[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱ­ՂԱՔ, ՈՐ ԱՅ­ԼԵՎՍ ՉԿԱ

Է­վի­կա ԲԱ­ԲԱ­ՅԱՆ

 Ե­րա­զում շատ հա­ճախ եմ այ­ցե­լում քա­ղա­քը, որն այլևս չկա՚,- այս ար­տա­հայ­տու­թյու­նը, հա­վա­նա­բար, կա­րե­լի է լսել Բաք­վի յու­րա­քան­չյուր հա­յի շուր­թե­րից։ Իս­կա­պես, նախ­կին Բա­քուն, որն այն­պես, ինչ­պես և Օ­դե­սան, տար­բեր­վում էր իր կո­լո­րի­տով, խոս­ված­քով, հու­մո­րով, այլևս չկա և, ցա­վոք սր­տի, եր­բեք չի լի­նի…

30 տա­րի է ան­ցել Բաք­վի հայ­կա­կան ջար­դե­րից: 1990 թվա­կա­նի հուն­վա­րի 13-ից մինչև 20-ը այդ քա­ղա­քում տե­ղի ու­նե­ցող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը 1915թ. Օս­մա­նյան Թուր­քիա­յում ի­րա­գործ­ված Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ճիշտ վե­րար­տադ­րու­թյունն էին և սում­գա­յի­թի շա­րու­նա­կու­թյու­նը։ 1990թ. հուն­վա­րի 13-ին Լե­նի­նի հրա­պա­րա­կում, հան­րա­հա­վա­քից հե­տո, ո­րին մաս­նակ­ցում էր շուրջ 50 հա­զար մարդ, ամ­բո­խը բա­ժան­վեց խմ­բե­րի և գնաց հա­յե­րին ջար­դի մատ­նե­լու։ Հի­շեց­նենք, որ ադր­բե­ջան­ցի­նե­րի ո­րո­շա­կի հատ­վա­ծի վայ­րա­գու­թյան տր­վելն սկս­վել էր ոչ թե ինն­սու­նա­կան­նե­րին, այլ ա­վե­լի վաղ, Ղա­րա­բա­ղյան ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան շար­ժու­մից շատ ա­վե­լի վաղ։ Մեկ այս­տեղ ա­ռանց պատ­ճա­ռի մի հա­յի աշ­խա­տան­քից հե­ռաց­րին, մեկ այն­տեղ՝ սպա­նե­ցին…Բաք­վի հա­յե­րը գի­տակ­ցում, ի­րենց հան­դեպ զգում էին մի ինչ-որ ա­նա­ռողջ լար­վա­ծու­թյուն, բայց ա­մեն ինչ վե­րագ­րում էին հան­ցա­վո­րու­թյա­նը։ Իսկ այդ հիս­տե­րիան ամ­բողջ ու­ժով դրսևոր­վեց 1988 թվա­կա­նին. Հա­յաս­տա­նի հետ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ինք­նա­վար մար­զի վե­րա­միա­վոր­ման մա­սին Ղա­րա­բա­ղի հա­յու­թյան՝ իր էու­թյամբ խա­ղաղ և ժո­ղովր­դա­վա­րա­կան կա­մար­տա­հայ­տու­թյանն ի պա­տաս­խան, ա­րյու­նոտ գոր­ծո­ղու­թյուն­ներ կազ­մա­կերպ­վե­ցին` սկզ­բում Սում­գա­յի­թում, ա­պա Ադր­բե­ջա­նի ու­րիշ հա­յա­շատ բնա­կա­վայ­րե­րում և վեր­ջում էլ Բաք­վում։ Բո­լո­րին