[ARM]     [RUS]     [ENG]

ՊՈԼՍՈ ՆՈՐԸՆՏԻՐ ՊԱՏՐԻԱՐՔԻՆ ՎՇՏԱՑՐԵԼ Է ՍԵՆԱՏԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

Հա­րութ ՍԱ­ՍՈՒ­ՆՅԱՆ

ՙԿա­լի­ֆոռ­նիա Կու­րիեր՚ թեր­թի հրա­տա­րա­կիչ և խմ­բա­գիր

 Ան­ցյալ ա­միս ես պա­տաս­խա­նե­ցի Պոլ­սո նո­րըն­տիր պատ­րիարք Սա­հակ Բ ե­պիս­կո­պոս Մա­շա­լյա­նի՝ թուր­քա­կան թեր­թին տված հար­ցազ­րույ­ցին, ո­րում նա քն­նա­դա­տել էր ԱՄՆ Սե­նա­տի կող­մից Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան բա­նաձևի ըն­դու­նու­մը։

Այդ ժա­մա­նա­կից ի վեր հա­յոց աշ­խար­հն ան­հան­գս­տա­ցած է, որ պատ­րիար­քը շա­րու­նա­կել է հար­ցազ­րույց­ներ տալ թուր­քա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րին՝ կա­տա­րե­լով թուր­քա­մետ և հա­կա­հայ­կա­կան մեկ­նա­բա­նու­թյուն­ներ։ Ինչ­պես գրել էի նախ­կի­նում, հաս­կա­նա­լի է, որ Ստամ­բու­լի հայ­կա­կան հա­մայն­քի մնա­ցորդ­նե­րը պա­տանդ են թուր­քա­կան վար­չա­կար­գի դա­ժան ձեռ­քե­րում։ Հետևա­բար, մենք պետք է ո­րո­շա­կի ըմ­բռ­նու­մով մո­տե­նանք նրանց կաս­կա­ծե­լի ար­տա­հայ­տու­թյուն­նե­րին։ Այ­նուա­մե­նայ­նիվ, ոչ բո­լոր հայ­տա­րա­րու­թյուն­ներն են ար­վում ճնշ­ման տակ։ Նրանց ժխ­տա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից մի քա­նի­սն ար­վում են ի­րենց սե­փա­կան կամ­քով՝ ա­ռանց թուր­քա­կան կա­ռա­վա­րու­թյան կող­մից որևէ ճնշ­ման։ Եր­բեմն Թուր­քիա­յի ո­րոշ հա­յեր հա­կա­հայ­կա­կան հայ­տա­րա­րու­թյուն­ներ են ա­նում պաշտ­պա­նե­լու հա­մար ի­րենց գոր­ծա­րար ձեռ­նարկ­նե­րը թուրք պաշ­տո­նյա­նե­րի հետ կամ պահ­պա­նե­լու ի­րենց ա­թոռ­նե­րը՝ սի­րա­շա­հե­լով թուր­քա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րին։ Ուս­տի չպետք է ինք­նա­բե­րա­բար գալ այն եզ­րա­կա­ցու­թյան, որ պետք է զերծ մնալ նրանց թուր­քա­մետ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը քն­նա­դա­տե­լուց միայն այն պատ­ճա­ռով, որ նրանք ապ­րում են Թուր­քիա­յում։ Ա­մեն ինչ կախ­ված է հայ­տա­րա­րու­թյան հան­գա­մանք­նե­րից և այն աս­տի­ճա­նից, ո­րով պոլ­սա­հա­յը հար­ձակ­վում է հայ ժո­ղովր­դի և նրա քա­ղա­քա­կան պա­հանջ­նե­րի վրա։
Թուր­քա­կան ՙՄի­լի­յեթ՚ և ՙՍա­բահ՚ թեր­թե­րին հար­ցազ­րույց­ներ տա­լուց հե­տո պատ­րիարք Մա­շա­լյա­նը շա­րու­նա­կել է մնալ թուր­քա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րի ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում։ 2020թ. հուն­վա­րի 2-ին նա ա­սել է ՙԱք­շամ՚ թեր­թին, որ սփյուռ­քա­հա­յե­րը և պոլ­սա­հա­յե­րը կապ չու­նեն մի­մյանց հետ, և Սփյուռ­քը հա­րյուր տա­րի հետ է մնա­ցել։
Պատ­րիարք Մա­շա­լյանն ա­վե­լաց­րել է. ՙԹուր­քիա­յում բո­լոր փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րը հա­մա­կար­ծիք են, որ մենք մեր ա­մե­նա­հան­գիստ ժա­մա­նա­կաշր­ջա­նը ապ­րում ենք նա­խա­գահ Էր­դո­ղա­նի իշ­խա­նու­թյան տա­րի­նե­րին՚։ Պատ­րիար­քը կար­ծես թե մո­ռա­ցել է, որ վեր­ջին 12 տա­րի­նե­րին հայ հա­մայն­քին թույլ չեն տվել փո­խա­րի­նող պատ­րիարք ընտ­րել այն բա­նից հե­տո, երբ նախ­կին պատ­րիար­քը գտն­վում էր կո­մա­յին վի­ճա­կում։ Էր­դո­ղա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը նաև ար­գե­լել էր Թուր­քիա­յի մի շարք հայ հոգևո­րա­կան­նե­րի մաս­նակ­ցու­թյու­նը պատ­րիար­քա­կան ընտ­րու­թյուն­նե­րին պար­զա­պես այն պատ­ճա­ռով, որ նրանք ծա­ռա­յում էին Թուր­քիա­յի սահ­ման­նե­րից դուրս գտն­վող ե­կե­ղե­ցա­կան ծխե­րում։ Պատ­րիարք Մա­շա­լյա­նը, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, չէր ըն­տր­վի, ե­թե մյուս թեկ­նա­ծու­նե­րին թույլ տր­վեր մաս­նակ­ցել ընտ­րու­թյուն­նե­րին։

