[ARM]     [RUS]     [ENG]

ՂԱ­ՐԱ­ԲԱՂ­ՑԻ­ՆԵ­ՐԻ ԱՆԴ­ՐԵ­ՆԱ­ԾԻՆ ԼԻ­ՆԵԼՆ Ա­ԼԻԵ­ՎԻՆ ՀԱՆ­ԳԻՍՏ ՉԻ ՏԱ­ԼԻՍ

Ա­շոտ ԲԵԳ­ԼԱ­ՐՅԱՆ

 Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևը, ե­լույթ ու­նե­նա­լով Բաք­վում անց­կաց­ված հա­մաշ­խար­հա­յին կրո­նա­կան ա­ռաջ­նորդ­նե­րի 2-րդ գա­գաթ­նա­ժո­ղո­վին, անդ­րա­դառ­նա­լով լեռ­նա­յին­ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան թե­մա­յին, մաս­նա­վո­րա­պես՝ հայ­տա­րա­րել է, որ ՙԼեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը պատ­մա­կան ադր­բե­ջա­նա­կան հող է, իսկ հա­յե­րին այն­տեղ են վե­րաբ­նա­կեց­րել 19-րդ դա­րի սկզ­բին՚։ Բնա­կա­նա­բար, սա բա­ցար­ձակ ան­հե­թե­թու­թյուն է։

