[ARM]     [RUS]     [ENG]

Ո՞ՐՆ Է ԼԻՆԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՐԵՍԻՎ ԾԱՎԱԼԱՊԱՇՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան դի­վա­նա­գի­տա­կան կոր­պու­սի ա­մե­նա­մյա հա­մա­ժո­ղո­վը, անդ­րա­դառ­նա­լով ադր­բե­ջա­նա-ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­մա­նը, հա­վաս­տեց, որ բարձր է գնա­հա­տում մի­ջազ­գայ­նո­րեն ըն­դուն­ված միակ միջ­նոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյան՝ ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գա­հու­թյան դե­րա­կա­տա­րու­թյու­նը։ Միա­ժա­մա­նակ վե­րա­հաս­տա­տեց արտ­գործ­նա­խա­րար­նե­րի մա­կար­դա­կով կող­մե­րի միջև երկ­խո­սու­թյու­նը շա­րու­նա­կե­լու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը։ Ի թիվս մի շարք կարևոր շեշ­տադ­րում­նե­րի, նշ­վեց, որ Ադր­բե­ջանն իր ան­փո­փոխ հա­յա­տյաց քա­ղա­քա­կա­նու­թյամբ շա­րու­նա­կում է մնալ Ար­ցա­խի ժո­ղովր­դի գո­յու­թյան սպառ­նա­լի­քը։ Բայց խա­ղա­ղու­թյունն այ­լընտ­րանք չու­նի, և դրա ա­պա­հով­ման հա­մար Հա­յաս­տանն ու Ար­ցախն ու­նեն բա­վա­րար ուժ։ Սա ար­տա­քին աշ­խար­հին ուղղ­ված կարևոր ազ­դակ էր, ո­րը ևս մեկ ան­գամ ի ցույց դրեց հայ­կա­կան դի­վա­նա­գի­տա­կան օ­րա­կար­գում Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի և անվ­տան­գու­թյան խն­դիր­նե­րի ա­ռաջ­նա­հեր­թու­թյու­նը։

Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րար­նե­րի հեր­թա­կան հան­դի­պու­մը, ըստ ոչ պաշ­տո­նա­կան աղ­բյուր­նե­րի, տե­ղի կու­նե­նա ըն­թա­ցիկ ամ­սում Նյու Յոր­քում կա­յա­նա­լիք ՄԱԿ-ի Գլ­խա­վոր ա­սամբ­լեա­յի 74-րդ նս­տաշր­ջա­նի շր­ջա­նակ­նե­րում։ Նա­խա­գահ­նե­րի մա­կար­դա­կով հան­դի­պում դեռևս ծրագր­ված չէ։
Քա­ղա­քա­կան վեր­ջին զար­գա­ցում­նե­րը ցույց տվե­ցին, թե ինչ­պի­սի ջան­քեր է Ադր­բե­ջա­նը գոր­ծադ­րում Մնա­ցա­կա­նյան-Մա­մե­դյա­րով հան­դիպ­ման նա­խա­շե­մին հայ­կա­կան կող­մի հա­մար ոչ բա­րեն­պաստ ֆոն ստեղ­ծե­լու ուղ­ղու­թյամբ։ Բա­քուն տա­րա­ծեց մի տե­ղե­կատ­վու­թյուն, ըստ ո­րի՝ Վա­շինգ­տո­նը Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի առջև Սի­րիա­յից հայ­կա­կան հու­մա­նի­տար ա­ռա­քե­լու­թյու­նը դուրս բե­րե­լու պա­հանջ է դրել։ Ի դեպ, նման տե­ղե­կատ­վու­թյուն շր­ջա­նառ­վեց նաև հայ­կա­կան ո­րոշ շր­ջա­նակ­նե­րի կող­մից։
