[ARM]     [RUS]     [ENG]

ԱՄՆ-Ն ՉԵՂԱՐԿԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

ԱՄՆ պե­տա­կան դե­պար­տա­մեն­տի պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցի­չը հայ­տա­րա­րել է, որ չե­ղյալ է հայ­տա­րար­վում Ի­րա­նի հետ եր­րորդ եր­կր­նե­րի ար­տո­նու­թյու­նը՝ կապ­ված տա­րա­ծաշր­ջա­նում է­ներ­գե­տիկ նա­խագ­ծե­րում ներգ­րավ­ված ըն­կե­րու­թյուն­նե­րի նկատ­մամբ պատ­ժա­մի­ջոց­ներ չկի­րա­ռե­լու հետ։

Ա­վե­լի վաղ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը հայ­տա­րա­րել էր, որ Կաս­պից ա­վա­զա­նից դե­պի Եվ­րո­պա է­ներ­գա­կիր­նե­րի ար­տա­հա­նու­մը սկզ­բուն­քա­յին նշա­նա­կու­թյուն ու­նի, եւ Ի­րա­նի հետ այդ ծրագ­րե­րում ներգ­րավ­ված կող­մե­րը պատ­ժա­մի­ջոց­նե­րի չեն են­թարկ­վի։ Ադր­բե­ջա­նա­կան քա­րոզ­չու­թյու­նը դա հա­մա­րում էր Բաք­վի դի­վա­նա­գի­տա­կան մեծ ձեռք­բե­րում։ Եւ ի­րոք, ե­թե ի­րա­վի­ճա­կը մնար այդ­պես, ա­պա ադր­բե­ջա­նա­կան կող­մը հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նար դե­պի Եվ­րո­պա գա­զա­մու­ղը լց­նել նաեւ ի­րա­նա­կան գա­զով։ Այդ դեպ­քում ադր­բե­ջա­նա­կան նա­խա­գի­ծը կու­նե­նար տն­տե­սա­կան լուրջ նշա­նա­կու­թյուն՝ հա­վե­լյալ ար­տա­քին քա­ղա­քա­կան բա­րեն­պաստ կո­նյունկ­տու­րա­յով հան­դերձ։
Բանն այն է, որ Ի­րանն ադր­բե­ջա­նա­կան ՙՇահ-դե­նիզ՚ գա­զի հան­քա­վայ­րի շա­հա­գործ­ման մի­ջազ­գա­յին կոն­սոր­ցիու­մում ու­նի տա­սը տո­կո­սի շա­հա­բա­ժին։ Ի­րա­նի նա­խա­գա­հի Ադր­բե­ջան կա­տա­րած այ­ցի ըն­թաց­քում երկ­կողմ հա­մա­ձայ­նու­թյուն էր ձեռք բեր­վել՝ մին­չեւ վեր­ջերս վի­ճե­լի հա­մար­վող հան­քա­վայ­րե­րում հա­մա­տեղ գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լե­լու հար­ցում։ Դա Ադր­բե­ջա­նի հա­մար բա­ցում էր լայն հե­ռան­կար, որ­պես­զի Ի­րա­նը ներգ­րավ­վի դե­պի եվ­րո­պա­կան շու­կա­ներ Կաս­պից ա­վա­զա­նի է­ներ­գա­կիր­նե­րի տա­րանց­ման նա­խագ­ծե­րում՝ այդ կերպ փա­կե­լով բնա­կան գա­զի պա­կա­սը։
ԱՄՆ-ն, սա­կայն, իր վեր­ջին հայ­տա­րա­րու­թյամբ փաս­տա­ցի Ադր­բե­ջա­նին զգու­շաց­նում է, որ կա­րող է հայ­տն­վել պատ­ժա­մի­ջոց­նե­րի տակ, ե­թե շա­րու­նա­կի հա­մա­գոր­ծակ­ցու­թյունն Ի­րա­նի հետ։ Ու­շագ­րավ է, որ ԱՄՆ պետ­դե­պար­տա­մեն­տի պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցուց­չի հայ­տա­րա­րու­թյա­նը զու­գա­հեռ՝ մի­ջազ­գա­յին մա­մու­լում տե­ղե­կատ­վու­թյուն շր­ջա­նառ­վեց, որ Ադր­բե­ջանն իր տա­րած­քում Իս­րա­յե­լին հե­նա­կե­տեր է տրա­մադ­րել՝ ա­նօ­դա­չու թռ­չող սար­քե­րով Ի­րա­նին հար­վա­ծե­լու հա­մար։ Ըստ ե­րե­ւույ­թին, դա տե­ղե­կատ­վա­կան զոն­դաժ էր՝ ստու­գե­լու Ադր­բե­ջա­նի ար­ձա­գան­քը։
Պաշ­տո­նա­կան Բա­քուն հայ­տն­վեց եր­կի­մաստ վի­ճա­կում։ Լռել՝ նշա­նա­կում էր ըն­դու­նել, որ տե­ղե­կատ­վու­թյու­նը ճիշտ է։ Այդ դեպ­քում Ադր­բե­ջա­նը պար­տադր­ված կլի­ներ հա­մա­պար­փակ բա­ցատ­րու­թյուն­ներ տալ Ի­րա­նին։ Հեր­քել տե­ղե­կատ­վու­թյու­նը՝ նշա­նա­կում էր հրա­պա­րա­կա­յին հրա­ժա­րում Իս­րա­յե­լի հետ ռազ­մա­տեխ­նի­կա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նից եւ քա­ղա­քա­կան ա­ռու­մով հա­մե­րաշխ­վել Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում ի­րա­վի­ճա­կի գնա­հատ­ման ռուս-թուրք-ի­րա­նա­կան տե­սա­կե­տին։ Ա­լիե­ւի կա­ռա­վա­րու­թյունն ընտ­րեց երկ­րորդ տար­բե­րա­կը։
