comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՐ­ՑԱԽ. ԸՆՏ­ՐԱ­ԿԱՆ ՄՐ­ՑԱ­ՎԱԶ­ՔԸ ԿԱՐՃ ՏԱ­ՐԱ­ԾՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵՐ ՉԻ ԵՆ­ԹԱԴ­ՐՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐ­ՑԱԽ. ԸՆՏ­ՐԱ­ԿԱՆ ՄՐ­ՑԱ­ՎԱԶ­ՔԸ ԿԱՐՃ ՏԱ­ՐԱ­ԾՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵՐ ՉԻ ԵՆ­ԹԱԴ­ՐՈՒՄ

 

 

 

Ա­շոտ ԲԵԳ­ԼԱ­ՐՅԱՆ

 Ար­ցա­խում ա­վարտ­վել են տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի ընտ­րու­թյուն­նե­րը, բայցևայն­պես, հայ­կա­կան մա­մու­լը և տար­բեր ին­տեր­նետ-ըն­կե­րակ­ցու­թյուն­ներ գործ­նա­կա­նում դրանց վրա ու­շադ­րու­թյուն չեն դարձ­նում` շա­րու­նա­կե­լով հա­մա­ռո­րեն շր­ջա­նա­ռու­թյան մեջ դնել խոր­հր­դա­րա­նա­կան և նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րի թե­ման, ո­րոնց դեռ շատ ա­միս­ներ կան:

Ա­յո, պար­բե­րա­կան մա­մու­լում և հա­մա­ցան­ցում կր­քե­րը բա­վա­կա­նին թե­ժա­ցել են. տար­բեր դի­տորդ­ներ, վեր­լու­ծա­բան­ներ, փոր­ձա­գետ­ներ, լրագ­րող­ներ և բլո­գեր­ներ, ա­սես խոսք­նե­րը մեկ ա­րած, կի­սում են չս­պա­նած ար­ջի մոր­թին. ի­րենք են թեկ­նա­ծու­ներ ա­ռա­ջադ­րում, հաշ­վար­կում նրանց շան­սե­րը, ինչ-որ մե­կին հաղ­թա­նակ շնոր­հում, իսկ ինչ-որ մե­կին ձա­խո­ղում կան­խա­գու­շա­կում: Գոր­ծո­ղու­թյուն­նե­րը տե­ղի են ու­նե­նում ա­սես շախ­մա­տա­յին խա­ղում, ո­րում, ինչ-որ մե­կի կամ­քով շարժ­վե­լով` (զին­վո­րը փո­խա­կերպ­վում է թա­գու­հու), թեթև խա­ղա­քա­րը մի ակն­թար­թում վե­րած­վում է ծան­րի, և հա­կա­ռա­կը:
Ընդ ո­րում, ար­վում են ա­մե­նա­տար­բեր են­թադ­րու­թյուն­ներ, ինչ­պես լուրջ` ար­ժա­նի ու­շադ­րու­թյան, այն­պես էլ պար­զա­պես ան­հա­վա­նա­կան ու ան­հե­թեթ, ո­րոնք ցն­ցում են ըն­թեր­ցո­ղի երևա­կա­յու­թյու­նը մտա­ցա­ծին կամ խիստ ուռ­ճաց­ված փաս­տե­րով: Ա­կա­մա­յից մտ­քովդ անց­նում է Մարկ Տվե­նի ՙԻնչ­պես ինձ նա­հան­գա­պետ ընտ­րե­ցին՚ եր­գի­ծա­կան պատմ­ված­քը: Թվում է` մեծ ա­մե­րի­կա­ցու նկա­րագ­րած ժա­մա­նակ­նե­րը վա­ղուց են պատ­մու­թյան գիրկն ան­ցել, այ­դու­հան­դերձ, ընտ­րա­կան քա­րոզ­չա­կան խա­ղի ա­նազ­նիվ, ստոր երևույթ­նե­րից և մե­թոդ­նե­րից շա­տե­րը, ա­վա՛ղ, պահ­պան­վել են:
