Logo
Print this page

ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՆԹԵՐԻ Է ԻՐԱՑՐԵԼ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 1991թ. դեկ­տեմ­բե­րի 10-ին Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյու­նում կա­յա­ցավ ան­կա­խու­թյան մա­սին հա­մա­հան­րա­պե­տա­կան հան­րաք­վե, որն ար­ցա­խա­հա­յու­թյան՝ ան­կախ պե­տու­թյուն կեր­տե­լու քա­ղա­քա­կան կամ­քի վե­րա­հաս­տա­տումն էր։ 1992թ. հուն­վա­րի 6-ին Գե­րա­գույն խոր­հր­դի ա­ռա­ջին նս­տաշր­ջանն ըն­դու­նեց ԼՂՀ պե­տա­կան ան­կա­խու­թյան մա­սին հռ­չա­կա­գի­րը։ Մեր ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի պատ­մու­թյան մեջ դա նոր փուլ էր. Ար­ցա­խը բռ­նեց ան­կախ պե­տա­կա­նու­թյան կերտ­ման ու­ղին։

Դեկ­տեմ­բե­րի 10-ի հան­րաք­վեին հետևե­լու նպա­տա­կով աշ­խար­հի մի շարք եր­կր­նե­րից ժա­մա­նել էր մոտ 40 ան­կախ դի­տորդ։ Քվեար­կու­թյան ի­րա­վունք ու­նե­ցող 132328 ար­ցախ­ցի­նե­րից քվեար­կու­թյան ներ­կա­յա­ցավ 108.736-ը (82,2%)։ 108615 հո­գի կամ 99,9%-ը քվեար­կեց Ար­ցա­խի ան­կա­խու­թյան օգ­տին։ ԼՂՀ տա­րած­քում ապ­րող ադր­բե­ջա­նա­կան փոք­րա­մաս­նու­թյու­նը չմաս­նակ­ցեց հան­րաք­վեին, ա­վե­լի ճիշտ՝ բոյ­կո­տեց այն Բաք­վի հրա­հան­գով և դար­ձավ Ար­ցա­խի դեմ ադր­բե­ջա­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի կազ­մա­կեր­պած զին­ված ագ­րե­սիա­յի ակ­տիվ մաս­նա­կի­ցը։ Այդ օ­րը Ստե­փա­նա­կեր­տը և հան­րա­պե­տու­թյան բազ­մա­թիվ բնա­կա­վայ­րեր են­թարկ­վել են ին­տեն­սիվ հրե­տա­կո­ծու­թյան՝ տար­բեր զի­նա­տե­սակ­նե­րի կի­րառ­մամբ։ Հրե­տա­կո­ծու­թյուն­նե­րից զոհ­վել է 10 և վի­րա­վոր­վել 11 խա­ղաղ բնա­կիչ։ Կա­նայք ե­րե­խա­նե­րի հետ գի­շե­րում էին բնա­կե­լի շեն­քե­րի նկուղ­նե­րում, փակ էին մսուր-ման­կա­պար­տեզ­նե­րը, դպ­րոց­նե­րը։ Դեկ­տեմ­բե­րի 11-ի լույս 12-ի գի­շե­րը մայ­րա­քա­ղա­քի դպ­րոց­նե­րից մե­կի վրա հրե­տա­նա­յին արկ ըն­կավ։ Պայ­թեց­ված էր քա­ղա­քա­յին ջրա­տա­րը, հա­ցի և դե­ղո­րայ­քի սուր պա­կաս էր զգաց­վում։
Ա­հա այս­պի­սի պայ­ման­նե­րում ար­ցա­խա­հա­յու­թյունն ար­տա­հայ­տեց իր կամ­քը՝ այն ժա­մա­նակ դեռևս գոր­ծող ԽՍՀՄ օ­րենք­նե­րին և մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի տա­ռին հա­մա­պա­տաս­խան։ Ան­կա­խու­թյան հան­րաք­վեի անց­կա­ցումն անհ­րա­ժեշ­տու­թյուն էր՝ ա­ռա­ջին հեր­թին Ար­ցա­խի բնակ­չու­թյունն ադր­բե­ջա­նա­կան ագ­րե­սիա­յից պաշտ­պա­նե­լու և բո­լոր պե­տու­թյուն­նե­րի հետ ի­րա­վա­հա­վա­սար հա­րա­բե­րու­թյուն­ներ հաս­տա­տե­լու տե­սան­կյու­նից։
