comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՐ­ՑԵՐ ԳՈՐ­ԾԱ­ԴԻՐ ԻՇ­ԽԱ­ՆՈՒ­ԹՅԱ­ՆԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՐ­ՑԵՐ ԳՈՐ­ԾԱ­ԴԻՐ ԻՇ­ԽԱ­ՆՈՒ­ԹՅԱ­ՆԸ

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 Օ­րենս­դիր-գոր­ծա­դիր հեր­թա­կան հար­ցու­պա­տաս­խա­նը տե­ղի ու­նե­ցավ նո­յեմ­բե­րի 28-ին. ըն­թա­ցա­կար­գը նա­խա­տես­ված էր Ազ­գա­յին ժո­ղո­վի լիա­գու­մար նիս­տի օ­րա­կար­գով։ Կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­նե­րը խոր­հր­դա­րան ներ­կա­յա­ցան Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան՝ պե­տա­կան նա­խա­րար Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ։

Պատ­գա­մա­վոր Գա­գիկ Բա­ղուն­ցը, ով խոր­հր­դա­րա­նում մշ­տա­պես կր­թու­թյան ո­րա­կի բարձ­րաց­ման հարցն է ար­ծար­ծում, ևս մեկ ան­գամ անդ­րա­դար­ձավ ո­լոր­տում տի­րող ի­րա­վի­ճա­կին։ Վճ­ռա­կան քայ­լե­րից մե­կը, նրա կար­ծի­քով, պետք է լի­նի ու­սու­ցիչ­նե­րի աշ­խա­տա­վար­ձե­րի բարձ­րա­ցու­մը՝ գո­նե մինչև երկ­րի բյու­ջե­տա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի մի­ջին աշ­խա­տա­վար­ձի մա­կար­դա­կը, ին­չը միա­ժա­մա­նակ ՙԿր­թու­թյան մա­սին՚ օ­րեն­քի 50-րդ հոդ­վա­ծի 2-րդ կե­տի պա­հանջն է։ Այ­սօր պատ­գա­մա­վո­րը հա­մոզ­ված չէ, որ այդ քայ­լով նույ­նիսկ հնա­րա­վոր կլի­նի մոտ ա­պա­գա­յում վե­րա­կանգ­նել կր­թու­թյան նախ­կին ո­րա­կը և նրա հա­մա­պա­տաս­խան դե­րը պե­տա­կա­նա­շի­նու­թյան գոր­ծըն­թա­ցում։ Կր­թու­թյան ո­լոր­տում կա­ռա­վա­րու­թյու­նը պատ­րա՞ստ է ան­հե­տաձ­գե­լի և ար­մա­տա­կան բա­րե­փո­խում­նե­րի՝ ստանձ­նե­լով ներ­կա ի­րա­վի­ճա­կի ամ­բողջ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը։
Հար­ցին պա­տաս­խա­նեց ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի փոխ­նա­խա­րար Մի­քա­յել Համ­բար­ձու­մյա­նը։ Ներ­կա դրու­թյամբ մի­ջին աշ­խա­տա­վար­ձը լրիվ դրույ­քի դեպ­քում 159,2 հա­զար դրամ է։ Սա­կայն խն­դի­րը նրա­նում է, որ ոչ բո­լոր ու­սու­ցիչ­ներն են ա­պա­հով­ված լրիվ դրույ­քով։ Աշ­խա­տա­վար­ձի բարձ­րա­ցում սպաս­վում է 10% չա­փով, բարձ­րա­ցում­ներն, ըստ ա­մե­նայ­նի, շա­րու­նա­կա­կան կլի­նեն, ո­րոնք կի­րա­կա­նաց­վեն նաև օպ­տի­մա­լա­ցում­նե­րի հաշ­վին։ Իսկ ինչ վե­րա­բե­րում է