comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ ՄԻԱԿԱՐԾԻՔ ԵՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ ՄԻԱԿԱՐԾԻՔ ԵՆ

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 Ժո­ղո­վուրդ­ներն ի­րա­վունք ու­նեն ապ­րել ի­րենց պատ­մա­կան հայ­րե­նի­քում, ապ­րել ա­զատ ու անվ­տանգ, ա­ռանց կողմ­նա­կի ճն­շում­նե­րի և հար­կադ­րան­քի։ Ժո­ղովր­դի ա­զատ ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի հիմ­նա­րար սկզ­բունք­նե­րից մեկն է, և այն ըն­դուն­վում է ա­ռանց մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րի և ա­ռար­կու­թյուն­նե­րի, ո­րով­հետև խոս­քը վե­րա­բե­րում է մար­դու ճա­կա­տագ­րին, նրա գո­յու­թյան ան­քակ­տե­լի ի­րա­վուն­քին և ա­զա­տու­թյուն­նե­րին։

Ինք­նո­րոշ­ման ի­րա­վունքն ամ­րագր­ված էր ԽՍՀՄ կազ­մից միու­թե­նա­կան հան­րա­պե­տու­թյուն­նե­րի դուրս գա­լու մա­սին օ­րեն­քով։ 1960թ. ՄԱԿ-ի Գլ­խա­վոր ա­սամբ­լեան ըն­դու­նեց գա­ղու­թա­յին եր­կր­նե­րին ու ժո­ղո­վուրդ­նե­րին ան­հա­պաղ ան­կա­խու­թյուն շնոր­հե­լու հռ­չա­կա­գի­րը։ Յու­րա­քան­չյուր ազգ, ժո­ղո­վուրդ մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի պաշտ­պա­նու­թյուն է ստա­նում ինք­նո­րոշ­ման մա­սին իր կամքն ար­տա­հայ­տե­լու պա­հից։ Ար­ցա­խի ժո­ղո­վուր­դը 1991թ. սեպ­տեմ­բե­րի 2-ին, հիմք ըն­դու­նե­լով ինչ­պես խոր­հր­դա­յին օ­րեն­սդ­րու­թյու­նը, այն­պես էլ ՄԱԿ-ի կա­նո­նադ­րու­թյամբ ամ­րագր­ված դրույթ­նե­րը, հռ­չա­կեց իր ան­կախ պե­տա­կա­նու­թյու­նը։ Տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան սկզ­բունքն ա­նընդ­հատ շա­հար­կող Ադր­բե­ջա­նին մենք հա­կա­դար­ձում ենք՝ հեն­վե­լով մի­ջազ­գա­յին օ­րենք­նե­րի վրա, հս­տակ ա­սե­լով, որ Ար­ցա­խի ժո­ղովր­դի կող­մից ի­րաց­ված ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը տա­լիս է ան­կախ պե­տա­կա­նու­թյան հռ­չակ­ման մի­ջազ­գա­յին ի­րա­վա­զո­րու­թյուն, ան­կախ այլ պե­տու­թյուն­նե­րի կող­մից ճա­նաչ­վե­լու կամ չճա­նաչ­վե­լու փաս­տից։ Այ­սինքն՝ Ադր­բե­ջա­նի քմա­հա­ճույքն այս հար­ցում որևէ դե­րա­կա­տա­րու­թյուն չու­նի։
Գա­ղու­թա­տի­րու­թյան դեմ պայ­քա­րը նա­խորդ հա­րյու­րա­մյա­կում հան­գեց­րեց գա­ղու­թա­յին լծի թո­թափ­մանն ու ան­կախ պե­տու­թյուն­նե­րի ձևա­վոր­մա­նը։ Ան­կա­խաց­ման գոր­ծըն­թա­ցը շա­րու­նակ­վեց 21-րդ դա­րաս­կզ­բին, ի հայտ ե­կան նո­րան­կախ պե­տու­թյուն­ներ՝ Կո­սո­վո, Հա­րա­վա­յին Սու­դան, Արևե­լյան Թի­մոր, Չեռ­նո­գո­րիա։ Հետ­խոր­հր­դա­յին տա­րած­քում ան­կա­խու­թյուն ձեռք բե­րե­ցին Աբ­խա­զիան, Հա­րա­վա­յին Օ­սիան, Մեր­ձդ­նեստ­րի Հան­րա­պե­տու­թյու­նը։ Հարկ ենք հա­մա­րում ըն­դգ­ծել, որ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը, որն ան­կա­խու­թյան մա­սին հայ­տա­րա­րեց ան­ցյալ դա­րա­վեր­ջին, իր չճա­նաչ­վա­ծու­թյամբ հան­դերձ, նա­խա­դեպ դար­ձավ այլ ժո­ղո­վուրդ­նե­րի ա­զատ կա­մար­տա­հայտ­ման ի­րա­վուն­քի ի­րաց­ման գոր­ծում։

