comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՆԵՐԻՇԽԱՆԱԿԱՆ ՃԳՆԱԺԱ՞Մ Է
[ARM]     [RUS]     [ENG]

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՆԵՐԻՇԽԱՆԱԿԱՆ ՃԳՆԱԺԱ՞Մ Է

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 Թուր­քա­խոս եր­կր­նե­րի գա­գա­թա­ժո­ղո­վի հա­ջորդ օրն Իլ­համ Ա­լիե­ւը խոր­հր­դակ­ցու­թյան է հրա­վի­րել կա­ռա­վա­րու­թյան տն­տե­սա­կան բլո­կի նա­խա­րար­նե­րին եւ նո­րան­շա­նակ վար­չա­պե­տին եւ սեն­սա­ցիոն հայ­տա­րա­րու­թյուն ա­րել։ Ըստ այդմ, ՙկա­ռա­վա­րու­թյան մի շարք ան­դամ­ներ խար­դա­վանք­ներ են հյու­սում մյուս­նե­րի դեմ՝ ներգ­րա­վե­լով նաեւ տե­ղե­կատ­վա­կան ո­րոշ ռե­սուրս­ներ, ինչն ան­թույ­լատ­րե­լի է՚։ Այդ հայ­տա­րա­րու­թյու­նը նա ա­րել է մի հա­մա­տեքս­տում, թե ՙերկ­րում կան ու­ժեր, որ դեմ են տն­տե­սա­կան բա­րե­փո­խում­նե­րին՚։ Ե­թե Ա­լիե­ւը նման նուրբ թե­մա­յով խո­սել է տն­տե­սա­կան բլո­կի նա­խա­րար­նե­րի հետ, պետք է են­թադ­րել, որ այլ գե­րա­տես­չու­թյուն­նե­րի ղե­կա­վար­ներն են բա­րե­փո­խում­նե­րին խո­չըն­դո­տում եւ խար­դա­վանք­ներ հյու­սում նա­խա­գա­հի տն­տե­սա­կան թի­մի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի դեմ։ Ու՞մ նկա­տի ու­նի Ա­լիե­ւը։

Ադր­բե­ջա­նում ներ­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րը վեր­ջերս է փոխ­վել։ Մի քա­նի օր ա­ռաջ պաշ­տո­նանկ է ար­վել վար­չա­պետ Նով­րուզ Մա­մե­դո­վը, նրա փո­խա­րեն նշա­նակ­վել է տն­տե­սա­կան հար­ցե­րով նա­խա­գա­հի օգ­նա­կան Ա­լի Ա­սա­դո­վը։ Բա­րե­փո­խում­նե­րին խո­չըն­դո­տե­լու կաս­կած­ներն, այս­պի­սով, ընկ­նում են ու­ժա­յին եր­կու՝ պաշտ­պա­նու­թյան եւ ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի նա­խա­րար­նե­րի վրա։ Նրան­ցից ա­ռա­ջինն Ա­լիեւ­նե­րի ըն­տա­նի­քի բա­րե­կամն է, Հեյ­դար Ա­լիե­ւի քրոջ փե­սան, եւ կա­ռա­վարող ըն­տա­նի­քի ա­մե­նա­հա­վա­տա­րիմ ան­ձան­ցից մե­կի հա­մա­րում ու­նի դե­ռեւս այն ժա­մա­նակ­նե­րից, երբ Հեյ­դար Ա­լիե­ւը գրե­թե վտա­րան­դու կար­գա­վի­ճա­կով հաս­տատ­վել էր Նա­խի­ջե­ւա­նում։ Այդ հա­վա­տա­րիմ ծա­ռա­յու­թյան դի­մաց Քա­մա­լեդ­դին Հեյ­դա­րո­վը, ո­րը Նա­խի­ջե­ւա­նում քա­ղա­քա­յին հր­շեջ ծա­ռա­յու­թյան շար­քա­յին աշ­խա­տա­կից էր, մոտ քա­ռորդ դար ա­ռաջ նշա­նակ­վել է ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի նա­խա­րա­րի պաշ­տո­նում։
Ադր­բե­ջա­նա­կան վտա­րան­դի մա­մու­լը Հեյ­դա­րո­վի կա­րո­ղու­թյու­նը գնա­հա­տում է մի քա­նի մի­լիարդ դո­լար։ Նա ա­լիե­ւյան իշ­խա­նու­թյան ա­մե­նա­կո­ռում­պաց­ված դեմ­քե­րից է։ Չի բա­ցառ­վում, որ Հեյ­դա­րովն ի­րոք ընդ­դի­մա­նում է բա­րե­փո­խում­նե­րի եւ տն­տե­սու­թյան ո­րոշ ա­զա­տա­կա­նաց­ման ա­լիե­ւյան ծրագ­րին՝ ձգ­տե­լով պահ­պա­նել սե­փա­կան բիզ­նես-կա­ռույց­նե­րը։ Ոչ պա­կաս կո­ռում­պաց­ված է նաեւ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Զա­քիր Հա­սա­նո­վը։ Ադր­բե­ջա­նա­կան ընդ­դի­մու­թյու­նը նրան քն­նա­դա­տում է մի­լիար­դա­վոր դո­լար­նե­րի դի­մաց Ռու­սաս­տա­նից ար­դիա­կան սպա­ռա­զի­նու­թյուն­նե­րի ան­վան տակ փաս­տա­ցի մե­տա­ղի ջար­դոն ներկ­րե­լու մեջ։ Այդ գոր­ծարք­ներն, ան­շուշտ, չեն կա­րող ի­րա­կա­նու­թյուն դառ­նալ ա­ռանց բարձ­րա­գույն իշ­խա­նու­թյան եւ ան­ձամբ Իլ­համ Ա­լիե­ւի ի­մա­ցու­թյան, բայց քա­ղա­քա­կա­նու­թյունն ու­նի իր չգր­ված կա­նոն­նե­րը, եւ եր­բեմ­նի գոր­ծըն­կեր­նե­րը հա­ճախ տար­բեր ճամ­բար­նե­րում են հայ­տն­վում, երբ բախ­վում են նրանց ար­մա­տա­կան շա­հե­րը։
Ժա­մա­նակ ա­ռաջ ադր­բե­ջա­նա­կան վտա­րան­դի մա­մու­լում տեղ էին գտել հրա­պա­րա­կում­ներ, ո­րոնց ընդ­հա­նուր ուղղ­վա­ծու­թյունն այն էր, որ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Հա­սա­նո­վը փոր­ձում է Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հար­ցը պա­տե­րազ­մով լու­ծե­լու քա­րոզ­չու­թյամբ հան­րա­յին ա­ջակ­ցու­թյուն շա­հել եւ դա ծա­ռա­յեց­նել իր քա­ղա­քա­կան հա­վակ­նու­թյուն­նե­րին։ Ո­մանք հենց դրա­նով էլ բա­ցատ­րում են Հա­սա­նո­վի վա­ղե­մի մր­ցա­կից, Ադր­բե­ջա­նի ազ­գա­յին հե­րոս Ռով­շան Աք­պե­րո­վին Բաք­վի կա­յա­զո­րի հրա­մա­նա­տար նշա­նա­կե­լու Ա­լիե­ւի ո­րո­շու­մը։ Ի­մաստն այն է, որ Բաք­վի կա­յա­զո­րի հրա­մա­նա­տա­րի պաշ­տո­նում նշա­նա­կե­լով իշ­խող ըն­տա­նի­քին նվիր­ված զին­վո­րա­կա­նի, Իլ­համ Ա­լիե­ւը փաս­տա­ցի ի­րեն ա­պա­հո­վագ­րել է պե­տա­կան հե­ղաշ­րջ­ման վտան­գից։ Սա, թեեւ ի­րա­կա­նու­թյա­նը մեր կար­ծի­քով չա­փա­զանց մոտ, բայց, այ­նուա­մե­նայ­նիվ, են­թադ­րու­թյուն է։ Իսկ աշ­խա­տան­քա­յին խոր­հր­դակ­ցու­թյան ժա­մա­նակ կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ ան­դամ­նե­րի հաս­ցեին Իլ­համ Ա­լիե­ւի հն­չեց­րած մե­ղադ­րանքն ար­դեն ստույգ ի­րո­ղու­թյուն է։