աշ­խա­տա­վար­ձե­րի կտ­րուկ բարձ­րա­ցում­նե­րին, փոխ­նա­խա­րարն այս մա­սով չկա­րո­ղա­ցավ հս­տակ ար­տա­հայտ­վել. ա­սաց, որ հար­ցը քն­նար­կում­նե­րի փու­լում է։ Ար­ձա­գան­քե­լով փոխ­նա­խա­րա­րին՝ Բա­ղուն­ցը շեշ­տեց, որ նման հար­ցադ­րու­մը պետք է որ նպաս­տի կա­ռա­վա­րու­թյան կող­մից հա­մա­լիր ծրագ­րի մշակ­մանն ու ի­րա­գործ­մա­նը։
Պատ­գա­մա­վոր Վի­լեն Սա­ֆա­րյա­նը, նախ­քան հար­ցը հն­չեց­նե­լը, Ա­լեք­սանդր Եր­րոր­դի գա­հա­կա­լու­թյան ժա­մա­նա­կաշր­ջա­նը հի­շեց. 1891թ. Շու­շիում գոր­ծարկ­վել է այն ժա­մա­նակ­վա չա­փա­նիշ­նե­րով բա­վա­կա­նին հա­ջող­ված օ­դերևու­թա­բա­նա­կան կա­յան, ո­րը գոր­ծել է 101 տա­րի։ Այ­նու­հետև նշեց, որ հան­րա­պե­տու­թյան զար­գաց­ման գե­րա­կա ուղ­ղու­թյուն­ներ են հա­մար­վում գյու­ղատն­տե­սու­թյունն ու է­ներ­գե­տի­կան։ Ինչ­պե՞ս կա­րե­լի է է­ներ­գե­տի­կա զար­գաց­նել՝ չու­նե­նա­լով հա­վաս­տի տվյալ­ներ կլի­մա­յա­կան ռե­սուրս­նե­րի վե­րա­բե­րյալ։ Կլի­մա­յի փո­փո­խու­թյան ժա­մա­նա­կա­կից պայ­ման­նե­րում, երբ փոխ­վում է տե­ղում­նե­րի և ջեր­մաս­տի­ճա­նի տա­րա­ծա­ժա­մա­նա­կա­յին բաշխ­ման ընդ­հա­նուր պատ­կե­րը, գյու­ղատն­տե­սա­կան աշ­խա­տանք­նե­րի սկիզբ կամ ա­վարտ ծրագ­րե­լը խն­դիր է դառ­նում։ Մոտ ա­պա­գա­յում հնա­րա­վո՞ր է գո­նե նվա­զա­գույն չա­փով վե­րա­կանգ­նել նախ­կի­նում գո­յու­թյուն ու­նե­ցող ցան­ցը, որ­պես­զի կա­րո­ղա­նանք մեր տն­տե­սու­թյանն անհ­րա­ժեշտ տվյալ­ներ մա­տա­կա­րա­րել։
ԱՀ պե­տա­կան նա­խա­րար Գրի­գո­րի Մար­տի­րո­սյանն ի պա­տաս­խան հար­ցի՝ նշեց, որ հան­րա­պե­տու­թյան հիդ­րոօ­դերևու­թա­բա­նա­կան հա­մա­կար­գը հե­ռու է ան­թե­րի կոչ­վե­լուց, բայց, այ­դուա­մե­նայ­նիվ, այն գոր­ծուն հա­մա­կարգ է և, բնա­կա­նա­բար, վե­րա­զին­ման կա­րիք ու­նի։ Պետ­նա­խա­րա­րի հա­վաստ­մամբ՝ խն­դի­րը կա­ռա­վա­րու­թյան ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում է. միջ­նա­ժամ­կետ ծախ­սա­յին ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում այն կքն­նարկ­վի, հա­մա­կար­գի վե­րա­զին­ման նպա­տա­կով հա­մա­պա­տաս­խան մի­ջոց­ներ կնա­խա­տես­վեն։
