Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ԱԼԻԵՎԸ ՏԱՆՈՒԼ Է ՏԱԼԻՍ. Ի՞ՆՉ ՍՊԱՍԵԼ

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 Ադր­բե­ջա­նի ներ­քա­ղա­քա­կան կյան­քում խմո­րում­ներ են, ո­րոնց ար­տա­քին հե­տա­գի­ծը բա­ցա­հայտ­վեց Գեր­մա­նիա­յում։ Բեռ­լի­նում կա­յաց­վել է ադր­բե­ջան­ցի ներ­գաղ­թյալ­նե­րի մի զգա­լի մա­սին ար­տաք­սե­լու ո­րո­շում։ Խոս­քը մի քա­նի հա­զար մար­դու մա­սին է։

Բա­ցա­հայտ­վել է մեծ խար­դա­խու­թյուն։ Ի­րենց ընդ­դի­մա­դիր հա­մա­րող ՙՄու­սա­վաթ՚ կու­սակ­ցու­թյու­նը, NIDA եւ REAL շար­ժում­նե­րը տա­րի­ներ շա­րու­նակ հա­մա­գոր­ծակ­ցել են պատ­կան մար­մին­նե­րի, այն է՝ հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի հետ եւ իշ­խա­նու­թյան հա­մար ան­ցան­կա­լի ան­ձանց հա­մար պատ­րաս­տել կեղծ փաս­տաթղ­թեր, թե զբաղ­վել են ընդ­դի­մա­դիր գոր­ծու­նեու­թյամբ, հե­տապ­նդ­վել եւ ստիպ­ված ե­ղել ար­տա­գաղ­թել։ Դրանց հի­ման վրա գեր­մա­նա­կան միգ­րա­ցիոն իշ­խա­նու­թյուն­նե­րը նրանց ա­պաս­տա­նել են, իսկ երբ ե­կել է կե­ցու­թյան կար­գա­վի­ճակ ստա­նա­լու ժա­մա­նա­կը, պարզ­վել է, որ հա­զա­րա­վոր ադր­բե­ջան­ցի ներ­գաղ­թյալ­ներ Գեր­մա­նիա են հա­սել տա­րան­ցիկ ճա­նա­պարհ­նե­րով եւ չեն կա­րո­ղա­նում դա­տա­րան­նե­րում ա­պա­ցու­ցել այն, ինչ ա­սել են նախ­նա­կան հար­ցազ­րույ­ցի ժա­մա­նակ։
ՙԱ­զա­տու­թյուն՚ ռա­դիո­կա­յա­նի ադր­բե­ջա­նա­կան ծա­ռա­յու­թյան աշ­խա­տա­կից Խա­դի­ջա Իս­մայ­լո­վան լրագ­րո­ղա­կան հե­տաքն­նու­թյուն է անց­կաց­րել եւ բա­ցա­հայ­տել, որ ՙՄու­սա­վաթ՚ կու­սակ­ցու­թյունն ար­տա­գաղ­թող­նե­րին փաս­տաթղ­թեր է տրա­մադ­րել իշ­խա­նու­թյուն­նե­րի ի­մա­ցու­թյամբ, ինչ-որ ա­ռու­մով՝ նույ­նիսկ հրա­հան­գով։ Այդ­կերպ իշ­խա­նու­թյու­նը լու­ծել է ան­ցան­կա­լի ան­ձան­ցից ա­նաղ­մուկ ա­զատ­վե­լու խն­դիր, իսկ մու­սա­վա­թա­կան ֆունկ­ցիո­ներ­նե­րը չեն խոր­շել ծա­ռա­յու­թյուն­նե­րի դի­մաց մարդ­կան­ցից զգա­լի գու­մար­ներ շոր­թե­լուց։ Գոր­ծարքն այժմ բա­ցա­հայտ­ված է, գեր­մա­նա­կան կող­մը շատ կոշտ դիր­քո­րո­շում է որ­դեգ­րել, եւ ար­տաքս­ված­նե­րի ա­ռա­ջին խումբն ար­դեն իսկ հա­սել է Բա­քու։ Քա­ղա­քա­կան