ՀՀ ԱԳՆ-ի հեր­քու­մը հն­չեց արտ­գործ­նա­խա­րա­րու­թյան մա­մու­լի խոս­նակ Ան­նա Նաղ­դա­լյա­նի շուր­թե­րով. փորձ է ար­վում ար­դեն իսկ հերք­ված տե­ղե­կատ­վու­թյու­նը վերս­տին շր­ջա­նա­ռել նոր մտա­ցա­ծին ման­րա­մաս­նե­րով, ո­րոնք նույն­պես չեն հա­մա­պա­տաս­խա­նում ի­րա­կա­նու­թյա­նը՝ այդ­պի­սով ձևա­վո­րե­լով մի քա­նի շեր­տից բաղ­կա­ցած կեղծ լուր։ Սի­րիա­յի հայ հա­մայն­քի անվ­տան­գու­թյա­նը և նրան տրա­մադր­վող ա­ջակ­ցու­թյանն առ­նչ­վող հար­ցե­րի ան­հիմն շա­հար­կու­մը մա­մու­լի խոս­նակն ա­նըն­դու­նե­լի հա­մա­րեց։
Կար­ծում ենք, Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կան գե­րա­տես­չու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի հան­դիպ­ման նա­խօ­րեին ա­ռա­վել հե­տաքր­քիր ֆոն է ԱՄՆ-ի կող­մից իս­րա­յե­լա­կան ա­նօ­դա­չու­ներ Ադր­բե­ջան ու­ղար­կե­լու մա­սին արևմտյան մա­մու­լի հրա­պա­րա­կու­մը։ Խոսքն այն մա­սին է, որ Միա­ցյալ Նա­հանգ­ներն իս­րա­յե­լա­կան ա­նօ­դա­չու թռ­չող սար­քերն Ադր­բե­ջան է ու­ղար­կել Ի­րա­նի և Ի­րա­քի վրա հար­ձակ­վե­լու նպա­տա­կով։ Եվ չնա­յած Ադր­բե­ջա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը հեր­քել է տե­ղե­կատ­վու­թյու­նը, Բաք­վի սու­տը դրա­նով չի փրկ­վել։ Ի­րա­քյան ժո­ղովր­դա­կան ու­ժե­րի (ՙԱլ-խաշդ-աշ-Շաա­բի՚ աշ­խար­հա­զոր) հրա­մա­նա­տար Ա­բու Մախ­դի Ալ Մու­խան­դե­սը ԱՄՆ-ին մե­ղադ­րել էր Ադր­բե­ջա­նի տա­րած­քում իս­րա­յե­լա­կան դրոն­ներ տե­ղա­կա­յե­լու մեջ, ո­րի նպա­տա­կը Ի­րա­նի և Ի­րա­քի թի­րա­խա­վո­րումն է։ Armeniasputnik-ի փո­խանց­մամբ՝ Ալ Մու­խան­դե­սը պն­դել է, որ օ­գոս­տո­սի 12-ին և 20-ին, ինչ­պես նաև հու­լի­սի 19-ին հի­շյալ աշ­խար­հա­զո­րի պա­հեստ­նե­րը հար­ձակ­ման են են­թարկ­վել իս­րա­յե­լա­կան ինք­նա­թիռ­նե­րի կող­մից, ո­րոնց գոր­ծո­ղու­թյուն­նե­րը հա­մա­ձայ­նեց­ված են ե­ղել տա­րա­ծաշր­ջա­նում ԱՄՆ-ի բա­նա­կի հրա­մա­նա­տա­րու­թյան հետ։ Այդ մա­սին հրա­մա­նա­տա­րը խո­սել է Սա­լահ ադ-Դին շր­ջա­նում գտն­վող ի­րա­քյան կա­յա­նի վրա իս­րա­յե­լա­կան հար­ձա­կու­մից հե­տո։

Ի­րա­նի վե­րա­բեր­մունքն այս ի­րո­ղու­թյա­նը միան­շա­նակ է։ Թեհ­րա­նից հաս­կա­նալ տվե­ցին, որ բա­վա­կա­նա­չափ ա­պա­ցույց­ներ ու­նեն այն մա­սին, որ Ադր­բե­ջա­նը հե­տա­խու­զա­կան բա­զա է ինչ­պես ԱՄՆ-ի, այն­պես էլ Իս­րա­յե­լի հա­մար։ Եվ պաշ­տո­նա­կան Բաք­վի ՙհա­վաս­տիա­ցում­նե­րը՚, որ այս ա­մենն ի­րա­կա­նու­թյան հետ կապ չու­նի, որ ար­տա­քին ու­ժերն են փոր­ձում Ադր­բե­ջա­նին ներ­քա­շել հա­կաի­րա­նա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մեջ, մի­ջազ­գա­յին հան­րու­թյան կող­մից լուրջ չեն ըն­դուն­վում։
