[ARM]     [RUS]     [ENG]

ԼԱՐ­ՎԱ­ԾՈՒ­ԹՅԱՆ ՌԻՍ­ԿԵ­ՐՈՎ ԱՆ­ՓՈ­ՓՈԽ ՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ

 

 

 

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 

Գեր­տե­րու­թյուն­նե­րը, ու­ժա­յին կենտ­րոն­ներն աշ­խար­հի տար­բեր տա­րա­ծաշր­ջան­նե­րում գե­րիշ­խե­լու նպա­տա­կով ի­րենց ռազ­մա­վա­րու­թյու­նը մշա­կել և մշա­կում են՝ հեն­վե­լով մի դեպ­քում եր­կր­նե­րի բնա­կան հարս­տու­թյուն­նե­րի, մեկ այլ դեպ­քում՝ նրանց ռազ­մա­վա­րա­կան դիր­քի վրա։ Մեր­ձա­վոր Արևել­քի պա­րա­գա­յում առ­կա են թե՜ նավ­թա­գա­զա­յին պա­շար­նե­րը և թե՜ աշ­խար­հագ­րա­կան նպաս­տա­վոր դիր­քը։ Պա­տա­հա­կան չէ, որ այս տա­րա­ծաշր­ջանն այդ­քան հա­րուստ է հա­կա­մար­տու­թյուն­նե­րով, որ­տեղ բախ­վում են ինչ­պես աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ակ­տոր­նե­րի, այն­պես էլ տա­րա­ծաշր­ջա­նա­յին դե­րա­կա­տար­նե­րի և հարևան պե­տու­թյուն­նե­րի քա­ղա­քա­կան շա­հե­րը։ Պա­տա­հա­կան չէին նաև ա­րա­բա­կան եր­կր­նե­րում ՙգու­նա­վոր՚ հե­ղա­փո­խու­թյուն­նե­րի շքերթն ու եր­բեմ­նի ազ­դե­ցիկ վար­չա­կար­գե­րի տա­պա­լու­մը։