Ան­տա­րա­կույս, պե­տու­թյուն­նե­րի ան­կա­խա­ցու­մը նաև պայ­մա­նա­վոր­ված է լի­նում աշ­խար­հա­քա­ղա­քա­կան գոր­ծո­նով, ինչ­պես ըն­դուն­ված է ա­սել, քա­ղա­քա­կան նպա­տա­կա­հար­մա­րու­թյամբ, ինչն ադր­բե­ջա­նա-ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյան դեպ­քում բա­ցառ­ված է։ Ար­ցա­խի խնդ­րի խա­ղաղ կար­գա­վո­րու­մը հիմն­ված է ե­րեք սկզ­բունք­նե­րի վրա՝ ժո­ղովր­դի ինք­նո­րոշ­ման ի­րա­վունք, տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյուն, ու­ժի և ու­ժի սպառ­նա­լի­քի չկի­րա­ռում։ Ա­ռա­ջին և երկ­րորդ սկզ­բունք­ներն ի­րար հա­կադ­րե­լով՝ Ադր­բե­ջա­նը բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում փոր­ձում է հան­դես գալ շա­հա­վետ դիր­քե­րից։ Հա­կա­ռակ այս ջան­քե­րին, միջ­նորդ պե­տու­թյուն­ներն Ար­ցա­խի ժո­ղովր­դի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի ի­րաց­ման հար­ցում միա­կար­ծիք են։
Հա­յաս­տա­նում տե­ղի ուն­ցած թավ­շյա հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո ա­ռա­ջին ան­գամ Երևան ժա­մա­նած ՌԴ արտ­գործ­նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րովն իր հայ գոր­ծըն­կե­րոջ՝ Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նի հետ հա­մա­տեղ մամ­լո ա­սու­լի­սում ա­սաց մի պարզ ճշ­մար­տու­թյուն. ՙԲո­լո­րի հա­մար հաս­կա­նա­լի է, որ ա­ռանց Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ժո­ղովր­դի հա­մա­ձայ­նու­թյան, որևէ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն հնա­րա­վոր չի լի­նի ձևա­կեր­պել։ Հա­յաս­տա­նը պար­զա­պես այն չի ստո­րագ­րի՚։ Սա Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան պաշ­տո­նա­կան դիր­քո­րո­շումն է ադր­բե­ջա­նա-ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման վե­րա­բե­րյալ։ Նաև ժո­ղովր­դի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի գե­րա­կա­յու­թյան հա­վաս­տումն է։ Պա­տա­հա­կան չէին նաև նրա խոս­քերն այն մա­սին, որ Ար­ցա­խը բա­նակ­ցու­թյուն­նե­րից դուրս է մնա­ցել Հա­յաս­տա­նի նախ­կին նա­խա­գահ­նե­րից մե­կի մեղ­քով։ Լավ­րո­վը հաս­կա­նա­լի լեզ­վով, ա­ռանց դի­վա­նա­գի­տա­կան հնարք­նե­րի, ա­սել է, որ բա­նակ­ցու­թյուն­նե­րի սե­ղա­նի շուրջ Ար­ցա­խի ներ­կա­յու­թյու­նը միջ­նորդ­նե­րի հա­մար ըն­դու­նե­լի էր, ըն­դու­նե­լի է և այ­սօր։ Սեր­գեյ Լավ­րովն անդ­րա­դար­ձել է նաև ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի կող­մից