շր­ջա­նակ­նե­րում հա­սու­նա­ցել է ՙՄու­սա­վա­թի՚ ա­ռաջ­նորդ­նե­րի պաշ­տո­նա­թո­ղու­թյան պա­հանջ։ Ի­րա­կան ընդ­դի­մու­թյու­նը պա­հան­ջում է գնալ քա­ղա­քա­կան ինք­նա­մաքր­ման, ա­զա­տել դաշ­տը, որ­պես­զի ին­քը հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­նա լր­ջո­րեն նա­խա­պատ­րաստ­վել ե­կող աշ­նա­նը նա­խա­տես­վող խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րին։ Ադր­բե­ջա­նի քա­ղա­քա­կան կյան­քը մնա­ցել է ՙքա­րան­ձա­վա­յին՚ ժա­մա­նակ­նե­րում, մինչ­դեռ հա­րե­ւան Վրաս­տա­նում եւ Հա­յաս­տա­նում տե­ղի են ու­նե­նում խոր­քա­յին զար­գա­ցում­ներ՝ բարձ­րաց­նե­լով մի­ջազ­գա­յին հան­րու­թյան ու­շադ­րու­թյու­նը հայ­կա­կան հե­ղա­փո­խու­թյան եւ վրա­ցա­կան ե­րա­զան­քի նկատ­մամբ։ Քա­ղա­քակր­թա­կան այս եր­կու շար­ժում­նե­րի հա­մե­մա­տու­թյամբ Ադր­բե­ջա­նը, չնա­յած տն­տե­սա­կան ա­վե­լի մեծ նե­րու­ժին եւ կո­մու­նի­կա­ցիոն հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի գոր­ծարկ­մա­նը, մի­ջազ­գայ­նո­րեն ճա­նաչ­վում է մե­ծա­մա­սամբ որ­պես հում­քի ար­տա­հան­ման եւ տրան­սազ­գա­յին կոր­պո­րա­ցիա­նե­րի գոր­ծու­նեու­թյան տա­րան­ցիկ ա­պա­հով­ման զուտ աշ­խար­հագ­րա­կան տա­րածք։ Ադր­բե­ջա­նա­կան ինք­նու­թյուն ան­ցած գրե­թե ե­րե­սուն տա­րի­նե­րին այդ­պես էլ չի ձե­ւա­վոր­վել, եւ մի­ջազ­գա­յին ազ­դե­ցիկ խա­ղա­ցող­ներն ա­վե­լի են հակ­վում Ա­լիե­ւին վե­րա­բե­րող հար­ցե­րը Թուր­քիա­յի, մա­սամբ էլ՝ Ռու­սաս­տա­նի հետ քն­նար­կե­լու տար­բե­րա­կին։ Պե­տու­թյան եւ ազ­գա­յին ինք­նու­թյան մո­դե­լը, որ մշակ­վել է Հեյ­դար Ա­լիե­ւի կող­մից, փաս­տա­ցի ի­րեն սպա­ռել է կամ, ա­վե­լի ճիշտ, ան­գոր­ծու­նակ էր ի սկզ­բա­նե, քա­նի որ հիմ­քում կեղծ ար­ժեք էր դր­ված՝ ազ­գու­թյամբ էթ­նիկ, քա­ղա­քա­ցիու­թյամբ՝ ադր­բե­ջան­ցի։ Ադր­բե­ջա­նա­կան քա­ղա­քա­ցիա­կան ազգ այդ­պես էլ չի ձե­ւա­վոր­վում, հա­սա­րա­կու­թյու­նը բզկտ­վում է ներ­քին հա­կա­սու­թյուն­նե­րից։ Այս չա­փա­զանց ան­հե­ռան­կա­րա­յին ի­րա­վի­ճա­կում ա­լիե­ւյան իշ­խա­նու­թյան խո­հա­նո­ցում քն­նարկ­վում է ար­դիա­կա­նաց­ման նա­խա­գիծ։ Ի­մաստն այն է, որ­պես­զի Ադր­բե­ջա­նի