[ARM]     [RUS]     [ENG]

ԱԼԻԵՒԻ ՙՌԵՖՈՐՄԱՑԻԱՆ՚

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 Ադր­բե­ջա­նի ԿԸՀ-ն հրա­պա­րա­կել է ար­տա­հերթ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րին գրանց­ված պատ­գա­մա­վո­րու­թյան թեկ­նա­ծու­նե­րի ցան­կը։ Միլ­լի մեջ­լի­սի 125 տե­ղե­րի հա­մար իշ­խող կու­սակ­ցու­թյունն ա­ռա­ջադ­րել է 123 հա­վակ­նոր­դի։ Թե ին­չու՞ է Իլ­համ Ա­լիե­ւը պատ­գա­մա­վո­րա­կան եր­կու ման­դատ կա­մա­վոր զի­ջել մր­ցա­պայ­քա­րի մյուս մաս­նա­կից­նե­րին՝ ե­րե­ւի քա­ղա­քա­կան հու­մո­րի ժան­րից է։ Ա­ռա­վել հե­տաք­րք­րա­կան է նրա կազ­մած՝ պատ­գա­մա­վո­րու­թյան թեկ­նա­ծու­նե­րի ցան­կը, որ­տեղ նա­խա­պատ­վու­թյու­նը կար­ծես տր­ված է այս­պես կոչ­ված մտա­վո­րա­կա­նու­թյա­նը։

Ցու­ցա­կում տեղ ու­նեն գոր­ծող խոր­հր­դա­րա­նի ըն­դա­մե­նը 45 պատ­գա­մա­վոր­ներ։ Մյուս թեկ­նա­ծու­նե­րի մի մա­սը դպ­րոց­նե­րի, այլ ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի տնօ­րեն­ներ են, լրագ­րող­ներ, մյուս մա­սը՝ ե­րի­տա­սարդ ի­րա­վա­գետ­ներ, մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մաս­նա­գետ­ներ։ Սա Ա­լիե­ւի ՙռե­ֆոր­մա­ցիա­յի՚ դր­սե­ւո­րում է հա­մար­վում։ Ե­թե նախ­կին խոր­հր­դա­րա­նում գե­րա­զան­ցա­պես ծե­րա­կույտ էր հա­վաք­ված, ո­րոն­ցից շա­տե­րը տա­րի­նե­րով նս­տաշր­ջան­նե­րին չէին ներ­կա­յա­նում, ա­պա այս ան­գամ ըն­դուն­վել է ե­րի­տա­սար­դու­թյա­նը ՙկա­նաչ ճա­նա­պարհ՚ տալ։ Որ­քա­նո՞վ դա ի­րեն կար­դա­րաց­նի՝ ցույց կտա ժա­մա­նա­կը։
Քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րի հա­մար, սա­կայն, բնու­թագ­րա­կան է մեկ փաստ. պատ­գա­մա­վո­րու­թյան թեկ­նա­ծու­նե­րի շար­քում պատ­վա­վոր տեղ ու­նի Նա­խի­ջե­ւա­նի ԻՀ եր­կա­րա­մյա ա­ռաջ­նորդ Վա­սիֆ Թա­լի­բո­վը, ո­րին Իլ­համ Ա­լիեւն օ­րերս նաեւ պե­տա­կան բարձր պար­գե­ւի՝ ՙՇա­րաֆ՚ շքան­շա­նի է ար­ժա­նաց­րել։ Թա­լի­բովն Ադր­բե­ջա­նի քա­ղա­քա­կան կյան­քում նշա­նա­յին կեր­պար է։ Նա, ըստ ադր­բե­ջա­նա­կան մա­մու­լի տե­ղե­կու­թյուն­նե­րի, Հեյ­դար Ա­լիեւ քրոջ դս­տեր ա­մու­սինն է։ Բազ­մա­թիվ վկա­յու­թյուն­ներ կան, որ հենց Թա­լի­բո­վի տանն է ա­պաս­տա­նել Մոսկ­վա­յից ան­հայտ ճա­նա­պարհ­նե­րով Նա­խի­ջե­ւան ճո­ղոպ­րած Հեյ­դար Ա­լիե­ւը, երբ նրա դեմ պատ­րաստ­վում էին քրեա­կան հե­տապն­դում ի­րա­կա­նաց­նել դե­ռեւս գոր­ծող խոր­հր­դա­յին ի­րա­վա­պահ մար­մին­նե­րը։
