[ARM]     [RUS]     [ENG]

ԷՐԴՈՂԱՆԸ ՍՊԻՏԱԿ ՏԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԹՐԱՄՓԻՆ. ԱՐԴՅՈՒՆՔԸ՝ ՈՂԲԵՐԳԱԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ

Հա­րութ ՍԱ­ՍՈՒ­ՆՅԱՆ
ՙԿա­լի­ֆոռ­նիա Կու­րիեր՚ թեր­թի հրա­տա­րա­կիչ և խմ­բա­գիր

 Չգի­տես, թե որ­տե­ղից սկ­սել մեկ­նա­բա­նել այն ծի­ծա­ղե­լի մա­մու­լի ա­սու­լի­սը, ո­րը կա­յա­ցել է Թուր­քիա­յի նա­խա­գահ Ռե­ջեփ Էր­դո­ղա­նի և ԱՄՆ նա­խա­գահ Դո­նալդ Թրամ­փի միջև 2019 թ?Է նո­յեմ­բե­րի 13-ին Սպի­տակ տա­նը։Ցա­վոք, չգի­տենք, թե ինչ են քն­նար­կել եր­կու նա­խա­գահ­նե­րը փակ դռ­նե­րի հետևում ա­վե­լի վաղ կա­յա­ցած հան­դիպ­ման ժա­մա­նակ։

Մինչև Էր­դո­ղա­նի Վա­շինգ­տոն գա­լը, Կոնգ­րե­սի մի քա­նի դե­մոկ­րատ և հան­րա­պե­տա­կան ան­դամ­ներ հա­մա­տեղ նա­մակ էին ստո­րագ­րել՝ խոր­հուրդ տա­լով Թրամ­փին չհ­րա­վի­րել Թուր­քիա­յի նա­խա­գա­հին Սպի­տակ տուն, ին­չը Թրամփն ան­տե­սեց։ Սա զար­մա­նա­լի չէր, քա­նի որ նա բազ­միցս Էր­դո­ղա­նին ան­վա­նել է ՙըն­կեր՚ և ՙու­ժեղ տղա, որն ար­ժա­նի է հար­գան­քի՚։ Բա­ցի այդ, Թրամ­փը որ­պես նա­խա­գա­հի թեկ­նա­ծու 2015-ին խոս­տո­վա­նել է, որ նա ֆի­նան­սա­կան շա­հեր ու­նի Թուր­քիա­յում?ա ՙԵս մի փոքր շա­հե­րի բա­խում ու­նեմ, քա­նի որ մի խո­շոր, խո­շոր շենք ու­նեմ Ստամ­բու­լում։ Այն կոչ­վում է Թրամ­փի աշ­տա­րակ­ներ՝ եր­կու աշ­տա­րակ մե­կի փո­խա­րեն… Եվ ես շատ լավ ծա­նոթ եմ Թուր­քիա­յին։Նրանք զար­մա­նա­լի մար­դիկ են: Նրանք ան­հա­վա­տա­լի մար­դիկ են: Նրանք ու­ժեղ ա­ռաջ­նորդ ու­նեն՚: Թրամփն ի­րենց հա­մա­տեղ ա­սու­լի­սում Թուր­քիա­յին բնու­թագ­րեց որ­պես ՙՆԱ­ՏՕ-ի մեծ դաշ­նա­կից՚, ՙՄիա­ցյալ Նա­հանգ­նե­րի ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կեր՚ և ա­սաց՝ ՙես նա­խա­գա­հի [Էր­դո­ղա­նի] մեծ եր­կր­պա­գուն եմ՚:
