comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՆՈՐ ԼԻՑՔԵՐՈՎ ՀԱՆՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ, ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐ ԼԻՑՔԵՐՈՎ ՀԱՆՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ, ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ

Արևա­յին ե­ղա­նա­կը, ար­ցա­խյան ջերմ ըն­դու­նե­լու­թյունն ու ան­մի­ջա­կա­նու­թյու­նը ա­ռա­ջին վառ ու ա­ռիք­նող տպա­վո­րու­թյունն է այն ի­րա­կա­նու­թյու­նից, ո­րոնք Ար­ցա­խի բա­րե­կամ­նե­րի հա­մա­ժո­ղո­վի մաս­նա­կից­նե­րից շա­տե­րը զգա­ցել են ա­ռա­ջին ան­գամ ժա­մա­նե­լով Ար­ցախ։

 Աշ­խար­հի բո­լոր ծա­գե­րից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Կա­նա­դա­յից, Լի­բա­նա­նից ու Հու­նաս­տա­նից ժա­մա­նած պատ­վի­րա­կու­թյուն­նե­րի կազ­մում քիչ չեն քա­ղա­քա­կան-հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ­ներն ու մտա­վո­րա­կան­նե­րը, ով­քեր ի­րենց հա­յան­պաստ գոր­ծու­նեու­թյամբ մինչ այժմ լուրջ հա­ջո­ղու­թյուն­ներ են ար­ձա­նագ­րել՝ ի շահ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ճա­նա­չե­լիու­թյան ընդ­լայն­ման ու Հայ Դա­տի պաշտ­պա­նու­թյան։ Մաս­նա­վո­րա­պես, ԱՄՆ-ից ժա­մա­նած պատ­վի­րա­կու­թյան կազ­մում են կոնգ­րե­սա­կան­ներ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը ճա­նա­չած նա­հանգ­նե­րից։ Կա­նա­դա­յից՝ պաշ­տո­նյա­ներ, ով­քեր ա­ռիթ են ու­նե­ցել Ար­ցա­խի դրո­շը ծա­ծա­նե­լու ի­րենց գե­րա­տես­չա­կան կա­ռույց­նե­րի շի­նու­թյուն­նե­րին։ Եվ այդ ա­մենն այն պա­րա­գա­յում, երբ նույ­նիսկ չեն ե­ղել Ար­ցա­խում։ ԱՄՆ-ի, Կա­նա­դա­յի և Լի­բա­նա­նի Հայ Դա­տի հանձ­նախմ­բե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի խոս­քով, ար­ցա­խյան տպա­վո­րու­թյուն­ներն ամ­րապն­դել են ի­րենց պատ­վի­րա­կու­թյուն­նե­րի կազ­մում ընդգրկված օ­տա­րազ­գի գոր­ծիչ­նե­րի հաս­տա­տա­կա­մու­թյու­նը՝ հա­նուն Ար­ցա­խի ու ար­դա­րու­թյան ի­րենց գոր­ծու­նեու­թյունն ու ծրագ­րե­րը նոր ա­վյու­նով շա­րու­նա­կե­լու հա­մար։ Գործ­նա­կան ծրագ­րե­րի տես­լա­կան­ներ, ար­դեն իսկ, ուր­վագ­ծում են։

-Ա­ռա­ջին հեր­թին պետք է նկա­տել, որ հա­մա­ժո­ղո­վը Ար­ցա­խը պա­շա­րե­լու և մե­կու­սաց­նե­լու ադր­բե­ջա­նա­կան նկր­տում­նե­րի հեր­թա­կան ձա­խող­ման վկա­յու­թյունն է, - մեզ հետ զրույ­ցում նշում է ՀՅԴ Լի­բա­նա­նի Հայ Դա­տի մարմ­նի ա­տե­նա­պետ Վահ­րամ Էմ­մի­յա­նը։ Նրա հա­վաստ­մամբ, Ար­ցա­խի ու Ստե­փա­նա­կեր­տի գե­ղեց­կու­թյունն ու կար­գու­կա­նո­նը մեծ տպա­վո­րու­թյուն են գոր­ծել Լի­բա­նա­նի պատ­վի­րա­կու­թյան վրա։ Նրանք ե­կան, ծա­նո­թա­ցան քա­ղա­քա­կան դեմ­քե­րի հետ, տե­սան ժո­ղովր­դի բա­րու­թյունն ու հյու­րըն­կա­լու­թյու­նը, և այդ ա­մե­նի ար­ձա­գանքն ու ազ­դե­ցու­թյու­նը տևա­կան կլի­նի ա­պա­գա­յում։ Լի­բա­նա­նից ժա­մա­նած Ար­ցա­խի բա­րե­կամ­նե­րի պատ­վի­րա­կու­թյան կազ­մում ընդգրկված է մի­ջազ­գա­յին լրատ­վա­մի­ջոց ներ­կա­յաց­նող լրագ­րող, Լի­բա­նա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի դա­սա­խոս­ներ՝ պատ­մա­բան ու մի­ջազ­գայ­նա­գետ, ինչ­պես նաև Ա­սո­րի­նե­րի լի­գա­յի ընդ­հա­նուր քար­տու­ղա­րը։ Վահ­րամ Էմ­մի­յա­նը հա­վաս­տում է, որ լի­բա­նան­ցի պատ­վի­րակ­նե­րը վե­րա­դար­ձին պատ­րաստ­վում են հե­ռուս­տա­տե­սու­թյամբ, հոդ­ված­նե­րով և այլ հրա­պա­րա­կում­նե­րով կի­սել ար­ցա­խյան տպա­վո­րու­թյուն­նե­րը։ Մինչ այդ նրանք պատ­րաստ­վում են նախ ի­րենց հա­մար հնա­րա­վո­րինս խոր­քա­յին բա­ցա­հայ­տել Ար­ցա­խի պատ­մու­թյու­նը, հու­շար­ձան­նե­րը, բնա­կա­վայ­րերն ու մարդ­կանց։
ԱՄՆ-ից Ար­ցախ է ժա­մա­նել մեկ տաս­նյա­կից ա­վե­լի բա­րե­կամ, ո­րոնց թվում են կոնգ­րե­սա­կան­ներ, նա­հան­գա­յին պաշ­տո­նյա­ներ։ Ա­մե­րի­կա­յի Հայ Դա­տի հանձ­նախմ­բի խոր­հր­դի ան­դամ Ա­նի Չաղ­լա­սյա­նի հա­ղորդ­մամբ՝ նրանք ե­կել են ա­վե­լի լավ ճա­նա­չե­լու Ար­ցա­խը։
-Աշ­խա­տե­լով Հայ Դա­տի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ, նրանք գի­տեն ինչ­քան մեծ է Ար­ցա­խի մի­ջազ­գա­յին կարևո­րու­թյու­նը հա­յու­թյան հա­մար։ Տե­ղում ան­ձամբ ծա­նո­թա­նա­լու հե­տաք­րու­թյու­նը նրանց բե­րեց Ար­ցախ, ո­րի ճա­նաչ­ման բա­նաձևին ան­ձամբ նպաս­տել էին։ (Ա­ռար­կա­յա­կան կլի­նի նշել, որ ԱՄՆ շուրջ 9 նա­հանգ ար­դեն ճա­նա­չել է Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը)։ Ար­ցախ­ցի­նե­րի ան­կեղ­ծու­թյունն ու հյու­րըն­կա­լու­թյու­նը տպա­վո­րել է նաև ա­մե­րի­կա­ցի բա­րե­կամ­նե­րին։ Զրու­ցակ­ցիս խոս­քով` թեև ա­ռայժմ վաղ է խո­սել գործ­նա­կան ծրագ­րե­րի ու հա­մա­գոր­ծակ­ցու­թյան մա­սին, այ­դու­հան­դերձ, ան­չափ կարևոր է, որ­պես­զի ա­մե­րի­կա­ցի կոնգ­րե­սա­կան­նե­րը վե­րա­դար­ձին ի­րենց ար­ցա­խյան տպա­վո­րու­թյուն­ներն ու տե­ղե­կու­թյուն­նե­րը կի­սեն գոր­ծըն­կեր­նե­րի հետ։ Ա­ռա­վել ևս, այն հա­մա­տեքս­տում, որ վեր­ջին շր­ջա­նում Կոնգ­րե­սի քն­նարկ­ման օ­րա­կարգ է մտել Ար­ցա­խում ա­կա­նա­զերծ­ման աշ­խա­տանք­ներ ի­րա­կա­նաց­նող ՙThe HALO Trust՚ կազ­մա­կեր­պու­թյան ֆի­նան­սա­վոր­ման դա­դա­րեց­ման հար­ցը։ Ա­նի Չաղ­լա­սյա­նի կար­ծի­քով, կարևոր է, որ­պես­զի նման խն­դիր­նե­րը միայն հայ գոր­ծիչ­նե­րը չբարձ­րաց­նեն։ Խո­սե­լով Ար­ցա­խի մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման հնա­րա­վո­րու­թյուն­նե­րից ու հե­ռան­կա­րից, զրու­ցա­կիցս հա­մոզ­մունք հայտ­նեց, որ Ար­ցա­խի ճա­նաչ­ման շուրջ տար­վող աշ­խա­տանքն այ­լընտ­րանք չու­նի։ ՙՊի­տի շա­րու­նա­կենք մեր բռ­նած ու­ղին։ Խոս­քը վե­րա­բե­րում է մաս­նա­վո­րա­պես ԱՄՆ-ի նա­հանգ­նե­րի կող­մից Ար­ցա­խի ան­կա­խու­թյան ճա­նաչ­ման գոր­ծըն­թա­ցի շա­րու­նա­կա­կա­նու­թյա­նը։ Այդ գոր­ծում պայ­քա­րե­լու ենք բո­լոր հնա­րա­վոր մի­ջոց­նե­րով՚,- ման­րա­մաս­նել է Ա­մե­րի­կա­յի Հայ Դա­տի հանձ­նախմ­բի խոր­հր­դի ներ­կա­յա­ցու­ցի­չը։