Պատ­գա­մա­վոր Հայկ Խա­նու­մյանն իր հարցն ուղ­ղեց ԱՀ աշ­խա­տան­քի, սո­ցիա­լա­կան ա­պա­հո­վու­թյան և վե­րաբ­նա­կեց­ման նա­խա­րա­րին. Ստե­փա­նա­կեր­տի Մա­նու­կյան փո­ղո­ցի թ.120 շեն­քը (հան­րա­կա­ցա­րան) վե­րա­նո­րոգ­վել է, իսկ ի՞նչ կար­գով է ի­րա­կա­նաց­վում բնա­կա­րան­նե­րի բաշ­խու­մը՝ ո՞վ կս­տա­նա և ո՞վ դուրս կմ­նա։ Խա­նու­մյա­նին նաև հե­տաք­րք­րում էր, թե գոր­ծա­դիրն ինչ ծրագ­րեր ու­նի Մա­նու­կյան 120Ա հաս­ցեում և Ա­ռա­քե­լյան փո­ղո­ցում գտն­վող հան­րա­կա­ցա­րան­նե­րի վե­րա­բե­րյալ։

Աշ­խա­տան­քի, սո­ցիա­լա­կան ա­պա­հո­վու­թյան և վե­րաբ­նա­կեց­ման նա­խա­րար Սամ­վել Ա­վա­նե­սյա­նի խոս­քով՝ հան­րա­կա­ցա­րա­նա­յին պայ­ման­նե­րում ապ­րող քա­ղա­քա­ցի­նե­րի բնա­կա­րա­նա­յին պայ­ման­նե­րի բա­րե­լավ­ման մա­սին ժա­մա­նա­կին ըն­դուն­վել է ո­րո­շում։ Նա­խա­գիծ էր պատ­վիր­վել, ըստ ո­րի՝ հան­րա­կա­ցա­րա­նը վեր է ած­վում 50-բնա­կա­րա­նոց բնա­կե­լի շեն­քի։ Հե­տա­գա­յում ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի ար­դյուն­քում պարզ­վել է, որ ըն­տա­նիք­նե­րի թի­վը բնա­կա­րան­նե­րի հա­մե­մատ ա­վե­լի շատ է։ Ել­նե­լով այդ հան­գա­ման­քից՝ ո­րո­շա­կի սկզ­բունք­ներ են մշակ­վում՝ հնա­րա­վո­րինս պահ­պա­նե­լու սո­ցիա­լա­կան ար­դա­րու­թյու­նը։ Նա­խա­րա­րու­թյունն ա­ռաջ­նորդ­վել է հետևյալ տրա­մա­բա­նու­թյամբ. լու­ծել այն ըն­տա­նիք­նե­րի բնա­կա­րա­նա­յին խն­դի­րը, ո­րոնք ու­նեն սո­ցիա­լա­կան կար­գա­վի­ճակ։ Վեր­ջինս են­թադ­րում է այդ խմ­բի քա­ղա­քա­ցի­նե­րի բնա­կա­րա­նա­յին պայ­ման­նե­րի ա­ռաջ­նա­հերթ բա­րե­լա­վում։ Իսկ այն ըն­տա­նիք­նե­րը, ո­րոնց բա­վա­րա­րում է նախ­կի­նում զբա­ղեց­րած բնակ­տա­րած­քի մա­կե­րե­սը, նրանց նկատ­մամբ կի­րառ­վում է վի­ճա­կա­հա­նու­թյան գոր­ծի­քը։ Նրանց մի մա­սը կմ­նա վե­րա­նո­րոգ­ված շեն­քում, մյուս­նե­րի նկատ­մամբ, ով­քեր դուրս կմ­նան, կկա­յաց­վի կա­ռա­վա­րու­թյան ո­րո­շու­մը, ո­րով կամ­րագր­վի այդ ըն­տա­նիք­նե­րի բնա­կա­րա­նա­յին ի­րա­վուն­քը։ Խն­դի­րը կլուծ­վի՝ հաշ­վի առ­նե­լով բնա­կա­րա­նա­շի­նու­թյան ծա­վալ­նե­րը և սո­ցիա­լա­կան ա­ռան­ձին խմ­բե­րի հա­մար ո­րո­շա­կի քա­նա­կու­թյամբ բնա­կա­րան­ներ ձեռք բե­րե­լու մա­սին կա­ռա­վա­րու­թյան ո­րո­շու­մը։ Նա­խա­րա­րի բնո­րոշ­մամբ՝ գործ ու­նենք ոչ ստան­դարտ ի­րա­վի­ճա­կի հետ, և չի կա­րե­լի ա­սել, թե այս դեպ­քում գոր­ծող կար­գի կամ կա­նոն­նե­րի խախ­տում­ներ են ար­ձա­նագր­վում։ 2020թ. պետ­բյու­ջեի նա­խագ­ծով նաև Մա­նու­կյան 120Ա-ի վե­րա­կա­ռուց­ման ծրա­գիրն է նա­խա­տես­ված։ Հարկ է հս­տակ սկզ­բունք­ներ դնել և դրան­ցով ա­ռաջ­նորդ­վել ա­պա­գա­յում։
Ար­ձա­գան­քե­լով նա­խա­րա­րին՝ պատ­գա­մա­վո­րը հա­վե­լեց՝ 21 ըն­տա­նիք հի­շյալ շեն­քում բնա­կա­րան չի ու­նե­նա, ար­դյո՞ք դա նշա­նա­կո՞ւմ է, որ նրանք բնա­կա­րան են ստա­նա­լու Ստե­փա­նա­կեր­տի այլ թա­ղա­մա­սե­րում։ Ա­վա­նե­սյա­նը չժխ­տեց այդ տար­բե­րա­կը՝ ա­սե­լով, որ օգ­տա­գործ­ված բնակ­ֆոն­դում էլ կան բնա­կա­րան­ներ, ո­րոնք կա­րե­լի է տրա­մադ­րել քա­ղա­քա­ցի­նե­րին։ Կա մեկ այլ տար­բե­րակ. բնա­կա­րա­նի փո­խա­րեն քա­ղա­քա­ցուն տրա­մադ­րել դրա­մա­կան փոխ­հա­տու­ցում։ Այս ուղ­ղու­թյամբ կա­ռա­վա­րու­թյու­նը քա­ղա­քա­ցի­նե­րի հետ բա­նակ­ցու­թյուն­ներ է վա­րում։
Պատ­գա­մա­վոր Ա­լյո­շա Գաբ­րիե­լյա­նը նպա­տա­կադր­վել էր իր հարցն ուղ­ղել ԱՀ նա­խա­գա­հին։ Բ. Սա­հա­կյա­նը նիս­տին ներ­կա չէր, Երևան էր մեկ­նել՝ մաս­նակ­ցե­լու ՙՀա­յաս­տան՚ հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի ա­մե­նա­մյա հե­ռուս­տա­մա­րա­թո­նին։ Աս­կե­րա­նի հի­վան­դա­նո­ցի մա­սին Գաբ­րիե­լյանն սկ­սել է բարձ­րա­ձայ­նել դեռևս այն ժա­մա­նակ­նե­րից, երբ Աս­կե­րա­նի քա­ղա­քա­պե­տի պաշ­տոնն էր զբա­ղեց­նում։ Պատ­գա­մա­վո­րը ցա­վով ար­ձա­նագ­րեց, որ բժշ­կա­կան այդ հիմ­նար­կը, ո­րը նախ­կի­նում աչ­քի էր ընկ­նում իր ար­տա­քին տես­քով, ներ­քին կա­հա­վո­րան­քով և սա­նի­տա­րա­հի­գիե­նիկ պայ­ման­նե­րով, մեր օ­րե­րում հայ­տն­վել է անմ­խի­թար վի­ճա­կում։ Նա հույ­սով սպա­սել է, որ մի օր շրջ­կենտ­րո­նը կու­նե­նա վե­րա­կա­ռուց­ված, հար­մա­րա­վետ հի­վան­դա­նոց։ Նա­խորդ տար­վա պետ­բյու­ջեում օ­բյեկ­տը նե­րառ­վել է, բայց հե­տո՝ հան­վել։ 2020-ի բյու­ջեով դար­ձյալ գու­մար չի նա­խա­տես­վել։ ՙՄեղք է ժո­ղո­վուր­դը, այդ­պի­սի պայ­ման­նե­րում բժշ­կա­կան ծա­ռա­յու­թյուն մա­տու­ցելն ան­հար­մար է, ուղ­ղա­կի պի­տի նկա­րես, բե­րես ցույց տաս, որ բո­լո­րը տես­նեն՚,-վր­դով­մուն­քը չթաքց­րեց պատ­գա­մա­վո­րը։ 12000 բնա­կիչ­ներն ինչ-որ ձևով օգ­նու­թյուն պի­տի ստա­նա՞ն, թե՞ ոչ։ Պատ­գա­մա­վո­րը ստիպ­ված կլի­նի տե­ղե­կատ­վու­թյուն տա­րա­ծել սոց­ցան­ցե­րում, ե­թե հար­ցին լու­ծում չտան։
Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ա­րա­յիկ Բաղ­րյա­նը հայ­տա­րա­րեց, որ գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյունն իր քա­ղա­քա­կա­նու­թյունն ի­րա­կա­նաց­նե­լիս շեշ­տը դնում է ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րի վրա։ Այս տե­սան­կյու­նից՝ նա­խորդ տար­վա բյու­ջեն կազ­մե­լիս ա­ռաջ­նա­յին ու­շադ­րու­թուն է դարձ­վել կենտ­րո­նից ա­վե­լի մեծ հե­ռա­վո­րու­թյան վրա գտն­վող շր­ջան­նե­րին։ Բաղ­րյա­նի տե­ղե­կու­թյուն­նե­րով՝ Աս­կե­րա­նի բուժ­միա­վո­րու­մում 2018 թվա­կա­նին 380 ստա­ցիո­նար հի­վանդ էր պառ­կած, մինչ­դեռ կա դրա­նից ա­ռա­վել անմ­խի­թար վի­ճա­կում հայ­տն­ված բուժ­հիմ­նարկ, ո­րում օ­րա­կան 40-50 մարդ է պառ­կում։ Ի­րա­վի­ճա­կը թե­լադ­րել է Աս­կե­րա­նի հի­վան­դա­նո­ցի վե­րա­կա­ռուց­ման հար­ցը քն­նար­կել հա­ջորդ տա­րե­կան բյու­ջեն կազ­մե­լիս։

Հար­ցի պա­տաս­խա­նը պատ­գա­մա­վո­րին չբա­վա­րա­րեց։ Ա­վե­լին՝ վի­րա­վո­րանք էր զգում նման վե­րա­բեր­մուն­քից։ Նա­խա­րարն էլ հա­վաս­տիաց­րեց, որ աս­կե­րան­ցի­նե­րի նկատ­մամբ գոր­ծա­դի­րի վե­րա­բեր­մուն­քը շատ բարձր է ու նաև՝ ար­դար։
Պատ­գա­մա­վոր Ար­մեն Օ­հա­նյա­նի հար­ցը վե­րա­բե­րում էր Հադ­րու­թի շր­ջա­նի Խան­ձա­ձո­րի հա­մայն­քի Հայ­կա­վան բնա­կա­վայ­րի դպ­րո­ցի շեն­քին։ Անմ­խի­թար բա­ռը, թերևս, ամ­բող­ջո­վին չի նկա­րագ­րում ի­րա­վի­ճա­կը։ Ե­րե­խա­նե­րը պա­րապ­մունք­ներն անց են կաց­նում տար­րա­կան պայ­ման­նե­րից զուրկ դա­սա­սե­նյակ­նե­րում։ Օ­հա­նյա­նի տե­ղե­կու­թյուն­նե­րով՝ դպ­րո­ցում սո­վո­րում է 24 ա­շա­կերտ, նա­խադպ­րո­ցա­կան տա­րի­քի ե­րե­խա­նե­րի թի­վը հաս­նում է 16-ի։ 2020թ. պետ­բյու­ջեով նա­խա­տես­վո՞ւմ է դպ­րո­ցա­կան շեն­քի հիմ­նա­նո­րո­գում կամ վե­րա­նո­րո­գում։ Օ­հա­նյա­նի երկ­րորդ հար­ցը ԱՀ գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րին էր վե­րա­բե­րում. Հադ­րու­թը ե՞րբ կու­նե­նա կա­թի ըն­դուն­ման կետ։
Քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րար Կա­րեն Շահ­րա­մա­նյանն ա­ռա­ջին հար­ցի առն­չու­թյամբ ա­սաց, որ նա­խա­րա­րու­թյու­նը հի­շյալ դպ­րո­ցի մա­սին տե­ղե­կաց­ված է։ Նա ա­ռա­ջար­կեց պետ­բյու­ջեի քն­նարկ­ման ըն­թաց­քում ու­շադ­րու­թյուն դարձ­նել նաև այդ հար­ցին և հնա­րա­վո­րու­թյան սահ­ման­նե­րում լու­ծել այն։
Գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րար Ժի­րայր Միր­զո­յա­նի վկա­յու­թյամբ՝ կա­թի մթեր­ման խն­դիրն, ընդ­հան­րա­պես, առ­կա է հան­րա­պե­տու­թյան բո­լոր շր­ջան­նե­րում և են­թաշր­ջան­նե­րում։ Այն ու­նի ընդ­գծ­ված սե­զո­նա­յին բնույթ։ Մթե­րող կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հետ քն­նար­կում­նե­րը ցույց են տվել, որ նրանք բո­լորն էլ պատ­րաստ են ըն­դու­նել ցան­կա­ցած ա­ռա­ջարկ, ե­թե տար­վա մեջ հնա­րա­վոր լի­նի ա­պա­հո­վել պա­հանջ­վող կա­թի քա­նա­կու­թյու­նը՝ նվա­զա­գույն տա­տա­նում­նե­րով։ Հադ­րու­թում կա մեկ ու­րիշ տար­բե­րակ. հաշ­վի առ­նե­լով Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի՝ սնն­դի նոր կար­գի անց­նե­լու ծրա­գի­րը, որն ար­դեն մեկ­նար­կել է ո­րոշ զո­րա­մա­սե­րում, հա­մա­պա­տաս­խան կազ­մա­կեր­պու­թյան հետ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն է ձեռք բեր­վել նաև կա­թի ըն­դուն­ման աշ­խա­տանք­նե­րի շուրջ։ Նա­խա­րա­րի հա­վաստ­մամբ՝ գա­լիք փետր­վար ամ­սին հնա­րա­վոր կլի­նի ա­վե­լի կոնկ­րետ խո­սել այդ մա­սին։
Պատ­գա­մա­վոր Ար­զիկ Մխի­թա­րյա­նը եր­կու հարց ու­ներ։ Ա­ռա­ջին հարցն ան­շարժ գույ­քի գրանց­ման կա­դաստ­րա­յին ծա­ռա­յու­թյան սա­կագ­նե­րին էր վե­րա­բե­րում։ Հան­րու­թյան մեջ բա­վա­կա­նին դժ­գո­հու­թյուն­ներ կան, ին­քը՝ պատ­գա­մա­վո­րը, վեր­ջերս էր բախ­վել ո­լոր­տի ի­րո­ղու­թյուն­նե­րին։ Մխի­թա­րյա­նի խոս­քով՝ գոր­ծող սա­կագ­նե­րը կա­մա­յա­կան բնույթ ու­նեն։ Օ­րի­նակ՝ միաս­նա­կան տե­ղե­կան­քը նույն օ­րում ստա­նա­լու հա­մար քա­ղա­քա­ցին պետք է վճա­րի 40 հա­զար դրամ, երկ­րորդ օ­րը ստա­նա­լու դեպ­քում՝ 30 հա­զար, եր­րորդ և հա­ջորդ օ­րե­րին՝ 10 հա­զար։ Ան­շարժ գույ­քի գրանց­ման վկա­յա­կա­նի հա­մար նույն օ­րը՝ քա­ղա­քա­ցին պար­տա­վոր է մու­ծել 100 հա­զար դրամ, երկ­րորդ օ­րը՝ 60 հա­զար, հա­ջորդ օ­րե­րին՝ 30 հա­զար։ Ի՞նչ տրա­մա­բա­նու­թյամբ են ձևա­վոր­վել այս սա­կագ­նե­րը, ո­րոնք հա­րու­ցել են հա­սա­րա­կու­թյան դժ­գո­հու­թյու­նը։
Երկ­րորդ հար­ցը նախ­կի­նում էլ բարձ­րաց­վել և քն­նարկ­վել է տար­բեր մա­կար­դակ­նե­րով, բայց առ այ­սօր ոչ մի լու­ծում չի ստա­ցել։ Պե­տու­թյան կող­մից ՙՄար­տա­կան խաչ՚-ով պարգևատր­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի հա­մար սո­ցիա­լա­կան ոչ մի ծրա­գիր չի գոր­ծում։ Մինչ­դեռ ՀՀ-ում պարգևատր­ված­ներն ստա­նում են պե­տու­թյան կող­մից սահ­ման­ված պարգևավ­ճար։ Մեր տղա­նե­րի ծա­ռա­յու­թյու­նը պետք է արժևոր­վի։ Ի՞նչ կար­ծի­քի է կա­ռա­վա­րու­թյու­նը։