Մեր բուն նյու­թից չշեղ­վե­լու հա­մար` չենք կենտ­րո­նա­նա կոնկ­րետ ա­նուն­նե­րի ու ազ­գա­նուն­նե­րի վրա (ցան­կու­թյան դեպ­քում` յու­րա­քան­չյուրն ինքն ի­րեն կճա­նա­չի): Նկա­տենք միայն, որ ո­րոշ կեղծ հո­րին­ված­նե­րի պատ­ճա­ռով խիստ ան­հար­մար ես զգում ըն­թեր­ցո­ղի ա­ռաջ, որն ան­կեղ­ծո­րեն ցան­կա­նում է ճշ­մար­տու­թյունն ի­մա­նալ:

Իսկ ար­դա­րա­միտ լի­նե­լու հա­մար, նախևա­ռաջ, անհ­րա­ժեշտ է ըն­դու­նել այն փաս­տը, որ ա­ռայժմ չի ան­վան­վել Ար­ցա­խում անց­կաց­վե­լիք խոր­հր­դա­րա­նա­կան և նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րի հս­տակ ամ­սա­թի­վը, և ի­րա­րից ա­ռաջ անց­նե­լով կան­խա­տե­սում­նե­րի շուրջ մտա­վար­ժանք­ներ ա­նե­լը` ի­րենց ինչ-որ մար­գա­րե­նե­րի տեղ դնե­լով, հե­ռու գնա­ցող եզ­րա­կա­ցու­թյուն­ներ ա­նե­լը` ել­նե­լով նրա­նից` ամ­բիո­նում ով ում մեջ­քի հետևում է կանգ­նած կամ` ով ինչ­պես է զրու­ցակ­ցին նա­յել, ան­լուրջ և հա­կաար­դյու­նա­վետ է:
Կրկ­նա­կի ցա­վա­լի է, որ ո­րոշ ՙվեր­լու­ծա­բան­ներ՚, փա­ռա­վո­րե­լով ու մե­ծա­րե­լով ի­րենց ՙթեկ­նա­ծուին՚ կամ փոր­ձե­լով նսե­մաց­նել նրա հա­կա­ռա­կոր­դին, շա­հար­կում են ազ­գա­յին զգաց­մունք­նե­րը և շա­հե­րը: Օ­րի­նակ, հար­գար­ժան մար­դու, պրո­ֆե­սո­րի ին­չի՞ն էր պետք Բաք­վի քա­րոզ­չու­թյան ո­ճով ա­ղա­ղա­կող սուտ հն­չեց­նել: Ինչ­պե՞ս հաս­կա­նալ նրա ան­պա­տաս­խա­նա­տու հայ­տա­րա­րու­թյունն առ այն, որ 2016թ. Ապ­րի­լյան պա­տե­րազ­մից հե­տո Ղա­րա­բա­ղը լքել է շուրջ 40 հա­զար քա­ղա­քա­ցի, ո­րոն­ցից 30 հա­զարն, իբր, ար­դեն Ռու­սաս­տա­նի քա­ղա­քա­ցիու­թյուն է ստա­ցել ¥ՙՆո­յեվ Կով­չեգ՚, N 8, 2019թ. օ­գոս­տոս, ՙՂա­րա­բա­ղը` փո­փո­խու­թյուն­նե­րի նա­խա­շե­մին՚ հոդ­ված): Որ­տե­ղի՞ց նա նման տե­ղե­կու­թյուն­ներ ու­նի: Ի՞նչ է սա` ա­կա­մա ար­ված խե­ղա­թյու­րու՞մ, թե՞ սադ­րանք: Այդ եր­բա­նի՞ց են գիտ­նա­կան­ներն սկ­սել ա­սե­կո­սե­նե­րի ու բամ­բա­սանք­նե­րի վրա հեն­վել…
