comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՎԱ­ՇԻՆԳ­ՏՈ­ՆԻ ՈՒ­ՂԵՐՁՆ ԱՆ­ԿԱ­ՐԱ­ՅԻՆ ԵՎ ԲԱՔ­ՎԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՎԱ­ՇԻՆԳ­ՏՈ­ՆԻ ՈՒ­ՂԵՐՁՆ ԱՆ­ԿԱ­ՐԱ­ՅԻՆ ԵՎ ԲԱՔ­ՎԻՆ

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 Սի­րիա­յի հյու­սի­սում Թուր­քիա­յի հեր­թա­կան ռազ­մա­կան ագ­րե­սիան դա­դա­րեց­նե­լու նպա­տա­կով ԱՄՆ փոխ­նա­խա­գահ Մայք Փեն­սի և պետ­քար­տու­ղար Մայք Պոմ­պեո­յի Ան­կա­րա ժա­մա­նե­լու նա­խօ­րեին արևմտյան աղ­բյուր­նե­րը տե­ղե­կաց­րին, որ ա­մե­րի­կյան պատ­վի­րա­կու­թյու­նը գա­լիս է՝ հոր­դո­րե­լու Էր­դո­ղա­նին դա­դա­րեց­նել ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը։ Սպի­տակ տան ղե­կա­վա­րը դի­վա­նա­գի­տա­կան լեզ­վով ա­սաց, որ իր ա­ռա­քե­լու­թյունն է պար­զել՝ հնա­րա­վո՞ր է հրա­դա­դա­րի հաս­տա­տու­մը, թե՞ ոչ։ Այս հար­ցա­կա­նի են­թա­տեքս­տում մեր­ձա­վո­րարևե­լյան տա­րա­ծաշր­ջա­նում ստեղծ­ված աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կի ար­ձա­նագ­րումն էր, ա­ռա­ջին հեր­թին այն, որ թուր­քա­կան կող­մի ագ­րե­սիվ նկր­տում­ներն անհ­նար են դարձ­նում կա­յուն հրա­դա­դա­րի հաս­տա­տու­մը։

Սի­րիա­կան հա­կա­մար­տու­թյան գո­տում ՙընդ­մի­ջում՚ հայ­տա­րա­րե­լուց մի քա­նի օր անց Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նաչ­ման հար­ցը բեր­վեց Կոնգ­րե­սի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի օ­րա­կարգ։ Ան­տա­րա­կույս, նա­խա­գահ Թրամ­փի հա­մա­ձայ­նու­թյամբ։ Սա շատ կարևոր քայլ էր ԱՄՆ-ի կող­մից, ո­րը մշ­տա­պես հոր­դո­րել է Թուր­քիա­յին ա­ռե­րես­վել սե­փա­կան պատ­մու­թյանն ու ան­ցյա­լին։
ԱՄՆ Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տում հոկ­տեմ­բե­րի 29-ին տե­ղի ու­նե­ցած քվեար­կու­թյան ար­դյուն­քում՝ 405 կողմ, 11 դեմ, 3 ձեռն­պահ, ըն­դուն­վեց Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չող բա­նաձև, ո­րը ցույց տվեց քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հի կող­մից դա­վան­վող բարձր ար­ժեք­նե­րի գե­րա­կա­յու­թյու­նը։ Ըն­դուն­ված բա­նաձևում ար­դա­րու­թյու­նը և ճշ­մար­տու­թյու­նը հա­մախ­մբ­վել են, հայ­տա­րա­րել է ՀՀ արտ­գործ­նա­խա­րար Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը։ Մի­ջան­կյալ նշենք, որ Կոնգ­րե­սի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի կող­մից նախ­կի­նում էլ (1975թ. ապ­րի­լին և 1984-ի սեպ­տեմ­բե­րին) ըն­դուն­վել են Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նաչ­ման մա­սին բա­նաձևեր, ո­րոնք, ցա­վա­լիո­րեն, չեն հա­սել ի­րենց տրա­մա­բա­նա­կան ա­վար­տին։
Ինչ վե­րա­բե­րում է հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի բա­րե­լավ­մա­նը, ա­պա դա կա­րող է տե­ղի ու­նե­նալ Թուր­քիա­յի կող­մից Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չե­լուց հե­տո։ Հարց է՝ հա­կա­ժո­ղովր­դա­վա­րա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն ի­րա­կա­նաց­նող ներ­կա­յիս թուր­քա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի օ­րոք մի՞­թե դա հնա­րա­վոր է։
