comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է ՄԻՆՉԵՎ ԿՈԼՈՒՄԲԻԱՅԻ ԱՐՄԵՆԻԱ ՔԱՂԱՔ
[ARM]     [RUS]     [ENG]

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է ՄԻՆՉԵՎ ԿՈԼՈՒՄԲԻԱՅԻ ԱՐՄԵՆԻԱ ՔԱՂԱՔ

Հա­րութ ՍԱ­ՍՈՒ­ՆՅԱՆ

ՙԿա­լի­ֆոռ­նիա Կու­րիեր՚ թեր­թի հրա­տա­րա­կիչ և խմ­բա­գիր

ՙԲրայթ­բարդ՚ (Breitbart) կայ­քէ­ջում հրա­պա­րակ­ված Ֆրեն­սիս Մար­տե­լի հոդ­վա­ծը նկա­րագ­րում է թուր­քա­կան լոբ­բիս­տա­կան ջան­քե­րը Կո­լում­բիա­յի Ար­մե­նիա քա­ղա­քում, ո­րը հիմ­նադր­վել է 1889 թվա­կա­նին և նախ­կի­նում կրել է Վիլ­լա Հոլ­գին ան­վա­նու­մը։ Ըստ Վի­քի­պե­դիա­յի՝ հա­րա­վա­մե­րի­կյան այս քա­ղաքն իր ա­նու­նը փո­խել է Ար­մե­նիա` ի հի­շա­տակ հայ ժո­ղովր­դի նկատ­մամբ ի­րա­կա­նաց­ված Ցե­ղաս­պա­նու­թյան: Ո­րոշ պատ­մա­բան­ներ վի­ճար­կում են այս պն­դու­մը՝ քա­ղա­քի ան­վան ծա­գու­մը վե­րագ­րե­լով Հա­յաս­տա­նի մա­սին Աստ­վա­ծաշն­չյան հի­շա­տակ­մա­նը։

Կո­լում­բիա­յի Բո­գո­տա քա­ղա­քում թուրք դես­պան Է­սե Օզ­թուրք Չի­լը 2018թ. դեկ­տեմ­բե­րի 14-ին և 2019 թ. հուն­վա­րի 11-ին եր­կու նա­մակ է հղել Կո­լում­բիա­յի Ար­մե­նիա քա­ղա­քի քա­ղա­քա­պե­տին՝ հրա­վի­րե­լով նրան և քա­ղա­քա­յին խոր­հր­դի տա­սը ան­դամ­նե­րի այ­ցե­լել Թուր­քիա՝ որ­պես թուր­քա­կան կա­ռա­վա­րու­թյան պաշ­տո­նա­կան հյու­րեր։
2019թ. փետր­վա­րի 3-ին հա­տուկ կի­րակ­նօ­րյա գի­շե­րա­յին նս­տաշր­ջա­նում Ար­մե­նիա­յի քա­ղա­քա­յին խոր­հուր­դը 12 կողմ, 6 դեմ քվեար­կու­թյամբ հաս­տա­տել է քա­ղա­քա­պետ Օս­կար Կաս­տել­լա­նո­սի և Ար­մե­նիա­յի քա­ղա­քա­յին խոր­հր­դի ի­նը ան­դամ­նե­րի այ­ցը Թուր­քիա՝ 2019թ. փետր­վա­րի 6-13-ը։ Այ­ցի ըն­թաց­քում քա­ղա­քա­պե­տը և քա­ղա­քա­յին խոր­հր­դի ան­դամ­նե­րը հան­դի­պել են Ստամ­բու­լի և Ան­կա­րա­յի քա­ղա­քա­պե­տե­րի, Թուր­քիա­յի խոր­հր­դա­րա­նի նա­խա­գա­հի հետ և այ­ցե­լել Ան­կա­րա­յի հա­մալ­սա­րա­նի Լա­տի­նա­կան Ա­մե­րի­կա­յի ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի կենտ­րոն։ Նրանք հան­դի­պել են նաև թուրք գոր­ծա­րար­նե­րի հետ և այ­ցե­լել Կա­պույտ մզ­կիթ ու Գրանդ բա­զար։
