comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙՀԱ­ՎԱ­ՍԱ­ՐԱԿ­ՇՌ­ՎԱԾ ՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅԱՆ՚ ԵՎ ՌԱԶ­ՄԱ­ԿԱՆ ԱԳ­ՐԵ­ՍԻԱ­ՅԻ ՇՈՒՐՋ
[ARM]     [RUS]     [ENG]

ՙՀԱ­ՎԱ­ՍԱ­ՐԱԿ­ՇՌ­ՎԱԾ ՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅԱՆ՚ ԵՎ ՌԱԶ­ՄԱ­ԿԱՆ ԱԳ­ՐԵ­ՍԻԱ­ՅԻ ՇՈՒՐՋ

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 Ռու­սաս­տան-Ադր­բե­ջան ռազ­մա­տեխ­նի­կա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը չարչ­րկ­ված թե­մա­նե­րից է։ Հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նից զատ՝ դա նախևա­ռաջ Հա­րա­վա­յին Կով­կա­սում ընդ­գծ­ված դե­րա­կա­տա­րու­թյուն ու­նե­ցող գեր­տե­րու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյունն է, ո­րը, սա­կայն, հա­կա­սում է Հա­յաս­տան-Ռու­սաս­տան ռազ­մա­վա­րա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րին, ա­ռա­վել ևս՝ Հա­վա­քա­կան անվ­տան­գու­թյան պայ­մա­նագ­րի կազ­մա­կեր­պու­թյան (ՀԱՊԿ) տրա­մա­բա­նու­թյա­նը։ Թե­մա­յին անդ­րա­դառ­նա­լու ա­ռի­թը սեպ­տեմ­բե­րի 12-ին Երևա­նում կա­յա­ցած ՀԱՊԿ ան­դամ պե­տու­թյուն­նե­րի ռազ­մատն­տե­սա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան միջ­պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի (ՌՏՀՄՀ) 17-րդ նիստն էր, ո­րը վա­րել է հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ՝ ՌԴ փոխ­վար­չա­պետ Յու­րի Բո­րի­սո­վը։ Նիս­տի աշ­խա­տանք­նե­րին մաս­նակ­ցել է ՀԱՊԿ գլ­խա­վոր քար­տու­ղա­րի պաշ­տո­նա­կա­տար Վա­լե­րի Սե­մե­րի­կո­վը։ Հա­մա­ձայն պաշ­տո­նա­կան հա­ղոր­դագ­րու­թյան՝ քն­նար­կում­նե­րը վե­րա­բե­րում էին ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի ստան­դար­տաց­մա­նը, ՀԱՊԿ ան­դամ պե­տու­թյուն­նե­րի զին­ված ու­ժե­րին մա­տա­կա­րար­վող ա­ռար­կա­նե­րին, դրանց ո­րա­կի ա­պա­հով­ման ու վե­րահ­սկ­ման հա­մա­լիր հա­մա­կար­գա­յին մո­տեց­ման հա­յե­ցա­կար­գին։ Նիս­տի ա­վար­տից հե­տո Բո­րի­սո­վը և Հա­յաս­տա­նի ազ­գա­յին մա­սի ղե­կա­վար՝ ՀՀ բարձր տեխ­նո­լո­գիա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան նա­խա­րա­րի տե­ղա­կալ Գե­ղամ Վար­դա­նյա­նը պա­տաս­խա­նել են լրագ­րող­նե­րի հար­ցե­րին։