Ի՞նչ քայ­լեր է ձեռ­նար­կե­լու Ա­լիե­ւը, որ­պես­զի տն­տե­սա­կան բա­րե­փո­խիչ­նե­րի սե­փա­կան թի­մի հա­մար ա­պա­հո­վի գոր­ծու­նեու­թյան ա­վե­լի ա­զատ պայ­ման­ներ։ Հե­տե­ւե­լու՞ են աղմ­կոտ պաշ­տո­նան­կու­թյուն­ներ կամ հրա­ժա­րա­կան­ներ։ Մեզ թվում է՝ Ա­լիե­ւը չի գնա նման կտ­րուկ քայ­լե­րի։ Ադր­բե­ջա­նում տե­ղի են ու­նե­նում ներ­քա­ղա­քա­կան լուրջ խմո­րում­ներ։ Ա­վան­դա­կան ընդ­դի­մու­թյու­նը փոր­ձում է վե­րախմ­բա­վո­րել ու­ժե­րը եւ նա­խա­պատ­րաստ­վել ե­կող տար­վա խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րին։ Ի­րա­կան վտանգ կա, որ իշ­խա­նու­թյու­նից հե­ռաց­ված­նե­րը կա­րող են հա­րել ընդ­դի­մու­թյա­նը, դառ­նալ նրա ֆի­նան­սա­կան եւ քա­րոզ­չա­կան հե­նա­րա­նը։ Այդ սպառ­նա­լի­քի գի­տակ­ցու­մով էլ, ե­րե­ւում է, Իլ­համ Ա­լիե­ւը չի գնա կադ­րա­յին ջար­դի, կբա­վա­րար­վի հոր­դոր­նե­րով, գոր­ծի կդ­նի ազ­դե­ցու­թյան ոչ հրա­պա­րա­կա­յին լծակ­ներ՝ հան­րու­թյա­նը հա­մո­զե­լու, որ ու­նի կոն­սո­լի­դաց­ված քա­ղա­քա­կան թիմ, ո­րը նույն ար­ժեք­ներն է դա­վա­նում։
Ի՞նչ ար­դյունք կտան այդ քայ­լե­րը։ Այս­պես թե այն­պես՝ ադր­բե­ջա­նա­կան հա­սա­րա­կու­թյու­նը տե­ղե­կա­նում է, որ իշ­խա­նու­թյան ներ­սում կան մի­մյանց հետ մր­ցակ­ցող թե­ւեր։ Ի­րա­վի­ճա­կին քա­ջա­տե­ղյակ է նաեւ ընդ­դի­մու­թյու­նը։ Ճգ­նա­ժամն ակն­հայտ է, այն կար­գա­վո­րե­լու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը՝ սահ­մա­նա­փակ։ Իսկ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րա­պայ­քարն, ինչ­պես ա­սում են, ար­դեն ՙշն­չում է Ա­լիե­ւի թի­կուն­քին՚։ Այս ի­րա­վի­ճա­կում ա­մե­նատ­րա­մա­բա­նա­կա­նը հան­րա­յին բո­ղո­քի ա­լիքն է։ Ընդ­դի­մու­թյու­նը նա­խա­պատ­րաստ­վում է հան­րա­հա­վա­քի, ո­րից, հա­վա­նա­բար, հնա­րա­վոր կլի­նի Ադր­բե­ջա­նի ներ­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րի մա­սին գալ ո­րո­շա­կի եզ­րա­հան­գում­նե­րի։