Ի­րան-Ադր­բե­ջան հա­րա­բե­րու­թյուն­նե­րին վե­րա­բե­րող մեկ հի­շե­ցում. 2017թ. Ի­րա­նի խոր­հր­դա­րա­նի ղե­կա­վար Ա­լի Լա­րի­ջա­նին Սեու­լում ՀՀ Ազ­գա­յին ժո­ղո­վի նա­խա­գահ Ա­րա Բաբ­լո­յա­նի հետ հան­դիպ­մա­նը խո­սել է տա­րա­ծաշր­ջա­նա­յին հա­կա­մար­տու­թյան մեջ Իս­րա­յե­լի ներգ­րավ­վա­ծու­թյան վտան­գա­վո­րու­թյան մա­սին։ Լա­րի­ջա­նին ըն­դգ­ծել էր, որ Իս­րա­յե­լի մաս­նակ­ցու­թյունն ՙԱդր­բե­ջա­նի և Հա­յաս­տա­նի վե­ճին կա­րող է բա­ցա­սա­կան հետևանք­ներ ու­նե­նալ, իսկ չլուծ­ված հար­ցե­րը պետք է լուծ­վեն երկ­խո­սու­թյամբ, ա­ռանց ար­տա­քին մի­ջամ­տու­թյան՚։
Դի­տար­կե­լով Հա­յաս­տան-Ի­րան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, նշենք, որ հայ­կա­կան տե­ղե­կատ­վա­կան աղ­բյուր­ներն ար­դեն ի­րա­զե­կել են Ի­րա­նի նա­խա­գահ Հա­սան Ռոու­հա­նիի՝ հոկ­տեմ­բե­րին Հա­յաս­տան կա­տա­րե­լիք այ­ցի մա­սին։ ՀՀ արտ­գործ­նա­խա­րար Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը Երևա­նում լրագ­րող­նե­րի հետ մա­մու­լի ա­սու­լի­սում ըն­դգ­ծեց, որ Ի­րա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում առ­կա է բա­վա­կան ծա­վա­լուն օ­րա­կագ, ո­րի նպա­տակն է տա­րա­ծաշր­ջա­նա­յին անվ­տան­գու­թյան ու նաև են­թա­կա­ռուց­վածք­նե­րի, է­ներ­գե­տիկ դի­վեր­սի­ֆի­կաց­ման բնա­գա­վառ­նե­րում գտ­նել ձևա­չա­փեր, խո­րաց­նել հա­մա­գոր­ծակ­ցու­թյունն այն­պես, որ­պես­զի կա­րո­ղա­նանք ար­դյունք­ներ ստա­նալ։ Հայ-ի­րա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը նա դի­տար­կել է նաև ԵԱՏՄ-ին Հա­յաս­տա­նի ան­դա­մակ­ցու­թյան հա­մա­տեքս­տում, ո­րը հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս հե­տապն­դել մեր շա­հե­րը նաև այդ շր­ջա­նա­կի մի­ջո­ցով։ Ի­րա­նից բա­ցի՝ կան այլ օ­րի­նակ­ներ՝ Սին­գա­պու­րը, Վիետ­նա­մը, Ե­գիպ­տո­սը։ ԵԱՏՄ-ի շր­ջա­նակ­նե­րում հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ընդ­լայն­ման ա­ռու­մով կան այլ հայ­տեր և գոր­ծըն­թաց­ներ։
Այս ա­մե­նը հայ­կա­կան կողմն ա­նում է՝ հիմն­վե­լով իր գե­րա­կա­յու­թյուն­նե­րի և շա­հե­րի վրա` հա­մադ­րե­լով դրանք մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի օ­րա­կար­գի զար­գա­ցում­նե­րին։
