[ARM]     [RUS]     [ENG]

ԱԱՄ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՆՊԱՏԱԿԱՈՒՂՂՎԱԾ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՄԱՆՆ ՈՒ ՀԶՈՐԱՑՄԱՆԸ

 

 

 

Հեր­մի­նե ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 

Ար­ցա­խի ա­զա­տա­մար­տիկ­նե­րի միու­թյունն (ԱԱՄ) իր գոր­ծու­նեու­թյան ա­ռանց­քում ու­նի մեկ գլ­խա­վոր նպա­տակ. գո­յա­պայ­քա­րի մաս­նա­կից­նե­րի նե­րուժն ար­դյու­նա­վետ օգ­տա­գոր­ծե­լու ճա­նա­պար­հով նպաս­տել հայ­րե­նի բնօր­րա­նի հզո­րաց­մանն ու բար­գա­վաճ­մա­նը։ Եվ ինչ­պես միշտ, 2019 թվա­կա­նին ևս կա­ռույ­ցի գոր­ծու­նեու­թյու­նը նպա­տա­կաուղղ­ված էր մեր նո­րան­կախ հան­րա­պե­տու­թյան կա­յաց­ման գոր­ծում ի­րենց ա­նու­րա­նա­լի ա­վան­դը ներդ­րած ե­րեկ­վա պա­տե­րազ­մի մաս­նա­կից­նե­րի հա­մախ­մբ­մանն ու հա­յոց պե­տա­կա­նա­կերտ­ման ուղ­ղու­թյամբ նրանց կա­տա­րա­ծի գնա­հատ­մա­նը։

Հաշ­վե­տու տար­վա ըն­թաց­քում, Միու­թյան վար­չու­թյան կող­մից հաս­տատ­ված աշ­խա­տան­քա­յին պլա­նի հա­մա­ձայն, Միու­թյու­նը կյան­քի է կո­չել հա­մա­պե­տա­կան ու տե­ղա­յին նշա­նա­կու­թյան բազ­մա­թիվ ծրագ­րեր։ Ա­ռանձ­նա­հա­տուկ ու­շադ­րու­թյուն է դարձ­վել պե­տա­կա­նա­շի­նու­թյան տար­բեր ո­լորտ­նե­րում կազ­մա­կեր­պու­թյան ան­դամ­նե­րի ակ­տիվ ներգ­րավ­մա­նը։ Նրանց մաս­նակ­ցու­թյամբ բա­նա­կա­յին ստո­րա­բա­ժա­նում­նե­րում և հան­րակր­թա­րան­նե­րում ի­րա­կա­նաց­վել են ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան տա­րաբ­նույթ մի­ջո­ցա­ռում­ներ։
Այս և մյուս գոր­ծըն­թաց­նե­րին զու­գա­հեռ Միու­թյան գոր­ծու­նեու­թյան ա­ռաջ­նա­հերթ ուղ­ղու­թյուն­նե­րից մե­կը շա­րու­նա­կել է մնալ ե­րեկ­վա պա­տե­րազ­մի մաս­նա­կից­նե­րի ար­ժա­նա­պա­տիվ կեն­սա­գոր­ծու­նեու­թյան ա­պա­հո­վու­մը, ինչն ար­տա­հայտ­վել է նյու­թա­կան ու բա­րո­յա­կան օ­ժան­դա­կու­թյամբ։ Մաս­նա­վո­րա­պես՝ 2019թ. ըն­թաց­քում բուժ­ման և սո­ցիա­լա­կան հար­ցե­րի լուծ­ման նպա­տա­կով թվով 457 ա­զա­տա­մար­տի­կի ցու­ցա­բեր­վել է 29 մլն. 315 հազ. դրամ ընդ­հա­նուր գու­մա­րով ֆի­նան­սա­կան օ­ժան­դա­կու­թյուն, ԱԱՄ միջ­նոր­դու­թյուն­նե­րի ար­դյուն­քում ի­րա­կա­նաց­վել է 57 ա­զա­տա­մար­տի­կի անվ­ճար բու­ժում ԱՀ ՊՆ զին­վո­րա­կան հոս­պի­տալ­նե­րում։ Նշա­նա­կա­լի աշ­խա­տանք է տար­վել նաև ա­զա­տա­մար­տիկ­նե­րի սո­ցիալ-կեն­ցա­ղա­յին պայ­ման­նե­րի բա­րե­լավ­ման ուղ­ղու­թյամբ։
ԱԱՄ մի շարք ան­դամ­նե­րի բնա­կա­րան­նե­րը նո­րո­գե­լու հա­մար Միու­թյան վար­չու­թյան ո­րոշ­մամբ հատ­կաց­վել է 12 մլն 542 հազ. դրա­մի շի­նա­նյութ։
Ներ­կա­յաց­վել և պաշտ­պան­վել են ԱԱՄ մի շարք ան­դամ­նե­րի ի­րա­վունք­ներն ու օ­րի­նա­կան շա­հե­րը դա­տա­րան­նե­րում, տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րում, հա­սա­րա­կա­կան այլ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րում։ Ներ­կա­յաց­վել և պե­տա­կան ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով ի­րենց կա­տա­րա­ծի հա­մար ար­ժա­նա­վա­յել կեր­պով գնա­հատ­վել են մեծ թվով ա­զա­տա­մար­տիկ­ներ։ Վկա­յու­թյու­նը Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի հրա­մա­նագ­րով տար­վա ըն­թաց­քում պարգևատր­ված 298 ա­զա­տա­մար­տիկ­ներն են, ո­րոն­ցից 1-ն ար­ժա­նա­ցել է ՙԱր­ցա­խի հե­րոս՚ բարձ­րա­գույն կոչ­ման, 6-ը՝ ՙՄար­տա­կան խաչ՚ երկ­րորդ աս­տի­ճա­նի շքան­շա­նի, 3-ը՝ ՙԱ­րիու­թյան հա­մար՚, 285-ը` ՙՄար­տա­կան ծա­ռա­յու­թյուն՚, իսկ 3-ը՝ ՙՇու­շիի ա­զա­տագր­ման հա­մար՚ մե­դալ­նե­րով։ Նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում Ար­ցա­խի ա­զա­տա­մար­տիկ­նե­րի միու­թյան վար­չու­թյան ո­րոշ­մամբ 36 ա­զա­տա­մար­տիկ­ներ պարգևատր­վել են ՙՀայ­րե­նյաց պաշտ­պան՚ մե­դա­լով և այլն:
Բա­ցի պարգևատ­րում­նե­րից և խրա­խու­սանք­նե­րից, Միու­թյան ղե­կա­վա­րու­թյու­նը հա­տուկ ու­շադ­րու­թյուն է դարձ­րել իր ան­դամ­նե­րի հա­մար տո­նա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի (Ա­մա­նո­րի և Սուրբ Ծնն­դի) կազ­մա­կերպ­մա­նը։
Հատ­կան­շա­կան է Միու­թյան կող­մից ծա­վա­լած հան­րա­յին ո­լոր­տի գոր­ծու­նեու­թյու­նը։ Բա­ցի վե­րոն­շյա­լից, Միու­թյու­նը հաշ­վե­տու տա­րում շա­րու­նա­կել է մշ­տա­կան սերտ կապ ա­պա­հո­վել ԱՀ պե­տա­կան կա­ռույց­նե­րի և հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հետ։
