comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՌԵՂԾՎԱԾ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՌԵՂԾՎԱԾ

 

 

 

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 

Մոտ մեկ շա­բաթ ա­ռաջ ար­տա­ռոց հրա­ժա­րա­կան ե­ղավ Ադր­բե­ջա­նի Միլ­լի մեջ­լի­սում։ Պատ­գա­մա­վոր Մի­քա­յիլ Ջա­բա­րովն ստիպ­ված էր վայր դնել ման­դա­տը, ո­րով­հե­տեւ հայ­տն­վել էր աղմ­կոտ պատ­մու­թյան կենտ­րո­նում։ Նրա դեմ դա­տա­կան հայց էր ներ­կա­յաց­րել մի քա­ղա­քա­ցի, ո­րին Ջա­բա­րո­վը պարտք էր 370 000 դո­լար եւ չէր վե­րա­դարձ­նում։

Ա­մե­նա­զա­վեշ­տա­կանն այն էր, որ նա պարտ­քի դի­մաց քա­ղա­քա­ցու մոտ որ­պես գրավ թո­ղել էր…պատ­գա­մա­վո­րի վկա­յա­կա­նը։ Դա­տա­րա­նը բա­վա­րա­րել էր քա­ղա­քա­ցու հայ­ցը, ո­րից հե­տո Ջա­բա­րո­վը ներ­կա­յաց­րել էր հրա­ժա­րա­կա­նի դի­մում, ո­րը նույն օ­րը բա­վա­րար­վել էր։ Ե­րե­ւույ­թը հե­տաք­րք­րա­կան է նրա­նով, որ իշ­խա­նու­թյու­նը կա­րող էր փր­կել Ջա­բա­րո­վի հե­ղի­նա­կու­թյու­նը, բայց գնաց լիո­վին հա­կա­ռակ ճա­նա­պար­հով, ին­չից միայն մի եզ­րա­կա­ցու­թյան կա­րե­լի է գալ. դա­տա­կան ա­տյա­նում հայ­տն­վե­լուց շատ ա­ռաջ Ջա­բա­րո­վը կորց­րել էր վս­տա­հու­թյունն Իլ­համ Ա­լիե­ւի մոտ։ Եւ պա­տա­հա­կան չէ, որ նրա հրա­ժա­րա­կա­նից ան­մի­ջա­պես հե­տո մա­մու­լում հրա­պա­րա­կում­ներ ե­ղան, որ նախ­կին պատ­գա­մա­վո­րը մի քա­նի ան­գամ գաղտ­նի հան­դի­պել է ընդ­դի­մա­դիր ԱԺՃ ա­ռաջ­նորդ Ա­լի Քե­րիմ­լիի հետ։
Ա­վե­լի վաղ իշ­խող ՙԵ­նի Ա­զար­բայ­ջան՚ կու­սակ­ցու­թյան գոր­ծա­դիր քար­տու­ղա­րի տե­ղա­կալ, խոր­հր­դա­րա­նի պատ­գա­մա­վոր Սիա­վուշ Նով­րու­զովն աղմ­կոտ հայ­տա­րա­րու­թյուն էր ա­րել, որ իշ­խա­նու­թյան ո­րոշ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ եւ մի խումբ նախ­կին նա­խա­րար­նե­րը միջ­նոր­դա­վոր­ված ֆի­նան­սա­վո­րում են ընդ­դի­մու­թյա­նը։ Ան­մի­ջա­պես ար­ձա­գան­քե­ցին կր­թու­թյան եւ տրանս­պոր­տի նախ­կին նա­խա­րար­ներ Մար­դա­նո­վը եւ Մա­մե­դո­վը՝ հեր­քե­լով ընդ­դի­մու­թյան հետ ի­րենց կա­պե­րը։ Այ­դու­հան­դերձ, մա­մու­լում չեն դա­դա­րում են­թադ­րու­թյուն­նե­րը, թե, հնա­րա­վոր է, իշ­խա­նու­թյու­նից հե­ռա­ցած ո­րո­շա­կի շր­ջա­նակ­ներ, ե­կող տա­րի սպաս­վող խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րին նա­խա­պատ­րաստ­վե­լու նպա­տա­կով, հա­մա­գոր­ծակ­ցում են ընդ­դի­մու­թյան հետ։ Ո­րոշ հրա­պա­րա­կում­նե­րում դրա­նով է բա­ցատր­ված Ադր­բե­ջա­նի ժո­ղովր­դա­կան ճա­կատ կու­սակ­ցու­թյան եւ այս­պես կոչ­ված Ժո­ղովր­դա­վա­րա­կան ու­ժե­րի ազ­գա­յին խոր­հուրդ կա­ռույ­ցի քա­ղա­քա­կան աշ­խու­ժա­ցու­մը, ին­չը դր­սե­ւոր­վում է նաեւ ար­տեր­կիր հա­ճա­խա­կի դար­ձած այ­ցե­լու­թյուն­նե­րով։