Հա­րա­վա­յին Կով­կա­սի հա­յե­րի ինք­նու­թյան և նրանց անդ­րե­նա­ծին լի­նե­լու մա­սին աս­վել ու գր­վել է այն­քան շատ, որ ա­վե­լորդ ան­գամ չենք ցան­կա­նում կանգ առ­նել այդ­քան ակն­հայտ փաս­տի վրա։ Միայն հի­շեց­նենք, որ այդ մա­սին վկա­յում են հա­զա­րա­վոր պատ­մա­կան հու­շար­ձան­ներ՝ ե­կե­ղե­ցի­նե­րը, տա­ճար­նե­րը, վան­քե­րը, տե­ղի հայ բնակ­չու­թյան դա­րա­վոր տն­տե­սա­կան կա­ցու­թաձևը, հնա­գի­տա­կան պե­ղում­նե­րի գտա­ծո­նե­րը, պատ­մա­կան փաս­տե­րը և ար­դի ու հին պատ­միչ­նե­րի գի­տա­կան աշ­խա­տու­թյուն­նե­րը, այդ թվում ան­տիկ պատ­միչ և աշ­խար­հագ­րա­գետ Ստ­րա­բո­նի անդ­րա­դար­ձը, ով իր հայտ­նի ՙԱշ­խար­հագ­րու­թյուն՚ աշ­խա­տու­թյան մեջ տվյալ­ներ է հա­ղոր­դում Մեծ Հայ­քի մաս կազ­մող Ար­ցա­խի մա­սին։
Կաս­կած չի հա­րու­ցում նաև այն, որ խոր­հր­դա­յին Ադր­բե­ջա­նի գո­յու­թյան ա­ռա­ջին տա­րի­նե­րից, ո­րի կազմ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը մտց­վել էր բոլշևիկ­նե­րի կող­մից՝ բնիկ ազ­գաբ­նակ­չու­թյան կամ­քին հա­կա­ռակ, ար­հես­տա­ծին պե­տու­թյան իշ­խա­նու­թյուն­նե­րը հանձն ա­ռան հա­մա­կարգ­ված կեր­պով հի­նա­վուրց երկ­րա­մա­սի ե­կե­ղե­ցա­կան և աշ­խար­հիկ ճար­տա­րա­պե­տու­թյան հայ­կա­կան հու­շար­ձան­նե­րի ոչն­չաց­մա­նը։ Իսկ ո­րոշ ա­ռանձ­նա­հա­տուկ ար­ժեք ներ­կա­յաց­նող հոգևոր-ճար­տա­րա­պե­տա­կան օ­բյեկտ­ներ փոր­ձում էին յու­րաց­նել: Ընդ ո­րում ադր­բե­ջան­ցի­նե­րին չէին կանգ­նեց­նում ո՜չ քրիս­տո­նեա­կան խոր­հր­դա­նի­շե­րը, ո՜չ հա­յե­րեն գրու­թյուն­նե­րը, ո՜չ ճար­տա­րա­պե­տու­թյան մեջ բուն հայ-քրիս­տո­նեա­կան ուղ­ղու­թյու­նը։
Ընդ­հան­րա­պես, Բաք­վի իշ­խա­նու­թյուն­ներն ա­նում էին ա­մեն ինչ, որ­պես­զի խե­ղա­թյու­րեն և սե­փա­կա­նեն Ար­ցա­խի պատ­մու­թյու­նը։ Ա­լիև կրտ­սե­րի իշ­խա­նու­թյան գա­լու հետ` սե­փա­կան քա­ղա­քա­ցի­նե­րին և մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը մո­լո­րու­թյան մեջ գցե­լուն ուղղ­ված այդ ար­շավն ա­վե­լի մեծ թափ ստա­ցավ։
Բազ­մա­թիվ փաս­տե­րից մե­կը, ո­րոնք հեր­քում են միայն 19-րդ դա­րում տա­րա­ծաշր­ջա­նում հայ­կա­կան էթ­նո­սի ի հայտ գա­լու մա­սին ադր­բե­ջա­նա­կան քա­րոզ­չու­թյան հե­րյու­րանք­նե­րը, ռու­սա­կան կայ­սե­րա­կան ար­քու­նի­քի և եվ­րո­պա­կան մի քա­նի գեր­տե­րու­թյուն­նե­րի հետ Ղա­րա­բա­ղի հայ մե­լիք­նե­րի (իշ­խան­նե­րի) եր­կար տա­րի­ներ վար­վող` փաս­տա­ցի պահ­պան­ված նա­մա­կագ­րու­թյունն է, ո­րը սկս­վել էր դեռևս 18-րդ դա­րի ա­ռա­ջին քա­ռոր­դում:
Պարս­կա­կան տի­րա­պե­տու­թյան շր­ջա­նում Ի­րա­նում ար­հեստ­ներ զար­գաց­նե­լու նպա­տա­կով բազ­մա­թիվ ղա­րա­բաղ­ցի ար­հես­տա­վոր­նե­րի` ըն­տա­նիք­նե­րի հետ միա­սին, տե­ղա­փո­խում էին Ի­րա­նի տար­բեր շր­ջան­ներ։ Հա­յաս­տանն ու Ղա­րա­բա­ղը Ռու­սա­կան կայս­րու­թյա­նը միաց­նե­լուց հե­տո նրանք սկ­սե­ցին հայ­րե­նիք վե­րա­դառ­նալ։ Այդ մա­սին տե­ղե­կու­թյուն­ներ ու­նեն նաև ադր­բե­ջան­ցի պատ­մա­բան­նե­րը։