Թրամ­փը հրա­ժար­վեց օ­րի­նա­կա­նո­րեն պատ­ժա­մի­ջոց­ներ կի­րա­ռել Թուր­քիա­յի դեմ ՝ ռու­սա­կան C-400 հր­թիռ­ներ գնե­լու հա­մար: Ան­ցյալ շա­բաթ NBC News- ը հա­ղոր­դեց, որ Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան նախ­կին խոր­հր­դա­կան Ջոն Բոլ­թո­նը Մա­յա­միում ու­նե­ցած ե­լույ­թի ժա­մա­նակ հայ­տա­րա­րել է, որ ՙնա հա­վա­տում է՝ կա անձ­նա­կան կամ գործ­նա­կան հա­րա­բե­րու­թյուն, ո­րը թե­լադ­րում է Թրամ­փի դիր­քո­րո­շու­մը Թուր­քիա­յի վե­րա­բե­րյալ, քա­նի որ նրա խոր­հր­դա­կան­նե­րից ոչ մե­կը նրա հետ հա­մա­ձայն չէ այդ հար­ցում՚: Մեկ շա­բաթ ա­ռաջ Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տը ըն­դու­նել էր եր­կու բա­նաձև՝ վե­րա­հաս­տա­տե­լով Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նա­չու­մը ձայ­նե­րի ճն­շող մե­ծա­մաս­նու­թյամբ՝ 405 կողմ, 11 դեմ, և պատ­ժա­մի­ջոց­ներ սահ­մա­նե­լով Թուր­քիա­յի ու նրա ո­րոշ ա­ռաջ­նորդ­նե­րի, այդ թվում ՝ Էր­դո­ղա­նի նկատ­մամբ, 403-16 ձայ­նե­րի քվեար­կու­թյամբ, այն բա­նից հետ, երբ Թրամ­փը ա­մի­րի­կյան զոր­քե­րը հա­նել էր Սի­րիա­յից՝ լքե­լով քուրդ գոր­ծըն­կեր­նե­րին և թույլ տա­լով, որ թուրք զին­վո­րա­կան­ներն ու նրա ջի­հա­դա­կան դաշ­նա­կից­նե­րը սպա­նեն հա­րյու­րա­վոր քուրդ քա­ղա­քա­ցիա­կան ան­ձանց ու ար­տաք­սեն շուրջ 200 հա­զար քր­դե­րի և այ­լոց թուր­քա­կան սահ­մա­նի հա­րա­վա­յին շր­ջա­նից:
Սպի­տակ տան մա­մու­լի ա­սու­լի­սում տեղ գտան մի քա­նի ապ­շե­ցու­ցիչ պա­հեր։ Նախ և ա­ռաջ, Էր­դո­ղանն իր զայ­րույթն ար­տա­հայ­տեց Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի կող­մից 2019 թ?ա հոկ­տեմ­բե­րի 29-ին ըն­դուն­ված Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան մա­սին բա­նաձևի վե­րա­բե­րյալ: Նա կրկ­նեց սո­վո­րա­կան թուր­քա­կան քա­րոզ­չա­կան գի­ծը, որ պետք է լի­նի պատ­մա­կան հանձ­նա­ժո­ղով, ո­րը պետք է ու­սում­նա­սի­րի Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան փաս­տե­րը, մինչ­դեռ Թրամ­փը լուռ հետևում էր։ Ոչ Էր­դո­ղա­նը, ոչ էլ Թրամ­փը, հա­վա­նա­բար, տե­ղյակ չեն, որ այս հար­ցը ու­սում­նա­սիր­վել է բազ­մա­թիվ պատ­մա­բան­նե­րի, այդ թվում՝ Ցե­ղաս­պա­նա­գետ­նե­րի մի­ջազ­գա­յին ա­սո­ցիա­ցիա­յի կող­մից, ո­րը հան­դես է ե­կել հա­մա­տեղ հայ­տա­րա­րու­թյամբ՝ հաս­տա­տե­լով Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան հա­վաս­տիու­թյու­նը?