Միու­թյան ներ­կա­յա­ցուց­չու­թյու­նը մաս­նակ­ցել է ԱՀ տար­բեր շր­ջան­նե­րի հա­մայ­նք­նե­րում զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի հի­շա­տա­կին կա­ռուց­ված հու­շար­ձան­նե­րի բաց­ման հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյուն­նե­րին, ո­րոնց ժա­մա­նակ ի­րա­կա­նաց­վել են ա­զա­տա­մար­տիկ­նե­րի պարգևատ­րում­ներ, զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի հա­րա­զատ­նե­րին (թվով 29 հո­գու) ցու­ցա­բեր­վել է դրա­մա­կան օգ­նու­թյուն։ Միու­թյան վար­չու­թյան ո­րոշ­մամբ` ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյուն է ցու­ցա­բեր­վել զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի հի­շա­տա­կը հա­վեր­ժաց­նող հու­շար­ձան­նե­րի կա­ռուց­ման, վե­րա­նո­րո­գում­նե­րի և կազ­մա­կեր­պա­կան հար­ցե­րի հա­մար։
Մի խումբ ա­զա­տա­մար­տիկ­ներ ի­րենց ըն­տա­նիք­նե­րի հետ Միու­թյան նա­խա­ձեռ­նու­թյամբ կազ­մա­կեր­պել է ծո­վափ­նյա ա­մա­ռա­յին ի­րենց հան­գիս­տը ՌԴ Ա­նա­պա քա­ղա­քի ծո­վա­փում և Սևա­նա լճի Ծո­վի­նար հա­մայն­քի ՀՀ երկ­րա­պահ­նե­րի ճամ­բա­րում։
Հա­վե­լենք, որ ԱԱՄ-ի կող­մից Ստե­փա­նա­կեր­տի ՙՄոր և ման­կան ա­ռող­ջու­թյան կենտ­րո­նին՚, թիվ 1 գի­շե­րօ­թիկ հաս­տա­տու­թյա­նը, Վե­րա­կանգ­նո­ղա­կան կենտ­րո­նին հատ­կաց­վել են նվեր­ներ։
Հա­վա­տա­րիմ մնա­լով ՙԱ­ռողջ հո­գի` ա­ռողջ մարմ­նում՚ կար­գա­խո­սին, Միու­թյան ֆի­նան­սա­վոր­մամբ գոր­ծում է ՙԿա­րա­տե-դո՚ մար­զա­կան խմ­բակ, որ­տեղ անվ­ճար պա­րապ­մունք­ներ է անց­կաց­նում մոտ 25 ե­րե­խա։ Ու­րա­խու­թյամբ պետք է ար­ձա­նագ­րել, որ այդ մար­զա­կան խմ­բա­կի ան­դամ­նե­րից ո­մանք ար­դեն հաղ­թող են ճա­նաչ­վել ոչ միայն Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում: Նրանք մր­ցա­նա­կա­յին տե­ղեր են զբա­ղեց­րել նաև Եվ­րո­պա­յի և աշ­խար­հի ա­ռաջ­նու­թյուն­նե­րում, և այ­սօր էլ շա­րու­նա­կում են վա­յե­լել Ար­ցա­խի ա­զա­տա­մար­տիկ­նե­րի միու­թյան վար­չու­թյան հա­տուկ ու­շադ­րու­թյու­նը։ Հա­մալր­վել է Միու­թյան տա­րած­քա­յին միա­վո­րում­նե­րի նյու­թա­տեխ­նի­կա­կան բա­զան։ Աս­կե­րա­նի, Մար­տու­նու, Շու­շիի տա­րած­քա­յին միա­վո­րում­նե­րի գրա­սե­նյակ­նե­րին հատ­կաց­վել են հա­մա­կար­գիչ­ներ: Միու­թյու­նը Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նին նվի­րել է ձյուն մաք­րող մե­քե­նա։
Ար­ցա­խի պե­տա­կան-հա­սա­րա­կա­կան կյան­քում ա­պա­հո­վե­լով իր ակ­տիվ ու կա­ռու­ցո­ղա­կան դիր­քը, այ­դու­հան­դերձ, Ար­ցա­խի ա­զա­տա­մար­տիկ­նե­րի միու­թյու­նը, որ­պես ե­րեկ­վա պա­տե­րազ­մի մաս­նա­կից­նե­րին միա­վո­րող հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն, իր գլ­խա­վոր խն­դիրն է հա­մա­րում Հայ­րե­նի­քի պաշտ­պա­նու­թյու­նը։ Հիմք ըն­դու­նե­լով այս ա­ռաջ­նա­հեր­թու­թյու­նը, Միու­թյու­նը ոչ թե խոս­քով, այլ գոր­ծով է ա­պա­ցու­ցում դա։
Ինչ­պես իր ստեղծ­ման օ­րից մինչ այ­սօր, այն­պես էլ այ­սու­հետ, Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի մաս­նա­կից­նե­րին հա­մախմ­բող, իր ա­ռա­քե­լու­թյու­նը պատ­վով կա­տա­րող հա­սա­րա­կա­կան այս կազ­մա­կեր­պու­թյունն իր ու­ժերն ու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը կներդ­նի Հա­յոց պե­տա­կա­նա­կերտ­ման կարևո­րա­գույն գոր­ծում:

;