ար­դեն վա­ղուց հայտ­նի է, որ այդ, ինչ­պես Կրեմ­լի ո­րոշ պաշ­տո­նյա­ներ էին ան­վա­նում, ՙան­կար­գու­թյուն­նե­րը՚ տա­րե­րա­յին չէին, այլ ե­ղել են լավ նա­խա­պատ­րաստ­ված. գոր­ծա­րան­նե­րում ամ­բողջ թա­փով պատ­րաս­տում էին զենք, տա­րա­տե­սակ նի­զակ­ներ, մե­տա­ղա­ձո­ղեր, դա­նակ­ներ, իսկ բնակ­շա­հա­գործ­ման գրա­սե­նյակ­նե­րում ճշգրտ­վում էին հա­յե­րի հաս­ցե­նե­րը։ Մի ամ­բողջ շա­բաթ քա­ղա­քը մատն­ված էր սան­ձար­ձակ ամ­բո­խի հո­շոտ­մա­նը. նրանք ներ­խու­ժում էին հա­յե­րի տնե­րը, նրանց ծե­ծում, բռ­նա­րարք­նե­րի են­թար­կում, դուրս նե­տում պա­տու­հան­նե­րից, այ­րում, ծաղ­րանք­նե­րի են­թար­կում դիակ­նե­րը, թա­լա­նում…Ու այս ա­մենն ար­վում էր ԽՍՀՄ իշ­խա­նու­թյուն­նե­րի, Ադր­բե­ջա­նի ոս­տի­կա­նու­թյան, ՊԱԿ-ի լուռ հա­մա­ձայ­նու­թյամբ։ Դա նրանց քիչ էր թվում, օ­րը ցե­րե­կով բո­լո­րի աչ­քի ա­ռաջ քա­ղա­քի կենտ­րո­նում ամ­բո­խը հր­կի­զեց Հայ­կա­կան ե­կե­ղե­ցին, քա­հա­նա­յին ծե­ծի են­թար­կե­ցին, խա­չե­րը ջար­դե­ցին, և վեր­ջում էլ բուլ­դո­զեր­նե­րով ան­ցան հայ­կա­կան գե­րեզ­մա­նա­տան վրա­յով։ Եվ հե­տաքր­քիր մի հան­գա­մանք. ադր­բե­ջա­նա­կան ԶԼՄ-ներն այդ օ­րե­րին գրում էին. ՙՀա­յաս­տա­նում հա­տուկ մեր մզ­կիթ­նե­րին և գե­րեզ­մա­նոց­նե­րին ձեռք չեն տա­լիս, որ­պես­զի ա­սեն, որ մենք գա­զան ու բար­բա­րոս ենք, իսկ ի­րենք՝ քա­ղա­քա­կիրթ ազգ՚։
Հա­վա­նա­բար, շա­տե­րը կար­դա­լով այս տո­ղե­րը, ի­րենց հարց են տա­լիս՝ ին­չո՞ւ հա­յերն իս­կույն չհե­ռա­ցան սում­գա­յի­թյան ող­բեր­գու­թյու­նից հե­տո։ Նախ, նրան­ցից շա­տե­րը խո­րա­պես հա­մոզ­ված էին, որ Սում­գա­յի­թի կո­տո­րա­ծի կազ­մա­կեր­պիչ­նե­րը և ի­րա­գոր­ծող­նե­րը խս­տո­րեն կպատժ­վեն, երկ­րորդ, որ խոր­հր­դա­յին իշ­խա­նու­թյուն­նե­րը եր­բեք թույլ չեն տա ջար­դե­րի կրկ­նու­թյուն և կպաշտ­պա­նեն նրանց, եր­րորդ, շատ դժ­վար էր բա­ժան­վել հա­րա­զատ օ­ջա­խից, սերն­դե­սե­րունդ կու­տա­կած ու­նեց­ված­քից, իսկ չէ՞ որ նրան­ցից շա­տե­րը բա­վա­կա­նին հա­սուն տա­րի­քում էին…և, ի վեր­ջո, ևս մի հան­գա­մանք, ո­րի մա­սին քչե­րը գի­տեն։ Սում­գա­յի­թյան դեպ­քե­րից հե­տո հա­յե­րը սկ­սե­ցին զանգ­վա­ծա­բար մեկ­նել, ռուս­նե­րը, հրեա­նե­րը ճամպ­րուկ­ներն էին հա­վա­քում, գոր­ծա­րան­նե­րը և ֆաբ­րի­կա­նե­րը չէին աշ­խա­տում։ Հան­րա­պե­տու­թյան ղե­կա­վա­րու­թյու­նը հաս­կա­ցավ, որ ո­րա­կյալ կադ­րե­րի կա­րիք կլի­նի և ձեռ­նա­մուխ ե­ղավ վտար­ված քա­ղա­քա­ցի­նե­րի հետ վե­րա­դառ­նա­լու գոր­ծին` ե­րաշ­խա­վո­րե­լով նրանց անվ­տան­գու­թյու­նը, և նրանք ան­շր­ջա­հա­յե­ցո­րեն հա­վա­տա­ցին ու վե­րա­դար­ձան, ին­չի հա­մար էլ կյան­քով հա­տու­ցե­ցին։ Թե քա­նի հայ է զոհ­վել Բաք­վի ջար­դե­րի ժա­մա­նակ մինչ օրս հայտ­նի չէ։ Ադր­բե­ջանն ա­մեն կերպ փոր­ձում է մո­ռա­ցու­թյան տալ այդ փաս­տը՝ ի ցույց դնե­լով հուն­վա­րի 20-ը, այն օ­րը, երբ, վեր­ջա­պես, խոր­հր­դա­յին զոր­քե­րը Բա­քու մտց­վե­ցին՝ ա­րյու­նա­հե­ղու­

թյու­նը կանգ­նեց­նե­լու հա­մար։ Նրանք այդ օրն ան­վա­նում են հա­մա­ժո­ղովր­դա­կան սգո օր, երբ խոր­հր­դա­յին զոր­քե­րին դի­մադ­րու­թյուն ցույց տա­լու ժա­մա­նակ զոհ­վեց՝ նրանց տվյալ­նե­րով 171 մարդ (նշենք, որ տար­բեր աղ­բյուր­նե­րում ու­րիշ թվեր են)։ Ա­մեն տա­րի այդ օ­րը Բաք­վում մար­դու ի­րա­վունք­նե­րի այս­պես կոչ­ված`ջա­տա­գով­ներն ի­րենց մտա­հո­գու­թյունն են հայտ­նում ա­վա­զակ­նե­րի, քրիս­տո­նյա բնակ­չու­թյան դեմ ի­րա­կա­նաց­ված ա­հա­բեկ­ման կազ­մա­կեր­պիչ­նե­րի, այլ ոչ թե զո­հե­րի ի­րա­վունք­նե­րի հա­մար։ Նրանց հա­մար ա­հա­բեկ­ման եր­կու տե­սակ գո­յու­թյուն ու­նի՝ վատ և լավ։ Վատ ա­հա­բե­կումն այն է, երբ ոչն­չաց­վում են խա­ղաղ մարդ­կանց կո­տո­րած­նե­րի պա­րագ­լուխ­նե­րը և կազ­մա­կեր­պիչ­նե­րը, այդ ժա­մա­նակ Բաք­վում գո­ռում-գո­չում, օգ­նու­թյուն են կան­չում, ի­րենց զո­հի տեղ դնում, ի­րենք ի­րենց հա­մար հա­մա­ժո­ղովր­դա­կան սգո օր հայ­տա­րա­րում, ի­րենց հա­մար շե­հիդ­նե­րի պու­րակ կա­ռու­ցում։ Իսկ լավ ա­հա­բե­կումն այն է, երբ սպա­նում են հա­յե­րի, ռուս­նե­րի և ու­րիշ քրիս­տո­յա­նե­րի։ Այդ պա­րա­գա­յում, լա­վա­գույն դեպ­քում, գո­հու­նա­կու­թյամբ լռում են։ Եվ շա­տե­րը չգի­տեն, որ երբ խոր­հր­դա­յին