հն­չեց­ված դիր­քո­րոշ­մանն առ այն, որ ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյան հան­գու­ցա­լու­ծու­մը պետք է ըն­դու­նե­լի լի­նի Հա­յաս­տա­նի, Ադր­բե­ջա­նի և Ար­ցա­խի ժո­ղո­վուրդ­նե­րի հա­մար։ Սրա­նով Ռու­սաս­տա­նը՝ որ­պես հա­մա­նա­խա­գա­հող եր­կիր, ի ցույց է դնում ՀՀ-ի կա­ռու­ցո­ղա­կան դիր­քո­րո­շու­մը՝ ա­նուղ­ղա­կիո­րեն հա­կա­դար­ձե­լով ադր­բե­ջա­նա­կան ա­ռա­վե­լա­պաշ­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյա­նը։
Հարևան երկ­րի նա­խա­գա­հը կար­ծում է, թե Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ժո­ղո­վուրդ հաս­կա­ցու­թյուն գո­յու­թյուն չու­նի։ Գո­յու­թյուն ու­նի Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի բնակ­չու­թյուն, ո­րը մինչ հա­կա­մար­տու­թյու­նը բաղ­կա­ցած էր ադր­բե­ջան­ցի և հայ ժո­ղո­վուրդ­նե­րից։

Իլ­համ Ա­լիևի հռե­տո­րա­բա­նու­թյու­նը մեզ հաս­կա­նա­լի է։ Բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում ան­տե­սե­լով ժո­ղովր­դի ինք­նո­րոշ­ման գե­րա­կա ի­րա­վուն­քը` նա տա­րածք­նե­րը դի­տար­կում է ա­ռաջ­նա­յին խն­դիր՝ ցույց տա­լով, որ ի­րեն պետք է տա­րածք՝ ա­ռանց ժո­ղովր­դի։ Նա, ի­հար­կե, չի ա­սի, որ Ար­ցա­խում ապ­րում է հնա­գույն պատ­մու­թյուն ու­նե­ցող ժո­ղո­վուրդ, չի ա­սի, որ իր նպա­տա­կը հենց այդ ժո­ղովր­դին ֆի­զի­կա­պես ոչն­չաց­նելն է։ Այն­պես որ, Ա­լիևի վե­րո­հի­շյալ ար­տա­հայ­տու­թյու­նը լիո­վին հա­մա­հունչ է նրա ռազ­մա­վա­րու­թյա­նը՝ տի­րա­նալ հայ­կա­կան տա­րածք­նե­րին և դրանք բնա­կեց­նել ադր­բե­ջան­ցի­նե­րով։ Հայ­կա­կան կող­մը մշ­տա­պես թուր­քա­կան այս ծրա­գիրն է մատ­նա­ցույց ա­նում՝ շեշ­տե­լով, որ Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը ճա­նա­չե­լով, մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը դրա­նով կե­րաշ­խա­վո­րի նրա ֆի­զի­կա­կան անվ­տան­գու­թյու­նը։ Ի մի­ջի այ­լոց, ՀՀ ար­տա­քին քա­ղա­քա­կան գե­րա­տես­չու­թյան ղե­կա­վար Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նի խոս­քում էք­զիս­տեն­ցիալ անվ­տան­գու­թյու­նը հա­ճախ է ընդ­գծ­վում. Ար­ցա­խի ժո­ղո­վուր­դը մեր հա­վա­քա­կան միաս­նա­կան ինք­նու­թյան պաշտ­պանն է, շատ ա­վե­լի խոր­քա­յին է, երբ ա­սում ենք էք­զիս­տեն­ցիալ անվ­տան­գու­թյան գե­րա­կա­յու­թյուն։ Դրա ի­մաս­տը խոր­քա­յին է յու­րա­քան­չյուր հա­յի հա­մար. 150 հա­զար հա­յերն ար­տա­հայ­տում են ինք­նու­թյան հան­դեպ մեր խո­րը զգա­յու­նու­թյու­նը և, թերևս, դրա­նով է ար­տա­հայտ­վում մեր հա­մախ­մբ­վա­ծու­թյունն ու վճ­ռա­կա­նու­թյու­նը` ա­պա­հո­վե­լու Ար­ցա­խի ժո­ղովր­դի հա­մար այն, ինչ կոչ­վում է անվ­տան­գու­թյուն։