ՙՕս­մա­նյան կայս­րու­թյան ժա­մա­նա­կաշր­ջա­նից ի վեր փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի խն­դիր­նե­րն օգ­տա­գործ­վել են Թուր­քիա­յի ներ­քին գոր­ծե­րին մի­ջամ­տե­լու հա­մար։ Մենք չենք ու­զում, որ այս հար­ցի պատ­ճա­ռով Թուր­քիան վնաս­ներ կրի մի­ջազ­գա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ։ Մենք այս երկ­րի քա­ղա­քա­ցի­ներն ենք, և այս երկ­րի դեմ ուղղ­ված ցան­կա­ցած խոսք մեզ ևս վի­րա­վո­րում է՚,-ա­սել է պատ­րիար­քը ՙԱք­շամ՚ թեր­թին։
Բա­ցի այդ, Պոլ­սո պատ­րիար­քը հայ­տա­րա­րել է, որ ՙհայ­կա­կան սփյուռ­քը մեզ հետ կապ չու­նի։ 1915-ը և դրա հա­ջոր­դող հի­շո­ղու­թյուն­նե­րը փո­խանց­վել են սերն­դե­սե­րունդ։ Նրանք տե­սել են, որ այս հարցն առն­վազն պահ­պա­նում ի­րենց միաս­նու­թյու­նը և ստեղ­ծում է ժխ­տա­կան հա­վա­քա­կան գի­տակ­ցու­թյուն։ Ստեղծ­վել է ող­բեր­գու­թյան վրա հիմն­ված հա­վա­քա­կան գի­տակ­ցու­թյուն։ Նրանք չեն ու­զում կորց­նել այն։ Իսկ մենք այդ դեպ­քե­րից հե­տո մնա­ցել ենք այս հո­ղե­րի վրա։ Մենք ո­րո­շե­ցինք ապ­րել այլ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ միա­սին։ Սփյուռ­քը հա­րյուր տա­րի հետ է մնա­ցել... Մեր և Սփյուռ­քի կող­մից իս­լա­մը հաս­կա­նա­լու ձևի մեջ տար­բե­րու­թյուն կա։ Ի­րա­կա­նում ժո­ղո­վուր­դը շատ ա­վե­լի մեղմ է։ Նրանք դրա մա­սին հի­շում են ապ­րի­լի 24-ին և մո­ռա­նում են մինչև հա­ջորդ ապ­րի­լի 24-ը՚։
Շա­րու­նա­կե­լով իր հա­կա­հայ­կա­կան խա­չակ­րաց ար­շա­վան­քը, պատ­րիարք Սա­հակ Բ-ն 2020թ. հուն­վա­րի 2-ին թուր­քա­կան NTV-ին ա­սաց, որ Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չող ԱՄՆ Սե­նա­տի բա­նաձևը ՙվի­րա­վո­րել է ինձ՚։ Պատ­րիար­քը նաև ա­սաց. ՙՄենք Սփյուռք չենք։ Մենք միշտ ե­ղել ենք այս­տեղ և մնա­ցել ենք այս երկ­րում։ 1915թ. դա­ռը ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից հե­տո մենք ո­րո­շե­ցինք մնալ այս­տեղ։ Մենք 105 տա­րի ապ­րել ենք այլ կերպ, քան սփյուռ­քա­հա­յե­րը։ Նրանք գո­յատևել են 1915 թվա­կա­նի ցա­վի դա­ռը հի­շո­ղու­թյուն­նե­րով, ո­րոնք փո­խան­ցել են սերն­դե­սե­րունդ։ Մենք վե­րապ­րել ենք այդ ցա­վը։ Մենք այն չենք մո­ռա­ցել, սա­կայն վե­րապ­րել ենք այն։ Տե­ղի է ու­նե­ցել միա­սին ապ­րե­լու կա­խար­դանք՚։