Բա­րե­բախ­տա­բար, Բաք­վի ստոր ծրագ­րե­րին, հա­կա­ռակ ՙվեր­լու­ծա­բա­նի՚ պն­դում­նե­րին, վի­ճակ­ված չէր ի­րա­կա­նու­թյուն դառ­նա­լու, նախևա­ռաջ ա­ռաջ­նագ­ծում կանգ­նած մեր զին­վոր­նե­րի և մար­տա­կան ու­ղի ան­ցած սպա­նե­րի հե­րո­սու­թյան շնոր­հիվ: Հա­կա­ռա­կը, մենք բո­լորս հի­շում ենք` ինչ­պես հա­զա­րա­վոր մար­դիկ, այդ թվում Ար­ցա­խում ծն­ված, վա­ղուց Ռու­սաս­տա­նում հաս­տատ­ված հա­յե­րը, միաս­նա­կան պոռ­թկ­ման մեջ շտա­պե­ցին հեր­թա­կան լուրջ փոր­ձու­թյան ա­ռաջ հայ­տն­ված պատ­մա­կան Հայ­րե­նիք, մար­դիկ, ո­րոնք պատ­րաստ էին նրա հա­մար ի­րենց կյան­քը տալ, այն դեպ­քում, երբ գործ­նա­կա­նում դրա անհ­րա­ժեշ­տու­թյու­նը չկար, քա­նի որ զին­ծա­ռա­յող­նե­րը հիա­նա­լի կեր­պով կա­տա­րել են ի­րենց ա­ռա­ջադ­րան­քը` գլ­խո­վին ջախ­ջա­խե­լով հա­կա­ռա­կոր­դին և եր­կար ժա­մա­նա­կով զս­պե­լով Բաք­վի ռազ­մա­քա­ղա­քա­կան ռե­ժի­մի խան­դա­վա­ռու­թյու­նը: Քա­նի որ ար­դեն շո­շա­փել ենք այդ թե­ման, նշենք, որ հայ­կա­կան հա­սա­րա­կու­թյան հա­մար թշ­նա­մու ձեռ­նար­կած ապ­րի­լյան ագ­րե­սիան դար­ձավ ճշ­մար­տու­թյան բա­ցա­հայտ­ման յու­րօ­րի­նակ պահ: Այն ա­կա­մա­յից հա­մախմ­բեց աշ­խար­հի տար­բեր ծայ­րե­րում ապ­րող հայ­րե­նա­կից­նե­րին: Նման միաս­նա­կա­նու­թյուն ու հա­մախ­մբ­վա­ծու­թյուն Ար­ցա­խի թշ­նա­մի­ներն ակ­նա­հայ­տո­րեն չէին սպա­սում, և հի­մա նրանք յոթ ան­գամ կմ­տա­ծեն` նախ­քան ևս մեկ ան­գամ նման ար­կա­ծախ­նդ­րու­թյան դի­մե­լը: Ով թույլ նյար­դեր ու­նի, ով պատ­րաստ է ա­ռա­ջին իսկ կրա­կոց­նե­րից հե­տո կամ պար­զա­պես Բաք­վի ռե­ժի­մի պա­րագլ­խի հան­ցա­վոր շուր­թե­րից հն­չած սպառ­նա­լիք­նե­րի պատ­ճա­ռով խու­ճա­պա­հար իր հայ­րե­նի եր­կի­րը լքել, թող Աստ­ված նրանց դա­տա­վոր լի­նի, թող նրանք ի­րենց հա­մար ու­րիշ հայ­րե­նիք փնտ­րեն Ubi bene ibi patria հայտ­նի սկզ­բուն­քով (ՙՈր­տեղ լավ է, այն­տեղ է հայ­րե­նի­քը՚): Այ­սօր­վա Ար­ցա­խին, ո­րը պայ­քա­րում է ար­ժա­նա­պա­տիվ կյանք ու­նե­նա­լու հա­մար, վախ­կոտ­ներ և աշ­խար­հա­քա­ղա­քա­ցի­ներ (կոս­մո­պո­լիտ­ներ) պետք չեն: Գի­տակ­ցե­լով ի­րենց կյան­քին և անվ­տան­գու­թյա­նը մշ­տա­պես սպառ­նա­ցող վտան­գը` ար­ցախ­ցի­նե­րի մե­ծա­մաս­նու­թյունն ար­դեն վա­ղուց հո­գե­բա­նո­րեն մար­տա­կան է տրա­մադր­ված, ին­չը են­թադ­րում է հա­կա­ռա­կոր­դի սադ­րանք­նե­րին և ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ցան­կա­ցած զար­գաց­մա­նը միշտ պատ­րաստ լի­նե­լը: Այ­սօր սա է ա­զա­տու­թյան, պատ­վի և ար­ժա­նա­պատ­վու­թյան գի­նը…
Բայց վե­րա­դառ­նանք մեր գլ­խա­վոր թե­մա­յին` Ար­ցա­խում կա­յա­նա­լիք խոր­հր­դա­րա­նա­կան և նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րին և տպա­գիր ու է­լեկտ­րո­նա­յին ԶԼՄ-նե­րում` բուն ընտ­րու­թյուն­նե­րից շատ ա­ռաջ սկս­ված տե­ղա­կատ­վա­կան-քա­րոզ­չա­կան այն­քան էլ ոչ ա­ռողջ մր­ցա­վազ­քին: Մաս­նա­վո­րա­պես, կցան­կա­նա­յինք կանգ առ­նել նա­խա­գա­հա­կան մր­ցա­վազ­քում մաս­նակ­ցու­թյուն ու­նե­նա­լիք հա­վա­նա­կան թեկ­նա­ծու­նե­րի կեր­պար­նե­րի ու նրանց ա­ռան­ձին ո­րակ­նե­րի չա­փա­զանց­ման վրա: Մար­տա­կան ու­ղի ան­ցած գե­նե­րալ­նե­րի և ռազ­մա­կան գոր­ծում մա­տու­ցած ծա­ռա­յու­թյուն­նե­րի նկատ­մամբ ա­մե­նայն հար­գան­քով հան­դերձ պետք է ըն­դու­նել, որ նրանք նույն­պես միս ու ա­րյու­նից մար­դիկ են` ի­րենց բո­լոր ար­ժա­նիք­նե­րով ու թե­րու­թյուն­նե­րով և չի կա­րե­լի փոր­ձել նրանց ա­ռաս­պե­լա­կան հե­րոս­ներ դարձ­նել, ա­ռա­վել ևս մի ոմն մե­սիա, ո­րից է մի­միայն կախ­ված մի ամ­բողջ ժո­ղովր­դի փր­կու­թյու­նը: Նաև ա­նըն­դու­նե­լի և ան­բա­րո է հա­վա­քա­կան ժո­ղովր­դա­կան հե­րո­սու­թյու­նը` ի­րեն պար­տադր­ված պա­տե­րազ­մում Ար­ցա­խի տա­րած հաղ­թա­նա­կի գլ­խա­վոր գոր­ծո­նը, մեկ մար­դու վե­րագ­րե­լը: Պետք է միշտ հի­շել, որ Հայ­րե­նի­քը պաշտ­պա­նե­լիս հե­րոս­նե­րից ո­մանք զոհ­վել են, իսկ մյուս­նե­րը գե­նե­րալ­ներ են դար­ձել շատ ա­ռում­նե­րով ա­ռա­ջին­նե­րի շնոր­հիվ: Ի դեպ, 45 տա­րե­կան ու դրա­նից բարձր գրե­թե բո­լոր ար­ցախ­ցի­նե­րին կա­րե­լի է պա­տե­րազ­մի հե­րոս­ներ կո­չել. նրանց թվում են մար­տի