Նախ­քան երևա­նյան նիս­տի հրա­վի­րու­մը՝ հեր­թա­կան ան­գամ շր­ջա­նա­ռու­թյան մեջ դր­վեց ՀԱՊԿ-ում Ադր­բե­ջա­նին կար­գա­վի­ճակ տա­լու հար­ցը։ Ռազ­մատն­տե­սա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան միջ­պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նիս­տը վա­րած Յու­րի Բո­րի­սո­վը Երևա­նում լրագ­րող­նե­րի հետ զրույ­ցում ա­սաց, որ Ռու­սաս­տա­նը դեմ չէ, որ Ադր­բե­ջա­նը ՀԱՊԿ-ում դի­տոր­դի կար­գա­վի­ճակ ու­նե­նա։ Կազ­մա­կեր­պու­թյու­նը կող­ջու­նի գոր­ծակ­ցու­թյու­նը բո­լոր հետ­խոր­հր­դա­յին եր­կր­նե­րի, այդ թվում՝ Ադր­բե­ջա­նի հետ. չէ՞ որ մի ժա­մա­նակ բո­լորն էլ մի ըն­տա­նի­քի մաս էին կազ­մում։ ՙԴա վե­րա­բե­րում է նաև նախ­կին հան­րա­պե­տու­թյուն­նե­րի, այս­պես ա­սած, զին­ված ու­ժե­րի ո­րո­շա­կի բա­լան­սին. մենք շատ հա­վա­սա­րակ­շռ­ված և մտած­ված քա­ղա­քա­կա­նու­թյուն ենք վա­րում՚,- հայ­տա­րա­րել է ՌԴ փոխ­վար­չա­պե­տը և ա­պա հա­վաս­տիաց­րել, որ Ռու­սաս­տա­նը հե­տաքր­քր­ված չէ ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան բոր­բոք­մամբ, հա­կա­ռա­կը, ա­մեն կերպ կա­ջակ­ցի, որ այդ հա­կա­մար­տու­թյա­նը վերջ տր­վի։ ՌԴ փոխ­վար­չա­պետն այս­պի­սի հայ­տա­րա­րու­թյուն ա­րեց ԶԼՄ-նե­րի հա­մար, իսկ ՌՏՀՄՀ 17-րդ նիս­տում ՀԱՊԿ գլ­խա­վոր քար­տու­ղա­րի պաշ­տո­նա­կա­տար Սե­մե­րի­կովն իր խոս­քում նշեց, որ քար­տու­ղա­րու­թյունն Ադր­բե­ջա­նի վե­րա­բե­րյալ որևէ դի­մում կամ հայ­տա­րա­րու­թյուն չի ստա­ցել, ՀԱՊԿ-ում Ադր­բե­ջա­նի դի­տոր­դու­թյան, գոր­ծըն­կե­րու­թյան կամ էլ ան­դա­մակ­ցու­թյան հարց չի քն­նարկ­վել և, բա­ցի այդ, նման հար­ցե­րը կա­ռույ­ցում ըն­դուն­վում են խիստ կոն­սեն­սու­սով։ Կա գոր­ծըն­թա­ցի կա­նո­նա­կարգ, ո­րը հաս­տա­տել են ան­դամ պե­տու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րը, կան գոր­ծըն­կե­րոջ և դի­տոր­դի պա­հանջ­ներ, և դրանք պետք է պար­տա­դիր կա­տար­վեն։
Ինչ խոսք, Մոսկ­վա­յի հա­մար ցան­կա­լի է թե՜ ԵԱՏՄ-ում և թե՜ ՀԱՊԿ-ում Ադր­բե­ջա­նի ներ­կա­յու­թյու­նը։ Բայց նման զար­գաց­ման հիմ­քեր ար­դյո՞ք Մոսկ­վա­յում տես­նում են։ Հի­շյալ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին ՀՀ արտ­գործ­նա­խա­րա­րու­թյունն այս­պես ար­ձա­գան­քեց. ՙԱ­ռանց Հա­յաս­տա­նի հա­մա­ձայ­նու­թյան ցան­կա­ցած մեկ­նա­բա­նու­թյուն, կար­ծիք և դիր­քո­րո­շում կմ­նան միայն որ­պես այդ­պի­սիք՚։ ԱԳՆ-ի ներ­կա­յա­ցուց­չի խոս­քով՝ գոր­ծըն­կե­րոջ կամ դի­տոր­դի կար­գա­վի­ճա­կի պա­րա­գա­յում տվյալ եր­կի­րը ՀԱՊԿ ան­դամ բո­լոր պե­տու­թյուն­նե­րի հետ պետք է ու­նե­նա դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ, չու­նե­նա հա­կա­մար­տու­թյուն­ներ այլ պե­տու­թյուն­նե­րի կամ պե­տու­թյան հետ, չու­նե­նա տա­րած­քա­յին վե­ճեր հարևան­նե­րի հետ։

 

