comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՐ­ՑԱ­ԽԸ՝ ՙՀԱՅ ԴԱ­ՏԻ՚ ՀԱ­ՄԱ­ՏԵՔՍ­ՏՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐ­ՑԱ­ԽԸ՝ ՙՀԱՅ ԴԱ­ՏԻ՚ ՀԱ­ՄԱ­ՏԵՔՍ­ՏՈՒՄ

 

 

 

Էդ­վարդ ՍԱ­ԽԻ­ՆՈՎ

 

ՙՀայ Դա­տը՚ որ­պես կազ­մա­կեր­պու­թյուն ծնունդ է ա­ռել Օս­մա­նյան կայս­րու­թյու­նում ի­րա­կա­նաց­ված Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նից ան­մի­ջա­պես հե­տո։ Նպա­տակ­նե­րից մե­կը հա­յե­րի զանգ­վա­ծա­յին կո­տո­րած­նե­րի կազ­մա­կեր­պիչ­նե­րին պատ­ժելն էր` ֆի­զի­կա­պես ոչն­չաց­նե­լու ճա­նա­պար­հով, ե­թե օ­րի­նա­կան կար­գով նրանց պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թար­կե­լու հնա­րա­վո­րու­թյուն չկար։ ՙՀայ Դա­տը՚ դար­ձավ Հայ հե­ղա­փո­խա­կան դաշ­նակ­ցու­թյուն կու­սակ­ցու­թյան գլ­խա­վոր գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը, շու­տով կլ­րա­նա կու­սակ­ցու­թյան 130-ա­մյա­կը։ Օ­րերս Մոսկ­վա­յում ՀՀ դես­պա­նու­թյու­նում տե­ղի ու­նե­ցավ ՙՀայ Դա­տի՚ ար­դիա­կան խն­դիր­նե­րը ռուս¬հայ­կա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հա­մա­տեքս­տում՚ խո­րա­գի­րը կրող գի­տա­ժո­ղով։
ՀՅԴ կու­սակ­ցա­կան ա­ռաջ­նորդ­նե­րից, ՀՅԴ բյու­րո­յի նա­խա­գահ, կու­սակ­ցու­թյան ռու­սա­կան ուղ­ղու­թյամբ տար­վող աշ­խա­տանք­նե­րի հա­մա­կար­գող Ար­մեն ՌՈՒՍ­ՏԱ­ՄՅԱ­ՆԸ պա­տաս­խա­նել է մեր հար­ցե­րին։

-Ո՞րն էր ՙՀայ Դա­տի՚ ար­դիա­կան խն­դիր­նե­րը ռուս¬հայ­կա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հա­մա­տեքս­տում՚ գի­տա­ժո­ղո­վի անց­կաց­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նը։
-Նախ, ա­ռա­ջադր­ված հար­ցե­րի բնույ­թը լույս է սփ­ռում Ռու­սաս­տա­նի հան­դեպ և Հա­յաս­տա­նի ու Ռու­սաս­տա­նի ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րու­թյան հար­ցում Դաշ­նակ­ցու­թյուն կու­սակ­ցու­թյան ու­նե­ցած վե­րա­բեր­մուն­քի վրա։ Այդ ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րու­թյան շնոր­հիվ Հա­յաս­տա­նի անվ­տան­գու­թյունն այ­սօր ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կի վրա է։
Հա­յաս­տա­նում տե­ղա­կայ­ված ՙԻս­կան­դեր՚ հա­մա­լիր­նե­րի շնոր­հիվ հայ­կա­կան բա­նա­կը հնա­րա­վո­րու­թյուն ու­նի հար­ված­ներ հասց­նե­լու Ադր­բե­ջա­նի ողջ տա­րած­քում գտն­վող կարևո­րա­գույն են­թա­կա­ռուց­վածք­նե­րին։ Միաս­նա­կան ՀՕՊ, ՀՀՊ հա­մա­կար­գը թույլ է տա­լիս Հա­յաս­տա­նի և, ի դեպ, Ար­ցա­խի եր­կին­քը լիո­վին պաշտ­պան­ված ու անվ­տանգ դարձ­նել։ Չնա­յած Ադր­բե­ջա­նի ռազ­մա­կան մեծ բյու­ջեին և ա­մե­նա­տար­բեր զի­նա­տե­սակ­նե­րով մշ­տա­պես հա­մալր­վե­լուն, սպա­ռա­զի­նու­թյան ո­լոր­տում Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի միջև, այ­նուա­մե­նայ­նիվ, հա­վա­սա­րակշ­ռու­թյու­նը պահ­պան­վում է։ Ան­դա­մակ­ցու­թյու­նը ՀԱՊԿ-ին Հա­յաս­տա­նին թույլ է տա­լիս ար­դի ռազ­մա­կան տեխ­նի­կա և սպա­ռա­զի­նու­թյուն գնել ներ­ռու­սաս­տա­նյան գնե­րով։
Խն­դիր­նե­րը, ո­րոնք իր առջև դնում է ՙՀայ Դա­տը՚, ար­դիա­կան են նաև այ­սօր, դեռ ա­վե­լին` ընդ­լայն­վել ու նո­րաց­վել են Ար­ցա­խում սկիզբ ա­ռած ազ­գա­յին¬ա­զա­տագ­րա­կան շարժ­ման հետ միա­սին, ո­րը սեր­տո­րեն շաղ­կապ­ված է ՙՀայ Դա­տի՚ գլ­խա­վոր հար­ցի՝ Օս­մա­նյան Թուր­քիա­յում ի­րա­գործ­ված Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան հետ։ Ցե­ղաս­պա­նու­թյան սպառ­նա­լի­քը կախ­ված էր Ար­ցա­խի ժո­ղովր­դի գլ­խա­վերևում բո­լոր այն ժա­մա­նակ­նե­րում, երբ Լեռ­նա­յին Ղա­րա­բաղն Ադր­բե­ջա­նի կազ­մում էր։ Այն­տեղ հա­մալ­սա­րան չկար, բնակ­չու­թյու­նը շա­րու­նակ ար­տա­գաղ­թում էր, ին­չի պատ­ճա­ռով նրա ա­ճը դան­դա­ղում էր։ Չկար լուրջ ար­դյու­նա­բե­րու­թյուն, ո­րը խթան կհան­դի­սա­նար կեն­սա­մա­կար­դա­կի բարձ­րաց­ման հա­մար։ Այ­սինքն` Ղա­րա­բա­ղի սո­ցիալ¬տն­տե­սա­կան զար­գա­ցու­մը մի­տում­նա­վոր ար­գե­լակ­վում էր։
Հնա­րա­վոր է, դեռ եր­կար տա­րի­ներ բա­նակ­ցու­թյուն­ներ կըն­թա­նան ղա­րա­բա­ղյան կար­գա­վոր­ման շուրջ, բայց մեկ բան միան­շա­նակ է՝ Ար­ցախն այլևս եր­բեք Ադր­բե­ջա­նի կազ­մում չի լի­նի։ Սա կարևոր է ոչ միայն աշ­խար­հա­քա­ղա­քա­կա­նու­թյան, այլև տա­րա­ծաշր­ջա­նում տե­ղի ու­նե­ցող գոր­ծըն­թաց­նե­րի տե­սան­կյու­նից։
-Ար­ցա­խի ան­կա­խա­ցու­մից հե­տո ՙՀայ Դա­տի՚ նպա­տակ­նե­րը գլո­բալ բնույթ ստա­ցան։ Ե­թե նախ­կի­նում ազ­գա­յին գա­ղա­փա­րը Ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նա­չումն էր, ա­պա հի­մա հա­յե­րին միա­վո­րող ազ­գա­յին երկ­րորդ գա­ղա­փար է դար­ձել նաև Ար­ցա­խը...
-Հար­ցե­րի և խն­դիր­նե­րի շր­ջա­նա­կը, ո­րոնք լու­ծում է Հայ Դա­տը, շատ լայն է։ Գլ­խա­վորն ար­դի պայ­ման­նե­րում Հա­յաս­տա­նի պահ­պա­նու­թյան խն­դիրն է, Ար­ցա­խին ա­ջակ­ցու­թյուն ցու­ցա­բե­րե­լը։ Չէ՞ որ մեծ հաշ­վով խոս­քը հենց հայ էթ­նո­սի պահ­պա­նու­թյանն է վե­րա­բե­րում։ Բաք­վում չեն թաքց­նում, որ Ղա­րա­բաղն ի­րենց պետք է միայն որ­պես տա­րածք։ Բայց նրանց հար­կա­վոր են նաև Զան­գե­զու­րը և ՙԻրևա­նը՚, ո­րոնք նրանք ի­րենց հո­ղերն են հա­մա­րում։ Նման ա­ռաս­պել­ներն ար­մա­տա­վո­րում են դե­ռա­հաս ու­ղեղ­նե­րում ծայ­րա­հեղ հա­յա­տյաց քա­ղա­քա­կա­նու­թյամբ` դեռևս դպ­րո­ցա­կան տա­րի­քից: Այդ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը հան­գեց­րել է նրան, որ լեռ­նա­յին­ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան շուրջ տար­վող բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը շա­րու­նակ բախ­վում է ան­հաղ­թա­հա­րե­լի խո­չըն­դոտ­նե­րի։ Ադր­բե­ջա­նի ՙտա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան՚ և ազ­գե­րի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի միջև խոր ան­դունդ կա։