Ի­րա­նի շուրջ զար­գա­ցում­նե­րի հա­մա­տեքս­տից, թերևս, չենք ա­ռանձ­նաց­նի ԱՄՆ նա­խա­գա­հի ազ­գա­յին անվ­տան­գու­թյան հար­ցե­րով խոր­հր­դա­կան Ջոն Բոլ­թո­նի պաշ­տո­նան­կու­թյու­նը։ Նա հա­մար­վում էր նա­խա­գահ Թրամ­փի վար­չա­կազ­մի ա­մե­նաազ­դե­ցիկ դեմ­քե­րից մե­կը, ո­րին ան­վա­նում էին Ի­րա­նի հան­դեպ կոշտ դիր­քո­րո­շում­նե­րի ՙկն­քա­հայր՚։
Կան­խա­տե­սում­նե­րը մե­ծա­մա­սամբ այն մա­սին են, որ Բոլ­թո­նի պաշ­տո­նան­կու­թյու­նը կա­րող է դրա­կան նշա­նա­կու­թյուն ու­նե­նալ Ի­րա­նի հետ լար­ված հա­րա­բե­րու­թյուն­նե­րը փոքր-ինչ մեղ­մաց­նե­լու գոր­ծում, իսկ դա իր հեր­թին դրա­կա­նո­րեն կազ­դի տա­րա­ծաշր­ջա­նա­յին զար­գա­ցում­նե­րի վրա։ ԱՄՆ-Ի­րան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում սրա­ցում­նե­րը հա­կա­սում են մեր ազ­գա­յին շա­հե­րին։
Կա­րե­լի՞ է հու­սալ, որ Բոլ­թո­նի հե­ռա­ցու­մը նաև ԱՄՆ նա­խա­գա­հին կմ­ղի 2015թ. հու­լի­սին Ի­րա­նի մի­ջու­կա­յին ծրագ­րին վե­րա­բե­րող հա­մա­ձայ­նա­գի­րը վե­րա­նա­յե­լու քայ­լին։ Այդ փաս­տա­թուղ­թը ստո­րագր­վել է Ի­րա­նի և ՙՎե­ցյա­կի՚ (ԱՄՆ, Ռու­սաս­տան, Չի­նաս­տան, Մեծ Բրի­տա­նիա, Ֆրան­սիա, Գեր­մա­նիա) միջև։ Դա ցույց կտա ժա­մա­նա­կը, իսկ այժմ քն­նարկ­վում է Թրամփ-Ռոու­հա­նի հան­դիպ­ման հա­վա­նա­կա­նու­թյու­նը։
Տա­րա­ծաշր­ջա­նա­յին բա­ցա­սա­կան զար­գա­ցում­նե­րում Ադր­բե­ջա­նի ներգ­րավ­վա­ծու­թյու­նը մեծ վտանգ է իր մեջ պա­րու­նա­կում։ Այն նպաս­տում է թուրք-ադր­բե­ջա­նա­կան տան­դե­մի ագ­րե­սիվ ծա­վա­լա­պաշ­տա­կան նկր­տում­նե­րին, իսկ թե ինչ­պի­սի ներ­գոր­ծու­թյուն է ու­նե­նում ադր­բե­ջա­նա-ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի վրա, մեկ­նա­բա­նելն ա­վե­լորդ է։
Մի­ջազ­գա­յին օ­րա­կար­գի ա­ռա­ջի­կա կարևոր ի­րա­դար­ձու­թյու­նը Միա­վոր­ված ազ­գե­րի կազ­մա­կեր­պու­թյան Գլ­խա­վոր ա­սամբ­լեա­յի 74-րդ նս­տաշր­ջա­նի մեկ­նարկն է։ Եվ վե­րո­հի­շյալ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ֆո­նին ա­մենևին հռե­տո­րա­կան չէ այն հար­ցը, թե ար­դյո՞ք ի ցույց կդր­վեն ադր­բե­ջա­նա­կան ղե­կա­վա­րու­թյան ագ­րե­սիվ ծա­վա­լա­պաշ­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, ո­րոնք ուղղ­ված են ոչ միայն Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի դեմ։