ՈՒ՞Ր Է ԳՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 Վրաս­տա­նում նոր վար­չա­պետ է ըն­տր­վել՝ ներ­քին գոր­ծե­րի նախ­կին նա­խա­րար Գեոր­գի Գա­խա­րիան։ Թբի­լի­սիում վեր­ջին զանգ­վա­ծա­յին ցույ­ցե­րի մաս­նա­կից­նե­րը պա­հան­ջում էին ՆԳ նա­խա­րա­րի պաշ­տո­նից նրա հրա­ժա­րա­կա­նը, սա­կայն, ինչ­պես տես­նում ենք, տե­ղի ու­նե­ցավ անս­պա­սե­լին։ Իշ­խող ՙՎրա­ցա­կան ե­րա­զանք՚ կու­սակ­ցու­թյան այդ ո­րո­շու­մը փոր­ձա­գի­տա­կան հան­րու­թյու­նը գնա­հա­տում է ոչ միան­շա­նակ։

Ռու­սաս­տա­նյան աղ­բյուր­նե­րը նշում են, որ Վրաս­տա­նում ՙքա­ղա­քա­կան եր­կիշ­խա­նու­թյուն է՚։ Նա­խա­գահ Սա­լո­մե Զու­րա­բիշ­վի­լին որ­դեգ­րել է ՙաջ ամ­բո­խա­վա­րա­կան ու­ղե­գիծ՚ եւ հան­դես է գա­լիս վրա­ցա­կան ինք­նու­թյան եւ քա­ղա­քակր­թա­կան ընտ­րու­թյան պահ­պան­ման հռե­տո­րա­բա­նու­թյամբ, մինչ­դեռ, կա­ռա­վա­րու­թյունն ա­վե­լի ի­րա­տե­սա­կան պատ­կե­րա­ցում ու­նի տա­րա­ծաշր­ջա­նա­յին հնա­րա­վոր զար­գա­ցում­նե­րի վե­րա­բե­րյալ եւ փոր­ձում է ճա­կա­տագ­րա­կան սահ­մա­նագ­ծի չհասց­նել Ռու­սաս­տա­նի հետ տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րը։
Վրաս­տա­նում կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վա­րի փո­փո­խու­թյան թե­ման, որ­քան էլ տա­րօ­րի­նակ է, ադր­բե­ջա­նա­կան մա­մու­լում այն­քան էլ չի ար­ծարծ­վում։ Ըստ ե­րե­ւույ­թին, դա Ա­լիե­ւի հա­մար չա­փա­զանց անս­պա­սե­լի էր։ Մա­նա­վանդ որ նույն օ­րը Բաք­վում մեկ­նար­կել էին ե­ռա­կողմ՝ Թուր­քիա-Ադր­բե­ջան-Վրաս­տան հրա­մա­նա­տա­րաշ­տա­բա­յին զո­րա­վար­ժու­թյուն­ներ՝ տա­րա­ծաշր­ջա­նի են­թա­կա­ռուց­վածք­նե­րի պաշտ­պա­նու­թյան նպա­տա­կով։ Ի՞նչ ու­ղե­գիծ կոր­դեգ­րի Վրաս­տա­նի նոր կա­ռա­վա­րու­թյու­նը՝ մնում է ա­նո­րոշ։ Հատ­կան­շա­կան է, որ Բաք­վից Վրաս­տա­նի նո­րան­շա­նակ վար­չա­պե­տին շնոր­հա­վո­րա­կան ու­ղերձ չի հղ­վել։ Դա նշա­նա­կում է, որ վրաց-ադր­բե­ջա­նա­կան ոչ հրա­պա­րա­կա­յին խոր­հր­դատ­վու­թյուն­ներ նույն­պես չե՞ն անց­կաց­վել։ Օ­գոս­տո­սի 23-24-ին տե­ղի է ու­նե­ցել վրաց-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նա­զատ­ման հար­ցե­րով հանձ­նա­ժո­ղո­վի աշ­խա­տան­քա­յին խմ­բե­րի եր­կու հան­դի­պում։ Փոր­ձա­գետ­ներն այ­ցե­լել են վրաց-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նի վի­ճե­լի հատ­ված­ներ եւ տե­ղում կա­տա­րել չա­փագր­ման աշ­խա­տանք­ներ։ Ա­վե­լի վաղ հայ­տա­րար­վել էր, որ դրան կհա­ջոր­դի ար­դեն փո­խարտ­գործ­նա­խա­րար­նե­րի մա­կար­դա­կով հան­դի­պում։ Այդ մա­սին, սա­կայն, ո­րե­ւէ տե­ղե­կատ­վու­թյուն չի տա­րած­վել։ Կա­րե­լի է են­թադ­րել, որ փոր­ձա­գի­տա­կան խմ­բե­րի հան­դի­պում­ներն ան­ցել են լար­ված եւ ո­րե­ւէ ար­դյունք չի ար­ձա­նագր­վել։ Սահ­մա­նա­յին խն­դի­րը վա­ղուց դա­դա­րել է զուտ տա­րած­քա­յին տա­րա­ձայ­նու­թյուն լի­նե­լուց եւ վե­րա­ճել քա­ղա­քակր­թա­կան սուր բա­նա­վե­ճի։ Բաք­վում Վրաս­տա­նի հա­րա­վա­րե­ւե­լյան շր­ջան­ներն ան­վա­նում են ՙվաղն­ջա­կան թյուր­քա­կան հո­ղեր՝ նե­րա­ռյալ Թբի­լի­սի քա­ղա­քը՚։ Վրաս­տա­նում դա ըն­կալ­վում է որ­պես տա­րած­քա­յին էքս­պան­սիա­յի քա­րոզ­չու­թյուն։ Այս ի­մաս­տով լր­ջա­գույն խն­դիր է դառ­նում Թուր­քիա­յի եւ Ադր­բե­ջա­նի հետ հե­տա­գա հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ճշգր­տու­մը։ Ինչ­պես վրա­ցա­կան ո­րոշ աղ­բյուր­ներ են ակ­նար­կում, Թբի­լի­սիում կցան­կա­նա­յին ա­րեւմ­տյան ուղ­ղու­թյամբ ա­րա­գաց­ված ին­տերգ­րա­ցիա։ ՆԱ­ՏՕ-ն եւ Եվ­րա­միու­թյու­նը, մինչ­դեռ, չեն շտա­պում ե­րաշ­խա­վո­րել Վրաս­տա­նի քա­ղա­քակր­թա­կան ինք­նու­թյու­նը։ Այս ի­րա­վի­ճա­կում Ադր­բե­ջա­նը հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն սրում է վրա­ցա­կան ուղ­ղու­թյան ինտ­րի­գը՝ խո­րաց­նե­լով ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը Թուր­քիա­յի հետ։ Վրաս­տա­նի նա­խորդ իշ­խա­նու­թյուն­ներն այս հար­ցում ու­նեին միան­շա­նակ դիր­քո­րո­շում՝ մաս կազ­մել թուրք-ադր­բե­ջա­նա­կան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դա­շին­քին։ Գործ­նա­կա­նում դա Վրաս­տա­նին ո­չինչ չի տվել եւ չէր կա­րող տալ, ո­րով­հե­տեւ ար­հես­տա­կա­նո­րեն խո­րաց­նում է ռուս-վրա­ցա­կան հա­կա­սու­թյուն­նե­րը, ին­չից ա­ռա­վե­լա­գույն շահ է ստա­նում միայն Ադր­բե­ջա­նը։ Ա­հա, թե­րեւս, այս հան­գա­մանքն է, որ Վրաս­տա­նի նոր իշ­խա­նու­թյուն­նե­րի մոտ ա­ռաջ է բե­րում հիմ­նա­վոր կաս­կած­ներ. ե­թե Թուր­քիա­յի եւ Ադր­բե­ջա­նի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը երկ­րի անվ­տան­գու­թյան ե­րաշ­խիք չէ, ա­պա ի՞նչ ի­մաստ ու­նի հե­տե­ւել նման ու­ղեգ­ծի։ Վրաս­տա­նի հա­մար պարզ չէ, թե աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի՞նչ ուղ­ղու­թյուն է որ­դեգ­րում Ադր­բե­ջա­նը։ Գործ­նա­կան հար­թու­թյու­նում, ե­րե­ւում է, Բա­քուն Մոսկ­վա­յի հետ ա­վե­լի սերտ ռազ­մա-քա­ղա­քա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան է գնում։ Այս­տեղ մեծ է նաեւ ռուս-թուր­քա­կան վեր­ջին տա­րի­նե­րի մեր­ձեց­ման նշա­նա­կու­թյու­նը։ Regnum-ի մեկ­նա­բա­նը չի բա­ցա­ռում, որ Ադր­բե­ջա­նը տե­սա­նե­լի ա­պա­գա­յում կա­րող է դառ­նալ ՀԱՊԿ գոր­ծըն­կեր եր­կիր։ Ներ­կա­յումս քն­նարկ­վում է այդ ըն­թա­ցա­կար­գի ի­րա­վա­կան հիմ­քը։ Ե­թե Ադր­բե­ջանն ընտ­րում է ռազ­մա-քա­ղա­քա­կան դա­շին­քի հյու­սի­սա­յին ուղ­ղու­թյու­նը, ա­պա Վրաս­տա­նի հա­մար բա­ցար­ձա­կա­պես ար­ժեզ­րկ­վում են Թուր­քիա­յի եւ Ադր­բե­ջա­նի հետ ռազ­մա­վա­րա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հե­ռան­կար­նե­րը։ Պաշ­տո­նա­կան Թբի­լի­սին չի կա­րող Հա­րա­վա­յին Կով­կա­սում Ռու­սաս­տա­նի դեմ միայ­նակ մնա­լու շռայ­լու­թյուն ի­րեն թույլ տալ։ Այս­պի­սով, տա­րա­ծաշր­ջա­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կողմ­նո­րոշ­ման հար­ցը, կար­ծես, ռուս-թուր­քա­կան հա­մա­ձայ­նու­թյամբ մո­տե­նում է հս­տա­կու­թյան սահ­մա­նին։ Ե­թե Թուր­քիան Ադր­բե­ջա­նին մղի դե­պի ՀԱՊԿ, ա­պա Հա­րա­վա­յին Կով­կա­սում կա­րող են սկս­վել բո­լո­րո­վին նոր գոր­ծըն­թաց­ներ։ Այդ թվում՝ հա­կա­մար­տու­թյուն­նե­րի կար­գա­վոր­ման ա­ռու­մով։ Վրաս­տա­նում կա­ռա­վա­րու­թյան փո­փո­խու­թյու­նը, որ տե­ղի է ու­նե­նում խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րից ըն­դա­մե­նը մեկ տա­րի ա­ռաջ, կա­րող է պայ­մա­նա­վոր­ված լի­նել աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րա­դա­սա­վո­րում­նե­րով։ Ո՞րն է լի­նե­լու Հա­յաս­տա­նի դիր­քո­րո­շու­մը։
;