Ուղևո­րու­թյու­նը բուռն վե­ճե­րի ա­ռիթ դար­ձավ Կո­լում­բիա­յում։ Ար­մե­նիա քա­ղա­քի բազ­մա­թիվ բնա­կիչ­ներ դեմ էին այդ այ­ցե­լու­թյա­նը՝ քա­ղա­քա­պե­տի և ի­նը ան­դամ­նե­րի բա­ցա­կա­յու­թյան պատ­ճա­ռով այն ժա­մա­նակ, երբ քա­ղա­քը գտն­վում էր տն­տե­սա­կան խառ­նաշ­փո­թի և վատ ղե­կա­վար­ման մեջ։ Ան­ցած ե­րեք տա­րի­նե­րին Ար­մե­նիա­յի հինգ քա­ղա­քա­պե­տե­րը հե­ռաց­վել էին կո­ռուպ­ցիա­յի պատ­ճա­ռով։ Քա­ղա­քա­ցի­նե­րը կար­ծում էին, որ նոր քա­ղա­քա­պե­տը պետք է մնար տա­նը և հոգ տա­ներ քա­ղա­քի գոր­ծե­րի մա­սին։ Տա­րա­ծաշր­ջա­նա­յին գլ­խա­վոր դա­տա­խա­զը հե­տաքն­նու­թյուն սկ­սեց թուր­քա­կան ուղևո­րու­թյան վե­րա­բե­րյալ՝ քա­ղա­քա­պե­տի և խոր­հր­դի ան­դամ­նե­րի կող­մից կա­տա­րած խախ­տում­նե­րը ստու­գե­լու հա­մար։ Նրանց պետք է նաև հե­տաքն­նեն՝ Թուր­քիա այ­ցե­լե­լիս ի­րենց ՙա­ռա­տա­ձեռն՚ հյու­րըն­կա­լող­նե­րից ստա­ցած կա­շառք­նե­րը կամ նվեր­նե­րը հաս­տա­տե­լու հա­մար։
Տե­ղա­կան կո­լում­բիա­կան ՙՍե­մա­նա՚ հրա­տա­րա­կու­թյու­նը հաս­տա­տել է Ար­մե­նիա­յի (Կո­լում­բիա), Թուր­քիա­յի և ցե­ղաս­պա­նու­թյան միջև ե­ղած կա­պը. ՙ...Պարզ­վում է, որ [Կո­լում­բիա­յի] Ար­մե­նիա­յի [քա­ղա­քա­յին] խոր­հուր­դը 2014թ. 08 հա­մա­ձայ­նագ­րով ո­րո­շել է ճա­նա­չել Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը և ապ­րի­լի 24-ը հռ­չա­կել որ­պես պաշ­տո­նա­կան հի­շա­տա­կի օր՝ ի նշան հա­մե­րաշ­խու­թյան այն երկ­րի հետ, ո­րը կո­լում­բիա­կան քա­ղա­քի պես կրում է միևնույն ա­նու­նը։ Այ­նու­հետև, խոր­հուր­դը վա­վե­րաց­րել է այդ կա­պե­րը 2015թ. 075 ար­ձա­նագ­րու­թյամբ, ո­րով նրանք ձգ­տել են բա­րե­կա­մա­կան կա­պեր հաս­տա­տել Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան հետ...՚։

