comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՄԵՀՐԻԲԱՆԻ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵՀՐԻԲԱՆԻ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 Մենք չենք սխալ­վում, ռու­սաս­տա­նյան լրատ­վա­մի­ջոց­նե­րից մե­կը հենց այդ­պես՝ քա­ղա­քա­կան ստու­գա­տես է ան­վա­նել Ադր­բե­ջա­նի ա­ռա­ջին փոխ­նա­խա­գահ Մեհ­րի­բան Ա­լիե­ւա­յի մոս­կո­վյան այ­ցը, որ տե­ւեց լրիվ ե­րեք օր։ Փոր­ձա­գետ­նե­րի ու­շադ­րու­թյու­նից չի վրի­պել, որ շուրջ եր­կու տա­րի զբա­ղեց­նե­լով պե­տու­թյան երկ­րորդ պաշ­տո­նը, Մեհ­րի­բան Ա­լիե­ւան ա­ռա­ջին ան­գամ է պաշ­տո­նա­կան այց կա­տա­րում ար­տեր­կիր, ընդ ո­րում՝ հատ­կա­պես Ռու­սաս­տան, եր­կիր, ո­րի հետ Ադր­բե­ջա­նի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը շա­րու­նա­կում են հիմն­ված լի­նել մե­ծա­մա­սամբ նա­խա­գահ­ներ Պու­տի­նի եւ Ա­լիե­ւի անձ­նա­կան հա­մակ­րու­թյուն­նե­րի եւ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի վրա։

Մեհ­րի­բան Ա­լիե­ւան Մոսկ­վա­յում հիմ­նա­կան բա­նակ­ցու­թյուն­ներ վա­րել է ՌԴ վար­չա­պետ Դմիտ­րի Մեդ­վե­դե­ւի հետ՝ ինչ­պես պա­հան­ջում է պե­տա­կան ա­րա­րո­ղա­կար­գը։ Մա­մու­լի ժլատ տե­ղե­կատ­վու­թյու­նից պարզ է դառ­նում, որ Մեդ­վե­դեւ-Ա­լիե­ւա բա­նակ­ցու­թյուն­նե­րում շեշ­տը դր­վել է երկ­կողմ ա­ռեւտ­րա-տն­տե­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի վրա։ Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, քա­ղա­քա­կան բնույ­թի խն­դիր­նե­րը թողն­վել են ՌԴ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նի հետ հան­դիպ­մա­նը։ Եւ, ըստ էու­թյան, Մեհ­րի­բան Ա­լիե­ւա­յի մոս­կո­վյան ե­ռօ­րյա շր­ջայ­ցի ՙմե­խը՚ հենց դա էր։ Պու­տին-Ա­լիե­ւա բա­նակ­ցու­թյուն­նե­րի մա­սին տե­ղե­կատ­վու­թյունն ա­վե­լի սուղ է։ Դրանց բնույ­թի մա­սին կա­րե­լի է դա­տո­ղու­թյուն­ներ ա­նել տա­րած­ված մի լու­սան­կա­րի հի­ման վրա, որ­տեղ ե­րե­ւում է, որ Ա­լիե­ւա­յին ու­ղեկ­ցում եւ Պու­տի­նի հետ հան­դիպ­մա­նը ներ­կա են փոխ­վար­չա­պետ Շա­հին Մուս­տա­ֆաե­ւը եւ է­կո­նո­մի­կա­յի գեր-նա­խա­րար Մի­քա­յիլ Ջա­բա­րո­վը։ Ըստ ա­րա­րո­ղա­կար­գի՝ այդ մա­կար­դա­կի պաշ­տո­նյա­նե­րը սո­վո­րա­բար կազ­մում են պե­տու­թյան ա­ռա­ջին դեմ­քի գլ­խա­վո­րած պատ­վի­րա­կու­թյու­նը։ Եւ ե­թե ՌԴ նա­խա­գա­հը հա­մա­ձայ­նել է իր նս­տա­վայ­րում ըն­դու­նել Ադր­բե­ջա­նի ա­ռա­ջին փոխ­նա­խա­գա­հին՝ ու­ղեկ­ցող պատ­վի­րա­կու­թյամբ հան­դերձ, ու­րեմն Մեհ­րի­բան Ա­լիե­ւան տվյալ դեպ­քում հան­դես է ե­կել Իլ­համ Ա­լիե­ւի ա­նու­նից կամ նրա ա­րա­րո­ղա­կար­գա­յին դե­րով։ Սա է, հա­վա­նա­բար, ռու­սաս­տա­նյան լրատ­վա­մի­ջո­ցին ա­ռիթ տվել ա­սե­լու, որ Մեհ­րի­բան Ա­լիե­ւա­յի հա­մար դա ստու­գա­տե­սա­յին այց էր։ Ինչ­պե՞ս է նա ան­ցել փոր­ձու­թյու­նը՝ պարզ կդառ­նա ռուս-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում ա­ռա­ջի­կա զար­գա­ցում­նե­րից։ Ա­մե­նաու­շագ­րավն այն է, որ Մեհ­րի­բան Ա­լիե­ւան Վլա­դի­միր Պու­տի­նին ներ­կա­յա­ցել է այս­պես կոչ­ված ՙբա­րե­փո­խիչ­նե­րի՚ ե­րի­տա­սարդ թի­մով։ Փոխ­վար­չա­պետ Մուս­տա­ֆաե­ւը տա­րի­ներ ի վեր գլ­խա­վո­րել է է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րու­թյու­նը, ու­նի ժա­մա­նա­կա­կից մե­նե­ջե­րի կա­յուն հա­մա­րում եւ կա­ռա­վա­րու­թյան այն ան­դամ­նե­րից է, ո­րի ա­նու­նը գո­նե հրա­պա­րա­կա­յին մա­կար­դա­կում չի ա­սո­ցաց­վում կո­ռուպ­ցիա­յին եւ հո­վա­նա­վոր­չու­թյա­նը։ Ա­վե­լի հե­տաքր­քիր ճա­նա­պարհ է ան­ցել Մի­քա­յիլ Ջա­բա­րո­վը, ո­րին մի քա­նի տա­րի ա­ռաջ Իլ­համ Ա­լիե­ւը հար­կա­յին փոխ­նա­խա­րա­րի պաշ­տո­նից անս­պա­սե­լի նշա­նա­կեց կր­թու­թյան նա­խա­րար, ա­պա կարճ ժա­մա­նակ անց կր­կին տե­ղա­փո­խեց հար­կա­յին նա­խա­րա­րու­թյուն, բայց ար­դեն՝ ա­ռա­ջին դեմ­քի կար­գա­վի­ճա­կով։ Ադր­բե­ջա­նա­կան մա­մու­լը գե­րա­զան­ցա­պես դրա­կան է գնա­հա­տում Ջա­բա­րո­վի կա­ռա­վար­չա­կան հմ­տու­թյուն­նե­րը եւ բա­րո­յա­կան նկա­րա­գի­րը։ Եւ ա­հա վեր­ջին փո­փո­խու­թյամբ նա նշա­նակ­վել է է­կո­նո­մի­կա­յի գեր-նա­խա­րար՝ իր ձեռ­քում կենտ­րո­նաց­նե­լով տն­տե­սա­կան զար­գաց­ման, ֆի­նանս­նե­րի կա­ռա­վար­ման, հար­կե­րի եւ մաք­սա­տուր­քե­րի գանձ­ման հար­ցե­րը։ Ա­հա այս նո­րա­րա­րա­կան թիմն է իր հետ Պու­տի­նին ստու­գայ­ցի տա­րել Մեհ­րի­բան Ա­լիե­ւան։ Այս­տեղ շատ տրա­մա­բա­նա­կան հարց է