Հա­ջո­ղու­թյան հաս­նե­լով Նա­խի­ջե­ւա­նում եւ ըն­տր­վե­լով տե­ղի Գե­րա­գույն մեջ­լի­սի նա­խա­գահ՝ Հեյ­դար Ա­լիեւն ա­ռա­տո­րեն վար­ձա­հա­տույց է ե­ղել նրան՝ նշա­նա­կե­լով իր տե­ղա­կալ։ Թա­լի­բո­վը Նա­խի­ջե­ւա­նը կա­ռա­վա­րում է 1993թ. հու­նի­սից ի վեր, երբ Հեյ­դար Ա­լիե­ւը պե­տա­կան հե­ղաշ­րջ­ման ար­դյուն­քում նախ զբա­ղեց­րել է Ադր­բե­ջա­նի Միլ­լի մեջ­լի­սի խոս­նա­կի, ա­պա եւ՝ հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի պաշ­տո­նը։ Թա­լի­բո­վի հա­ջորդ ծա­ռա­յու­թյունն Ա­լիե­ւին նախ­կին նա­խա­գահ Էլ­չի­բե­յի հե­տե­ւո­ղա­կան թու­նա­վո­րումն էր ալ­կո­հո­լա­յին խմիչք­նե­րով։
Տե­ղյակ լի­նե­լով նրա այդ թու­լու­թյան մա­սին, Հեյ­դար Ա­լիե­ւը կար­գադ­րել էր հայ­րե­նի Քե­լե­քի գյու­ղում տնա­յին կա­լան­քի տակ գտն­վող Էլ­չի­բե­յին ա­ռա­տո­րեն սպիր­տա­յին խմիչք­ներ մա­տա­կա­րա­րել, կազ­մա­կեր­պել նրա հա­մար ճոխ խն­ջույք­ներ, հնա­րա­վո­րու­թյուն չտալ, որ նա ուշ­քի գա օ­րեր տե­ւող գի­նար­բուք­նե­րից։ Ադր­բե­ջա­նա­կան ո­րոշ աղ­բյուր­ներ հա­մոզ­ված են, որ Էլ­չի­բե­յի հի­վան­դու­թյան, ա­պա եւ ան­ժա­մա­նակ մահ­վան պատ­ճա­ռը ալ­կո­հոլն էր։
Իր իշ­խա­նու­թյան 27 տա­րի­նե­րին Թա­լի­բո­վը Նա­խի­ջե­ւա­նը վե­րա­ծել է փակ գետ­տո­յի, որ­տեղ ոչ ոք, ա­ռանց Իլ­համ Ա­լիե­ւի թույ­լտ­վու­թյան, մուտք գոր­ծել չի կա­րող։ Ձե­ւա­կան ա­ռու­մով ինք­նա­վա­րու­թյուն կոչ­վող այդ տե­ղաշր­ջա­նում ոչ սահ­մա­նադ­րու­թյունն է գոր­ծում, ոչ՝ օ­րենք­նե­րը։ Ա­մեն ինչ ո­րոշ­վում է Ա­լիեւ-Թա­լի­բով պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյամբ։ Նա­խի­ջե­ւա­նը դար­ձել է Ա­լիե­ւի իշ­խա­նու­թյան միջ­նա­բեր­դը։ Հիմ­նա­կա­նում այդ տե­ղաշր­ջա­նից են կա­րե­ւոր պաշ­տո­նի նշա­նակ­վում հա­վա­տար­մու­թյան քն­նու­թյուն հանձ­նած ան­ձինք։ Բո­լո­րո­վին վեր­ջերս ո­րոշ փոր­ձա­գետ­ներ կար­ծիք էին հայտ­նել, որ այդ ե­րե­ւույ­թի դեմ ստ­վե­րա­յին պայ­քար է սկ­սել ա­ռա­ջին փոխ­նա­խա­գահ Մեհ­րի­բան Ա­լիե­ւան՝ փոր­ձե­լով իշ­խող վեր­նա­խավ բե­րել իր շր­ջա­պա­տի մարդ­կանց։ Ե­րե­ւում է, փոր­ձը չի հա­ջող­վել։