Հա­մա­տեղ ա­սու­լի­սում Թրամփն ար­դա­րաց­րեց Էր­դո­ղա­նի կող­մից քր­դե­րի դեմ կա­տար­ված ոճ­րա­գոր­ծու­թյուն­նե­րը:
Իր հեր­թին Էր­դո­ղա­նը հան­դես ե­կավ սկան­դա­լա­յին հայ­տա­րա­րու­թյամբ՝ ա­սե­լով, որ վե­րա­դարձ­րել է Թրամ­փի նա­մա­կը, որն ի­րեն ու­ղարկ­վել էր 2019-ի հոկ­տեմ­բե­րի 9-ին՝ ի­րենց հան­դիպ­ման ժա­մա­նակ այն թող­նե­լով նա­խա­գա­հի սե­ղա­նին: Այդ նա­մա­կում Թրամ­փը Էր­դո­ղա­նին ա­սել էր. ՙՙՁեզ մի՝ երևա­կա­յեք ու­ժեղ տղա, հի­մար մի՝ ե­ղեք…՚։
Էր­դո­ղա­նը ևս մեկ ա­պուշ մեկ­նա­բա­նու­թյուն ա­րեց 2019-ի նո­յեմ­բե­րի 13-ին՝ Թուր­քիա­յի կրո­նա­կան հար­ցե­րի տնօ­րի­նու­թյան Վա­շինգ­տո­նի կենտ­րոն կա­տա­րած այ­ցի ըն­թաց­քում: Էր­դո­ղա­նը հայ­տա­րա­րեց, որ հա­յե­րը ՙքոչ­վոր՚ են ե­ղել Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ժա­մա­նակ։Հա­յե­րը ՙքոչ­վոր­նե­րի նման թա­փա­ռել են տար­բեր վայ­րե­րում։ Բռ­նի ար­տաք­սու­մը տե­ղի է ու­նե­ցել այն ժա­մա­նակ, երբ նրանք որ­պես քոչ­վոր­ներ այդ­կերպ ապ­րում էին Թուր­քիա­յում՚, կեղ­ծո­րեն պն­դել է Էր­դո­ղա­նը՝ ան­տե­սե­լով, որ հա­յե­րը բնիկ ժո­ղո­վուրդ են ի­րենց երկ­րում, որ­տեղ ապ­րել են հա­զա­րա­մյակ­ներ, մինչև թյուր­քա­կան ցե­ղե­րի ներ­խու­ժու­մը Արևե­լյան Ա­սիա­յից և նրանց հայ­րե­նի­քի նվա­ճու­մը:
Էր­դո­ղանն ա­սել է Թրամ­փին, որ ՙջան­քեր են գոր­ծադր­վում, որ­պես­զի մեզ վա­խեց­նեն այս­պես կոչ­ված հայ­կա­կան օ­րի­նագ­ծով և պատ­ժա­մի­ջոց­նե­րի սպառ­նա­լի­քով՚: Թրամ­փը հե­տաքր­քր­վել է Էր­դո­ղա­նից, թե ինչ­պես են ԱՄՆ նախ­կին նա­խա­գահ­նե­րը կար­գա­վո­րել Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան հար­ցը, ին­չին հետևել է Էր­դո­ղա­նի պա­տաս­խա­նը. ՙՄինչ այժմ ես աշ­խա­տել եմ Բու­շի ու նրա որ­դու հետ և նույն կերպ Օ­բա­մա­յի հետ: Հի­մա ես աշ­խա­տում եմ Ձեզ հետ: Այն ժա­մա­նակ նրանք այդ [ցե­ղաս­պա­նու­թյան մա­սին բա­նաձևը] ներ­կա­յաց­նում էին [Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի] հանձ­նա­ժո­ղո­վին, իսկ հանձ­նա­ժո­ղո­վը այն հետ էր ու­ղար­կում։ Այս ան­գամ նրանք շր­ջան­ցե­ցին հանձ­նա­ժո­ղո­վը և բա­նաձևն ու­ղար­կե­ցին Կոնգ­րե­սին՚: Էր­դո­ղանն ա­սաց, որ Թրամ­փը պա­տաս­խա­նել է. ՙԵս կու­սում­նա­սի­րեմ այն և կխո­սեմ բա­րե­կամ­նե­րի հետ՚:
Ի­հար­կե, Էր­դո­ղա­նը կեղծ տե­ղե­կու­թյուն­ներ է հա­ղոր­դել Թրամ­փին: Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չող բա­նաձևը նախ­կի­նում ՝ 1975 և 1984 թվա­կան­նե­րին, հաս­տատ­վել էր Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի կող­մից և մի քա­նի ան­գամ ան­ցել Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հանձ­նա­ժո­ղո­վով։