դաշ­տում բազ­միցս վի­րա­վո­րում ստա­ցած` հրաշ­քով փրկ­ված մար­դիկ (նե­րա­ռյալ տո­ղե­րիս հե­ղի­նա­կը), հաշ­ման­դամ­նե­րը: Ու նրանք ապ­րում են հան­գիստ ու խա­ղաղ`ա­ռանց կուրծք ծե­ծե­լու և պարգևներ պա­հան­ջե­լու: Այն­պես որ` լկ­տիու­թյուն է հա­րյու­րա­վոր ու հա­զա­րա­վոր ՙհա­սա­րակ՚ հե­րոս­նե­րի ընդ­հա­նուր հաղ­թա­նակն ինչ-որ մի ՙգեր­հե­րո­սի՚ վե­րագ­րե­լը: Դա ար­ջի ծա­ռա­յու­թյուն է, ո­րը ոչ մե­կին պետք չէ…

Նա­խա­գա­հի ընտ­րու­թյան կար­գի և ժամ­կետ­նե­րի մա­սին Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Սահ­մա­նադ­րու­թյան 89-րդ հոդ­վա­ծի հա­մա­ձայն, ՙՀան­րա­պե­տու­թյան նա­խա­գահն ըն­տր­վում է Սահ­մա­նադ­րու­թյամբ և օ­րեն­քով սահ­ման­ված կար­գով: Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի հեր­թա­կան ընտ­րու­թյունն անց­կաց­վում է Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի լիա­զո­րու­թյուն­նե­րի ա­վար­տից 50 օր ա­ռաջ՚: Ազ­գա­յին ժո­ղո­վի ընտ­րու­թյուն­ներն անց­կաց­վում են Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի ընտ­րու­թյուն­նե­րի հետ միա­ժա­մա­նակ (Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Սահ­մա­նադ­րու­թյան 109-րդ հոդ­ված): Իսկ մինչև այդ վճ­ռո­րոշ 50 օ­րե­րը, կրկ­նում եմ, դեռ շատ ա­միս­ներ կան:
Մինչ­դեռ լրատ­վա­կան դաշ­տում տե­ղի ու­նե­ցող երևույթ­նե­րը հի­շեց­նում են հետևյալ տա­րօ­րի­նակ պատ­կե­րը. հան­դի­սա­տե­սը, ա­կա­նա­տես լի­նե­լով նրան, որ վա­զորդ­նե­րը ֆալս­տարտ են վերց­րել ¥կեղծ մեկ­նարկ) և վա­զել սկ­սել մր­ցա­վա­րի սու­լո­ցից ա­ռաջ, ձևաց­նում է, որ ոչ մի բան տե­ղի չի ու­նե­ցել, դեռ ա­վե­լին, իր բղա­վոց­նե­րով ու սու­լոց­նե­րով քա­ջա­լե­րում, ա­ռաջ է մղում նրանց, թե­պետ քաջ գի­տակ­ցում է, որ մր­ցա­վազ­քի ար­դյունք­նե­րը չեն հաշ­վարկ­վի: Սա ծի­ծա­ղե­լի չէ, այլ հի­մա­րու­թյուն է, ինչ-որ ի­մաս­տով նաև` վտան­գա­վոր: Պաշ­տո­նա­կան մեկ­նար­կին չս­պա­սած ան­ձինք, ար­դյոք, ու­ժաս­պառ չեն լի­նի՞ նախ­քան իս­կա­կան մեկ­նար­կի ազ­դա­րար­վա­րե­լը` ժա­մա­նա­կից շուտ ծախ­սե­լով ռե­սուրս­նե­րը և ու­ժե­րը: Նրանք օ­րի­նա­պահ թեկ­նա­ծու­նե­րին ար­դյո՞ք չեն խան­գա­րի սահ­ման­ված կար­գով ա­ռա­ջադր­վել և ընտ­րա­կան մր­ցա­վազ­քին նա­խա­պատ­րաստ­վել: Չէ՞ որ այն­պի­սի լուրջ ընտ­րու­թյուն­ներ, ինչ­պի­սիք են խոր­հր­դա­րա­նա­կա­նը և նա­խա­գա­հա­կա­նը, խո­սե­լով այդ նույն մար­զա­կան լեզ­վով, ոչ թե կարճ տա­րա­ծու­թյան, այլ մա­րա­թո­նյան մր­ցա­վազք է, ո­րը պա­հան­ջում է սե­փա­կան ու­ժե­րի հան­գա­մա­նա­լից հաշ­վար­կում:
Ու­շադ­րու­թյուն հրա­վի­րենք ևս մեկ, ըստ իս, ոչ պա­կաս կարևոր աս­պեկ­տի վրա: Ո­րոշ ՙվեր­լու­ծա­բան­ներ՚, ի­րենց հե­ղա­փո­խու­թյան ա­կա­նա­վոր գա­ղա­փա­րա­խոս­նե­րի և ռազ­մա­վար­նե­րի տեղ դնե­լով, չգի­տես ին­չու, Ար­ցա­խին սպառ­նում են իշ­խա­նա­կան վեր­նա­խա­վի փո­փո­խու­թյամբ, ա­սես դրան կհա­ջոր­դի աշ­խար­հի վեր­ջը: Այ­սինքն` նրանք սպառ­նում են բնա­կա­նոն գոր­ծըն­թա­ցով, ո­րը մեկ ան­գամ չէ, որ տե­ղի է ու­նե­ցել ա­զատ ու ան­կախ Ար­ցա­խի պատ­մու­թյան ըն­թաց­քում: Այդ ՙբա­ցատ­րու­թյուն­ներ տվող պա­րո­նայք՚ փոր­ձում են դա­սեր տալ այն մարդ­կանց, ո­րոնք ա­ռա­ջի­նը այդ պա­հին փլուզ­ման եզ­րին գտն­վող խոր­հր­դա­յին տա­րա­ծու­թյու­նում ի­րա­կա­նաց­րին ա­զա­տու­թյան և ան­կա­խու­թյան հե­ղա­փո­խու­թյուն… Ե­կեք, պա­րո­նայք ան­համ­բե­րա­տար­ներ, այ­նուա­մե­նայ­նիվ, ար­ցախ­ցի­նե­րին ի­րա­վունք վե­րա­պա­հենք` ինք­նու­րույն ո­րո­շե­լու, լի­նի ՙհե­ղա­փո­խու­թյուն՚, թե ոչ, իսկ ժո­ղովր­դին սադ­րիչ­ներ պետք չեն:
Շախ­մա­տի սի­րա­հար­նե­րը քաջ ծա­նոթ են ՙպա­տա­յին ի­րա­վի­ճակ՚ տեր­մի­նին: Դա շախ­մա­տա­յին պար­տիա­յում մի ի­րա­վի­ճակ է, երբ ար­քան շա­խի տակ չէ, բայց ընդ ո­րում խա­ղա­քա­րե­րը շարժ­վե­լու հնա­րա­վո­րու­թյուն չու­նեն: Ինչ­պե՞ս է շախ­մա­տում պա­տա­յին ի­րա­վի­ճակ ստեղծ­վում: Խա­ղի մաս­նա­կից­նե­րի նա­խորդ քայ­լե­րի ար­դյուն­քում քայլ ա­նե­լու ի­րա­վունք ու­նե­ցող խա­ղա­ցո­ղը չի կա­րո­ղա­նում այդ հնա­րա­վո­րու­թյու­նից օգտ­վել, քա­նի որ չկան ա­ռանց խա­ղի կա­նո­նե­րը խախ­տե­լու խա­ղա­քա­րե­րը տե­ղա­շար­ժե­լու տար­բե­րակ­ներ: Միևնույն ժա­մա­նակ ար­քա­յին շախ չի հայ­տա­րար­ված, այլ նշա­նա­կում է, որ ոչ ոք չի հաղ­թում:

Ար­դյուն­քում էլ ա­ռա­ջա­նում է ա­նե­լա­նե­լի դրու­թյուն` չկան պարտ­ված­ներ և հաղ­թած­ներ, բայց քայ­լեր ա­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն­ներ էլ չկան:
Օ­րի­նակ­ներ, երբ խա­ղի մեջ կամ կյան­քում փա­կու­ղի է ա­ռա­ջա­նում, բազ­մա­թիվ են: Եվ ե­թե շախ­մա­տում դա նշա­նա­կում է ըն­դա­մե­նը ոչ-ո­քի, ա­պա կյան­քում պա­տա­յին ի­րա­վի­ճա­կը կա­րող է բո­լո­րի հա­մար շատ ա­վե­լի տխուր հան­գու­ցա­լու­ծում ստա­նալ: Բնա­կա­նա­բար, մենք բո­լորս դրա­կան փո­փո­խու­թյուն­ներ ենք ցան­կա­նում, բայց չպետք է գոր­ծըն­թացն ար­հես­տա­կա­նո­րեն պա­տա­յին ի­րա­վի­ճա­կի հասց­նել, երբ ար­դեն խնդ­րա­հա­րույց կլի­նի ընդ­հա­նուր շա­հե­րից բխող և ըն­դա­նուր առ­մամբ` հա­սա­րա­կու­թյան բա­րօ­րու­թյա­նը միտ­ված քայ­լեր ա­նե­լը…
Ի­հար­կե, ո­րո­շա­կի ի­մաս­տով կա­րե­լի է ող­ջու­նել ո­րոշ պո­տեն­ցիալ թեկ­նա­ծու­նե­րի հան­դի­պում­նե­րը մարդ­կանց, հատ­կա­պես գյու­ղե­րի բնա­կիչ­նե­րի հետ, նրանց խն­դիր­նե­րին և ակն­կա­լիք­նե­րին ծա­նո­թա­նա­լը: Սա­կայն պետք է վեր­լու­ծել յու­րա­քան­չյուր նա­խընտ­րա­կան խոսք և խոս­տում, այլ ոչ թե ի­ռա­ցիո­նալ ար­ձա­գան­քել ար­տա­քին ազ­դակ­նե­րին: Այ­լա­պես ծիա­ծա­նա­գույն ակն­կա­լիք­նե­րին կա­րող են հեր­թա­փո­խել գորշ ա­ռօ­րյան և դա­ռը հիաս­թա­փու­թյու­նը: Իսկ ինք­նա­խա­բեու­թյու­նը մեզ հա­մար ան­շուշտ հետ­քայլ կն­շա­նա­կի:
Բաց և ար­դար ընտ­րու­թյուն­նե­րը ցույց կտան` ով ինչ է ի­րա­կա­նում ի­րե­նից ներ­կա­յաց­նում: Պարզ է մի բան` Ար­ցա­խը պետք է ա­ռա­ջա­դի­մա­կան մտա­ծե­լա­կեր­պով ա­ռաջ­նորդ ու­նե­նա, ով ու­նակ կլի­նի ոչ միայն սա­տար կանգ­նել և պաշտ­պա­նել ա­զա­տու­թյան ու ան­կա­խու­թյան 30 տա­րի­նե­րի ըն­թաց­քում ձեռք­բե­րա­ծը, այլև ի­րա­տե­սո­րեն պատ­կե­րաց­նել հե­տա­գա հետևո­ղա­կան զար­գաց­ման ու­ղի­ներն առն­վազն մո­տա­կա 10 տա­րի­նե­րի հա­մար: Եվ նման ա­ռաջ­նորդ­ներ, ան­շուշտ, կան