[ARM]     [RUS]     [ENG]

ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՐԵԼ

ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գա­հող եր­կր­նե­րի պատ­վի­րա­կու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րը հայ­տա­րա­րու­թյուն են ա­րել, ո­րում ող­ջու­նել են Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի ԱԳ նա­խա­րար­նե­րի մտադ­րու­թյու­նը հան­դի­պում անց­կաց­նել հա­ջորդ տար­վա սկզ­բում։

Հայ­տա­րա­րու­թյու­նում, մաս­նա­վո­րա­պես, նշ­վում է. ՙԲրա­տիս­լա­վա­յում ԵԱՀԿ նա­խա­րար­նե­րի խոր­հր­դի նիս­տի ա­ռի­թով մենք՝ ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գա­հող եր­կր­նե­րի պատ­վի­րա­կու­թյուն­նե­րի ղե­կա­վար­ներս (Ռու­սաս­տա­նի ԱԳ նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րով, Եվ­րո­պա­յի եւ օ­տա­րե­րյա գոր­ծե­րով պե­տա­կան քար­տու­ղար Ժան Բա­տիստ Լե­մուան, Եվ­րո­պա­յի եւ Եվ­րա­սիա­յի գոր­ծե­րով ԱՄՆ-ի պետ­քար­տու­ղա­րի օգ­նա­կա­նի պաշ­տո­նա­կա­տար Ֆիլ Ռի­քեր) շա­րու­նա­կում ենք հակ­ված լի­նել ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման հար­ցում միջ­նոր­դու­թյա­նը։ Հա­մա­նա­խա­գա­հող եր­կր­նե­րի պատ­վի­րա­կու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րը դրա­կան են ար­ձա­գան­քում շփ­ման գո­տում եւ մի­ջազ­գա­յին սահ­ման­նե­րի տա­րած­քում բռ­նու­թյան դեպ­քե­րի հա­մե­մա­տա­բար ցածր մա­կար­դա­կի մա­սին, եւ ե­րախ­տիք են հայտ­նում կող­մե­րին ու­ղիղ հա­ղոր­դակց­ման մի­ջոց­ներն ան­մի­ջա­կա­նո­րեն կի­րա­ռե­լու հա­մար էս­կա­լա­ցիա­յի ռիս­կը նվա­զեց­նե­լու նպա­տա­կով՝ նա­խա­րար­նե­րի հետ հա­մա­ձայ­նու­թյան շր­ջա­նա­կում, ո­րը ձեռք էր բեր­վել հու­նի­սին Վա­շինգ­տո­նում խոր­հր­դակ­ցու­թյուն­նե­րի ժա­մա­նակ։՚

Մենք ող­ջու­նում ենք կոնկ­րետ քայ­լե­րը, ո­րոնք ձեռ­նարկ­վել են ան­ցած տա­րի լար­վա­ծու­թյու­նը նվա­զեց­նե­լու եւ խա­ղա­ղու­թյան շուրջ բնակ­չու­թյա­նը նա­խա­պատ­րաս­տե­լու հա­մար, ին­չի մա­սին Մի­լա­նյան հայ­տա­րա­րու­թյան ժա­մա­նակ հա­մա­նա­խա­գա­հող եր­կր­նե­րը կոչ են ա­րել 2018 թվա­կա­նին եւ 2019 թվա­կա­նի հուն­վա­րին Փա­րի­զում նա­խա­րար­նե­րի հետ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան հա­մա­ձայն։ Մենք բարձր ենք գնա­հա­տում հու­մա­նի­տար մի­ջոց­ներ ձեռ­նար­կե­լու ջան­քե­րը, ո­րոնք քն­նարկ­վել են ա­ռաջ­նորդ­նե­րի կող­մից մար­տին Վիե­նա­յում նրանց հան­դիպ­ման ժա­մա­նակ եւ ո­րոնք մշակ­վել են ապ­րի­լին Մոսկ­վա­յում ԱԳ նա­խա­րար­նե­րի կող­մից, մաս­նա­վո­րա­պես, վեր­ջերս ա­վարտ­ված լրագ­րող­նե­րի փո­խա­նա­կումն ու միա­ժա­մա­նակ ա­զա­տազ­րկ­ված­նե­րի ա­զա­տու­մը հու­նի­սի 28-ին։ Նշե­լով, որ այդ­պի­սի ջան­քե­րը կա­րե­ւոր դեր են խա­ղում խա­ղաղ կար­գա­վոր­մա­նը նպաս­տող բա­նակ­ցու­թյուն­նե­րի հա­մար անհ­րա­ժեշտ մթ­նո­լոր­տի ստեղծ­մա­նը՝ ե­րեք պատ­վի­րա­կու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րը կոչ են ա­նում նա­խա­ձեռ­նել լրա­ցու­ցիչ կոնկ­րետ հու­մա­նի­տար մի­ջոց­ներ եւ անվ­տան­գու­թյանն ուղղ­ված գոր­ծո­ղու­թյուն­ներ։ Հա­մա­նա­խա­գա­հող եր­կր­նե­րի պատ­վի­րա­կու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րը կոչ են ա­նում կող­մե­րին ա­վե­լի վաղ ձեռք­բեր­ված հու­մա­նի­տար մի­ջոց­նե­րի եւ անվ­տան­գու­թյանն ուղղ­ված գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ի­րա­գործ­ման շուրջ ան­հա­պաղ ձեռ­նար­կել կոնկ­րետ քայ­լեր։ Հաշ­վի առ­նե­լով զոհ­ված­նե­րի բա­րե­կամ­նե­րի տա­ռա­պանք­նե­րը՝ մենք կոչ ենք ա­նում կող­մե­րին կրկ­նա­պատ­կել ջան­քե­րը Կար­միր Խա­չի Մի­ջազ­գա­յին կո­մի­տեին ան­հայտ կո­րած ան­ձանց մա­սին տե­ղե­կու­թյուն­նե­րի փո­խա­նակ­ման հար­ցում օգ­նե­լու հա­մար, ինչ­պես հայ­տա­րա­րել են եր­կու ա­ռաջ­նորդ­նե­րը 2014 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րին Փա­րի­զում գա­գաթ­նա­ժո­ղո­վի ժա­մա­նակ։ Հաս­կա­նա­լով Գոր­ծող նա­խա­գա­հի Անձ­նա­կան օգ­նա­կա­նի նշա­նա­կա­լի ներդ­րու­մը հրա­դա­դա­րի հար­ցում՝ մենք նշում ենք մո­նի­թո­րին­գի ա­ռա­քե­լու­թյան ի­րա­կա­նաց­ման անհ­րա­ժեշ­տու­թյան ընդ­լայ­նու­մը գոր­ծող հա­մա­նա­խա­գա­հու­թյան հա­մար, ին­չի մա­սին կող­մե­րը պայ­մա­նա­վոր­վել են 2016 թվա­կա­նին։ Մենք ող­ջու­նում ենք Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի ԱԳ նա­խա­րար­նե­րի մտադ­րու­թյու­նը հան­դի­պել 2020 թվա­կա­նի սկզ­բում հա­մա­նա­խա­գահ­նե­րի հո­վա­նու ներ­քո խա­ղաղ կար­գա­վոր­ման ա­ռանց­քա­յին հար­ցե­րի շուրջ բա­նակ­ցու­թյուն­նե­րը վեր­սկ­սե­լու եւ բարձր մա­կար­դա­կում հե­տա­գա բա­նակ­ցու­թյուն­նե­րը խթա­նե­լու նպա­տա­կով։
Հա­մա­նա­խա­գա­հող եր­կր­նե­րի պատ­վի­րա­կու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րը հայ­տա­րա­րել են, որ ար­դա­րա­ցի եւ կա­յուն կար­գա­վո­րու­մը պետք է հիմն­վի Հել­սին­կիի եզ­րա­փա­կիչ ակ­տի, ուժ չգոր­ծադ­րե­լու, տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան եւ հա­վա­սար ի­րա­վունք­նե­րի ու ժո­ղո­վուրդ­նե­րի՝ ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի սկզ­բունք­նե­րի վրա։ Հա­մա­նա­խա­գա­հող եր­կր­նե­րի պատ­վի­րա­կու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րը դար­ձյալ ըն­դգ­ծում են, որ ստա­տուս քվոն ա­նըն­դու­նե­լի է, եւ հա­կա­մար­տու­թյան ռազ­մա­կան լու­ծում գո­յու­թյուն չու­նի։ Այդ պատ­ճա­ռով մենք կոչ ենք ա­նում կող­մե­րին վա­րել բա­րե­խիղճ բա­նակ­ցու­թյուն­ներ ա­ռանց ար­հես­տա­կան պայ­ման­նե­րի կամ հե­տաձգ­ման։ Հա­մա­նա­խա­գա­հող եր­կր­նե­րի պատ­վի­րա­կու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րը հա­մոզ­ված են, որ ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի ձե­ւա­չա­փը ան­փո­խա­րի­նե­լի է կա­յուն կար­գա­վոր­ման հա­մար։ Մենք կոչ ենք ա­նում կող­մե­րին հա­մա­գոր­ծակ­ցել մի­մյանց եւ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի հետ, ո­րոնց մենք հանձ­նա­րա­րել ենք շա­րու­նա­կել միջ­նոր­դա­կան ջան­քե­րը։