Մի­ջազ­գա­յին ան­կախ դի­տորդ­նե­րի կող­մից ըն­դուն­ված՝ ԼՂՀ ան­կա­խու­թյան հան­րաք­վեի ար­դյունք­նե­րի մա­սին ակ­տում նախևա­ռաջ կարևոր­վում էր քա­ղա­քա­կան այդ ի­րա­դար­ձու­թյան ա­նա­չա­ռու­թյու­նը։ Ընդ­գծ­ված էր ա­վե­լի քան 30 ընտ­րա­կան տե­ղա­մաս այ­ցե­լե­լու, ինչ­պես նաև ձայ­նե­րի հաշ­վառ­մա­նը ներ­կա գտն­վե­լու փաս­տը։ Դի­տորդ­նե­րը նաև հա­վաս­տել էին, որ հան­րաք­վեի նա­խա­պատ­րաս­տու­մը, անց­կա­ցու­մը և ար­դյունք­նե­րի ամ­փո­փումն ի­րա­կա­նաց­վել են ըն­դուն­ված կա­նո­նա­կար­գին հա­մա­պա­տաս­խան։ Ընտ­րա­տա­րածք­նե­րի ցու­ցա­կը և տա­րած­քա­յին ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րի հաս­ցե­նե­րը հրա­պա­րակ­վել են ՙԽոր­հր­դա­յին Ղա­րա­բաղ՚ թեր­թում։
Շատ կարևոր էր դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյան այն ար­ձա­նագ­րու­մը, որ հան­րաք­վեն կազ­մա­կերպ­վել է դրա հա­մար պա­հանջ­վող ի­րա­վա­կան նոր­մե­րին հա­մա­հունչ։ Նախևա­ռաջ, հա­մա­ժո­ղովր­դա­կան քվեար­կու­թյան կազ­մա­կերպ­ման և անց­կաց­ման ըն­թաց­քում պահ­պան­վել են հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում բնակ­վող բո­լոր ազ­գու­թյուն­նե­րի՝ քվեար­կու­թյա­նը մաս­նակ­ցե­լու ի­րա­վունք­ներն ու պայ­ման­նե­րը։ Քվեա­թեր­թիկ­նե­րը կազմ­վել են հա­յե­րեն, ռու­սե­րեն և ադր­բե­ջա­նե­րեն լե­զու­նե­րով։ ԼՂՀ Կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վը հան­րաք­վեի անց­կաց­ման հա­մար անհ­րա­ժեշտ պայ­ման­ներ էր ստեղ­ծել նաև ադր­բե­ջա­նա­կան բնա­կա­վայ­րե­րում, մաս­նա­վո­րա­պես հե­ռա­գիր էր ու­ղար­կել Շու­շիի շր­ջա­նի ղե­կա­վա­րու­թյա­նը՝ ադր­բե­ջան­ցի­նե­րի մաս­նակ­ցու­թյու­նը կազ­մա­կեր­պե­լու խնդ­րան­քով։ Քվեա­թեր­թիկ­ներն ու­ղարկ­վել էին ադր­բե­ջա­նաբ­նակ վայ­րե­րը։ Քվեա­թեր­թի­կում գր­ված էր՝ ՙՀա­մա­ձա՞յն եք Դուք, որ­պես­զի հռ­չակ­ված Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյու­նը լի­նի ան­կախ պե­տու­թյուն` ինք­նու­րույն ո­րո­շե­լով հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ձևը ու­րիշ պե­տու­թյուն­նե­րի և ըն­կե­րակ­ցու­թյուն­նե­րի հետ՚, ա­պա նշ­ված էին ՙԱ­յո՚ և ՙՈչ՚ բա­ռե­րը։