Տո­րոն­տո­յի ՀՅԴ Հայ Դա­տի գրա­սե­նյա­կի ա­տե­նա­պետ Հա­րութ Մա­թո­սյա­նի հա­ղորդ­մամբ` ի­րենց 4- հո­գա­նոց պատ­վի­րա­կու­թյան կազ­մում ընդգրկված են քա­ղա­քա­յին ու նա­հան­գա­յին պաշ­տո­նյա­ներ։ Նպա­տակն այն է, որ վե­րա­դար­ձին նրանք ձեռ­նա­մուխ լի­նեն Ար­ցա­խի ճա­նաչ­ման ու հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հաս­տատ­ման գոր­ծին։ ՙԲա­ցի այդ, նա­խա­տե­սում ենք գա­լիք սեպ­տեմ­բե­րի 2-ին, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան դրո­շը բարձ­րաց­նել քա­ղա­քա­պե­տա­րա­նի շեն­քի վրա՚,- ման­րա­մաս­նեց Հ. Մա­թո­սյա­նը՝ հա­վե­լե­լով, որ նա­խա­տե­սում են Տո­րոն­տո­յի ո­րոշ զբո­սայ­գի­ներ ու վայ­րեր հայ­կա­կան ա­նուն­նե­րով վե­րան­վա­նե­լու գոր­ծըն­թաց նա­խա­ձեռ­նել։
-Ար­ցա­խի բա­րե­կամ­նե­րի հա­մա­ժո­ղո­վին մաս­նակ­ցե­լու հա­մար Կա­նա­դա­յի 2 նա­հանգ­նե­րից Քվե­բեկն ու Օն­թա­րիոն ներ­կա­յաց­նող 6 պաշ­տո­նյա­նե­րի ընդգրկմամբ պատ­վի­րա­կու­թյուն է ժա­մա­նել, խոս­քը շա­րու­նա­կում է,-Հայ Դա­տի Կա­նա­դա­յի և Մոն­րեա­լի ներ­կա­յա­ցու­ցիչ Աբ­րա­համ Նի­զիբ­լյա­նը՝ ման­րա­մաս­նե­լով, որ պատ­վի­րակ­նե­րը քա­ղա­քա­պե­տա­րան­նե­րի և նա­հան­գա­յին կա­ռա­վար­ման հա­մա­կար­գե­րի բա­րե­համ­բավ պաշ­տո­նյա­ներ են, ո­րոնք գոր­ծուն մաս­նակ­ցու­թյուն են ու­նե­ցել տար­բեր ա­տյան­նե­րում հա­յան­պաստ ծրագ­րե­րի, ո­րո­շում­նե­րի ըն­դուն­մանն ու ի­րա­գործ­մա­նը։
-Մինչև հի­մա նրանք Ար­ցա­խը միայն մեր պատ­մա­ծով, թղ­թե­րով ու լու­սան­կար­նե­րով գի­տեին։ Հի­մա, նրանց ու­րա­խու­թյունն ակ­ներև է, ո­րով­հետև տեղ չմ­նաց, որ չլու­սան­կար­վեին,-ժպ­տում է Ա. Նի­զիբ­լյա­նը։ Ա­ռա­ջի­կա­յում կա­նա­դա­ցի պատ­վի­րակ­նե­րը նույն­պես կշր­ջա­գա­յեն Ար­ցա­խում։ Կմաս­նակ­ցեն Բեր­քի տո­նին, ինչ­պես նաև նա­խա­տե­սում են այ­ցե­լել ՙThe HALO Trust՚ կազ­մա­կեր­պու­թյան Ստե­փա­նա­կեր­տի գրա­սե­նյակ։
ՙԱր­ցա­խյան այ­ցի այս օ­րե­րին բո­լո­րիս հա­մա­կած խան­դա­վա­ռու­թյու­նը, ջերմ տպա­վո­րու­թյուն­ներն ու քն­նար­կում­նե­րը նոր լիցք են՝ նոր թե­մա­ներ վեր­հա­նե­լու, ծրագ­րեր կազ­մե­լու և դրանք գործ­նա­կան հո­ղի վրա դնե­լու հա­մար՚,-ամ­փո­փեց մեր հայ­րե­նա­կի­ցը։
Հա­վե­լենք, որ Ար­ցա­խի բա­րե­կամ­նե­րի հա­մա­ժո­ղո­վի մաս­նա­կից­նե­րը, ծրագ­րի հա­մա­ձայն, ճա­նա­չո­ղա­կան շր­ջայ­ցով կլի­նեն Ար­ցա­խի տե­սար­ժան վայ­րե­րում, կծա­նո­թա­նան պատ­մա-ճար­տա­րա­պե­տա­կան հու­շար­ձան­նե­րին, կհան­դի­պեն բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րի ու հա­մա­գոր­ծա­կից քա­ղաք­նե­րի ղե­կա­վար­նե­րի հետ, կլի­նեն կր­թա­կան ու մշա­կու­թա­յին օ­ջախ­նե­րում, այ­լուր։