Ինչ­պես նման դեպ­քե­րում են ա­սում՝ Վա­շինգ­տո­նը հե­ռու է, իսկ Թեհ­րանն ու Մոսկ­վան՝ չա­փա­զանց մոտ եւ կա­րող են ոչ միայն պա­տաս­խան պա­հան­ջել, այ­լեւ ձեռ­նար­կել քայ­լեր, ո­րոնք կտա­նեին Ա­լիե­ւի իշ­խա­նու­թյան թու­լաց­ման, իսկ հե­ռան­կա­րում՝ նաեւ փլուզ­ման։ Ա­լիե­ւը նա­խա­պատ­րաստ­վում է ար­տա­հերթ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րի։ Այս ի­րա­վի­ճա­կում նրան բո­լո­րո­վին ձեռն­տու չեն նույ­նիսկ թե­թե­ւա­կի տա­րա­ձայ­նու­թյուն­ներն Ռու­սաս­տա­նի եւ Ի­րա­նի հետ։ Վա­շինգ­տոնն ըն­դա­մե­նը զգու­շաց­նում է պատ­ժա­մի­ջոց­նե­րի մա­սին։ Է­ներ­գա­կիր­նե­րի տա­րանց­ման նա­խագ­ծի հե­տաձ­գումն Ադր­բե­ջա­նին կա­րող է բե­րել մի քա­նի հա­րյուր մի­լիոն դո­լա­րի կո­րուստ։ Իսկ ե­թե ըն­տր­վեր հա­կա­ռա­կը, Մոսկ­վան եւ Թեհ­րա­նը հաս­տատ կձեռ­նար­կեին Ա­լիե­ւին քա­ղա­քա­կան ֆիաս­կո­յի առ­ջեւ կանգ­նեց­նե­լու տար­բե­րա­կը, եւ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րը նրա հա­մար կվե­րած­վեին բա­ցա­հայտ փոր­ձու­թյան։
Քա­րոզ­չա­կան ա­ռաս­պե­լը, որ Ադր­բե­ջա­նը ՙտն­տե­սա­պես եւ քա­ղա­քա­կան ա­ռու­մով լիո­վին ինք­նա­բավ ու ան­կախ եր­կիր է՚՝ պայ­թեց բո­լո­րի աչ­քի ա­ռաջ։ Ա­մե­րի­կյան օրհ­նու­թյամբ Եվ­րո­պա­յում Ռու­սաս­տա­նին մր­ցա­կից դառ­նա­լու ե­րա­զան­քը՝ նույն­պես։ Դա մե­ծա­պես կսահ­մա­նա­փա­կի Ա­լիե­ւի տա­րա­ծաշր­ջա­նա­յին հա­վակ­նու­թյուն­նե­րը։ Ըստ ե­րե­ւույ­թին, ի­րա­վի­ճա­կը հարկ է գնա­հա­տել նաեւ ԱՄՆ օ­րենս­դիր­նե­րի կող­մից Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չե­լու բա­նա­ձե­ւե­րի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան նշա­նա­կու­թյան հա­մա­տեքս­տում։ Թուր­քիա­յի եւ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի հա­րա­բե­րու­թյուն­նե­րում ճեղք­ված­քը չի կա­րող չանդ­րա­դառ­նալ ԱՄՆ-Ադր­բե­ջան կա­պե­րին, ո­րոնք ա­ռանց այդ էլ բա­վա­կան ա­նո­րոշ էին։
ԱՄՆ պետ­դե­պար­տա­մեն­տի հայ­տա­րա­րու­թյու­նը, հնա­րա­վոր է, սառ­ցա­լե­ռան միայն ե­րե­ւա­ցող մասն է։ Խոր­քում Վա­շինգ­տոնն ազ­դակ է հղում, որ վե­րա­նա­յում է տա­րա­ծաշր­ջա­նի գնա­հատ­ման ա­վան­դա­կան մո­տե­ցու­մը։ Իսկ դա Ադր­բե­ջա­նի հա­մար ճա­կա­տագ­րա­կան խն­դիր է։ Ե­թե ա­րեւմ­տյան կոր­պո­րա­ցիա­նե­րը սա­ռեց­նեն է­ներ­գե­տիկ նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րը, ա­պա Բա­քուն կբախ­վի սո­ցիա­լա­կան սուր լար­վա­ծու­թյան հետ։ Ա­րեւմ­տյան ըն­կե­րու­թյուն­ներն Ադր­բե­ջա­նում ա­մե­նա­խո­շոր գոր­ծա­տու­ներն են։
Այդ հե­ռան­կա­րի վրա է կա­ռուց­վում ա­պա­գա Ադր­բե­ջա­նի տե­սա­լա­կա­նը։ Ա­լիե­ւի քա­ղա­քա­կան հա­վակ­նու­թյուն­ներն, այս­պի­սով, վե­րած­վում են Ադր­բե­ջա­նի զար­գաց­ման ար­գե­լա­կի։ Ընդ­դի­մու­թյու­նը փոր­ձում է դուրս գալ շուրջ ե­րե­սուն տար­վա այդ կա­խար­դա­կան շր­ջա­նա­կից։ Ռու­սաս­տա­նը եւ Ի­րա­նը, հա­կա­ռա­կը, լիո­վին ա­ջակ­ցում են Ա­լիե­ւի քա­ղա­քա­կան հա­վակ­նու­թյուն­նե­րին։ Ե­րե­ւում է, Ա­րեւ­մուտ­քում հա­սու­նա­նում է Ա­լիե­ւին պատ­ժե­լու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը։