Logo
Print this page

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՈՒՆ ՄԵԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գահ, Սլո­վա­կիա­յի արտ­գործ­նա­խա­րար Մի­րոս­լավ Լայ­չակն ան­ցած ա­միս ՙԱ­մե­րի­կա­յի ձայն՚-ին տե­ղե­կաց­րել էր, որ դեկ­տեմ­բե­րի սկզբ­նե­րին Սլո­վա­կիա­յի մայ­րա­քա­ղաք Բրա­տիս­լա­վա­յում իր միջ­նոր­դու­թյամբ կհան­դի­պեն Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րար­նե­րը՝ քն­նար­կե­լու ՙԼեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման հե­ռան­կար­նե­րը՚։ ԵԱՀԿ արտ­գործ­նա­խա­րար­նե­րի խոր­հր­դի նիստն ա­վան­դա­բար անց­կաց­վում է նա­խա­գա­հող երկ­րի մայ­րա­քա­ղա­քում՝ տար­վա վեր­ջին ամս­վա սկզբ­նե­րին։ 2019-ին կա­ռույ­ցում նա­խա­գա­հել է Սլո­վա­կիան (ըն­տր­վում է մեկ տա­րով), ռո­տա­ցիա­յի սկզ­բուն­քով նա­խա­գա­հու­թյու­նը 2020-ի հուն­վա­րից կփո­խանց­վի Ալ­բա­նիա­յին։

Գոր­ծող նա­խա­գա­հը, բնա­կա­նա­բար, պետք է ըն­դգ­ծեր ադր­բե­ջա­նա-ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ հան­գու­ցա­լուծ­մանն ուղղ­ված միջ­նոր­դա­կան ջան­քե­րի կարևո­րու­թյու­նը, ին­չը և ա­րել է՝ ա­սե­լով, որ ըն­թա­ցիկ տա­րում Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ­նե­րի, ինչ­պես նաև ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար­նե­րի մա­կար­դա­կով հան­դի­պում­նե­րը երկ­խո­սու­թյան դրսևո­րում­ներ էին և ի­րենց մեջ դրա­կան նշան­ներ են պա­րու­նա­կել։ Բայց քա­նի որ ադր­բե­ջա­նա­կան կող­մի` հրա­դա­դա­րի ռե­ժի­մի պար­բե­րա­կան խախ­տում­նե­րը նաև տե­ղիք են տվել մտա­հո­գու­թյան, Լայ­չա­կը նաև չէր կա­րող ա­նու­շադ­րու­թյան մատ­նել այդ փաս­տը։ Ար­ցա­խի և Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րի շփ­ման գծում ար­ձա­նագր­վող մի­ջա­դե­պե­րը, ո­րոնք հան­գեց­րել են մարդ­կա­յին կո­րուստ­նե­րի, ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գա­հը մատ­նան­շեց որ­պես բա­ցա­սա­կան զար­գա­ցում։ Նրա բնո­րոշ­մամբ՝ ի­րա­վի­ճա­կը ՙկար­ծես կա­յուն է՚։
Վե­րը շա­րադր­վա­ծում մեջ­բե­րե­լով Լայ­չա­կի ՙԼՂ հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման հե­ռան­կար­նե­րը՚ ար­տա­հայ­տու­թյու­նը, նպա­տակ ենք ու­նե­ցել ար­դեն ո­րե­րորդ ան­գամ շեշ­տել մի կարևոր հան­գա­մանք։ Ադր­բե­ջա­նա-ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում միջ­նոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյուն ի­րա­կա­նաց­նող դի­վա­նա­գետ­նե­րի լեզ­վա­պա­շա­րում, դժ­բախ­տա­բար, ՙԼՂ հա­կա­մար­տու­թյուն՚ ձևա­կեր­պու­մը շա­րու­նա­կում է գե­րիշ­խել։ Հայ­կա­կան կող­մերն ա­մեն ա­ռի­թով շեշ­տում են, որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը հա­կա­մար­տու­թյուն չէ, դա հայ­կա­կան պատ­մա­կան տա­րածք է, որ­տեղ ապ­րում է հայ ժո­ղովր­դի մի հատ­վա­ծը։ Այդ ժո­ղո­վուրդն ու­նի սե­փա­կան հայ­րե­նի­քում ա­զատ ու անվ­տանգ գո­յատևե­լու, իր կող­մից հռ­չակ­ված ան­կա­խու­թյու­նը մի­ջազ­գա­յին ի­րա­վա­կան ճա­նաչ­ման հասց­նե­լու խն­դիր։
Դրա­կանն այն է, որ միջ­նորդ­նե­րի կող­մից հն­չեց­ված բո­լոր հայ­տա­րա­րու­թյուն­նե­րում ընդ­գծ­վում է տա­րա­ծաշր­ջա­նում խա­ղա­ղու­թյան պահ­պան­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նը, չնա­յած, դրա հետ մեկ­տեղ, կող­մե­րի միջև հա­վա­սա­րու­թյան նշան դնե­լու ա­վան­դույթն է պահ­պան­վում։
Միջ­նոր­դա­կան ջան­քե­րի հա­մա­տեքս­տում, թերևս, պի­տի դի­տարկ­վեն նո­յեմ­բեր ամ­սին հայ և ադր­բե­ջան­ցի լրագ­րող­նե­րի փո­խայ­ցե­լու­թյուն­նե­րը, ո­րոնք տե­ղի ու­նե­ցան նա­խօ­րոք ձեռք­բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան հա­մա­ձայն։ Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի ԶԼՄ-նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն այ­ցե­լե­ցին Ադր­բե­ջան, իսկ Ադր­բե­ջա­նի ԶԼՄ-նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը՝ Հա­յաս­տան և Ար­ցախ։ Ծրա­գի­րը կյան­քի կոչ­վեց ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գա­հի անձ­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Ան­ջեյ Կասպ­շի­կի հա­մա­կարգ­մամբ և ե­րեք կող­մե­րի հա­մա­պա­տաս­խան գե­րա­տես­չու­թյուն­նե­րի ներգ­րավ­մամբ։ Հայ լրագ­րող­նե­րը ե­ղել են Բա­քու, Ղու­բա և Գան­ձակ քա­ղաք­նե­րում։ Մար­դա­սի­րա­կան այս ծրագ­րի շուրջ պայ­մա­նա­վոր­վել էին Հա­յաս­տա­նի Վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը և Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևը՝ ս.թ. մար­տի վեր­ջին Վիեն­նա­յում կա­յա­ցած հան­դիպ­մա­նը։ Նպա­տա­կը հա­կա­մար­տող կող­մե­րի միջև փոխ­վս­տա­հու­թյան մթ­նո­լոր­տի ձևա­վո­րումն է։