վար­չա­տա­րած­քա­յին բա­ժա­նու­մը վե­րա­նայ­վի, կազ­մա­վոր­վեն մար­զեր՝ որ­պես տն­տե­սա­կան միա­վոր­ներ։ Փոր­ձա­գետ­նե­րը, սա­կայն, ա­հա­զան­գում են, որ այս­պես կոչ­ված` ռե­գիո­նա­լա­ցու­մը հղի է քա­ղա­քա­կան ան­ջա­տո­ղա­կա­նու­թյան վտան­գով՝ քա­նի դեռ սո­ցիալ-տն­տե­սա­կան ին­տեգ­րա­ցիան չա­փա­զանց թույլ մա­կար­դա­կի վրա է։ Ա­լիե­ւը, հա­վա­նա­բար, գի­տակ­ցում է, որ երկ­րի մր­ցու­նա­կու­թյու­նը պա­հե­լու հա­մար անհ­րա­ժեշտ են հա­մա­կար­գա­յին փո­փո­խու­թյուն­ներ, բայց նրա ըն­կա­լում­նե­րը, ինչ­պես ցույց են տա­լիս վեր­ջին ե­լույթ­նե­րը, կա­ռուց­ված են ստա­ցած ժա­ռան­գու­թյան վրա։ Իսկ դա ձե­ւա­վոր­վել է խոր­հր­դա­յին ար­ժե­հա­մա­կար­գի վրա, որ­տեղ ա­ռաջ­նա­յին է հա­մար­վում ՙու­ժեղ բռունց­քի՚ պաշ­տա­մուն­քը։ Ա­վե­լի քան մե­կու­կես տաս­նա­մյակ Իլ­համ Ա­լիե­ւը կա­ռա­վա­րել է հո­րից ժա­ռան­գու­թյուն ստա­ցա­ծի ի­ներ­ցիոն կի­րառ­ման շնոր­հիվ։ Բայց մա­նա­վանդ վեր­ջին հինգ տա­րում աշ­խար­հը կտ­րուկ փոխ­վել է։ Ադր­բե­ջա­նա­կան պե­տու­թյու­նը հայ­տն­վել է դեպ­րե­սիա­յի մեջ։ Ա­լիե­ւը տեն­դա­գին ել­քեր է ո­րո­նում, ե­րի­տա­սար­դաց­նում է իշ­խող վեր­նա­խա­վը։ Բայց ե­թե չկա ինս­տի­տու­ցիո­նալ մի­ջա­վայր, ե­րի­տա­սարդ­նե­րը շատ ա­րագ կվե­րած­վեն բյու­րոկ­րատ­նե­րի։ Ա­ճում է փո­փո­խու­թյուն­նե­րի հան­րա­յին պա­հան­ջը։ Այն­քան, որ Ա­լիեւն ստիպ­ված է ե­ղել կա­ռա­վար­ման ողջ ըն­թաց­քում ա­ռա­ջին ան­գամ ա­ռե­րես­վել հա­սա­րա­կու­թյան մի խումբ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի։ Որ դա կազ­մա­կերպ­ված էր, ոչ ոք չի կաս­կա­ծում։ Բայց նույ­նիսկ մարդ­կա­յին կա­ռա­վա­րե­լի զանգ­վա­ծի հետ շփումն է վկա­յում, թե որ­քան շփոթ­ված եւ պար­զա­պես ա­նօգ­նա­կան է Ա­լիե­ւը։ Մարդ­կանց հետ նրա խո­սակ­ցու­թյու­նը չս­տաց­վեց։ Դա, ան­կաս­կած, մե­ծաց­նե­լու է իշ­խա­նու­թյան վրա ճն­շում գոր­ծադ­րե­լու տրա­մադր­վա­ծու­թյու­նը։ Ադր­բե­ջա­նում, այս­պի­սով, ներ­քա­ղա­քա­կան խոր­քե­րից կա­րող է պայ­թել իշ­խա­նա­փո­խու­թյան հրա­բուխ։ Ե՞րբ՝ մնում է հե­տե­ւել զար­գա­ցում­նե­րին։ Ըստ ե­րե­ւույ­թին, շատ բան կհս­տակ­վի ար­դեն գար­նա­նը։

;