Ադր­բե­ջա­նի դիր­քո­րո­շու­մը ներ­կա­յաց­րել է այդ երկ­րի նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան բաժ­նի ղե­կա­վար Հիք­մեթ Հա­ջիևը. Բա­քուն այս պա­հին չի քն­նար­կում Հա­վա­քա­կան անվ­տան­գու­թյան պայ­մա­նագ­րի կազ­մա­կեր­պու­թյան աշ­խա­տանք­նե­րին իր մաս­նակ­ցու­թյու­նը որևէ ձևա­չա­փով, այդ թվում՝ որ­պես դի­տորդ։ Բայց Ադր­բե­ջա­նը հետևում է ՀԱՊԿ-ի գոր­ծու­նեու­թյա­նը և կազ­մա­կեր­պու­թյու­նում քն­նարկ­վող հար­ցե­րին։ Բա­քուն ա­սում է, որ այս պա­հին իր ան­դա­մակ­ցու­թյու­նը կա­ռույ­ցին նպա­տա­կա­հար­մար չի հա­մա­րում, բայց դա չի նշա­նա­կում, թե հե­տաքր­քր­ված չէ ՀԱՊԿ-ում տե­ղի ու­նե­ցող գոր­ծըն­թաց­նե­րով։ Բնա­կա­նա­բար, Հա­ջիևը չի ա­սի, թե Ռու­սաս­տանն ու Ադր­բե­ջա­նը փո­խա­դարձ շա­հագր­գռ­վա­ծու­թյուն են ցու­ցա­բե­րում այս հար­ցում։ Ադր­բե­ջա­նա­կան դի­վա­նա­գի­տու­թյու­նը պտտ­վում է Ար­ցա­խի խնդ­րի շուր­ջը, և հա­մաշ­խար­հա­յին ու­ժա­յին կենտ­րոն­նե­րից նրա ակն­կա­լիք­նե­րի բա­ցա­ռումն ի­րա­կան չէր լի­նի։
Որ Ադր­բե­ջա­նի հետ գոր­ծըն­կե­րու­թյան հար­ցը Մոսկ­վա­յի հա­մար ա­ռանց­քա­յին նշա­նա­կու­թյուն ու­նի, կաս­կա­ծի տեղ չի թող­նում։ Փաս­տո­րեն, այս­պես թե այն­պես, դա հաս­տա­տել են ՀԱՊԿ ՌՏՀՄՀ նա­խա­գահ Բո­րի­սովն ու ՀԱՊԿ գլ­խա­վոր քար­տու­ղա­րի պաշ­տո­նա­կա­տար Սե­մե­րի­կո­վը։ Վեր­ջինս դա ա­րել է ա­նուղ­ղա­կիո­րեն, այ­սինքն՝ ե­թե ադր­բե­ջա­նա­կան կող­մից լի­նի հա­մա­պա­տաս­խան հայ­տա­րա­րու­թյուն, ու­րեմն, կլի­նի նաև քն­նար­կում։ Բայց, դրա հետ մեկ­տեղ,՜ հայ­կա­կան և ռու­սաս­տա­նյան կող­մե­րը մատ­նա­ցույց են ա­րել կա­ռույ­ցի կա­նո­նադ­րու­թյու­նը և ո­րո­շում­ներ ըն­դու­նե­լու կոն­սեն­սու­սա­յին սկզ­բուն­քը։ Խն­դիրն այս­տեղ այն է, թե, Ադր­բե­ջա­նի հար­ցը մեջ­տեղ բե­րե­լով՝ ար­դյո՞ք Ռու­սաս­տա­նը լու­սանցք չի մղում Հա­յաս­տա­նի հետ ռազ­մա­վա­րա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը։ Ադր­բե­ջա­նի շուրջ խո­սակ­ցու­թյուն­նե­րի ակ­տի­վա­ցու­մը Հա­յաս­տա­նին հիմք տվեց հս­տա­կու­թյուն մտց­նել իր օ­րեն­սդ­րու­թյու­նում. Ազ­գա­յին ժո­ղո­վի ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նիս­տում քն­նարկ­վեց ՙՀԱՊԿ 2002թ. հոկ­տեմ­բե­րի 7-ի կա­նո­նադ­րու­թյու­նում փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րե­լու մա­սին՚ երկ­րորդ ար­ձա­նագ­րու­թյան վա­վե­րաց­ման հար­ցը։ ՀՀ փո­խարտ­գործ­նա­խա­րար Շա­վարշ Քո­չա­րյա­նի պար­զա­բան­մամբ՝ մինչ այժմ կար դրույթ դի­տորդ պե­տու­թյան վե­րա­բե­րյալ, այժմ կար­գա­վոր­վում է նաև գոր­ծըն­կեր պե­տու­թյան կար­գա­վի­ճա­կի հար­ցը։ ՀԱՊԿ-ում գոր­ծըն­կե­րոջ կար­գա­վի­ճակ ա­վե­լաց­նե­լու մա­սին նա­խա­գիծն ըն­դուն­վեց միա­ձայն։ Շ. Քո­չա­րյա­նը խոր­հր­դա­րա­նում հայ­տա­րա­րեց, որ դի­տոր­դի և գոր­ծըն­կե­րոջ դեպ­քում կա տար­բե­րու­թյուն։ Գոր­ծըն­կերն այն պե­տու­թյունն է, ո­րը շա­հագր­գռ­ված է խո­րաց­նել իր հա­րա­բե­րու­թյուն­նե­րը ՀԱՊԿ-ի ու ան­դամ պե­տու­թյուն­նե­րի հետ, ո­րը կի­սում է կա­ռույ­ցի գա­ղա­փա­րա­խո­սու­թյունն ու մո­տե­ցում­նե­րը։
Ու­շագ­րավ է, որ ՌՏՀՄՀ երևա­նյան նիս­տում անդ­րա­դարձ ե­ղավ նաև Ռու­սաս­տա­նի կող­մից Ադր­բե­ջա­նին վա­ճառ­վող զեն­քի խնդ­րին։ Սե­մե­րի­կո­վի խու­սա­փո­ղա­կան պահ­վածքն էլ ակ­նա­ռու էր. բա­ցատ­րու­թյան փո­խա­րեն նա միայն ա­սել է, թե ին­քը չէ զեն­քի վա­ճառ­քով զբաղ­վում։ Պաշ­տո­նա­կան Երևանն անհ­րա­ժեշտ հա­մա­րեց հրա­պա­րա­կել իր դիր­քո­րո­շու­մը՝ դա բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյուն ու­նի ինչ­պես կա­ռույ­ցի հե­ղի­նա­կու­թյան, այն­պես էլ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան մի­ջա­վայ­րի վրա։ Հա­յաս­տա­նը հետևո­ղա­կան քայ­լեր է ձեռ­նար­կե­լու, որ­պես­զի բա­ցա­ռի ՀԱՊԿ ան­դամ պե­տու­թյան կող­մից ու­ժի կամ ու­ժի սպառ­նա­լի­քի կի­րառ­ման պատ­րան­քը։
Վե­րը շա­րադր­վա­ծին հա­վե­լենք, որ Ռու­սաս­տան-Ադր­բե­ջան ռազ­մա­տեխ­նի­կա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյա­նը հայ­կա­կան կող­մը բազ­միցս է անդ­րա­դար­ձել։ Թե­ման ա­ռա­վել հրա­տապ դար­ձավ 2016թ. ապ­րի­լին Ար­ցա­խի դեմ ձեռ­նարկ­ված ադր­բե­ջա­նա­կան ռազ­մա­կան ագ­րե­սիա­յի օ­րե­րին, երբ ի ցույց դր­վե­ցին հա­կա­ռա­կոր­դի կող­մից օգ­տա­գործ­ված այն զեն­քե­րը, ո­րոնք Ռու­սաս­տա­նից էին գն­վել։ Ադր­բե­ջա­նի ռազ­մա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րը դա­տա­պարտ­վե­ցին մի­ջազ­գա­յին հան­րու­թյան կող­մից։ Ուղ­ղա­կի չենք կա­րող չհի­շեց­նել վա­ճառ­վող զեն­քի առն­չու­թյամբ պաշ­տո­նա­կան Ստե­փա­նա­կեր­տից հն­չած հայ­տա­րա­րու­թյունն առ այն, որ այդ զեն­քը մի օր օգ­տա­գործ­վե­լու է հենց Ռու­սաս­տա­նի դեմ։ Խոս­քը ՙհա­վա­սա­րակ­շռ­ված և մտած­ված քա­ղա­քա­կա­նու­թյան՚ կոր­ծա­նա­րար հետևան­քի մա­սին է։