Երևա­նում Լավ­րո­վի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից քիչ անց՝ նույն օ­րը, ադր­բե­ջա­նա-ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյանն անդ­րա­դար­ձավ Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րար Էլ­մար Մա­մե­դյա­րո­վը՝ ա­սե­լով, որ բա­նակ­ցու­թյուն­նե­րում ո­րո­շա­կի ա­ռա­ջըն­թաց կա, սա­կայն այն ա­վե­լի շատ խոս­քե­րի մա­կար­դա­կում է։ Մա­մե­դյա­րովն այ­նու­հետև հա­վե­լել է, որ դեկ­տեմ­բե­րի սկզ­բին Բրա­տիս­լա­վա­յում արտ­գործ­նա­խա­րար­նե­րի մա­կար­դա­կով հան­դիպ­մա­նը կհս­տա­կեց­վի այդ հար­ցը։ Թե ին­չի է սպա­սում Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րա­րը, թող­նենք նրա երևա­կա­յու­թյա­նը։
Փաս­տենք, որ Ար­ցա­խի ժո­ղովր­դի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի ի­րաց­մա­նը սա­տա­րել և սա­տա­րում են հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում միջ­նոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյուն ստանձ­նած ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գա­հող պե­տու­թյուն­նե­րը՝ այս ձևա­չա­փի հիմ­նադր­ման պա­հից մինչ այ­սօր։ ԱՄՆ-ի, Ֆրան­սիա­յի օ­րենս­դիր­նե­րը բազ­միցս հան­դես են ե­կել Ար­ցա­խի ան­կա­խու­թյան մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով։ Ըն­թա­ցիկ տա­րում ֆրան­սիա­ցի խոր­հր­դա­րա­նա­կան­նե­րը, գտն­վե­լով Ար­ցա­խում, ի լուր աշ­խար­հի, հայ­տա­րա­րե­ցին, որ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը պետք է մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման ար­ժա­նա­նա ներ­կա­յիս սահ­ման­նե­րով։
Ան­շուշտ, չի կա­րե­լի շր­ջան­ցել ԱՀ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րի վեր­ջին այ­ցը Միա­ցյալ Նա­հանգ­ներ, ո­րը զու­գա­դիպ­վեց Կոնգ­րե­սի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի կող­մից Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նաչ­ման բա­նաձևի ըն­դուն­մա­նը։ Ա­ռանձ­նա­պես պետք է կարևոր­վի նրա ե­լույ­թը Կոնգ­րե­սում կա­յա­ցած մի­ջո­ցառ­մա­նը, ո­րը նվիր­ված էր Ար­ցա­խի ան­կա­խու­թյա­նը։ Մի­ջո­ցառ­մա­նը ե­լույթ ու­նե­ցած կոնգ­րե­սա­կան­նե­րը վե­րա­հաս­տա­տել են ի­րենց դիր­քո­րո­շու­մը՝ սա­տա­րե­լու Ար­ցա­խի անվ­տան­գու­թյան ամ­րապ­նդ­մա­նը և մի­ջազ­գա­յին ճա­նաչ­մա­նը։ Կոնգ­րե­սի ան­դամ­ներ Բրեդ Շեր­մա­նը և Ֆրենկ Փա­լոու­նը հան­դի­սա­վոր կեր­պով Մա­յի­լյա­նին են փո­խան­ցել Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չող և դա­տա­պար­տող H Res բա­նաձևի կրկ­նօ­րի­նա­կը։
Այս փաստն իր մեջ կարևոր ազ­դակ է պա­րու­նա­կում. նախևա­ռաջ, դա Ար­ցա­խի ժո­ղովր­դի նկատ­մամբ Ադր­բե­ջա­նի հա­յա­տյաց, ցե­ղաս­պան քա­ղա­քա­կա­նու­թյան ըն­դու­նումն է։