ծա­գում՝ ին­չու՞ Իլ­համ Ա­լիե­ւը նո­րա­ցող Ադր­բե­ջա­նի կեր­պա­րը Մոսկ­վա­յում ՌԴ նա­խա­գա­հին ներ­կա­յաց­նե­լու պա­տե­հու­թյու­նը վե­րա­պա­հել է Մեհ­րի­բան Ա­լիե­ւա­յին։ Ին­չու՞ ին­քը Պու­տի­նին չի ներ­կա­յաց­րել կա­ռա­վա­րու­թյան նո­րա­րա­րա­կան թե­ւի ան­դամ­նե­րին։ Կա­րե­լի՞ է հե­տե­ւու­թյուն ա­նել, որ կա­ռա­վա­րու­թյան կազ­մի, առ­հա­սա­րակ, գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյան նո­րա­ցու­մը հենց Մեհ­րի­բան Ա­լիե­ւա­յի նա­խա­ձեռ­նու­թյունն է, նա է, որ դրել է Հեյ­դար Ա­լիե­ւի ժա­մա­նակ­նե­րից ձե­ւա­վոր­ված քա­ղա­քա­կան է­լի­տա­յի փո­փո­խու­թյան խն­դիր, եւ հենց ինքն էլ պետք է այդ դեմ­քով ներ­կա­յա­նար Ռու­սաս­տա­նի նա­խա­գահ Պու­տի­նին։ Ե­թե դա հիմ­նա­վոր վար­կած է, ու­րեմն Իլ­համ Ա­լիե­ւը պատ­րաստ­վում է իշ­խա­նու­թյու­նը փո­խան­ցել Մեհ­րի­բան Ա­լիե­ւա­յի՞ն։ Ադր­բե­ջա­նի քա­ղա­քա­կան կյան­քը վեր­ջին տաս­նա­մյա­կում բնու­թագր­վել է հին՝ Հեյ­դար Ա­լիե­ւի ժա­մա­նակ­նե­րից ե­կած թե­ւի եւ Մեհ­րի­բան Ա­լիե­ւա­յի եւ նրա հայ­րա­կան ըն­տա­նի­քի մի­ջեւ սուր մր­ցակ­ցու­թյամբ։ Այ­սօր հին ՙգվար­դիան՚ հիմ­նա­կա­նում շնոր­հազ­րկ­ված է։ Նրան փո­խա­րի­նե­լու է ե­կել ե­րի­տա­սարդ պրագ­մա­տիկ­նե­րի սե­րունդ, որն Ադր­բե­ջա­նի ա­պա­գա­յի մա­սին բո­լո­րո­վին այլ պատ­կե­րա­ցում­ներ ու­նի։ Բա­նակ­ցու­թյուն­նե­րի ա­վար­տին Պու­տի­նը Մեհ­րի­բան Ա­լիե­ւա­յին ան­վա­նել է ՙՌու­սաս­տա­նի մեծ բա­րե­կամ՚։ Սա բա­վա­կան են­թա­տեքս­տա­յին գնա­հա­տա­կան է, ին­չից կա­րե­լի է եզ­րա­կաց­նել, որ ՌԴ նա­խա­գահն Ադր­բե­ջա­նի ա­ռա­ջին փոխ­նա­խա­գա­հից ա­մուր հա­վաս­տիա­ցում է ստա­ցել, որ իր եր­կիրն ար­տա­քին քա­ղա­քա­կան կողմ­նո­րո­շում­նե­րում ու­ղե­ցույց է ըն­դու­նում, պատ­կե­րա­վոր ա­սած, Կրեմ­լի ժա­մա­ցույ­ցը։ Ե­կող աշ­նանն Ադր­բե­ջա­նում կանց­կաց­վեն խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­ներ։ Ե­թե Միլ­լի մեջ­լի­սի ներ­կա­յիս կազ­մը մեծ մա­սով նո­րաց­վի, ա­պա վս­տա­հա­բար կա­րե­լի կլի­նի ա­սել, որ ձե­ւա­վոր­վում է Մեհ­րի­բան Ա­լիե­ւա­յի թի­մը, եւ 2023թ.-ին Իլ­համ Ա­լիե­ւը կհե­ռա­նա մեծ քա­ղա­քա­կա­նու­թյու­նից: