նկատ­մամբ գնա­լով ա­ճում է ան­վս­տա­հու­թյու­նը, եւ իշ­խա­նու­թյուն­նե­րը չեն կա­րող այդ ի­րո­ղու­թյան հետ հաշ­վի չնս­տել։ Քա­ղա­քա­կան ծրա­գի­րը, ըստ ո­րի Վրաս­տա­նը պետք է վե­րած­վեր Ադր­բե­ջա­նի տա­րա­ծաշր­ջա­նա­յին հա­վակ­նու­թյուն­նե­րի կցոր­դի, այ­լեւս չի աշ­խա­տում, ո­րով­հե­տեւ վրա­ցա­կան հա­սա­րա­կու­թյու­նը դա­դա­րել է Ադր­բե­ջանն ըն­կա­լել որ­պես ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կեր եւ բա­րե­կամ եր­կիր։ Ճիշտ է, տա­րի­նե­րի ըն­թաց­քում Ադր­բե­ջա­նին հա­ջող­վել է ներդ­րում­նե­րի ան­վան տակ Վրաս­տա­նում ձե­ւա­վո­րել ՙհին­գե­րորդ զո­րա­սյուն՚՝ քա­ղա­քա­գետ­նե­րի եւ լրագ­րող­նե­րի մի խմ­բակ, ո­րը մշ­տա­պես հան­դես է գա­լիս թուրք-ադր­բե­ջա­նա­կան նա­խագ­ծում­նե­րին Վրաս­տա­նի լիա­կա­տար ա­ջակ­ցու­թյան դիր­քե­րից, բայց այդ ա­լի­քը, կար­ծես, հաս­նե­լով բարձ­րա­կե­տին՝ աս­տի­ճա­նա­բար սկ­սում է ան­կում ապ­րել։
Դրան զու­գա­հեռ Վրաս­տա­նում ա­ճում են ազ­գա­յին ինք­նու­թյան հա­մար պայ­քա­րի տրա­մադ­րու­թյուն­նե­րը։ Հատ­կան­շա­կան է, որ ե­ռա­կողմ՝ թուրք-ադր­բե­ջա­նա­կան-վրա­ցա­կան, զո­րա­վար­ժու­թյուն­նե­րի մեկ­նար­կի օ­րը հրա­ժա­րա­կա­նի մա­սին հայ­տա­րա­րել է Վրաս­տա­նի վար­չա­պետ Բախ­տա­ձեն։ Քա­ղա­քա­կան այդ դե­մարշն ին­չո՞վ էր պայ­մա­նա­վոր­ված՝ վրա­ցա­կան կող­մից մեկ­նա­բա­նու­թյուն­ներ չեն ար­վում։ Իշ­խող ՙՎրա­ցա­կան ե­րա­զանք՚ կու­սակ­ցու­թյու­նը բա­վա­րար­վել է կարճ հայ­տա­րա­րու­թյամբ, որ­տեղ ըն­դա­մենն աս­ված է, որ Բախ­տա­ձեն կա­տա­րել է իր ա­ռա­քե­լու­թյու­նը եւ քա­ղա­քա­վա­րի հե­ռա­նում է։ Վար­չա­պե­տի պաշ­տո­նում ՙՎրա­ցա­կան ե­րա­զանքն՚ ա­ռա­ջադ­րել է Գեոր­գի Գա­խա­րիա­յի թեկ­նա­ծու­թյու­նը։ Գա­խա­րիան գլ­խա­վո­րում էր ներ­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյու­նը, եւ նրա պաշ­տո­նան­կու­թյան պա­հան­ջով վեր­ջերս Թբի­լի­սիում տե­ղի էին ու­նե­ցել բո­ղո­քի բա­վա­կան բազ­մա­մարդ ցույ­ցեր։
Վրաս­տա­նի նախ­կին նա­խա­գահ Սա­հա­կաշ­վի­լին հայ­տա­րա­րել է, որ Վրաս­տա­նում հաս­տատ­վում է ՙռու­սա­կան իշ­խա­նու­թյուն՚։ Սա­հա­կաշ­վի­լին, ինչ­պես հայտ­նի է, Թուր­քիա­յի եւ Ադր­բե­ջա­նի հետ Վրաս­տա­նի սերտ ին­տեգր­ման քա­ղա­քա­կա­նու­թյան կեր­տող­նե­րից է՝ Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիե­ւի հո­վա­նա­վո­րու­թյամբ։ Եւ ե­թե նա կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վա­րի փո­փո­խու­թյու­նը բա­ցատ­րում է Վրաս­տա­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կողմ­նո­րոշ­մամբ, պետք է հաս­կա­նալ, որ վար­չա­պե­տի պաշ­տո­նում նշա­նա­կե­լով Գեոր­գի Գա­խա­րիա­յին, ՙՎրա­ցա­կան ե­րա­զանք՚ իշ­խող կու­սակ­ցու­թյու­նը ո­րո­շա­կի ազ­դակ­ներ է հղում ար­տա­քին աշ­խար­հին։
Վրաս­տա­նում վար­չա­պե­տի փո­փո­խու­թյան թե­մա­յով Ադր­բե­ջա­նից ո­րե­ւէ ար­ձա­գանք դե­ռեւս չի հն­չել, չկան նաեւ փոր­ձա­գի­տա­կան գնա­հա­տա­կան­ներ, ին­չից կա­րե­լի է են­թադ­րել, որ Բա­քուն չի կողմ­նո­րոշ­վում, թե ինչ ուղ­ղու­թյուն է վերց­նե­լու Գա­խա­րիա­յի գլ­խա­վո­րած կա­ռա­վա­րու­թյու­նը։ Այ­դու­հան­դերձ, կա­րե­լի է մեծ հա­վա­նա­կա­նու­թյամբ են­թադ­րել, որ Ադր­բե­ջա­նի վրա­ցա­կան ե­րա­զան­քը չա­փա­զանց հե­ռու է ի­րա­կա­նու­թյուն դառ­նա­լու հե­ռան­կա­րից։ Վրաս­տա­նում ա­ճում է ազ­գա­յին ինք­նու­թյան պահ­պան­ման հան­րա­յին պա­հանջը, եւ ո­րե­ւէ քա­ղա­քա­կան գոր­ծիչ դա չի կա­րող ան­տե­սել։