Վկա­յա­կո­չումն ինք­նան­պա­տակ չէ. կարևո­րա­գույն այս ի­րա­դար­ձու­թյան հիմ­քում ժո­ղովր­դի կամ­քի ա­զատ ար­տա­հայ­տու­թյունն էր։ Ար­ցա­խի ժո­ղո­վուր­դը հա­մա­ժո­ղովր­դա­կան քվեար­կու­թյամբ միան­գա­մայն ան­թե­րի ի­րաց­րեց ինք­նո­րոշ­ման իր ի­րա­վուն­քը, ո­րը մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի գե­րա­կա սկզ­բունքն է։ Ադր­բե­ջա­նա­կան բար­բա­ջանք­ներն այս հար­թու­թյու­նում բա­ցար­ձա­կա­պես հիմ­նա­զուրկ են և ան­հե­թեթ։ Փաստն այն է, որ ադր­բե­ջան­ցի­նե­րը կազ­մում էին ԼՂՀ ընտ­րա­կան ի­րա­վունք ու­նե­ցող բնակ­չու­թյան մոտ 25%-ը։ Ե­թե ըն­դու­նենք, որ նրանք բո­լո­րը մաս­նակ­ցել և դեմ են քվեար­կել, ա­պա այդ դեպ­քում ան­գամ ակ­նա­ռու է, որ դա հան­րաք­վեի վերջ­նա­կան ար­դյունք­նե­րի վրա չէր կա­րող որևէ ազ­դե­ցու­թյուն ու­նե­նալ։ Հետևա­բար, ինչ­պես մի­ջազ­գա­յին դի­տորդ­ներն են ար­ձա­նագ­րել, հան­րաք­վեն ան­ցել է ան­թե­րի։
1991թ. դեկ­տեմ­բե­րի 16-ին ԼՂՀ գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյան կող­մից դի­մում հղ­վեց ՄԱԿ-ին, ինչ­պես նաև ԱՊՀ-ին, ո­րով խնդր­վում էր ԼՂՀ-ն ճա­նա­չել որ­պես ան­կախ պե­տու­թյուն, ո­րը ե­րաշ­խա­վո­րում է մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ված բո­լոր նոր­մե­րի, մար­դու՝ ան­կախ ազ­գա­յին պատ­կա­նե­լու­թյու­նից և կրո­նա­կան հա­մոզ­մունք­նե­րից, ի­րա­վունք­նե­րի և ա­զա­տու­թյուն­նե­րի պաշտ­պա­նու­թյու­նը։
Հան­րաք­վեի ար­դյունք­նե­րի հրա­պա­րա­կու­մից հե­տո ադր­բե­ջա­նա­կան կող­մի՝ ու­ժի դիր­քից հար­ցը լու­ծե­լու մտադ­րու­թյունն ա­ռանձ­նա­կի դրսևո­րում ու­նե­ցավ։ ՀՀ Գե­րա­գույն խոր­հուր­դը դեկ­տեմ­բե­րի 26-ի փակ նիս­տում, քն­նու­թյան առ­նե­լով ԼՂՀ-ում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը, ըն­դու­նեց հայ­տա­րա­րու­թյուն, ո­րով ԱՊՀ եր­կր­նե­րին կոչ էր ար­վում գոր­ծուն մի­ջոց­ներ ձեռք առ­նել ԼՂՀ բնակ­չու­թյան անվ­տան­գու­թյան և կեն­սա­գոր­ծու­նեու­թյան ա­պա­հով­ման հա­մար։ Հարկ է շեշ­տել, որ այս կար­գի հայ­տա­րա­րու­թյուն­ներն ու դի­մում­նե­րը մի­ջազ­գա­յին պատ­շաճ ար­ձա­գան­քի չէին ար­ժա­նա­նում և պա­տե­րազ­մը դառ­նում էր ան­խու­սա­փե­լի։
Դեկ­տեմ­բե­րի 10-ը նաև Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան օրն է։ 1948 թվա­կա­նին այդ օ­րը Միա­վոր­ված ազ­գե­րի կազ­մա­կեր­պու­թյան կող­մից ըն­դուն­վեց Մար­դու ի­րա­վունք­նե­րի հա­մընդ­հա­նուր հռ­չա­կա­գի­րը։ Պա­տա­հա­կան չէ, որ հենց այդ օ­րը մեր երկ­րում անց­կաց­վեց հան­րաք­վե և ա­պա ա­վե­լի ուշ՝ 2006թ. դեկ­տեմ­բե­րի 10-ին, ըն­դուն­վեց մեր երկ­րի հիմ­նա­կան օ­րեն­քը՝ Սահ­մա­նադ­րու­թյու­նը, դար­ձյալ հա­մա­ժո­ղովր­դա­կան քվեար­կու­թյամբ։ Սահ­մա­նադ­րու­թյամբ էլ ամ­րագր­վե­ցին Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան սահ­ման­նե­րը՝ շուրջ 12 հա­զար քառ. կմ տա­րած­քով։
Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­կա­հայ­կա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան դեմ ար­ցա­խա­հա­յու­թյան պայ­քարն ուղ­ղա­կի ի­մաս­տով պայ­քար էր՝ հա­նուն մար­դու ի­րա­վունք­նե­րի, հա­նուն պատ­մա­կան հայ­կա­կան հո­ղում հայ մար­դու հա­րատևման։ Այդ ի­րա­վունքն ար­ցախ­ցին պաշտ­պա­նեց զեն­քով, մեծ զո­հո­ղու­թյուն­նե­րի գնով՝ ա­րյու­նով գծե­լով Հայ­րե­նի­քի սահ­ման­նե­րը։
Երկ­րորդ հայ­կա­կան պե­տու­թյան կազ­մա­վո­րու­մը նոր ի­րո­ղու­թյուն էր, ո­րը փո­խեց տա­րա­ծաշր­ջա­նի քա­ղա­քա­կան պատ­կե­րը։ 1991-ի դեկ­տեմ­բե­րյան հան­րաք­վեից 28 տա­րի անց, դար­ձյալ մեր հա­վա­տար­մու­թյունն ենք հայտ­նում ԼՂՀ պե­տա­կան ան­կա­խու­թյան հռ­չա­կագ­րի սկզ­բունք­նե­րին։
Եվ գի­տակ­ցե­լով Հայ­րե­նի­քի ճա­կա­տագ­րի հա­մար սե­փա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյունն ա­պա­գա սե­րունդ­նե­րի առջև, այ­սօր ա­սում ենք՝ չկա վե­րա­դարձ ան­ցյա­լին՝ ո՜չ սահ­ման­նե­րի և ո՜չ էլ կար­գա­վի­ճա­կի ա­ռու­մով։

 

 

 

 

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.