Հա­կա­մար­տող կող­մե­րի ժո­ղո­վուրդ­նե­րին խա­ղա­ղու­թյան նա­խա­պատ­րաս­տե­լու ցան­կա­ցած նա­խա­ձեռ­նու­թյուն ըն­դու­նե­լի է, ե­թե դրա նշա­նա­կու­թյունն ու նպա­տա­կը բո­լո­րի կող­մից հա­վուր պատ­շա­ճի են ըն­կալ­վում։ Իսկ երբ հայ լրագ­րո­ղի հոդ­վա­ծում ադր­բե­ջա­նա­կան քա­րոզ­չա­մի­ջո­ցը հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման սե­փա­կան տես­լա­կա­նից բխող ՙխմ­բագ­րում­ներ՚ է մտց­նում, գոր­ծըն­թա­ցը կորց­նում է իր ի­մաստն ու տրա­մա­բա­նու­թյու­նը։ Ադր­բե­ջա­նա­կան քա­ղա­քա­կան վեր­նա­խա­վին սպա­սար­կող լրատ­վա­մի­ջո­ցի կող­մից լրագ­րող­նե­րի փո­խայ­ցե­լու­թյուն­նե­րը պաշ­տո­նա­կան քա­րոզ­չու­թյան շր­ջա­նակ­նե­րում ներ­կա­յաց­նե­լը մեզ հա­մար ա­մենևին անս­պա­սե­լի չէր։
Ի­հար­կե, հա­մա­նա­խա­գա­հող պե­տու­թյուն­նե­րը հակ­ված չեն սևեռ­վե­լու նման ՙման­րուք­նե­րի՚ վրա։ Ռու­սաս­տա­նի ԱԳՆ-ի տե­ղե­կատ­վու­թյան և մա­մու­լի դե­պար­տա­մեն­տի տնօ­րեն Մա­րիա Զա­խա­րո­վան նո­յեմ­բե­րի 28-ին Մոսկ­վա­յում կա­յա­ցած ճե­պազ­րույ­ցում, անդ­րա­դառ­նա­լով հայ և ադր­բե­ջան­ցի լրագ­րող­նե­րի փո­խայ­ցե­լու­թյուն­նե­րին, հայ­տա­րա­րեց, որ այդ հա­մա­տեղ մի­ջո­ցա­ռու­մը ՌԴ-ն դի­տում է որ­պես հա­յե­րի և ադր­բե­ջան­ցի­նե­րի միջև շփում­նե­րի հաս­տատ­մա­նը նպաս­տե­լու կող­մե­րի մտադ­րու­թյուն­նե­րի դրսևո­րում։ Այ­դօ­րի­նակ հու­մա­նի­տար ակ­ցիա­նե­րը, ո­րոնք միտ­ված են բնակ­չու­թյա­նը խա­ղա­ղու­թյան նա­խա­պատ­րաս­տե­լուն, հար­կա­վոր է շա­րու­նա­կել, և ռու­սաս­տա­նյան կող­մը, ան­տա­րա­կույս, կպաշտ­պա­նի դրանք։
Լավ նա­խա­ձեռ­նու­թյուն­ներն, ան­տա­րա­կույս, պետք է շա­րու­նակ­վեն։ Բա­քուն, սա­կայն, նման նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րի հան­դեպ ա­վան­դա­կան վե­րա­բեր­մունք ու­նի. որ­պես կա­նոն, այն ցու­ցադր­վում է շփ­ման գծում։ Նո­յեմ­բե­րի 30-ին ՀՀ արտ­գործ­նա­խա­րա­րու­թյու­նը հայ­տա­րա­րու­թյամբ հան­դես ե­կավ՝ խս­տո­րեն դա­տա­պար­տե­լով Ադր­բե­ջա­նի կող­մից զի­նա­դա­դա­րի խախ­տու­մը, ո­րի հետևան­քով ծանր վի­րա­վո­րում էր ստա­ցել ՊԲ զին­ծա­ռա­յող, 1997թ. ծն­ված Ռա­ֆա­յել Վա­ղար­շա­կի Ա­զի­զյա­նը։ ԱԳՆ-ն ար­ձա­նագ­րեց, որ դի­պու­կա­հա­րի կրա­կի հետևան­քով տե­ղի ու­նե­ցած այս մի­ջա­դե­պին չի նա­խոր­դել ի­րա­վի­ճա­կի որևէ լա­րում, ինչն ակն­հայ­տո­րեն ցույց է տա­լիս ադր­բե­ջա­նա­կան կող­մի՝ հրա­դա­դա­րը խախ­տե­լու մի­տու­մը։ Հայ­տա­րա­րու­թյու­նում Երևա­նը նաև Բաք­վին խոր­հուրդ տվեց ներ­քա­ղա­քա­կան նոր զար­գա­ցում­նե­րի պայ­ման­նե­րում ան­գամ հա­վա­տա­րիմ մնալ իր հանձ­նա­ռու­թյուն­նե­րին։
Պաշ­տո­նա­կան Երևանն ար­ձա­նագ­րեց՝ ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի հո­վա­նու ներ­քո անց­կաց­վե­լիք հեր­թա­կան նա­խա­րա­րա­կան հան­դիպ­մանն ըն­դա­ռաջ տե­ղի ու­նե­ցած այս մի­ջա­դեպն ա­վե­լի է ըն­դգ­ծում հրա­դա­դա­րի ամ­րապ­նդ­ման վե­րա­բե­րյալ կող­մե­րի միջև ձեռք­բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի ի­րա­կա­նաց­ման ա­ռաջ­նա­հեր­թու­թյու­նը, ին­չը պա­հան­ջում է հա­մա­պա­տաս­խան մե­խա­նիզմ­նե­րի ներդ­րում։
Հարկ ենք հա­մա­րում անդ­րա­դառ­նալ նաև Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևի և ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գահ Մի­րոս­լավ Լայ­չա­կի՝ Բաք­վում նո­յեմ­բե­րի 28-ին կա­յա­ցած հան­դիպ­մա­նը։ Ըն­դու­նե­լով բարձ­րաս­տի­ճան հյու­րին՝ Ա­լիևն ա­ռիթն օգ­տա­գոր­ծել է և հայ­տա­րա­րել, որ 2019 թվա­կա­նը բաց թողն­ված հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի տա­րի է։