Տաս­նա­մյակ­նե­րի պատ­մու­թյուն ու­նե­ցող ԱՄՆ-Ի­րան դի­մա­կա­յու­թյու­նը և, մաս­նա­վո­րա­պես, վեր­ջին եր­կու շա­բաթ­նե­րի ըն­թաց­քում ար­ձա­նագր­ված զար­գա­ցում­նե­րը ցույց տվե­ցին, թե ինչ է լի­նում, երբ եր­կու հզոր պե­տու­թյուն­նե­րի բա­խու­մը տե­ղի է ու­նե­նում եր­րորդ երկ­րի տա­րած­քում։ Խոսքն Ի­րա­քի մա­սին է, որն ԱՄՆ-ի հա­մար վե­րած­վել էր ռազ­մա­կան հե­նա­կե­տի՝ նրա իսկ օ­ժան­դա­կու­թյամբ Սա­դամ Հու­սեյ­նի վար­չա­կար­գի տա­պա­լու­մից հե­տո։ Այն պա­հին, երբ ԱՄՆ-ի և Ի­րա­նի միջև լար­վա­ծու­թյու­նը հա­սել էր գա­գաթ­նա­կե­տին, Ի­րա­քի իշ­խա­նու­թյուն­ներն սկ­սե­ցին մտա­ծել ա­մե­րի­կյան զոր­քե­րի դուրս­բեր­ման մա­սին։ Ռու­սաս­տա­նյան ՙՌԻԱ նո­վոս­տի՚ գոր­ծա­կա­լու­թյու­նը, հղում ա­նե­լով Ի­րա­քի զին­ված ու­ժե­րի գլ­խա­վոր հրա­մա­նա­տա­րի ներ­կա­յա­ցու­ցիչ Աբ­դել Քե­րիմ Խալ­ֆին, տե­ղե­կաց­րեց, որ Ի­րա­քում մի­ջազ­գա­յին կոա­լի­ցիա­յի գոր­ծու­նեու­թյու­նը կսահ­մա­նա­փակ­վի։ Զին­ված ու­ժե­րը կլ­քեն Ի­րա­քը, կսահ­մա­նա­փակ­վի մի­ջազ­գա­յին կոա­լի­ցիա­յի ու­ժե­րի ցա­մա­քա­յին և օ­դա­յին տե­ղա­շար­ժը։ Խալ­ֆը նաև ա­սել է, որ Վա­շինգ­տոնն իր գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մա­սին ի­րա­քյան հրա­մա­նա­տա­րու­թյա­նը չի տե­ղե­կաց­րել։
Ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը ծա­վալ­վե­ցին դեկ­տեմ­բե­րի 29-ին, երբ Պեն­տա­գո­նը հար­ված­ներ հասց­րեց Ի­րա­քում և Սի­րիա­յում գոր­ծող ՙՀեզ­բոլ­լահ՚ խմ­բա­վոր­ման օ­բյեկտ­նե­րին։ Ա­մե­րի­կյան հար­ձակ­մա­նը հետևեց շիա­նե­րի գրո­հը Բաղ­դա­դում ա­մե­րի­կյան դես­պա­նա­տան վրա, ո­րի պա­տաս­խա­նը ե­ղավ ի­րան­ցի ազ­դե­ցիկ գե­նե­րալ Ղա­սեմ Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյու­նը։ Գե­նե­րա­լին հա­մա­րում էին հա­կաա­մե­րի­կյան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ոգևո­րողն ու կազ­մա­կեր­պի­չը։
Ի­րա­քի խոր­հր­դա­րանն անհ­րա­ժեշտ հա­մա­րեց գնա­հա­տա­կան տալ ա­մե­րի­կյան զի­նու­ժի հար­ձակ­մա­նը՝ այն հա­մա­րե­լով Ի­րա­քում ԱՄՆ-ի զոր­քե­րի տե­ղա­կայ­ման պայ­ման­նե­րի խախ­տում։ Խոր­հր­դա­րա­նը կա­ռա­վա­րու­թյու­նից պա­հան­ջեց ա­մեն ինչ ա­նել, որ­պես­զի ա­մե­րի­կյան զոր­քե­րը դուրս բեր­վեն երկ­րի տա­րած­քից։ Ի­րա­քի խոր­հր­դա­րա­նի ո­րո­շու­մը, թերևս, ժա­մա­նա­կի հրա­մա­յա­կանն է, ո­րով­հետև ռազ­մա­կան դի­մա­կա­յու­թյան շա­րու­նա­կու­մը հղի էր ան­կան­խա­տե­սե­լի հետևանք­նե­րով ոչ միայն Մեր­ձա­վոր Արևել­քի հա­մար։ Գե­նե­րալ Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյու­նից հե­տո Իրա­նը հուն­վա­րի 8-ին հր­թի­ռա­յին հար­ված­ներ հասց­րեց Ի­րա­քի տա­րած­քում գտն­վող Այն-ալ-Ա­սա­դի և Էր­բի­լի ռազ­մա­բա­զա­նե­րին, ո­րոն­ցում տե­ղա­կայ­ված էին ա­մե­րի­կյան և կոա­լի­ցիոն զին­ված ու­ժե­րը։ Այս հար­ձակ­ման պա­տաս­խա­նատ­վու­թյունն ստանձ­նեց Ի­րա­նի Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խու­թյան պա­հա­պան­նե­րի կոր­պու­սը։