ԱՀ է­կո­նո­մի­կա­յի և ար­տադ­րա­կան են­թա­կա­ռուց­վածք­նե­րի նա­խա­րար Լևոն Գրի­գո­րյա­նը հա­մա­միտ չէր պատ­գա­մա­վո­րի այն դի­տարկ­մա­նը, ըստ ո­րի՝ կա­դաստ­րա­յին ծա­ռա­յու­թյու­նում սա­կագ­նե­րը կա­մա­յա­կան բնույթ ու­նեն։ Նրա խոս­քով՝ դրանք ձևա­վոր­վում են օ­րեն­սդ­րու­թյան և են­թաօ­րեն­սդ­րա­կան ակ­տե­րի հի­ման վրա։ Ա­սաց՝ մի քա­նի տա­րի որ հետ գնանք՝ կտես­նենք, որ հա­մա­կարգն ա­վե­լի մեծ ռիս­կեր էր իր մեջ պա­րու­նա­կում։ Ի­րա­կա­նաց­ված բա­րե­փո­խում­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն են տվել կր­ճա­տել գո­նե գրան­ցում­նե­րի ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը, ին­չի հա­մար պետք է ա­վե­լի շատ վճա­րել։ Գրի­գո­րյա­նի պար­զա­բան­մամբ՝ դա այն գու­մարն է, այն սահ­մա­նա­չա­փը, ո­րը հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս պահ­պա­նել հա­մա­կար­գը։ Այ­նուա­մե­նայ­նիվ, նա սա­կագ­նե­րի վե­րա­նայ­մա­նը դեմ չէր։
Պա­տաս­խա­նը Մխի­թա­րյա­նի կող­մից մա­սամբ ըն­դուն­վեց։ Միաս­նա­կան տե­ղե­կան­քը վայր­կյան­նե­րի ըն­թաց­քում հան­վում է հա­մա­կարգ­չից։ Գծագ­րե­րի, հա­վե­լյալ փաս­տաթ­ղթ­ղե­րի կա­րիք չի զգաց­վում, և ծա­ռա­յու­թյու­նից օգտ­վո­ղը չի հաս­կա­նում, թե ին­չու պի­տի 40 հա­զար դրամ վճա­րի։ Նա­խա­րարն ի վեր­ջո ե­կավ այն եզ­րա­կա­ցու­թյան, որ հար­ցը կա­րե­լի է քն­նար­կել մաս­նա­գետ­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ։
Երկ­րորդ հար­ցին ի պա­տաս­խան՝ Սամ­վել Ա­վա­նե­սյանն ա­սաց, որ պարգևավ­ճար­նե­րի մա­սին շատ է խոս­վել։ Ան­ցած 25 տա­րի­նե­րի ըն­թաց­քում բազ­մա­թիվ սո­ցիա­լա­կան ծրագ­րեր են ներ­դր­վել, այդ թվում՝ Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի մաս­նա­կից­նե­րի սո­ցիա­լա­կան խն­դիր­նե­րի վե­րա­բե­րյալ։ Կգա մի օր, երբ բո­լո­րի հա­մար ցան­կա­լի և անհ­րա­ժեշտ քայ­լե­րը պայ­մա­նա­վոր­ված չեն լի­նի մեր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի սահ­մա­նա­փա­կու­թյամբ, հա­մոզ­մունք հայտ­նեց նա­խա­րա­րը։