Պատ­ճառն, ըստ Ա­լիևի, այն է, որ Հա­յաս­տա­նը խախ­տում է մի­ջազ­գա­յին չա­փա­նիշ­նե­րը և չի հետևում ՄԱԿ-ի Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի բա­նաձևե­րին։ Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը շա­տե­րին ան­հաս­կա­նա­լի հիմ­քով հույս է հայտ­նել, որ գա­լիք տա­րին կդառ­նա ա­վե­լի ար­դյու­նա­վետ, քա­նի որ շու­տով հա­կա­մար­տու­թյան կար­գա­վո­րու­մը ձեռն­տու կլի­նի Ադր­բե­ջա­նին։ Թե որն է Ադր­բե­ջա­նին ձեռն­տու լու­ծու­մը, նա չի ա­սել, բայց վս­տահ էր, որ այն բխում է ՙհենց Հա­յաս­տա­նի շա­հե­րից՚։ Ար­դյո՞ք կա­րող ենք ակն­կա­լել, որ Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րի պաշ­տոնն ստանձ­նել նա­խա­պատ­րաստ­վող Մեհ­րի­բան Ա­լիևան կար­գա­վոր­ման այն­պի­սի տար­բե­րակ կա­ռա­ջար­կի, ո­րը կբ­խի Հա­յաս­տա­նի շա­հե­րից։ Կամ` գու­ցե Իլ­համ Ա­լիևը կհանձ­նա­րա­րի Մա­մե­դյա­րո­վին Բրա­տիս­լա­վա­յում ներ­կա­յաց­նել այդ ՙար­դյու­նա­վետ տար­բե­րա­կը՚։ Ժա­մա­նա­կը ցույց կտա։
Չենք կա­րող շր­ջան­ցել նաև ՌԴ արտ­գործ­նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վի այցն Ադր­բե­ջան։ Դեկ­տեմ­բե­րի 2-ին տե­ղի է ու­նե­ցել Ա­լիև-Լավ­րով հան­դի­պու­մը։ Ադր­բե­ջա­նա­կան աղ­բյուր­նե­րի փո­խանց­մամբ՝ ՌԴ արտ­գործ­նա­խա­րարն Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի հետ հան­դիպ­մա­նը հեր­թա­կան ան­գամ կարևո­րել է վս­տա­հու­թյան մթ­նո­լոր­տի ձևա­վո­րու­մը և ար­տա­հայ­տել ռու­սաս­տա­նյան կող­մի շա­հագր­գռ­վա­ծու­թյու­նը՝ կյան­քի կո­չե­լու հու­մա­նի­տար ո­լոր­տում, ինչ­պես նաև տե­ղե­կատ­վա­կան դաշ­տում փո­խա­դարձ շփում­նե­րի հաս­տատ­ման շուրջ Վիեն­նա­յի գա­գաթ­նա­ժո­ղո­վում և ա­պա Մոսկ­վա­յի նա­խա­րա­րա­կան հան­դիպ­մա­նը ձեռք բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը։
Ի մի բե­րե­լով վեր­ջին զար­գա­ցում­նե­րը՝ նշենք, որ թե՜ ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գա­հը և թե՜ ՌԴ արտ­գործ­նա­խա­րա­րը Բաք­վին հաս­կա­նալ են տվել, որ հա­կա­մար­տու­թյու­նը պետք է լուծ­վի բա­ցա­ռա­պես քա­ղա­քա­կան և դի­վա­նա­գի­տա­կան մի­ջոց­նե­րով։ Մինչ­դեռ մեր հարևանն այդ մո­տեց­մա­նը հա­կա­դար­ձում է դի­պու­կա­հա­րի կրա­կո­ցով։ Նման պայ­ման­նե­րում կող­մե­րի միջև չի կա­րող լիար­ժեք երկ­խո­սու­թյուն լի­նել։
Պաշ­տո­նա­կան Բա­քուն ու­նի մեկ հնա­րա­վո­րու­թյուն՝ հրա­ժար­վել պատ­րանք­նե­րից, հաշ­վի նս­տել ներ­կա ի­րո­ղու­թյուն­նե­րի հետ, քան­զի խնդ­րի հան­գու­ցա­լու­ծու­մը հնա­րա­վոր է միայն Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ան­կա­խու­թյան ճա­նաչ­ման դեպ­քում։

 

 

 

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.