comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՀԱՂԹԱՆԱԿ Է, ՍԱԿԱՅՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ԱՆՏԵՍՎԵՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՀԱՂԹԱՆԱԿ Է, ՍԱԿԱՅՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ԱՆՏԵՍՎԵՆ

 

 

 

Հա­րութ ՍԱ­ՍՈՒ­ՆՅԱՆ
ՙԿա­լի­ֆոռ­նիա Կու­րիեր՚ թեր­թի
հրա­տա­րա­կիչ և խմ­բա­գիր

 

2019թ. հոկ­տեմ­բե­րի 29-ին ա­մե­րի­կա­հա­յե­րը նշա­նա­կա­լից հաղ­թա­նակ տա­րան ԱՄՆ Կոնգ­րե­սի սրահ­նե­րում։ 35 տար­վա ըն­թաց­քում ա­ռա­ջին ան­գամ ԱՄՆ Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լատն ըն­դու­նեց Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան փաս­տե­րը հաս­տա­տող թիվ 296 բա­նաձևը։

Ես օգ­տա­գոր­ծե­ցի հաս­տա­տող եզ­րույ­թը, քա­նի որ, ի տար­բե­րու­թյուն բազ­մա­թիվ հայ և ոչ հայ մեկ­նա­բան­նե­րի, ա­ռա­ջին ան­գա­մը չէր, որ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը ճա­նա­չում էր Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը։ Ի­րա­կա­նում, սա ա­մե­րի­կյան կա­ռա­վա­րու­թյան կող­մից հին­գե­րորդ ճա­նա­չումն էր։ Ինչ­պես նա­խորդ տա­րի­նե­րին ես ար­դեն բազ­միցս ա­սել եմ, որ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի կա­ռա­վա­րու­թյունն ա­ռա­ջին ան­գամ Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չել է 1951-ին, երբ պաշ­տո­նա­կան փաս­տա­թուղթ էր ու­ղար­կել Ար­դա­րա­դա­տու­թյան մի­ջազ­գա­յին դա­տա­րան (Հա­մաշ­խար­հա­յին դա­տա­րան)՝ Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ներ­կա­յաց­նե­լով որ­պես ցե­ղաս­պա­նու­թյան դա­սա­կան օ­րի­նակ։ ԱՄՆ Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տը Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չել է 1975 և 1984 թվա­կան­նե­րին ըն­դուն­ված եր­կու բա­նաձևե­րով, իսկ նա­խա­գահ Ռո­նալդ Ռեյ­գա­նը նա­խա­գա­հա­կան հռ­չա­կա­գիր է հրա­պա­րա­կել 1981թ. ապ­րի­լի 22-ին՝ վկա­յա­կո­չե­լով Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը։
Տար­բեր մեկ­նա­բան­նե­րի կող­մից ար­ված սխալ մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րի թվում էին այն­պի­սի հայ­տա­րա­րու­թյուն­ներ, ինչ­պի­սիք էին.