Իսկ թյուր­քա­կան ցե­ղե­րը, ո­րոն­ցից սե­րում է ներ­կա­յիս ադր­բե­ջա­նա­կան էթ­նո­սը, Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում հայ­տն­վել է միայն 18-րդ դա­րի վեր­ջին ե­րես­նա­մյա­կում և ընդ­հուպ մինչև Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը 1921թ. Ադր.ԽՍՀ կազմ նե­րա­ռե­լը, եր­բեք չեն գե­րա­զան­ցել բնակ­չու­թյան 3-4 տո­կո­սը։ Ան­դր­կով­կաս թյուր­քա­լե­զու բնակ­չու­թյան գաղ­թի ա­ռա­վել ու­ժեղ հոս­քը գրանց­վեց 19-րդ դա­րի վեր­ջին։ Հենց ադր­բե­ջա­նա­կան աղ­բյուր­ներն են վկա­յում այն մա­սին, որ, ա­մենևին ոչ ամ­բող­ջա­կան տվյալ­նե­րով, Բաք­վի և Ե­լի­զա­վետ­պո­լի նա­հանգ­նե­րում ապ­րող 1մլն ադր­բե­ջան­ցի­նե­րից առն­վազն 600 000-ը (60 տո­կոս) ե­կել էր Ի­րա­նի տա­րած­քից՝ սկ­սած 1880 թվա­կա­նից։
Հի­շեց­նենք նաև, որ ՙԱդր­բե­ջան՚ ան­վա­նումն իսկ` ժա­մա­նա­կա­կից Ադր­բե­ջա­նի տա­րած­քի հա­մա­տեքս­տում ա­ռա­ջա­ցել է միայն 1918թ., մի ժա­մա­նա­կաշր­ջա­նում, երբ Բաք­վում իշ­խա­նու­թյան ե­կած ՙՄու­սա­վաթ՚ կու­սակ­ցու­թյու­նը ձգ­տում էր օ­րի­նա­կու­թյուն հա­ղոր­դել Ի­րա­նի սահ­մա­նա­կից նա­հանգ­նե­րի հան­դեպ հե­տա­գա հա­վակ­նու­թյուն­նե­րին։ Իսկ ՙադր­բե­ջան­ցի­ներ՚ ինք­նա­նու­նը (էթ­նո­նիմ) ա­ռա­ջա­ցել է միայն 30-ա­կան թվա­կան­նե­րին։ Մինչ այդ ռու­սա­կան և խոր­հր­դա­յին բո­լոր աղ­բյուր­նե­րում նրանք հի­շա­տակ­վել են որ­պես ՙկով­կա­սյան թա­թար­ներ՚ կամ ՙթյուր­քեր՚։ Ան­գամ ադր­բե­ջա­նա­կան աղ­բյուր­նե­րում է ներ­կա­յաց­վում` թեև խե­ղա­թյուր­ված:
Այ­սօր ար­ցախ­ցի­նե­րին հա­ջող­վել է ի­րենց պատ­մա­կան հայ­րե­նի­քում ինք­նիշ­խան պե­տու­թյուն ստեղ­ծել, և նա հետևո­ղա­կա­նո­րեն հե­տա­մուտ է լի­նում իր մի­ջազ­գա­յին ճա­նաչ­մա­նը՝ զար­գաց­նե­լով իշ­խա­նա­կան և քա­ղա­քա­ցիա­կան ինս­տի­տուտ­ներ։ Սա հա­վա­սա­րակշ­ռու­թյու­նից հա­նում է Բաք­վի քա­ղա­քա­կան վեր­նա­խա­վին։ Այս­տե­ղից էլ Ար­ցա­խի պատ­մա­կան պատ­կա­նե­լու­թյան առն­չու­թյամբ ար­ված զա­ռան­ցա­կան մեր­կա­պա­րա­նոց հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը…
Բաք­վին հարկ է հրա­ժար­վել Ար­ցա­խի պատ­մու­թյու­նը և ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան էու­թյու­նը խե­ղա­թյու­րող տեխ­նո­լո­գիա­նե­րից և կարծ­րա­տի­պե­րից։ Ծայ­րաս­տի­ճան ան­թույ­լատ­րե­լի և վտան­գա­վոր է ի­րա­վի­ճա­կը քա­րոզ­չա­կան նպա­տակ­նե­րով օգ­տա­գոր­ծե­լը։ Հիմ­նախն­դի­րը պետք է լուծ­վի բա­ցա­ռա­պես քա­ղա­քա­կիրթ ճա­նա­պար­հով, բա­նակ­ցու­թյուն­նե­րի սե­ղա­նի շուրջ՝ դի­մա­կա­յու­թյան բո­լոր կող­մե­րի պար­տա­դիր և լիի­րավ մաս­նակ­ցու­թյան պա­րա­գա­յում և նրանց շա­հե­րի հաշ­վա­ռու­մով։

www.russia-artsakh.ru