Հար­ցը կա­րող էր հեշտ լու­ծում ստա­նալ Ադր­բե­ջա­նի կող­մից բա­րի կամ­քի դրսևոր­ման պա­րա­գա­յում՝ ճա­նա­չել Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը և նրա հետ առևտրատն­տե­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ հաս­տա­տել։ Բայց դրա հա­մար պետք են բա­ցա­ռիկ կամք և մեծ ի­մաս­տու­թյուն, իսկ այդ ո­րակ­նե­րը բնո­րոշ են ու­ժեղ, կա­յա­ցած ան­հա­տա­կա­նու­թյուն­նե­րին։ Ըստ ա­մե­նայ­նի, այդ­պի­սիք Ադր­բե­ջա­նում ա­ռայժմ չկան։ Բա­ցի դրա­նից, ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի ան­դամ­ներն էլ դժ­վար թե կա­րո­ղա­նան օ­բյեկ­տիվ ո­րո­շում կա­յաց­նել։ Ե­կեք չմո­ռա­նանք, որ Մինս­կի խմ­բի ան­դամ­ներ հան­դի­սա­ցող Ռու­սաս­տա­նի և ԱՄՆ-ի միջև լուրջ հա­կա­սու­թյուն­ներ կան, նրանց միջև հա­րա­բե­րու­թյուն­նե­րը ծայ­րաս­տի­ճան շի­կա­ցած են, ին­չը չի կա­րող չանդ­րա­դառ­նալ հա­մա­տեղ ո­րո­շում­նե­րի վրա։
Ուս­տի ղա­րա­բա­ղյան հիմ­նախ­նդ­րի լուծ­ման հար­ցում կարևոր է ա­պա­վի­նել միայն սե­փա­կան ու­ժե­րին։ Ինչ­պես ցույց է տվել փոր­ձը, չնա­յած մշ­տա­կան սպառ­նա­լիք­նե­րին, տն­տե­սա­կան և տրանս­պոր­տա­յին շր­ջա­փակ­մա­նը, Հա­յաս­տանն ու Ար­ցախն ապ­րում և զար­գա­նում են։
-Վեր­ջին շր­ջա­նում նկատ­վում է Ռու­սաս­տա­նի և Թուր­քիա­յի միջև հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ջեր­մա­ցում, փոխ­գոր­ծակ­ցու­թյուն ռազ­մա­կան ո­լոր­տում, ին­տեն­սի­վո­րեն զար­գա­նում են Ադր­բե­ջա­նի և Ռու­սաս­տա­նի միջև տն­տե­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը։ Ինչ­պե՞ս այս ա­մե­նը կանդ­րա­դառ­նա Ար­ցա­խի ճա­կա­տագ­րի վրա։
-Մենք վս­տահ ենք, որ Ռու­սաս­տա­նի և Թուր­քիա­յի միջև հա­րա­բե­րու­թյուն­նե­րի զար­գա­ցու­մը մի կող­մից և Ադր­բե­ջա­նի՝ մյուս կող­մից, դրսևոր­վե­լով մար­տա­վա­րա­կան մա­կար­դա­կում, կրում է ի­րա­վի­ճա­կա­յին բնույթ։ Ե­կեք չմո­ռա­նանք, որ Ադր­բե­ջա­նը թեև քիչ, բայց մր­ցակ­ցում է Ռու­սաս­տա­նի հետ Եվ­րո­պա­յին ած­խաջ­րա­ծին­ներ մա­տա­կա­րա­րե­լու հար­ցում: Մեծ հաշ­վով` Ռու­սաս­տա­նին նման մր­ցա­կից պետք չէ։ Ադր­բե­ջա­նը, ինչ­պես նաև Թուր­քիան ան­հու­սա­լի գոր­ծըն­կեր­ներ են։ Կար­ծում ենք` ռու­սաս­տա­նյան ղե­կա­վա­րու­թյու­նը գի­տակ­ցում է դա և իր փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կա­ռու­ցում է այն հան­գա­ման­քի հաշ­վա­ռու­մով, որ կա­րող է թի­կուն­քից հար­ված ստա­նալ։ Թուր­քիա­յի և Ռու­սաս­տա­նի միջև հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ջեր­մաց­ման պայ­ման­նե­րում ղա­րա­բա­ղյան հիմ­նախ­նդ­րի կարևո­րու­թյու­նը փոքր-ինչ կն­վա­զի, բայց Ռու­սաս­տա­նի հա­մար կարևոր է Թուր­քիա-Ադր­բե­ջան տան­դե­մի դեմ հզոր հաղ­թա­թուղթ ու­նե­նալ` ի դեմս Ար­ցա­խի՝ որ­պես ազ­դա­կի ու հա­կակշ­ռի։ Ա­ռա­վել ևս, որ Թուր­քիան չի պատ­րաստ­վում հրա­ժար­վել պան­թյուր­քիզ­մի քա­ղա­քա­կա­նու­թյա­նը սա­տա­րե­լուց։ Իսկ Հա­յաս­տանն ու Ար­ցախն այդ քա­ղա­քա­կա­նու­թյան բնա­կան հա­կա­ռա­կորդ­ներն են։
-Ար­ցա­խի հար­ցում փոքր-ինչ պա­րա­դոք­սալ ի­րա­վի­ճակ է ստեղծ­վել։ Վար­չա­պետ Փա­շի­նյա­նը պն­դում է, որ Ար­ցա­խը Հա­յաս­տանն է։ Միևնույն ժա­մա­նակ Թուր­քիան և Ադր­բե­ջա­նը Ղա­րա­բա­ղը տես­նում են միայն Ադր­բե­ջա­նի կազ­մում։ Բայց ան­գամ Ադր­բե­ջա­նի կազ­մում Ար­ցա­խը մի շարք խն­դիր­ներ է հա­րու­ցում` օ­րեն­սդ­րու­թյան փո­փո­խու­թյան, հա­յա­տյա­ցու­թյու­նից հրա­ժար­ման, տն­տե­սու­թյան հա­մար հատ­կա­ցում­նե­րի և շա­տու­շատ այլ հար­ցե­րի տես­քով, ին­չին Ադր­բե­ջա­նը պատ­րաստ չէ։ Ի՞նչ ա­նել։
-Ե­թե կարճ ա­սենք` ա­պա Ադր­բե­ջա­նը ցան­կա­նում է վե­րա­կանգ­նել ՙԽոր­հր­դա­յին Միու­թյու­նը՚ նախ­կին Ադր. ԽՍՀ տա­րած­քում. չէ՞ որ միայն նրա օ­րոք է Ղա­րա­բաղն Ադր­բե­ջա­նի կազ­մում ե­ղել։ Հա­յաս­տա­նի հետ բա­րիդ­րա­ցիա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը հնա­րա­վոր են միայն Ար­ցա­խի հան­դեպ պատ­մա­կան ար­դա­րու­թյան վե­րա­կան­գն­ման դեպ­քում։ Նա­խիջևա­նում հա­յե­րի և ադր­բե­ջան­ցի­նե­րի հա­մա­տեղ ապ­րե­լու փոր­ձը ցույց է տվել, որ այն ոչ մի լավ բա­նի չի հան­գեց­նում։ Դա­րի սկզ­բին Նա­խիջևա­նում հայ ազ­գաբ­նակ­չու­թյան թի­վը կազ­մում էր շուրջ 40 տո­կոս։ Այ­սօր այդ թի­վը կազ­մում է 0 տո­կոս։ Դեռ ա­վե­լին, բա­ցեի­բաց ոչն­չաց­վում են հայ­կա­կան պատ­մա­կան հու­շար­ձան­նե­րը, բուլ­դո­զեր­նե­րով ա­վեր­վում են հայ­կա­կան գե­րեզ­մա­նոց­նե­րը։ Ուս­տի ադր­բե­ջան­ցի­նե­րի հետ հա­մա­տեղ ապ­րե­լու հե­ռան­կա­րը հա­յե­րի հա­մար ոչ միայն գրա­վիչ չէ, այլև՝ խիստ վտան­գա­վոր։ Նա­խիջևա­նի տխուր օ­րի­նա­կը ղա­րա­բաղ­ցի­նե­րի աչ­քի ա­ռաջ է, ո­րոնց ո­մանք փոր­ձում են հա­մո­զել Ադր­բե­ջա­նի կազմ մտ­նել։ Դա անհ­նա­րին է, դա ան­հե­թե­թու­թյուն է։
-Որ­քա­նո՞վ է հա­վա­նա­կան Ար­ցա­խում ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վեր­սկ­սու­մը։
-Այդ հա­վա­նա­կա­նու­թյու­նը մշ­տա­պես առ­կա է և այն չի կա­րե­լի բա­ցա­ռել։ Ա­մեն օր Ադր­բե­ջա­նը մե­ծաց­նում է իր ռազ­մա­կան հզո­րու­թյու­նը, սահ­ման­նե­րի մոտ զո­րա­վար­ժու­թյուն­ներ է անց­կաց­նում։ Փոր­ձում է վա­խեց­նել հայ­կա­կան կող­մին` քիչ մտա­ծե­լով այն մա­սին, որ մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներն սկ­սե­լը կա­րող է լայ­նա­ծա­վալ ռազ­մա­գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հան­գեց­նել և որ­պես ար­դյունք՝ փո­խա­դարձ լիա­կա­տար ոչն­չաց­ման։ Նման հան­գու­ցա­լու­ծում Ադր­բե­ջա­նին պետք չէ, բայց նա պետք է հաս­կա­նա, ե­թե ին­քը պայ­քա­րում է տա­րածք­նե­րի հա­մար, ա­պա Ար­ցախն ու Հա­յաս­տա­նը պայ­քա­րում են ապ­րե­լու ի­րա­վուն­քի հա­մար, և հա­նուն դրա ա­մեն ին­չի կգ­նան։ Նրանց թվում է, որ սպա­ռա­զի­նու­թյուն կու­տա­կե­լը, շա­րու­նակ նոր զի­նա­տե­սակ­ներ ձեռք­բե­րե­լը կօգ­նեն նրանց հարցն ու­ժով լու­ծել։ Բայց ղա­րա­բա­ղյան պա­տե­րազ­մի փոր­ձը ցույց է տվել, որ ադր­բե­ջա­նա­կան բա­նա­կի խան­դա­վա­ռու­թյու­նը և քա­ջու­թյու­նը մի ակն­թար­թում չքա­նում են, երբ բախ­վում է հմուտ հա­կա­ռա­կոր­դի, նպա­տա­կա­սաց ու լավ զին­ված իս­կա­կան զին­վո­րա­կան­նե­րի: Մենք այ­սօր Հա­յաս­տա­նում ապ­րում ենք ՙԽա­ղա­ղու­թյուն ես ցան­կա­նում, պատ­րաստ­վիր պա­տե­րազ­մի՚ ա­սաց­ված­քի սկզ­բուն­քով: Եվ դրա­նից չես խու­սա­փի:

www.russia-artsakh.ru