տան­կե­րը Բա­քու մտան, փո­ղոց­նե­րը պատ­նեշ­ված էին բեռ­նա­տար­նե­րից կազմ­ված ար­գե­լա­փա­կոց­նե­րով, իսկ նրանց ա­ռաջ դուրս էին բեր­վել մարդ­կանց եր­կու շար­քեր. ա­ռա­ջի­նը կազմ­ված էր ձեռ­քե­րը և ի­րար կապ­կպ­ված հա­յե­րից, երկ­րոր­դը՝ մո­տա­կա տնե­րում բնակ­վող կա­նան­ցից, ծե­րե­րից և ե­րե­խա­նե­րից, իբր, զին­վոր­նե­րը չեն տրո­րի ծե­րե­րին և ե­րե­խա­նե­րին։ Ար­գե­լա­փա­կոց­նե­րի հետևում թաքն­վել էին զին­ված ա­վա­զակ­ներ։ Ա­հա թե ինչ է պատ­մում այդ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ա­կա­նա­տես­նե­րից մե­կը (նա­վա­տոր­մի սպա, ազ­գու­թյամբ ոչ հայ). երբ տան­կե­րը լրիվ մո­տե­ցան ար­գե­լա­փա­կոց­նե­րին, բարձ­րա­խոս­նե­րով ամ­բո­խին դի­մե­ցին, որ նրանք ցր­վեն։ Տան­կիստ­ներն այդ ժա­մա­նակ չգի­տեին, որ այդ մարդ­կան­ցից շա­տե­րը պա­տանդ­ներ են։ Ի պա­տաս­խան` ար­գե­լա­փա­կոց­նե­րից ինք­նա­ձի­գի կրա­կա­հեր­թեր լս­վե­ցին։ Մի քա­նի զին­վոր գետ­նին ըն­կավ՝ նրանք ա­ռա­ջին մար­տա­կան կո­րուստ­ներն էին։ Բո­լոր փամ­փուշտ­նե­րը կրա­կե­լուց հե­տո ա­վա­զակ­նե­րը հապ­ճե­պո­րեն թաքն­վե­ցին։ Տան­կե­րը շարժ­վե­ցին ար­գե­լա­փա­կո­ցի ուղ­ղու­թյամբ։ Պաշտ­պա­նու­թյան երկ­րորդ գծում կանգ­նած տե­ղա­ցի ադր­բե­ջան­ցի­ներն ա­սես հօդս ցն­դե­ցին։ Հա­յե­րը չգի­տեին` ինչ ա­նել, նրանք խճճ­վել էին պա­րան­նե­րի մեջ, վայր էին ընկ­նում…Սպա­նե­րից մե­կը նկա­տեց, որ նրանք պա­տանդ­ներ են և կանգ­նեց­րեց ըն­թաց­քը։ Նրանք ա­րա­գո­րեն կտ­րե­ցին պա­տանդ­նե­րի կա­պանք­նե­րը և հոր­դո­րե­ցին տուն գնալ։ Նրանց գլ­խով չէր անց­նում, որ այդ խեղճ մար­դիկ ար­դեն տուն չու­նեն, այդ պատ­ճա­ռով են նրանք տան­կե­րի շուր­ջը վա­զում, նրանք այլևս ոչ մե­կի վրա հույս դնել չեն կա­րող և նրանք փախ­չում էին վեր­ջին ու­ժով` ի­մա­նա­լով, որ ե­թե հետ մնան, ա­պա նրանց կս­պա­նեն և հա­վա­տա­լով, որ խոր­հր­դա­յին զին­վո­րը թույլ չի տա ի­րենց սպա­նել։