Պատ­րիարք Սա­հակ Բ-ն ու­նե­ցել է հա­կա­սա­կան ան­ցյալ՝ տար­բեր տա­րօ­րի­նակ մի­ջա­դե­պե­րով։ Սա­կայն հի­մա ես նա­խընտ­րում եմ չանդ­րա­դառ­նալ այդ հար­ցե­րին։ Հա­ճե­լի չէ հար­ձակ­վել բարձ­րաս­տի­ճան հայ հոգևո­րա­կա­նի վրա։ Պար­զա­պես ցան­կա­նում եմ հա­կիրճ մեջ­բե­րում ա­նել պատ­րիար­քի 2017թ. գրա­ծից. ՙԵ­կե­ղե­ցուն նվի­րել եմ իմ կյան­քը, իմ ե­րի­տա­սար­դու­թյու­նը և իմ տղա­մարդ­կու­թյու­նը։ Ես ըն­տա­նիք չու­նեմ։ Վեց տա­րի ապ­րել եմ Պատ­րիար­քա­րա­նի 20 քա­ռա­կու­սի մետ­րա­նոց սե­նյա­կում՚։
Պատ­րիարք Սա­հակ Բ-ի՝ թուր­քա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րին ա­րած հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, նրա պաշ­տո­նա­վար­ման ժամ­կե­տի հենց սկզ­բում, նույ­նիսկ նախ­քան նրա գա­հա­կա­լու­թյան հան­դե­սը, լավ նշան չեն։ Բազ­մա­թիվ հա­յեր, ինչ­պես Թուր­քիա­յի ներ­սում, այն­պես էլ դր­սում, բո­ղո­քում էին, որ նրա մր­ցա­կի­ցը՝ Ա­րամ ար­քե­պիս­կո­պոս Ա­թե­շյա­նը, խիստ են­թա­կա էր թուր­քա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րին։ Թեև այդ­պի­սի պահ­ված­քը ո­րոշ չա­փով հաս­կա­նա­լի է՝ հաշ­վի առ­նե­լով թուր­քա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի կե­ղե­քիչ բնույ­թը, սա­կայն նո­րըն­տիր պատ­րիար­քը շատ ա­վե­լին է գե­րա­զան­ցել իր մր­ցակ­ցի հնա­զանդ պահ­ված­քը։
Պատ­րիարք Սա­հակ Բ-ի ինք­նան­վաս­տա­ցու­ցիչ խոս­քե­րը թուր­քա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րին, պար­զա­պես Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան թուր­քա­կան ժխ­տո­ղա­կա­նու­թյան կրկ­նու­թյունն են և ԱՄՆ Սե­նա­տի կող­մից վեր­ջերս դրա ճա­նաչ­ման մեր­ժու­մը։ Ա­վե­լին, ի­րեն հա­մադ­րե­լով թուր­քա­կան կա­ռա­վա­րու­թյան հետ՝ պատ­րիարքն ի­րեն և Թուր­քիա­յի հայ հա­մայն­քին հե­ռաց­նում է Սփյուռ­քից, ինչ­պես թուրք իշ­խա­նա­վոր­ներն ար­գե­լե­ցին Սփյուռ­քում ծա­ռա­յող թուր­քա­հայ հոգևո­րա­կան­նե­րին մաս­նակ­ցել պատ­րիար­քա­կան ընտ­րու­թյուն­նե­րին։
Պատ­րիարք Սա­հակ Բ-ն ապ­րում է իր նոր պաշ­տո­նի մեղ­րա­մի­սի ժա­մա­նա­կաշր­ջա­նը։ Այ­նուա­մե­նայ­նիվ, ինչ­պես տե­սանք նախ­կի­նում, Թուր­քիա­յի կա­ռա­վա­րու­թյու­նը ցան­կա­ցած պա­հի կա­րող է ու­ժե­ղաց­նել ճն­շու­մը տե­ղի հայ հա­մայն­քի վրա։ Երբ դա տե­ղի ու­նե­նա, հայ­կա­կան Սփյուռքն է, ո­րը կփոր­ձի օգ­նու­թյան հաս­նել Թուր­քիա­յի հայ հա­մայն­քին՝ ան­տե­սե­լով պատ­րիար­քի ան­ցան­կա­լի խոս­քերն ընդ­դեմ Սփյուռ­քի...
Ա­վե­լին, ես գի­տեմ, որ պատ­րիար­քը Սփյուռ­քի քն­նա­դա­տա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը կօգ­տա­գոր­ծի թուր­քա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի մոտ միա­վոր­ներ շա­հե­լու հա­մար։