Իշ­խա­նու­թյու­նը դի­վա­նա­գի­տա­կան ներ­կա­յա­ցուց­չու­թյուն­նե­րին խս­տո­րեն հրա­հան­գա­վո­րել է խո­չըն­դո­տել ընդ­դի­մու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հան­դի­պում­ներն ար­տերկ­րում։ Հայտ­նի է դար­ձել, մաս­նա­վո­րա­պես, որ Թուր­քիա­յում Ադր­բե­ջա­նի դես­պա­նա­տու­նը հա­սել է նրան, որ չե­ղարկ­վեն Ժո­ղովր­դա­վա­րա­կան ու­ժե­րի ազ­գա­յին խոր­հր­դի նա­խա­գահ, պատ­մա­բան Ջա­միլ­լիի դա­սա­խո­սու­թյուն­նե­րը թուր­քա­կան մի քա­նի հա­մալ­սա­րան­նե­րում։ Ա­մեն ին­չից զգաց­վում է, որ Ադր­բե­ջա­նում ներ­քին լար­վա­ծու­թյուն կա, ա­ճում է դի­մա­կա­յու­թյու­նը։ Եւ ա­հա այս ի­րա­վի­ճա­կում Իլ­համ Ա­լիեւն ըն­դու­նում է վար­չա­պե­տին պաշ­տո­նան­կե­լու ո­րո­շում։ Ադր­բե­ջա­նի նման փակ երկ­րում այդ ո­րո­շու­մը հրա­պա­րա­կա­յին մեկ­նա­բա­նու­թյուն­ներ չու­նե­ցավ։ Ար­ձա­նագր­վեց փաս­տը, որ կր­թու­թյամբ բա­նա­սեր Մա­մե­դո­վին վար­չա­պե­տի պաշ­տո­նում փո­խա­րի­նում է տն­տե­սա­գետ Ա­սա­դո­վը։ Ընդ ո­րում, վեր­ջինս մինչ այդ զբա­ղեց­նում էր նա­խա­գա­հի օգ­նա­կա­նի պաշ­տո­նը։
Պաշ­տո­նա­կան քա­րոզ­չու­թյու­նը խո­սում է ադր­բե­ջա­նա­կան տն­տե­սու­թյան ՙան­շեղ վե­րել­քի՚ մա­սին։ Այս նկա­տառ­մամբ՝ վար­չա­պե­տի փո­փո­խու­թյու­նը հա­զիվ թե կապ­ված է սո­ցիալ-տն­տե­սա­կան խն­դիր­նե­րի հետ։ Մա­նա­վանդ որ Ադր­բե­ջա­նում գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյունն ուղ­ղա­կիո­րեն են­թարկ­վում է նա­խա­գա­հին, իսկ ա­ռա­ջին փոխ­նա­խա­գա­հի պաշ­տո­նի ստեղծ­մամբ եւ այն Մեհ­րի­բան Ա­լիե­ւա­յին վե­րա­պա­հե­լուց հե­տո, ինչ­պես բո­լոր մեկ­նա­բան­ներն են ա­սում, կա­ռա­վա­րու­թյան գոր­ծու­նեու­թյան վե­րահս­կո­ղու­թյու­նը վար­չա­պե­տի փո­խա­րեն նա է ի­րա­կա­նաց­նում։ Ար­դեն նախ­կին վար­չա­պետ Նով­րուզ Մա­մե­դովն Ա­լիեւ­նե­րի իշ­խա­նու­թյան հնաբ­նակ­նե­րից էր, պե­տա­կան ծա­ռա­յու­թյան էր ան­ցել Հեյ­դար Ա­լիե­ւի աշ­խա­տա­կազ­մում։ Իլ­համ Ա­լիե­ւի մոտ նա զբա­ղեց­նում էր ար­տա­քին քա­ղա­քա­կան հար­ցե­րով օգ­նա­կա­նի, նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վա­րի տե­ղա­կա­լի պաշ­տո­նը, հայտ­նի էր որ­պես ԼՂ կար­գա­վոր­ման բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցին լա­վա­տե­ղյակ փոր­ձա­գետ։ Թե ին­չու? այդ ո­րա­կա­վոր­ման պե­տա­կան պաշ­տո­նյան հայ­տն­վեց վար­չա­պե­տի պաշ­տո­նում ու մեկ տա­րի անց հե­ռաց­վեց եւ ու­ղարկ­վեց ՙվաս­տա­կած հան­գս­տի՚՝ Ա­լիե­ւի կա­ռա­վար­ման ա­ռեղծ­ված­նե­րից մեկն է։ Կա­րե­լի է, թե­րեւս, կա­տար­վա­ծին մեկ բա­ցատ­րու­թյուն տալ՝ Մա­մե­դո­վի պաշ­տո­նան­կու­թյու­նը կապ ու­նի իշ­խա­նու­թյան ներ­սից ընդ­դի­մու­թյա­նը սա­տա­րե­լու մա­սին խո­սակ­ցու­թյուն­նե­րի հետ։ Այլ կերպ ա­սած, վար­չա­պե­տի պաշ­տո­նում Նով­րուզ Մա­մե­դո­վը փոր­ձել է ա­պա­գա խոր­հր­դա­րա­նում ու­նե­նալ քա­ղա­քա­կան իր թե­ւը։ Դա Ա­լիե­ւի կող­մից դիտ­վել է որ­պես դա­վա­ճա­նու­թյուն, եւ նա ա­րա­գո­րեն ըն­դու­նել է Մա­մե­դո­վին պաշ­տո­նան­կե­լու ո­րո­շում։ Բայց դրա­նով խն­դի­րը լուծ­վե՞լ է։
Ե­թե հա­սու­նա­ցել է անհ­րա­ժեշ­տու­թյուն, որ նոր խոր­հր­դա­րա­նում Ա­լիե­ւը պետք է ու­նե­նա լուրջ հա­կակ­շիռ, ա­պա նպա­տակն ի­րաց­նե­լու այլ հնա­րա­վո­րու­թյուն­ներ կա­րող են գտն­վել։ Ադր­բե­ջա­նում, այս­պի­սով, սկս­վում է իշ­խա­նու­թյան հա­մար պայ­քա­րի նոր փուլ։ Այդ երկ­րում մի քա­նի ա­րյու­նա­լի հե­ղաշր­ջում­ներ ե­ղել են։ Չի բա­ցառ­վում, որ 2020թվա­կանն Ադր­բե­ջա­նում դառ­նա նոր փոր­ձու­թյուն­նե­րի տա­րի։