Ի պա­տաս­խան Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նաչ­ման՝ ՙՍե­մա­նան՚ բա­ցատ­րել է, որ ՙա­մեն ինչ կար­ծես թե ցույց է տա­լիս, որ թուր­քա­կան կա­ռա­վա­րու­թյան հրա­վե­րի հա­մար պատ­ճառ է հան­դի­սա­ցել քա­ղա­քա­յին խոր­հր­դի ան­դամ­նե­րին այլ տար­բե­րա­կի տրա­մադ­րումն այն ցա­վա­լի պատ­մա­կան դր­վա­գի, ո­րը ցույց է տա­լիս՝ այդ եր­կի­րը պա­տաս­խա­նա­տու է ցե­ղաս­պա­նու­թյան հա­մար՚։
ՙՍե­մա­նան՚ հա­ղոր­դել է՝ ՙԻնչ­պես հի­շում եք, այն, ինչն այ­սօր հայտ­նի է որ­պես Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյուն, տե­ղի է ու­նե­ցել 1915թ., Ա­ռա­ջին աշ­խար­հա­մար­տի ժա­մա­նակ և թեև թվե­րը դեռևս քն­նարկ­վում են, խոս­քը գնում է նվա­զա­գույ­նը 300 հա­զար և ա­ռա­վե­լա­գույ­նը 1,5 մի­լիոն մարդ­կա­յին կո­րուստ­նե­րի մա­սին։ Այդ բնաջ­նջ­ման զո­հե­րը հա­յերն էին, ո­րոնք որ­պես ի­րենց դա­հիճ մատ­նան­շում են Օս­մա­նյան կայս­րու­թյու­նը՝ այ­սօր­վա Թուր­քիան՚։
ՙՍե­մա­նան՚ հե­տաքր­քր­վել է, թե ար­դյո՞ք քա­ղա­քա­պե­տա­րա­նի պաշ­տո­նյա­նե­րը Թուր­քիա կա­տա­րած այ­ցի հետևան­քով կա­րող են ո­րո­շել չե­ղյալ հա­մա­րել Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նա­չու­մը։
Այդ ըն­թաց­քում, ուղևո­րու­թյու­նից հե­տո միակ նոր զար­գա­ցու­մը օս­մա­նյան ժա­մա­նա­կաշր­ջա­նի հա­գուստ կրող տղա­մար­դու որմ­նան­կա­րի հայ­տն­վելն է Ար­մե­նիա­յի քա­ղա­քա­պե­տա­րա­նի շեն­քի պա­տին։ ՙԲրայթ­բար­դը՚ տե­ղե­կաց­րել է, որ որմ­նան­կա­րը ՙոչ մի պատ­մա­կան ա­ղերս չու­նի քա­ղա­քի հետ՚ և ՙշփո­թեց­նում ու զայ­րաց­նում է բազ­մա­թիվ բնա­կիչ­նե­րի... Տա­րա­ծաշր­ջա­նա­յին La Crցnica de Quindվo թեր­թը հա­ղոր­դել է, որ տե­ղա­ցի­նե­րը շփոթ­ված են թվում, իսկ ո­մանք՝ վր­դով­ված այդ թան­կար­ժեք որմ­նան­կա­րից, ո­րը, նրանց կար­ծի­քով, որևէ կապ չու­նի ի­րենց ժա­ռան­գու­թյան հետ՚։
ՙԲրայթ­բար­դը՚ մեջ­բե­րել է Մա­րի­սե­լա Մոն­տես ա­նու­նով մի տե­ղա­ցի կնոջ, որն ա­սել է La Cronica-ին. ՙԵս ի­րոք չեմ հաս­կա­նում, թե Ար­մե­նիան [կո­լում­բիա­կան քա­ղա­քը] ինչ կապ ու­նի Թուր­քիա­յի հետ։ Կար­ծում եմ, որ նրանք պետք է վճա­րեն այդ կար­ճատև ուղևո­րու­թյան հա­մար, ո­րը կա­տա­րել են... Անտ­րա­մա­բա­նա­կան է, որ սրա նման մի բան նկար­վել է նման գե­ղե­ցիկ հաս­տա­տու­թյու­նում՚։
Քա­ղա­քա­յին խոր­հր­դի ան­դամ Լուիս Գի­լեր­մո Ա­գու­դե­լոն ա­սել է El Tiempo-ին. ՙորմ­նան­կա­րը ան­հե­թե­թու­թյուն է... Սա հան­րա­յին կա­ռույց է, ո­րը շատ կարևոր նշա­նա­կու­թյուն ու­նի... Այս­տեղ է ե­ղել մեր պատ­կե­րաս­րա­հը, իսկ հի­մա նրանք ամ­բող­ջո­վին փո­խում են դրա էու­թյու­նը՚։
El Tiempo-ն տե­ղե­կաց­րել է, որ ՙխոր­հուր­դը չի քն­նար­կում միայն մշա­կու­թա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րը Թուր­քիա­յին։ Այժմ նրանք բա­ցա­հայտ կեր­պով քն­նար­կում են քա­ղա­քի կող­մից 2014թ. ըն­դուն­ված հռ­չա­կագ­րի փո­փո­խու­թյան հար­ցը, ո­րով քա­ղա­քա­պե­տա­րանն ըն­դու­նել է Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նա­չու­մը՚, ա­սել է ՙԲրայթ­բար­դը՚։
Մինչև հի­մա թուր­քա­կան հրա­վե­րը հա­կա­ռակ ազ­դե­ցու­թյուն է ու­նե­ցել Թուր­քիա­յի վրա, քա­նի որ այն ա­ռաջ է բե­րել բազ­մա­թիվ քն­նար­կում­ներ Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան մա­սին Կո­լում­բիա­յի լրատ­վա­մի­ջոց­նե­րում, իսկ քա­ղա­քա­պե­տը և քա­ղա­քա­յին խոր­հր­դի ան­դամ­նե­րը խն­դիր­ներ ու­նե­ցան օ­րեն­քի հետ։
Բրա­զի­լիա­յում Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան դես­պա­նը, ո­րը հա­վա­տար­մագր­ված է նաև Կո­լում­բիա­յում, պետք է ան­հա­պաղ մի­ջոց­ներ ձեռ­նար­կի թուր­քա­կան լոբ­բիս­տա­կան ջան­քե­րին հա­կազ­դե­լու հա­մար։ Հա­րա­վա­յին Ա­մե­րի­կա­յի հայ հա­մայ­նք­նե­րը ևս պետք է ձեռ­նա­մուխ լի­նեն նման գոր­ծո­ղու­թյուն­նե­րի։ Նրանք պետք է նաև ա­պա­հո­վեն, որ քա­ղա­քա­յին խոր­հուր­դը չե­ղյալ չհա­մա­րի Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նաչ­ման մա­սին իր նախ­կին ո­րո­շու­մը և ձեր­բա­զատ­վի օս­մա­նյան որմ­նան­կա­րից։