Հայ­կա­կան հարցն, ինչ­պես նշե­ցինք, օ­րա­կարգ բեր­վեց Մեր­ձա­վոր Արևել­քում Ռե­ջեփ Թա­յիփ Էր­դո­ղա­նի կող­մից ձեռ­նարկ­ված ռազ­մա­կան ագ­րե­սիա­յից հե­տո։ Մի­ջազ­գա­յին հան­րու­թյունն այս ան­գամ քուրդ ժո­ղովր­դի հան­դեպ թուր­քա­կան վայ­րա­գու­թյուն­նե­րի ա­կա­նա­տե­սը դար­ձավ։ Թուր­քիան ևս մեկ ան­գամ ա­հա­բեկ­չի իր համ­բա­վը հի­շեց­րեց, ո­րի մա­սին աշ­խար­հը վա­ղուց ձևա­վոր­ված կար­ծիք ու­նի։
Մեր­ձա­վոր Արևել­քում աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կր­քերն ինչ-որ չա­փով հան­դարտ­վե­ցին, բայց դրա­նից հա­կա­սու­թյուն­նե­րը չն­վա­զե­ցին։ Ար­ձա­նագ­րենք, որ Էր­դո­ղա­նի պա­հանջ­նե­րը մա­սամբ են բա­վա­րար­վել։ Մինչ­դեռ նրան թվում էր, թե նա­խա­գահ Թրամ­փի ա­ջակ­ցու­թյամբ ի­րեն կհա­ջող­վի թուրք-սի­րիա­կան սահ­մա­նի եր­կայն­քով ստեղ­ծել 30-կի­լո­մետ­րա­նոց անվ­տան­գու­թյան գո­տի։ Էր­դո­ղա­նի ռազ­մա­վա­րու­թյու­նը շատ ա­վե­լի կոնկ­րետ է՝ օ­րա­կար­գից հա­նել քր­դա­կան միաս­նա­կան պե­տու­թյան կազ­մա­վոր­ման հար­ցը։ Իսկ դա այն հարցն է, ո­րի լուծ­ման հա­մար Էր­դո­ղա­նը չի կա­րող ա­պա­վի­նել ո՜չ Արևմուտ­քի, ո՜չ էլ Ռու­սաս­տա­նի ա­ջակ­ցու­թյա­նը։ Ի դեպ, նշենք, որ նախ­քան Պու­տին-Էր­դո­ղան հան­դի­պու­մը Մոսկ­վա­յից ազ­դակ էր հն­չել առ այն, որ Թուր­քիան պետք է ի­րա­վի­ճա­կին հա­մա­հունչ գոր­ծի։ Այդ ազ­դա­կը նա­խազ­գու­շաց­նող տո­նայ­նու­թյուն ու­ներ և նշա­նա­կում էր, որ Էր­դո­ղա­նը չի գծե­լու ՙանվ­տան­գու­թյան գո­տու՚ սահ­ման­նե­րը։

Քր­դե­րի վե­րահս­կո­ղու­թյան տակ մնա­ցին նավ­թա­հո­րե­րով հա­րուստ բա­վա­կա­նա­չափ մեծ տա­րածք­ներ։ ԱՄՆ-ն Սի­րիա­յում շա­րու­նա­կում է պա­հել իր զի­նու­ժը, ըստ ոչ պաշ­տո­նա­կան տե­ղե­կու­թյուն­նե­րի, մի քա­նի հա­րյու­րի հաս­նող թվա­քա­նա­կով։ Ա­մե­րի­կյան ու­ժե­րը հենց քր­դե­րի ձեռ­քում պահ­վող նավ­թա­հո­րե­րի տա­րած­քում են։
Իսկ ի՞նչ տվեց Սո­չիում Պու­տին-Էր­դո­ղան հան­դի­պու­մը, ո­րը կա­յա­ցավ Վա­շինգ­տո­նի միջ­նոր­դու­թյամբ հաս­տատ­ված հրա­դա­դա­րի հն­գօ­րյա ժամ­կե­տը դեռևս չբո­լո­րած։ Ռու­սաս­տա­նի և Թուր­քիա­յի նա­խա­գահ­նե­րը պայ­մա­նա­վոր­վե­ցին Սի­րիա­յի հյու­սիս-արևել­քում հա­մա­տեղ ռազ­մա­կան պա­րե­կու­թյան մա­սին։ Բա­ցի այդ, քուրդ ու­ժե­րին այդ շր­ջանն ա­զա­տե­լու նոր վերջ­նա­ժամ­կետ ներ­կա­յաց­րին։ Ռուս-թուր­քա­կան հա­մա­ձայ­նու­թյան մեջ, սա­կայն, Սի­րիա­յի հա­մար մի հար­ցա­կան կա. շփ­ման գի­ծը չի անց­նում Թուր­քիա­յի և Սի­րիա­յի սահ­մա­նի մի­ջով։ Այդ գի­ծը Էր­դո­ղա­նի ՙանվ­տան­գու­թյան գո­տուց՚ այն կողմ է՝ դե­պի արևելք։
Սի­րիա­յի նա­խա­գա­հը կհաշտ­վի՞ սրա հետ։ Սա մեկ հան­գա­մանք։ Հա­ջոր­դը՝ ինչ­պե՞ս ստաց­վեց, որ Մեր­ձա­վոր Արևել­քի կարևոր դե­րա­կա­տար­նե­րից մե­կը՝ Ի­րա­նը, դուրս մնաց գոր­ծըն­թա­ցից։ Կար­ծիք կա, որ Ի­րա­նը հեշ­տու­թյամբ կա­րող է մո­տե­նալ ՙանվ­տան­գու­թյան գո­տուն՚։
Ի­րա­նի զին­ված ու­ժե­րի գլ­խա­վոր շտա­բի պե­տի տե­ղա­կալ, բրի­գա­դի գե­նե­րալ Մեհ­դի Ռա­բա­նին ТАСС գոր­ծա­կա­լու­թյանն ա­սել է, որ այժմ Մեր­ձա­վոր Արևել­քում անվ­տան­գու­թյան ա­ռու­մով ի­րադ­րու­թյունն այն­քան էլ լավ չէ, սա­կայն վս­տա­հու­թյուն է հայտ­նել, որ Ի­րա­նի և Ռու­սաս­տա­նի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան շնոր­հիվ այդ ի­րադ­րու­թյու­նը կբա­րե­լավ­վի։ Ռա­բա­նին Թուր­քիա­յին պարզ ազ­դակ է ուղ­ղել՝ հնա­րա­վո՞ր է ար­դյոք Ի­րա­նին խա­ղից դուրս թող­նել։
Մեզ հա­մար, թերևս, կարևոր ար­դյուն­քը, որ­քան էլ լիար­ժեք չլի­նի, ու­ժա­յին կենտ­րոն­նե­րի փոխ­հա­մա­ձայ­նու­թյամբ Սի­րիա­յի հա­յու­թյան անվ­տան­գու­թյան ա­պա­հո­վումն է։ Այս մա­սին ֆեյս­բու­քյան գրա­ռում է ա­րել ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը՝ վե­րա­հաս­տա­տե­լով Հա­յաս­տա­նի կող­մից հու­մա­նի­տար ա­ռա­քե­լու­թյան շա­րու­նա­կումն ու ա­ջակ­ցու­թյու­նը քա­ղա­քա­ցիա­կան բնակ­չու­թյա­նը։
Վե­րա­դառ­նանք ԱՄՆ Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի ըն­դու­նած բա­նաձևին, որն Ան­կա­րա­յին ուղղ­ված հզոր ու­ղերձ է ցե­ղաս­պա­նու­թյան ժխտ­ման դեմ պայ­քա­րում։ Թուր­քիան ե­ղել և մնում է տա­րա­ծաշր­ջա­նի անվ­տան­գու­թյա­նը սպառ­նա­ցող պե­տու­թյու­նը։ ՀՀ ԱԳՆ-ի հայ­տա­րա­րու­թյան մեջ ընդ­գծ­ված է այս բա­նաձևի կարևոր ներդ­րու­մը մի­ջազ­գա­յին հան­րու­թյան կող­մից գոր­ծադր­վող ջան­քե­րին՝ ուղղ­ված աշ­խար­հի տար­բեր ան­կյուն­նե­րում նոր ցե­ղաս­պա­նու­թյուն­նե­րի և զանգ­վա­ծա­յին վայ­րա­գու­թյուն­նե­րի կան­խար­գել­մա­նը, ո­րոնք մեր օ­րե­րում շա­րու­նա­կում են ցն­ցել մարդ­կու­թյան գի­տակ­ցու­թյու­նը։
Իսկ Թուր­քիան իր դեմ­քը չի փո­խում. արտ­գործ­նա­խա­րար Մևլութ Չա­վու­շօղ­լուի և նրա թի­մա­կից­նե­րի հա­մար Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի ըն­դու­նած բա­նաձևը ՙհա­վա­սար է զրո­յի՚։ Ոչ մի կաս­կած, մար­դա­սի­րու­թյան և ժո­ղո­վուրդ­նե­րի ի­րա­վունք­նե­րի հարգ­ման ա­ռու­մով Թուր­քիան գտն­վում է զրո­յա­կան մա­կար­դա­կի վրա։
Նկա­տենք, որ Վա­շինգ­տո­նի ու­ղեր­ձի մյուս հաս­ցեա­տե­րը Բա­քուն է։ Ա­մենևին պա­տա­հա­կան չէ, որ այս օ­րե­րին Վա­շինգ­տո­նում է ԱՀ արտ­գործ­նա­խա­րար Մա­սիս Մա­յի­լյա­նի գլ­խա­վո­րած պատ­վի­րա­կու­թյու­նը։ Ա­ռա­վել ևս խոր­հր­դան­շա­կան է Մա­յի­լյա­նի՝ որ­պես գլ­խա­վոր բա­նա­խո­սի, ե­լույ­թը Կոնգ­րե­սում Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ան­կա­խու­թյա­նը նվիր­ված մի­ջո­ցառ­մա­նը։ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րից Բաք­վին հաս­կա­նալ են տա­լիս, որ ինք­նո­րոշ­ման ի­րա­վունք ու­նե­ցող ժո­ղո­վուրդն է հան­դի­սա­նում իշ­խա­նու­թյան սու­բյեկ­տը, իսկ ան­կա­խու­թյան ան­հիմն ժխ­տու­մը և հատ­կա­պես ու­ժի կի­րա­ռու­մը միայն խո­րաց­նում է հա­կա­մար­տու­թյու­նը։