Ծի­ծա­ղե­լի է, որ Թրա­փը Էր­դո­ղա­նից խոր­հուրդ է հարց­նում, թե ինչ­պես ան­վա­նել Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը և ինչ­պես են ԱՄՆ նա­խորդ նա­խա­գահ­նե­րը կար­գա­վո­րել ցե­ղաս­պա­նու­թյան հար­ցը: Թրամ­փի կողմ­նա­կից բո­լոր ՙհպարտ՚ ա­մե­րի­կա­հա­յե­րը պետք է ան­հա­պաղ քայ­լեր ձեռ­նար­կեն այն­պես կր­թե­լու ԱՄՆ նա­խա­գա­հին Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ի­րո­ղու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ, որ նա չկե­րակր­վի ցե­ղաս­պա­նու­թյու­նը ժխ­տող Էր­դո­ղա­նի ստե­րով…
Նո­յեմ­բե­րի 13-ին Էր­դո­ղա­նի հետ կա­յա­ցած հան­դի­պու­մից և հա­մա­տեղ մա­մու­լի ա­սու­լի­սից ան­մի­ջա­պես հե­տո, Թրամ­փը հան­րա­պե­տա­կան սե­նա­տոր­նե­րի մի փոքր խմ­բի հրա­վի­րեց Սպի­տակ տուն՝ իր ներ­կա­յու­թյամբ Էր­դո­ղա­նի հետ հան­դի­պե­լու։ Սա ակն­հայտ խո­րա­մանկ քայլ էր Թրամ­փի կող­մից՝ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը գցե­լու Սե­նա­տի վրա ցան­կա­ցած գոր­ծո­ղու­թյան հա­մար, որ սե­նա­տոր­նե­րը կա­րող են ձեռ­նար­կել Թուր­քիա­յի դեմ:
Այս հան­դի­պու­մից հե­տո, երբ սե­նա­տոր­նե­րը վե­րա­դար­ձան Սե­նա­տի նիս­տե­րի դահ­լիճ, սե­նա­տոր Ռո­բերտ Մե­նեն­դե­սը (դե­մոկ­րատ, Նյու Ջեր­սի) ա­ռա­ջար­կեց կա­սեց­նել կա­նոն­նե­րը և Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ըն­թա­ցիկ բա­նաձևն ուղ­ղա­կիո­րեն ներ­կա­յաց­նել Սե­նա­տի լիա­գու­մար նիս­տում՝ շր­ջան­ցե­լով Սե­նա­տի ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հանձ­նա­ժո­ղո­վը։ Սե­նա­տոր Լինդ­սի Գրե­հե­մը (հան­րա­պե­տա­կան, Հա­րա­վա­յին Կա­րո­լի­նա) մեր­ժեց սե­նա­տոր Մե­նեն­դե­սի՝ հա­մա­ձայ­նու­թյան գա­լու խնդ­րան­քը։ Սե­նա­տի կա­նոն­նե­րով, նույ­նիսկ մեկ սե­նա­տո­րի դեմ լի­նե­լը բա­վա­րար է, որ­պես­զի թույլ չտր­վի շր­ջան­ցել Սե­նա­տի ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հանձ­նա­ժո­ղո­վը: Սե­նա­տոր Գրե­հե­մը Սե­նա­տի իր խոս­քում բա­ցատ­րեց. ՙՔիչ ա­ռաջ հան­դի­պե­ցի Թուր­քիա­յի նա­խա­գահ Էր­դո­ղա­նի և ԱՄՆ նա­խա­գահ Թրամ­փի հետ և խո­սե­ցի այն խն­դիր­նե­րի մա­սին, ո­րոնց մենք բախ­վում ենք Սի­րիա­յում Թուր­քիա­յի ռազ­մա­կան ներ­խուժ­ման պատ­ճա­ռով: Ես լիա­հույս եմ, որ Թուր­քիան և Հա­յաս­տա­նը կա­րող են միա­սին լու­ծել այդ խն­դի­րը՚։ Սե­նա­տոր Գրե­հե­մը հա­վե­լեց, որ ին­քը դեմ էր ՙոչ թե ան­ցյա­լի, այլ ա­պա­գա­յի պատ­ճա­ռով՚։ Այս մեկ­նա­բա­նու­թյուն­ներն ա­վե­լի վատ­թա­րաց­րե­ցին նրա ա­ռար­կու­թյու­նը։
Սե­նա­տոր Գրե­հե­մի մեր­ժու­մը ո­րոշ մարդ­կանց մո­լո­րու­թյան մեջ գցեց, որ Սե­նա­տում Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան բա­նաձևը ջախ­ջախ­ված է: Այդ­պես չէ։ Սե­նա­տի ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հանձ­նա­ժո­ղովն այժմ պետք է քն­նար­կի բա­նաձևը, իսկ հաս­տա­տե­լուց հե­տո այն փո­խան­ցի Սե­նա­տի լիա­գու­մար նիս­տին:

;