1. ՙ2019թ. հոկ­տեմ­բե­րի 29-ին Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի կող­մից Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նա­չումն ա­ռա­ջին ան­գամն էր հա­րյուր տա­րում, երբ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը ճա­նա­չեց Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը՚։ Այդ­պես չէ... Ի­րա­կա­նում, թիվ 296 բա­նաձևի տեքստն ինք­նին թվար­կում է Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան մա­սին ԱՄՆ-ի կող­մից բո­լոր նա­խորդ ճա­նա­չում­նե­րը և այն նկա­րագ­րում է որ­պես հաս­տա­տում, այլ ոչ թե ճա­նա­չում։
2. ՙԹիվ 296 բա­նաձևը սահ­մա­նում է ԱՄՆ կա­ռա­վա­րու­թյան կող­մից Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նաչ­ման քա­ղա­քա­կա­նու­թյու­նը՚։ Նման բան չի ար­վել։ Այս բա­նաձևը, դրան նա­խոր­դած մյուս­նե­րի նման ոչ պար­տա­դիր բա­նաձև է, որն ար­տա­հայ­տում է պար­զա­պես Կոնգ­րե­սի կամ­քը։ Դա օ­րենք չէ և ի­րա­վա­կան հետևանք­ներ չու­նի։
3. ՙԹիվ 296 բա­նաձևը Թրամ­փին պար­տա­վո­րեց­նում է օգ­տա­գոր­ծել ցե­ղաս­պա­նու­թյուն եզ­րույթն իր հա­ջորդ ապ­րիլք­սան­չոր­սյան ու­ղեր­ձում՚։ Նա­խա­գա­հը, ցան­կու­թյան դեպ­քում, կա­րող է օգ­տա­գոր­ծել այլ մեղ­մա­սա­ցու­թյուն­ներ՝ Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը նկա­րագ­րե­լու հա­մար, ինչ­պես ինքն ու ԱՄՆ այլ նա­խա­գահ­ներ ա­րել են նա­խա­գահ Ռեյ­գա­նից հե­տո։
4. ՙԹիվ 296 բա­նաձևը հա­յե­րին թույլ կտա դա­տա­կան հայ­ցեր ներ­կա­յաց­նել ԱՄՆ-ի դա­տա­րան­նե­րում Թուր­քիա­յի դեմ՝ պա­հան­ջե­լով վե­րա­կանգ­նել Ցե­ղաս­պա­նու­թյան ըն­թաց­քում կրած վնաս­նե­րը՚։ Սա ճիշտ չէ։ Ինչ­պես վե­րը նշ­վեց, Կոնգ­րե­սի եր­կու նմա­նա­տիպ բա­նաձևեր ըն­դուն­վել են 1975 և 1984 թվա­կան­նե­րին, ո­րոնք չեն օգ­նել հա­յե­րին ԱՄՆ դա­տա­րան­նե­րում որևէ դա­տա­կան գործ շա­հել Թուր­քիա­յի դեմ։
5. ՙԹիվ 296 բա­նաձևի ըն­դու­նու­մից հե­տո, ե­թե ԱՄՆ Սե­նատն ըն­դու­նի իր հա­մա­պա­տաս­խան բա­նաձևը (Սե­նա­տի թիվ 150 բա­նաձև), և նա­խա­գահ Թրամ­փը ստո­րագ­րի այն, այն ժա­մա­նակ այդ բա­նաձևը կս­տա­նա օ­րեն­քի ուժ՚։ Սա ճիշտ չէ, քա­նի որ ինչ­պես Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի և այն­պես էլ Սե­նա­տի տար­բե­րակ­նե­րը ՙա­ռան­ձին՚ բա­նաձևեր են։ Ե­թե Սե­նա­տի տար­բե­րա­կը նույն­պես ըն­դուն­վի, ա­պա բա­նաձևը չի փո­խանց­վի նա­խա­գա­հին ստո­րագր­ման հա­մար, քա­նի որ Պա­լա­տի և Սե­նա­տի տար­բե­րակ­նե­րը չեն ներ­կա­յաց­վել որ­պես ՙՀա­մա­տեղ բա­նաձև՚։
Այ­նուա­մե­նայ­նիվ, վե­րոն­շյալ պար­զա­բա­նում­նե­րից և ոչ մե­կը չի ար­վում 2019թ. հոկ­տեմ­բե­րի 29-ին ըն­դուն­ված թիվ 296 բա­նաձևն ար­ժեզր­կե­լու հա­մար։ Ստորև ներ­կա­յաց­ված են այն պատ­ճառ­նե­րը, թե ին­չու է այս բա­նաձևը նշա­նա­կա­լից հաղ­թա­նակ Հայ Դա­տի հա­մար.