Ար­ցա­խի հո­ղում: Իսկ որ­պես­զի նրանք կա­րո­ղա­նան ի­րենց լիո­վին դրսևո­րել, ընտ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րը պետք է զար­գա­նան բնա­կա­նոն հու­նով: Եվ, հետևա­պես, ան­թույ­լատ­րե­լի են այդ գոր­ծըն­թաց­նե­րից մարդ­կանց ար­հես­տա­կա­նո­րեն դուրս թող­նե­լը, թեկ­նա­ծու­նե­րի շար­քից որևէ մե­կին հե­ռաց­նե­լու, կամ` ընդ­հա­կա­ռա­կը, ան­հիմն և ա­նար­ժան կեր­պով ինչ-որ մե­կին ա­ռաջ մղե­լու փոր­ձե­րը: Այդ հար­ցում հա­տուկ պա­տաս­խա­նատ­վու­թյուն են կրում լրագ­րող­նե­րը, ԶԼՄ-նե­րի ղե­կա­վար­նե­րը, ո­րոնք պետք է ձգ­տեն ար­հես­տա­վար­ժո­րեն ճշ­մար­տու­թյու­նը մարդ­կանց հասց­նել, այլ ոչ թե լրատ­վա­կան դաշ­տում կր­քեր բոր­բո­քեն: Ընտ­րու­թյուն­նե­րը պետք է միա­վո­րեն, այլ ոչ թե պա­ռակ­տեն հա­սա­րա­կու­թյու­նը, ա­ռա­վել ևս այն հա­սա­րա­կու­թյու­նը, որն ապ­րում է ի­րեն պար­տադր­ված շա­րու­նա­կա­կան պա­տե­րազ­մի պայ­ման­նե­րում:
Ինչ վե­րա­բե­րում է կոնկ­րետ ա­նուն­նե­րին ու ազ­գա­նուն­նե­րին, կեն­սագ­րու­թյուն­նե­րին և ի­րա­կան գոր­ծե­րին, ա­պա նրանց մա­սին ան­պայ­մա­նո­րեն կաս­վի դրա հա­մար սահ­ման­ված ժա­մին, երբ, ի վեր­ջո, ընտ­րու­թյուն­նե­րը պաշ­տո­նա­պես կհայ­տա­րար­վեն, և կսկս­վեն օ­րեն­քով նա­խա­տես­ված ընտ­րա­կան ըն­թա­ցա­կար­գե­րը և գոր­ծըն­թաց­նե­րը: Իսկ ընտ­րու­թյուն­նե­րը, կրկ­նենք, կարճ տա­րա­ծու­թյան մր­ցա­վազք չէ, այլ մա­րա­թոն, և հաղ­թում է ոչ թե նա, ով ա­ռա­ջինն է վա­զել սկ­սել, այլ նա, ով ա­ռա­ջինն է վերջ­նա­գի­ծը հա­տում:
Զին­վենք համ­բե­րու­թյամբ, պա­րո­նա՜յք, քան­զի, հայտ­նի է. շտա­պե­լով` մարդ­կանց ծաղ­րի ա­ռար­կան կդառ­նանք: Դեռ ա­վե­լին, կո­պիտ մի­ջամ­տու­թյան և հե­ղա­փո­խա­կան կր­քեր բոր­բո­քե­լու փոր­ձե­րը կա­րող են ընդ­հան­րա­պես վտան­գի տակ դնել ա­զատ ու ար­դար ընտ­րու­թյուն­նե­րի անց­կաց­ման հնա­րա­վո­րու­թյունն իսկ: Մենք կա­րող են պար­զա­պես ընդ­հա­նուր աղ­մու­կի մեջ չլ­սել մր­ցա­վա­րի` մեկ­նարկ ազ­դա­րա­րող սու­լո­ցը..
Մի՞­թե մենք դրան ենք ձգ­տում….

www.noev-kovcheg.ru