Միլ­լի մեջ­լի­սի պատ­գա­մա­վո­րու­թյան թեկ­նա­ծու­նե­րի ցու­ցա­կում Վա­սիֆ Թա­լի­բո­վի ընդ­գր­կու­մը դրա վկա­յու­թյունն է։ Չի կա­րե­լի խո­սել Ադր­բե­ջա­նում նո­րաց­ման կամ քա­ղա­քա­կան մի­ջա­վայ­րի բա­րե­լավ­ման մա­սին, ե­թե ա­պա­գա խոր­հր­դա­րա­նում ներ­կա­յաց­ված է լի­նե­լու Նա­խի­ջե­ւա­նի եր­կա­րա­մյա ՙխա­նը՚։ Ա­լիե­ւի քա­ղա­քա­կան հա­մար­ձա­կու­թյու­նը չի բա­վա­րա­րել, որ­պես­զի գնա ի­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի։ Ըստ ե­րե­ւույ­թին, այս­տեղ մեծ է ար­տա­քին ու­ժե­րի ազ­դե­ցու­թյու­նը։ Որ­քան էլ զար­մա­նա­լի հն­չի՝ ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նից եւ բա­րե­փո­խում­նե­րից խո­սող եվ­րո­պա­կան եր­կր­նե­րի հա­մար գե­րա­դա­սե­լի է Ա­լիե­ւի բռ­նա­պե­տու­թյու­նը։
Շար­ժա­ռիթն ակն­հայտ է՝ Ադր­բե­ջա­նի նավ­թա­գա­զա­յին նա­խագ­ծե­րում ներ­դր­վել են տաս­նյակ մի­լիար­դա­վոր դո­լար­ներ, եւ ա­րեւմ­տյան ըն­կե­րու­թյուն­նե­րը ոչ միայն օ­րի­նա­կան շա­հույթ են ստա­նում, այ­լեւ տի­րա­պե­տում չհայ­տա­րա­րագր­ված ահ­ռե­լի ե­կա­մուտ­նե­րի՝ հա­ճախ դրա­նից մաս­հա­նում ա­նե­լով նաեւ Ա­լիե­ւի ըն­տա­նե­կան ակ­տիվ­նե­րին։ Ի­րա­վի­ճա­կի ցան­կա­ցած փո­փո­խու­թյուն կա­րող է բե­րել ֆի­նան­սա­կան կո­րուստ­նե­րի։ Ա­րեւ­մուտքն, այս­պի­սով, չի քա­ջա­լե­րում ա­լիե­ւյան փո­փո­խու­թյուն­նե­րի ծրա­գի­րը։ Ա­վե­լի ճիշտ, Ա­րեւ­մուտ­քում դեմ են ար­տա­հայտ­վել իշ­խա­նու­թյու­նը Մեհ­րի­բան Ա­լիե­ւա­յին փո­խան­ցե­լու գա­ղա­փա­րին։ Այն­տեղ եր­կյուղ ու­նեն, որ Մեհ­րի­բան Ա­լիե­ւան ՙռու­սա­կան նա­խա­գիծ է՚։ Այս ի­րա­վի­ճա­կում Իլ­համ Ա­լիե­ւին այլ տար­բե­րակ չի մնա­ցել, քան շա­րու­նա­կել հեն­վել նա­խի­ջե­ւա­նյան խմ­բա­վոր­ման վրա։
Վա­սիֆ Թա­լի­բո­վը, հա­վա­նա­բար, այդ քա­ղա­քա­կան նա­խագ­ծի հա­վա­քա­կան կեր­պարն է։ Իշ­խող կու­սակ­ցու­թյունն, ի­հար­կե, խոր­հր­դա­րան կտա­նի նաեւ մի քա­նի ե­րի­տա­սարդ ման­կա­վար­ժի, ի­րա­վա­բա­նի եւ մի­ջազ­գայ­նա­գե­տի։ Բայց քա­ղա­քա­կան կյան­քում նրանք ոչ միայն ո­րո­շիչ, նույ­նիսկ խոր­հր­դատ­վա­կան ձայն չեն ու­նե­նա։ Կկա­տա­րեն քո­ղա­ծած­կույ­թի ի­րենց դե­րը, ժա­մա­նա­կի հետ կթա­թախ­վեն կո­ռուպ­ցիա­յի մեջ, եւ ա­մեն ինչ կվե­րա­դառ­նա նա­խաս­կզ­բին։ Խն­դիրն այն է, թե մին­չեւ ե՞րբ է տե­ւե­լու ադր­բե­ջա­նա­կան ստագ­նա­ցիան։ Եւ այն հաղ­թա­հա­րե­լու հա­մար ո՞վ է դի­մե­լու վի­րա­հա­տա­կան մի­ջամ­տու­թյան։