1. 35 տա­րի շա­րու­նակ Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տում Ցե­ղաս­պա­նու­թյան բա­նաձևի ըն­դուն­ման փորձ կա­տա­րե­լուց հե­տո, ա­մե­րի­կա­հայ հա­մայն­քի հա­մար սա նշա­նա­կա­լից ձեռք­բե­րում է՝ վեր­ջա­պես կա­րո­ղա­նալ նման հաղ­թա­նակ նշել։ Հնա­րա­վոր չէ շա­րու­նակ պա­հան­ջել, որ հայ հան­րու­թյու­նը տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ ա­ջակ­ցի մի գոր­ծի՝ ա­ռանց ժա­մա­նակ առ ժա­մա­նակ ո­րո­շա­կի ար­դյուն­քի հաս­նե­լու։ Այս հաղ­թա­նա­կը կաշ­խու­ժաց­նի ա­մե­րի­կա­հա­յե­րին՝ շա­րու­նա­կե­լու ի­րենց նվիր­վա­ծու­թյու­նը Հայ Դա­տին և ա­վե­լի շատ աշ­խա­տել ա­վե­լի մեծ նվա­ճում­նե­րի հաս­նե­լու հա­մար։
2. Թեև 296 բա­նաձևի ըն­դու­նու­մը չի պար­տադ­րում Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի նա­խա­գա­հին, սա­կայն մե­ծաց­նում է ճն­շու­մը նրա վրա, որ­պես­զի պատ­շաճ ձևով ճա­նա­չի Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ապ­րիլք­սան­չոր­սյան իր հայ­տա­րա­րու­թյան մեջ։
3. Թիվ 296 բա­նաձևը նաև դժ­վա­րաց­նում է Թուր­քիա­յի կա­ռա­վա­րու­թյան վի­ճա­կը՝ շա­րու­նա­կե­լու Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ժխ­տու­մը։
4. Տա­րօ­րի­նա­կո­րեն, թիվ 296 բա­նաձևի ըն­դուն­մա­նը Թուր­քիա­յի ղե­կա­վար­նե­րի կոշտ ար­ձա­գանք­նե­րը նպաս­տե­ցին թուրք ժո­ղովր­դին և ամ­բողջ աշ­խար­հին Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան մա­սին հի­շեց­մա­նը։
5. Թիվ 296 բա­նաձևի ըն­դուն­ման վե­րա­բե­րյալ հա­զա­րա­վոր հոդ­ված­ներ, հե­ռուս­տա­տե­սա­յին հա­ղոր­դում­ներ և սո­ցիա­լա­կան ցան­ցե­րի գրա­ռում­ներ օգ­նե­ցին ա­վե­լի հան­րայ­նաց­նել Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյունն ամ­բողջ աշ­խար­հում։ Ցե­ղաս­պա­նու­թյու­նից հե­տո ա­վե­լի քան 100 տա­րի անց, ար­դա­րու­թյան հա­մար ճի­չը դեռևս հն­չում է հա­յե­րի և նրանց ա­ջա­կից­նե­րի ակ­տի­վու­թյան շնոր­հիվ։
6. Թիվ 296 բա­նաձևի ըն­դու­նու­մը ևս մեկ քայլ է Թուր­քիա­յի և հա­մաշ­խար­հա­յին հան­րու­թյան վրա հա­յե­րի կող­մից ճն­շում գոր­ծադ­րե­լու պայ­քա­րում՝ հե­տա­գա քայ­լեր ձեռ­նար­կե­լու Ցե­ղաս­պա­նու­թյան հետևան­քով պատ­ճառ­ված վնա­սը հա­տու­ցե­լու հա­մար՝ չնա­յած ա­վե­լի քան մեկ­դա­րյա ու­շաց­մա­նը...
7. Բա­ցի պատ­մա­կան ի­րա­դար­ձու­թյան տա­րեգ­րու­թյան ուղ­ղու­մից, Ցե­ղաս­պա­նու­թյան բա­նաձևի ըն­դուն­մանն ուղղ­ված ջան­քե­րը քա­ղա­քա­կան պայ­քար են ա­մե­րի­կա­հայ հա­մայն­քի և Թուր­քիա­յի կա­ռա­վա­րու­թյան ու նրա վճա­րո­վի լոբ­բիստ­նե­րի միջև, թե որ կողմն ա­վե­լի մեծ քա­ղա­քա­կան ազ­դե­ցու­թյուն ու­նի Վա­շինգ­տո­նում։ Ճն­շող մե­ծա­մաս­նու­թյան հաղ­թա­նա­կը (405 ձայն ընդ­դեմ 11-ի) Թուր­քիա­յի ջախ­ջա­խիչ պար­տու­թյան և հա­յե­րի լիար­ժեք հաղ­թա­նա­կի ակն­հայտ մատ­նա­նիշ է։
8. Տա­րի­ներ շա­րու­նակ Թուր­քիա­յի կա­ռա­վա­րու­թյու­նը տաս­նյակ մի­լիո­նա­վոր դո­լար­ներ է վատ­նել՝ վար­ձե­լով ա­մե­րի­կյան բարձ­րա­կարգ լոբ­բիս­տա­կան ըն­կե­րու­թյուն­ներ՝ ԱՄՆ Կոնգ­րե­սի կող­մից Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան բա­նաձևե­րի հաս­տա­տու­մը խա­փա­նե­լու ձա­խող­ված փոր­ձե­րի հա­մար։ Անհ­նա­րին է խե­ղա­թյու­րել ցե­ղաս­պա­նու­թյու­նը որ­պես մարդ­կա­յին ա­րարք, ան­կախ նրա­նից, թե քա­նի մի­լիարդ դո­լար է ծախ­սում Թուր­քիան լոբ­բիստ­նե­րի վրա։