Ի­րա­նա-ա­մե­րի­կյան հա­կա­մար­տու­թյան ա­ռար­կան, մեծ հաշ­վով, Ի­րա­նի մի­ջու­կա­յին ծրա­գիրն է, ո­րին ա­մեն կերպ հա­կազ­դում է Վա­շինգ­տո­նը։ Եվ նա­խա­գահ Թրամ­փը հուն­վա­րի 9-ի իր հա­տուկ ե­լույ­թում չխու­սա­փեց բուն թե­մա­յից և ա­սաց, որ Ի­րա­նը մի­ջու­կա­յին զենք ստեղ­ծե­լու իր ձգտ­մամբ վտանգ է ներ­կա­յաց­նում ողջ աշ­խար­հի հա­մար։ Մյուս կող­մից՝ այդ ե­լույ­թը ինչ-որ տեղ մեղ­մաց­րեց պայ­թյու­նավ­տանգ ի­րա­վի­ճա­կը, ո­րը սպառ­նում էր նաև մեր տա­րա­ծաշր­ջա­նի խա­ղա­ղու­թյանն ու կա­յու­նու­թյա­նը։ Ի դեպ, Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի ար­տա­քին քա­ղա­քա­կան գե­րա­տես­չու­թյուն­նե­րը հան­դես էին ե­կել բա­ցա­ռա­պես խա­ղաղ մի­ջոց­նե­րով ի­րադ­րու­թյու­նը լից­քա­թա­փե­լուն միտ­ված հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով։ ՀՀ-ն հա­վաս­տիաց­րել է, որ կշա­րու­նա­կի սեր­տո­րեն հա­մա­գոր­ծակ­ցել իր բո­լոր գոր­ծըն­կեր­նե­րի հետ՝ ի շահ տա­րա­ծաշր­ջա­նա­յին կա­յու­նու­թյան և անվ­տան­գու­թյան։
Մեր­ձա­վոր Արևել­քի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը դի­տար­կե­լիս անհ­նար է ան­տե­սել Ադր­բե­ջան-Ի­րան հա­կա­սու­թյուն­նե­րը, ադր­բե­ջա­նա-իս­րա­յե­լա­կան ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը և դրա հա­կաի­րա­նա­կան ուղղ­վա­ծու­թյու­նը։ Ան­ցած դեկ­տեմ­բե­րի վեր­ջին տաս­նօ­րյա­կում տե­ղե­կատ­վու­թյուն տա­րած­վեց, ըստ ո­րի՝ Ի­րա­նին սպառ­նա­լու նպա­տա­կով Իս­րա­յե­լը մի քա­նի ռազ­մա­կան ինք­նա­թիռ է տե­ղա­կա­յել Ադր­բե­ջա­նում։ Հղումն ար­վել է անվ­տան­գու­թյան հար­ցե­րով փոր­ձա­գետ Գոր­դոն Դա­ֆին։ Իս­րա­յե­լը մի­լիո­նա­վոր դո­լար­նե­րի պայ­մա­նագ­րեր ու­նի Ադր­բե­ջա­նի և Թուր­քիա­յի հետ, ին­չի շնոր­հիվ ա­պա­հով­վեց 5 ռազ­մա­կան ինք­նա­թիռ­նե­րի տե­ղա­փո­խումն Ադր­բե­ջան։ Դա­ֆը հայտ­նել է ադր­բե­ջա­նա­կան տա­րած­քից Ի­րա­նի դեմ ո­րո­շա­կի գոր­ծո­ղու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­նե­լու իս­րա­յե­լա­կան ծրագ­րի մա­սին։ Որ Իս­րա­յելն Ադր­բե­ջա­նի տա­րածքն օգ­տա­գոր­ծում է ռազ­մա­կան նպա­տակ­նե­րով, վա­ղուց ար­դեն մի­ջազ­գա­յին հան­րու­թյան սե­փա­կա­նու­թյունն է` չնա­յած ա­մե­րի­կա-ի­րա­նա­կան ռազ­մա­կան առ­ճա­կատ­ման օ­րե­րին չե­զո­քու­թյուն պահ­պա­նե­լու մա­սին պաշ­տո­նա­կան Բաք­վի հայ­տա­րա­րու­թյա­նը։
Մենք ա­ռիթ ենք ու­նե­ցել բախ­վե­լու մեր­ձա­վո­րարևե­լյան տա­րա­ծաշր­ջա­նի ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը մեր տա­րա­ծաշր­ջան տե­ղա­փո­խե­լու դառն ի­րա­կա­նու­թյա­նը։ Ապ­րի­լյան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ թուրք-ադր­բե­ջա­նա­կան հա­տուկ­ջո­կա­տա­յին­նե­րի խմ­բում նաև իս­լա­միստ ա­հա­բե­կիչ­ներ կա­յին։ Եր­կու հայ­կա­կան պե­տու­թյուն­նե­րի ան­հան­գս­տու­թյու­նը՝ կապ­ված ԱՄՆ-Ի­րան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի սր­ման հետ, հիմ­նա­վոր­ված էր և, իս­կա­պես, ան­հան­գս­տաց­նող։ ՀՀ Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի քար­տու­ղար Ար­մեն Գրի­գո­րյա­նը հայ­տա­րա­րեց, որ Հա­յաս­տա­նը պատ­րաստ է միջ­նոր­դի դեր խա­ղալ Ի­րա­նի և ԱՄՆ-ի միջև երկ­խո­սու­թյուն վա­րե­լու հար­ցում։ Նրա խոս­քով՝ Հա­յաս­տա­նի ցան­կու­թյունն, ի­հար­կե, հա­կա­մար­տու­թյան հնա­րա­վո­րինս ա­րագ կար­գա­վո­րումն է, և ՀՀ-ն ա­վե­լի շատ իր դե­րա­կա­տա­րու­թյու­նը տես­նում է նրա­նում, որ եր­կու կող­մի հետ էլ շա­րու­նա­կի երկ­խո­սու­թյու­նը, հայ­տա­րա­րել է Գրի­գո­րյա­նը։
Ինչ վե­րա­բե­րում է Ադր­բե­ջա­նին, ա­պա ի­րա­վի­ճա­կը շատ ա­վե­լի բարդ է այն ի­մաս­տով, որ այս երկ­րի տա­րածքն իս­րա­յե­լա­կան հե­նա­կե­տի է վե­րած­վել և այդ­պի­սին մնա­լու է, քա­նի դեռ ու­ժի մեջ են Ադր­բե­ջան-Իս­րա­յել ռազ­մա­տեխ­նի­կա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը և դրա­նից բխող հա­մա­ձայ­նագ­րե­րը։ Ադր­բե­ջան­ցի փոր­ձա­գետ Իլ­համ Իս­մա­յի­լը կար­ծում է, որ ԱՄՆ-ն և Իս­րա­յե­լը ձգ­տում են մեր տա­րա­ծաշր­ջա­նում ոչ միայն պաշտ­պա­նել ի­րենց շա­հե­րը, այլև ընդ­լայ­նել ի­րենց ազ­դե­ցու­թյու­նը։ Մյուս կող­մից էլ՝ բա­վա­կա­նին զգա­յուն է Հա­րա­վա­յին Ադր­բե­ջա­նի խն­դի­րը, ո­րը, փոր­ձա­գե­տի կար­ծի­քով, բարձ­րաց­նում է Ադր­բե­ջա­նի դե­րը, քա­նի որ այն­տեղ մեծ թվով ադր­բե­ջան­ցի­ներ են ապ­րում։ Իս­մա­յի­լը գտ­նում է, որ ադր­բե­ջա­նա­կան կող­մը չպի­տի ներ­քաշ­վի ի­րա­նա-ա­մե­րի­կյան հա­կա­սու­թյուն­նե­րի մեջ, բայց, դրա հետ մեկ­տեղ, չպի­տի փո­փո­խու­թյուն­ներ մտց­նի իր ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ։
Ադր­բե­ջան­ցի փոր­ձա­գետն ի­րա­կա­նում ար­տա­հայ­տել է ա­լիևյան վար­չա­կազ­մի դիր­քո­րո­շումն՝ ա­նուղ­ղա­կիո­րեն վե­րա­հաս­տա­տե­լով ադր­բե­ջա­նա­կան տա­րածքն Իս­րա­յե­լի ռազ­մա­վա­րա­կան նպա­տակ­նե­րին ծա­ռա­յեց­նե­լու ան­փո­փոխ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը։ Սա ինք­նին լար­վա­ծու­թյան մեծ ռիս­կեր պա­րու­նա­կող քա­ղա­քա­կա­նու­թյուն է։ Լայ­նա­ծա­վալ պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի դեպ­քում Ադր­բե­ջա­նի տա­րած­քը վե­րած­վե­լու է իս­րա­յե­լա­կան հե­նա­կե­տի։ Մինչ­դեռ Հա­յաս­տանն ու Ար­ցա­խը, միա­նա­լով Հա­րա­վա­յին Կով­կա­սում խա­ղա­ղու­թյան և անվ­տան­գու­թյան պահ­պան­ման մի­ջազ­գա­յին ջան­քե­րին, հան­դես են գա­լիս որ­պես շա­հագր­գիռ կողմ կա­յուն խա­ղա­ղու­թյան հաս­տատ­ման գոր­ծըն­թա­ցում։ Դա էլ նպաս­տում է եր­կու հայ­կա­կան պե­տու­թյուն­նե­րի մի­ջազ­գա­յին հե­ղի­նա­կու­թյան ամ­րապ­նդ­մա­նը։