Logo
Print this page

Ա­ՄԵՆ ԻՆՉ Ե­ՂԵԼ Է ԼՐԻՎ ՀԱ­ԿԱ­ՌԱ­ԿԸ...

Ա­շոտ ԲԵԳ­ԼԱ­ՐՅԱՆ

 Հյու­սի­սա­յին Կով­կա­սի և իս­լա­մի հար­ցե­րով ռուս փոր­ձա­գետ ու լրագ­րող Ռուս­լան Կուր­բա­նո­վին վեր­ջերս տված հար­ցազ­րույ­ցում Ռու­սաս­տա­նի Գե­րա­գույն խոր­հր­դի վեր­ջին նա­խա­գահ Ռուս­լան Խաս­բու­լա­տո­վը հայ­տա­րա­րել է. ՙԽՍՀՄ փլուզ­մա­նը նպաս­տած ա­մե­նա­հուժ­կու հար­վա­ծը հասց­րել են հա­յե­րը, ո­րոնք զին­ված բաց հա­կա­մար­տու­թյուն սկս­կե­ցին` ու­րի­շի տա­րած­քը զավ­թե­լու նպա­տա­կով՚։

ՙԹե­պետ այն­տեղ մե­ծա­մաս­նու­թյու­նը հա­յեր էին, բայց Սահ­մա­նադ­րու­թյան, օ­րեն­քի տե­սան­կյու­նից՝ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը պատ­կա­նում էր Ադր­բե­ջա­նին։ Այդ հար­ցը խա­ղաղ ճա­նա­պար­հով լու­ծե­լու փո­խա­րեն, հա­մա­գու­մա­րի մի­ջո­ցով, ի վեր­ջո, ո­րո­շե­ցին. ե­կեք զին­ված պայ­քար սկ­սենք։ Ու զին­ված պայ­քար սկ­սե­ցին՚,- մաս­նա­վո­րա­պես, ա­սել է Խաս­բու­լա­տո­վը։
Ե­կեք վեր­հի­շենք՝ ինչ­պես է ա­մեն ինչ ի­րա­կա­նում ե­ղել։
1988թ. փետր­վա­րը ե­ղավ շր­ջա­դար­ձա­յին Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի (Ար­ցա­խի) պատ­մու­թյան մեջ և բե­կում­նա­յին` ազ­գա­յին ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րում, ո­րը փաս­տա­ցի այս կամ այն ձևով շա­րու­նակ­վել է հայ­կա­կան այդ հի­նա­վուրց երկ­րա­մա­սը նոր կազ­մա­վոր­ված Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ կազ­մում հար­կադ­րա­բար գտն­վե­լու բո­լոր 70 տա­րի­նե­րին։ Հենց այդ օ­րե­րին ար­ցա­խա­հա­յու­թյունն ի լուր աշ­խար­հի հայ­տա­րա­րեց իր ա­նօ­տա­րե­լի ի­րա­վունք­նե­րի և ա­զա­տու­թյուն­նե­րի մա­սին, ո­րոնք տա­րի­ներ շա­րու­նակ կոպ­տո­րեն ոտ­նա­հար­վում էին ադր­բե­ջա­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից։ Հետևե­լով բո­լոր գոր­ծող ի­րա­վա­կան նոր­մե­րին և ի­րենց կա­մար­տա­հայտ­ման հա­մար օգ­տա­գոր­ծե­լով բա­ցա­ռա­պես ժո­ղովր­դա­վա­րա­կան մի­ջոց­ներ` ղա­րա­բաղ­ցի­նե­րը հան­դես ե­կան Հա­յաս­տա­նի հետ վե­րա­միա­վոր­վե­լու` բո­լոր ա­ռում­նե­րով հիմ­նա­վոր­ված և ար­դար պա­հան­ջով։ Սա­կայն Ղա­րա­բա­ղի հա­յե­րի խա­ղաղ ե­լույթ­նե­րին ի պա­տաս­խան, իսկ հա­յե­րը կազ­մում էին Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Ինք­նա­վար Մար­զի (ԼՂԻՄ) բնակ­չու­թյան ա­վե­լի քան 80%-ը, Բաք­վի իշ­խա­նու­թյուն­ներն ա­մե­նաան­մարդ­կա­յին ագ­րե­սիա սան­ձա­զեր­ծե­ցին խա­ղաղ բնակ­չու­թյան դեմ` սկզ­բում հա­յե­րի զանգ­վա­ծա­յին ջար­դեր կազ­մա­կեր­պե­լով Սում­գա­յի­թում, ա­պա և Բաք­վում, Կի­րո­վա­բա­դում ու Ադր­բե­ջա­նի այլ բնա­կա­վայ­րե­րում։
90-ա­կան թվա­կան­նե­րի սկզ­բին մար­զի վար­չա­կան կենտ­րոն Ստե­փա­նա­կեր­տը (1991թ. հռ­չակ­ված Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյան մայ­րա­քա­ղա­քը), ո­րը սեղմ­ված էր շր­ջա­փակ­ման օ­ղա­կում, շուր­ջօ­րյա գն­դա­կո­ծու­թյան էր են­թարկ­վում ադր­բե­ջան­ցի­նե­րի կող­մից ռազ­մա­կան բա­զա­յի վե­րած­ված Շու­շի քա­ղա­քից և շր­ջա­կայ­քի բար­ձունք­նե­րից. սկզ­բում ՙԱ­լա­զան՚ հա­կա­կարկ­տա­յին հր­թի­ռա­յին կա­յանք­նե­րից, գն­դա­ցիր­նե­րից և ինք­նա­ձի­գե­րից, ո­րոնց հա­ջոր­դե­ցին ա­միս­ներ շա­րու­նակ կա­նո­նա­վոր կեր­պով տե­ղի ու­նե­ցող գն­դա­կո­ծու­թյուն­նե­րը ՙԳրադ՚ հա­մա­զար­կա­յին կրա­կի ռեակ­տիվ հա­մա­կար­գից ու հրե­տա­նա­յին զի­նա­տե­սակ­նե­րից՝ այդ նույն Շու­շիից, ինչ­պես նաև Խո­ջա­լուից, Աղ­դա­մից և ադր­բե­ջան­ցի­նե­րով բնա­կեց­ված այլ կե­տե­րից։ Ա­մեն օր Ստե­փա­նա­կեր­տում պայ­թում էր թշ­նա­մու ար­ձա­կած մինչև 200 արկ։ Քա­ղա­քը պար­բե­րա­բար գն­դա­կո­ծում էր նաև ադր­բե­ջա­նա­կան ա­վիա­ցիան։ Զոհ­ված­նե­րի և վի­րա­վոր­նե­րի թի­վը մի քա­նի տաս­նյա­կի էր հաս­նում։ Հան­ցա­վոր Բա­քուն փոր­ձում էր հա­մա­կարգ­ված կեր­պով երկ­րի ե­րե­սից ջն­ջել 55-հա­զա­րա­նոց Ստե­փա­նա­կեր­տը, ընկ­ճել ոչ միայն նրա բնա­կիչ­նե­րի կամ­քը, այլև նրանց ֆի­զի­կա­պես ոչն­չաց­նել։ Ար­տա­սահ­մա­նյան լրագ­րող­նե­րը Ստե­փա­նա­կեր­տը հա­մե­մա­տում էին 1941-1943թթ. շր­ջա­փակ­ման մեջ հայ­տն­ված Լե­նինգ­րա­դի հետ: Սա­կայն Ար­ցա­խի մայ­րա­քա­ղաքն ար­կա­կո­ծու­թյան էր են­թարկ­վում ան­մի­ջա­պես մեր­ձա­կա տա­րածք­նե­րից և բո­լոր կող­մե­րից...