Հի­մա շա­տե­րը փոր­ձում են այդ բո­լոր չա­րա­գոր­ծու­թյուն­ներն ար­դա­րաց­նել ան­ցու­մա­յին շր­ջա­նով, ողջ մեղ­քը բար­դել Ադր­բե­ջա­նի Ազ­գա­յին ճա­կա­տի վրա, որն այդ պա­հին իշ­խա­նու­թյան էր ձգ­տում, ա­նօ­րե­նու­թյան ժա­մա­նա­կաշր­ջա­նում զանգ­վա­ծա­յին ագ­րե­սիա­յի չպատ­ճա­ռա­բան­ված բռն­կում­նե­րի, Գոր­բա­չո­վի վրա, ո­րի մեղ­քով զոր­քե­րը Սում­գա­յիթ են մտց­վել ե­րեք օր, իսկ Բա­քու մի ամ­բողջ շա­բաթ ու­շա­ցու­մով, Ադր­բե­ջա­նի կոմ­կու­սի վրա… Իսկ գու­ցե ա­մեն ինչ շատ ա­վե­լի բարդ է։ Ադր­բե­ջա­նա­կան հա­սա­րա­կու­թյու­նը վա­րակ­ված է ան­բու­ժե­լի հի­վան­դու­թյամբ, ո­րը կոչ­վում է հա­յա­տյա­ցու­թյուն։ Հա­յա­տյա­ցու­թյու­նը դար­ձել է ադր­բե­ջա­նա­կան կյան­քի ան­բա­ժա­նե­լի տար­րը, ո­րը վար­պե­տո­րեն շա­հար­կում են իշ­խող դա­սե­րը։
Փաս­տե­րը հա­մառ բան են, բայց ադր­բե­ջա­նա­կան գի­տակ­ցու­թյու­նը փաս­տե­րից ա­վե­լի հա­մառ է։ Փաս­տերն ա­սում են, որ Ղա­րա­բա­ղը դա­րեր ի վեր ե­ղել է Հա­յաս­տա­նի ան­քակ­տե­լի մա­սը, և միայն Ստա­լի­նի ճա­կա­տագ­րա­կան սխա­լի պատ­ճա­ռով է 1921թ. հան­ձն­վել Ադր­բե­ջա­նին, ին­չը հաս­տա­տում են բազ­մա­թիվ պատ­մա­կան աղ­բյուր­ներ։ Ադր­բե­ջա­նա­կան գի­տակ­ցու­թյու­նը չի ցան­կա­նում այդ հան­գա­մանքն ի­մա­նալ, այն ո­չինչ չի տես­նում, չի լսում և խե­լաց­նոր հա­մա­ռու­թյամբ սպի­տակն ան­վա­նում է սև, սևը՝ սպի­տակ, ագ­րե­սո­րին՝ զոհ, իսկ զո­հին՝ ագ­րե­սոր։ Նրանք ապ­րում են հետևյալ սկզ­բուն­քով՝ ինչ­քան ա­վե­լի լկ­տի լի­նի սու­տը, այն­քան ա­վե­լի շուտ կհա­վա­տան։ Նո­րա­հայտ հու­մա­նիստ­նե­րը կո­կոր­դի­լո­սի ար­ցունք­ներ են թա­փում այս­պես կոչ­ված՝ ՙշե­հիդ­նե­րի՚՝ մա­հա­պարտ ա­հա­բե­կիչ­նե­րի սպա­նու­թյան ա­ռի­թով՝ բնավ մո­ռա­նա­լով այն մա­սին, թե ի­րենք ինչ են ա­րել հայ ե­րե­խա­նե­րին, կա­նանց, ծե­րե­րին…
Այ­սօր հա­յերն ու­նեն եր­կու հայ­կա­կան պե­տու­թյուն` Հա­յաս­տա­նը և Ար­ցա­խը, և ամ­բողջ աշ­խար­հում ոչ մի խա­ժա­մուժ այլևս եր­բեք մեզ չի խան­գա­րի մեր մարդ­կա­յին ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը և ապ­րե­լու ի­րա­վուն­քը պաշտ­պա­նել։
Իսկ մենք գլուխ ենք խո­նար­հում ան­մեղ զո­հե­րի ա­ռաջ և ար­ցունքն աչ­քե­րին խն­կար­կում նրանց հի­շա­տա­կը։