9. Թուր­քիա­յի պար­տու­թյու­նը նաև ու­ղերձ է թուր­քա­կան հա­սա­րա­կու­թյա­նը, որ ի­րենց վճա­րած հար­կե­րը մսխ­վում են ի­րենց կա­ռա­վա­րու­թյան կող­մից`ան­հեր­քե­լին ժխ­տե­լու հա­մար։
10. Ո­մանք թիվ 296 բա­նաձևի ըն­դու­նու­մը պատ­ճա­ռա­բա­նում էին նրա­նով, որ Կոնգ­րեսն օգտ­վել է Թուր­քիա­յի և Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի միջև լար­ված հա­րա­բե­րու­թյուն­նե­րից։ Չնա­յած դա ճիշտ է, բայց կան մի քա­նի հա­կա­փաս­տարկ­ներ.
ա) Կոնգ­րե­սը քա­ղա­քա­կան մար­մին է. հետևա­բար, նրա բո­լոր քն­նար­կում­ներն ու ո­րո­շում­նե­րը քա­ղա­քա­կան բնույթ են կրում.
բ) Ե­թե չլի­նեին ա­մե­րի­կա­հայ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի և ա­մե­րի­կա­հայ հա­մայն­քի ե­ռան­դուն ջան­քե­րը, ե­րաշ­խիք չկար, որ այդ բա­նաձևը հայ­տն­վեր Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի օ­րա­կար­գում։ Քա­նի որ ԱՄՆ-ի Կոնգ­րե­սը դժ­գոհ էր Թուր­քիա­յի կող­մից Հյու­սի­սա­յին Սի­րիա ներ­խու­ժու­մից, Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տը կգո­հա­նար 2019թ. հոկ­տեմ­բե­րի 29-ին Թուր­քիա­յի դեմ պատ­ժա­մի­ջոց­ներ կի­րա­ռող բա­նաձև ըն­դու­նե­լով՝ քր­դե­րի դեմ իր բար­բա­րո­սա­կան հար­ձա­կում­նե­րի հա­մար։ Սա­կայն հայ­կա­կան ակ­տի­վու­թյան պատ­ճա­ռով Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տը նույն օրն ըն­դու­նեց նաև Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան մա­սին բա­նաձևը։
գ) Մենք չենք կա­րող այն­քան միա­միտ լի­նել ակն­կա­լե­լու, որ որևէ կա­ռա­վա­րու­թյուն կպաշտ­պա­նի Հայ Դա­տը, ե­թե դա ա­նե­լով կհա­կա­սի իր շա­հե­րին։ Միան­գա­մայն տրա­մա­բա­նա­կան է, որ Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան դա­տա­պար­տու­մը հա­մընկ­նում էր Թուր­քիա­յի նկատ­մամբ այլ պատ­ճառ­նե­րով Կոնգ­րե­սի զայ­րու­թի հետ։ Փաս­տո­րեն, որ­քան շատ հա­յե­րը կա­րո­ղա­նան գտ­նել ի­րենց շա­հերն այլ եր­կր­նե­րի շա­հե­րի հետ հա­մա­պա­տաս­խա­նե­լու պատ­ճառ­ներ, այն­քան ա­վե­լի հա­ջո­ղակ կլի­նեն Հայ Դա­տի հե­տապ­նդ­ման հար­ցում։
Որ­պես հա­ջորդ քայլ, ես հույս ու­նեմ, որ ԱՄՆ Սե­նա­տը կըն­դու­նի Սե­նա­տի թիվ 150 բա­նաձևը։ Սա կարևոր է, քա­նի որ ԱՄՆ Սե­նա­տը եր­բեք չի ըն­դու­նել Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չող բա­նաձև։ Եվ մի­գու­ցե հա­ջորդ տա­րի Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան բա­նաձևը կա­րող է վե­րա­նայ­վել, բայց այս ան­գամ որ­պես ՙՀա­մա­տեղ բա­նաձև՚, ին­չը կն­շա­նա­կի, որ ե­թե Կոնգ­րե­սի պա­լատ­նե­րը բա­նաձևն ըն­դու­նեն, իսկ Նա­խա­գա­հը ստո­րագ­րի այն, ա­պա Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան բա­նաձևը կդառ­նա ԱՄՆ օ­րենք, և ոչ թե պար­զա­պես ՙոչ պար­տա­դիր՚ բա­նաձև։ Սա Ա­մե­րի­կա­յի ա­պա­գա բո­լոր նա­խա­գահ­նե­րին պար­տա­վո­րեց­նե­լու է օգ­տա­գոր­ծել Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյուն եզ­րույթն ի­րենց ապ­րիլք­սան­չոր­սյան ու­ղերձ­նե­րում կամ որևէ այլ ա­ռի­թով։