 

Ինչ­պես տես­նում ենք, ոչ թե հա­յե­րը, այլ Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­ներն են իս­կա­կան պա­տե­րազմ սան­ձա­զեր­ծել ա­զա­տու­թյան և ար­ժա­նա­պա­տիվ կյան­քի իր ա­նօ­տա­րե­լի ի­րա­վունք­նե­րի մա­սին հայ­տա­րա­րած Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի խա­ղաղ բնակ­չու­թյան դեմ։
ՙՇար­ժումն ան­խու­սա­փե­լի էր, մենք բո­լորս հրա­պա­րակ դուրս ե­կանք և ար­դա­րու­թյուն պա­հան­ջե­ցինք՚,- մեկ­նա­բա­նում է Ղա­րա­բա­ղյան շարժ­ման ակ­տիվ մաս­նա­կից, գիտ­նա­կան Գրի­գո­րի Ա­ֆա­նա­սյա­նը։ -Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում ան­կեղ­ծո­րեն հա­վա­տում էին խոր­հր­դա­յին երկ­րում տե­ղի ու­նե­ցող հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րին՝ հրա­պա­րա­կայ­նու­թյա­նը, ժո­ղովր­դա­վա­րաց­մա­նը և հույ­սեր էին կա­պում ղա­րա­բա­ղյան հիմ­նա­հար­ցի շու­տա­փույթ լուծ­ման հետ՚։
Սա­կայն ե­թե ՙվե­րա­կա­ռու­ցու­մը՚ ղա­րա­բաղ­ցի­նե­րի պատ­կե­րաց­մամբ նշա­նա­կում էր Ադր­բե­ջա­նի լծից ա­զա­տագր­վե­լու՝ ի վեր­ջո ըն­ձեռ­վող հնա­րա­վո­րու­թյուն, ա­պա Բաք­վի մեկ­նա­բա­նու­թյամբ այն, ընդ­հա­կա­ռա­կը, են­թադ­րում էր հա­յե­րի վտա­րում հայ­րե­նի հո­ղից և հայ­կա­կան հի­նա­վուրց երկ­րա­մա­սի վերջ­նա­կան ադր­բե­ջա­նա­կա­նա­ցում։
Միան­գա­մայն ակն­հայտ է, որ Բաք­վի մեղ­քով է Ղա­րա­բա­ղյան շար­ժու­մը բաց առ­ճա­կատ­ման բնույթ ստա­ցել, ո­րը շատ շու­տով վե­րա­ճեց տևա­կան և ա­րյու­նոտ զին­ված դի­մա­կա­յու­թյան։ Սա­կայն ան­նա­խա­դեպ հե­րո­սու­թյան և տո­կու­նու­թյան գնով ղա­րա­բաղ­ցի­նե­րը կա­րո­ղա­ցան կան­խել ի­րենց ֆի­զի­կա­կան ոչն­չաց­ման սպառ­նա­լի­քը և հաս­տա­տուն կեր­պով` մի­ջազ­գա­յին հիմ­նա­րար նոր­մե­րին հա­մա­պա­տաս­խան, բռ­նել ինք­նո­րոշ­ման ա­նօ­տա­րե­լի ի­րա­վուն­քի ի­րաց­ման ու­ղին։ Եվ այ­սօր 1991-1994թթ. ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի ար­դյուն­քում ստեղծ­ված Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյու­նը (Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյուն) իր մար­տու­նակ, հի­րա­վի ժո­ղովր­դա­կան բա­նա­կի շնոր­հիվ ոչ միայն հու­սա­լիո­րեն ա­պա­հո­վում է իր անվ­տան­գու­թյու­նը, այլև հան­դի­սա­նում է ողջ Կով­կա­սի տա­րա­ծաշր­ջա­նի կա­յու­նու­թյան էա­կան գոր­ծո­նը։
Վեր­ջում` պատ­կերն ամ­բո­ղաց­նե­լու հա­մար հի­շեց­նենք, որ, այս­պես կոչ­ված` Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը, ո­րը ձևա­վոր­վել է, ինչ­պես հայտ­նի է, 1918թ. թուր­քա­կան սվին­նե­րի գոր­ծադր­մամբ, թուր­քա­կան զոր­քե­րի ա­ջակ­ցու­թյամբ գրա­վել է տա­րա­ծաշր­ջա­նում բնիկ թա­լիշ­նե­րի, լեզ­գի­նե­րի, ա­վար­ցի­նե­րի, ցա­խուր­նե­րի և այ­լոց տա­րածք­նե­րը։ Բո­լոր այդ ժո­ղո­վուրդ­ներն ու­ժե­րի նե­րա­ծին չափ պաշտ­պան­վել են ար­հես­տա­կան նո­րա­գո­յա­ցու­թյան կող­մից գոր­ծադր­ված ագ­րե­սիա­յից. թա­լիշ­ներն ան­գամ ի­րենց պե­տու­թյունն են հռ­չա­կել, ո­րը գո­յու­թյուն է ու­նե­ցել մեկ տա­րուց ա­վե­լի, բայց, ի վեր­ջո, նա­հան­ջել են ադր­բե­ջա­նա-թուր­քա­կան զին­ված կազ­մա­վո­րում­նե­րի հար­ված­նե­րի տակ։ Ադր­բե­ջանն այդ ժա­մա­նակ փոր­ձել է նաև Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը զավ­թել, բայց երկ­րա­մա­սի հա­յե­րին հա­ջող­վել է պաշտ­պան­վել։ Սա­կայն 1920թ. աշ­նա­նը Լեռ­նա­յին Ղա­րա­բաղ մտան Կար­միր բա­նա­կի ստո­րա­բա­ժա­նում­նե­րը, իսկ 1921թ. հու­լի­սի 5-ին Ստա­լի­նի ճնշ­ման ներ­քո Ղա­րա­բա­ղը խոր­հր­դա­յին Ադր­բե­ջա­նի կազմ մտց­վեց։ Այդ­պի­սին էին բոլշևիզ­մի ի­րո­ղու­թյուն­նե­րը. հայ­կա­կան երկ­րա­մա­սի ճա­կա­տա­գի­րը վճ­ռել է կու­սակ­ցա­կան մար­մի­նը՝ ՌԿ (բ)Կ Կով­կա­սի բյու­րոն։ Եր­րորդ կող­մի կու­սակ­ցա­կան մարմ­նի այդ ան­հե­թեթ և կա­մա­յա­կան ո­րո­շու­մը ցայ­սօր այն միակ ՙփաս­տա­թուղթն՚ է, ո­րով Ադր­բե­ջա­նը և նրա նա­խա­գահ Ա­լիևը ՙհիմ­նա­վո­րում՚ են բնիկ հայ­կա­կան երկ­րա­մա­սի հան­դեպ ի­րենց տա­րած­քա­յին հա­վակ­նու­թյուն­նե­րը...
Ինչ­պես տես­նում ենք, բո­լոր հան­գա­մանք­նե­րը լիո­վին հա­կա­սում են Ռուս­լան Իմ­րա­նո­վի­չի ա­սած­նե­րին։ Եվ այս ա­մե­նը փոր­ձա­ռու քա­ղա­քա­կան գոր­ծի­չը չէր կա­րող չի­մա­նալ, պար­զա­պես, ըստ երևույ­թին, ո­րո­շել է խղ­ճին հա­կա­ռակ գնալ։ Ին­չո՞ւ։ Թող նա ին­քը պա­տաս­խան տա իր խղ­ճի ա­ռաջ...

www.russia-artsakh.ru

 

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.