[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱՐԻՆ ՏԱԿԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ՝ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԻՋՈՑ

Հեր­մի­նե ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 28 տա­րի ա­ռաջ քա­րին­տակ­ցին հաս­տա­տեց, որ ա­զա­տագ­րա­կան պա­տե­րազմ մղող ժո­ղովր­դի հա­մար կարևո­րա­գույ­նը ոչ թե մարդ­կանց թվա­քա­նակն ու աշ­խար­հագ­րա­կան դիրքն է, այլ պայ­քա­րե­լու ո­գին, բնա­կա­վայրն ա­մեն կերպ պա­հե­լու վճ­ռա­կա­նու­թյու­նը։ 

Ի՞նչ­պես հա­ջող­վեց դի­մագ­րա­վել թվով մի քա­նի ան­գամ գե­րա­զան­ցող հա­կա­ռա­կոր­դին։ Ի՞նչ նշա­նա­կու­թյուն ու­նի Քա­րին տա­կի հե­րո­սա­մարտն այ­սօր­վա սերն­դի դաս­տիա­րա­կու­թյան գոր­ծում:

28 տա­րի ա­ռաջ հե­րո­սա­կան Քա­րին տակ գյու­ղի բնա­կիչ­ներն ըն­դու­նե­ցին թշ­նա­մու հար­ձա­կու­մը։ Այդ օ­րից ի վեր հուն­վա­րի 26-ը Ար­ցա­խյան գո­յա­մար­տի տա­րեգ­րու­թյան մեջ դար­ձավ ան­ձն­վի­րու­թյան ու խի­զա­խու­մի, ժո­ղովր­դի հա­վա­քա­կան կամ­քի դրսևոր­ման ե­զա­կի օ­րի­նակ­նե­րից մե­կը։
Քա­րին տա­կի ինք­նա­պաշտ­պան­նե­րի թի­վը հաս­նում էր ըն­դա­մե­նը մի քա­նի տաս­նյա­կի, ջո­կա­տի հրա­մա­նա­տար Վա­ղար­շակ Ա­ռու­շա­նյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ նրանք հե­րո­սա­բար պաշտ­պա­նե­ցին գյուղն օ­ղա­կող բո­լոր դիր­քե­րը և հա­կա­ռա­կոր­դին հասց­րին զգա­լի կո­րուստ­ներ։ Իսկ հաշ­ված ժա­մեր հե­տո, երբ նրանց օգ­նու­թյան հա­սան Ստե­փա­նա­կեր­տի և շր­ջա­կա բնա­կա­վայ­րե­րի կա­մա­վո­րա­կան­նե­րը, հա­կա­ռա­կոր­դը մար­տա­դաշ­տում թո­ղեց 136 զոհ, մեկ խփ­ված զրա­հա­տեխ­նի­կա։ Եվ թշ­նա­մին տե­ղանքն ան­վա­նեց ՙԱ­րյու­նոտ ձոր՚։ Ա­վաղ, այդ օրն ան­դառ­նա­լի կո­րուստ­ներ ու­նե­ցավ նաև գյու­ղը։ Հե­րո­սա­բար մար­տի­րոս­վեց 20 քա­րին­տակ­ցի, ո­րոնց մա­հը թերևս, ոչ թե ընկ­ճեց, այլև ապ­րող­նե­րին կո­չեց այ­դու­հետ շա­րու­նա­կել այն մեծ խի­զա­խու­մը, ո­րը ե­ղել ու լի­նե­լու է հաղ­թա­նակ­նե­րի նա­խեր­գան­քը։ Քա­նա­կով ու զին­տեխ­նի­կա­յով բազ­միցս գե­րա­զան­ցող թշ­նա­մու դեմ մղ­ված մարտն ա­պա­ցու­ցեց, որ զենքն ան­զոր է ո­գու գե­րա­կա­յու­թյան դեմ։
Ա­մեն տա­րի հուն­վա­րի 26-ին հա­վաք­վում են ռազ­մա­գոր­ծո­ղու­թյա­նը մաս­նա­կից ա­զա­տա­մար­տիկ­ներ հան­րա­պե­տու­թյան տար­բեր շր­ջան­նե­րից, հար­գան­քի տուրք մա­տու­ցում զոհ­ված մար­տըն­կեր­նե­րի հի­շա­տա­կին, վե­րագ­նա­հա­տում գոր­ծո­ղու­թյան պատ­մա­կան նշա­նա­կու­թյու­նը ապ­րող և հա­ջորդ սե­րունդ­նե­րի հա­մար ու հեր­թա­կան ան­գամ փաս­տում, որ հայ­րե­նիք­ներն ապ­րում են հայ­րե­նա­սի­րու­թյամբ, ընկ­նում դրանց պա­կա­սի պատ­ճա­ռով։
Քա­րին տա­կի հե­րո­սա­մար­տը դաս ե­ղավ ինչ­պես Շու­շիի շր­ջա­նի, այն­պես էլ ողջ երկ­րի հա­մար։ Այդ ռազ­մա­գոր­ծո­ղու­թյու­նը մեկ ան­գամ ևս փաս­տեց, որ մեր ժո­ղովր­դի գո­յատևման ու ինք­նա­հաս­տատ­ման կարևո­րա­գույն նա­խա­պայ­մա­նը ե­ղել և մնում է կազ­մա­կերպ­ված ինք­նա­պաշտ­պա­նու­թյունն ու, անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում նաև, կան­խար­գե­լիչ քայ­լե­րի դի­մե­լը։
Քա­րին­տակ­ցի­նե­րը 1992 թվա­կա­նի հուն­վա­րյան օ­րե­րից հե­տո էլ փառք ու պատ­վով շա­րու­նա­կե­ցին կեր­տել ի­րենց հե­րո­սա­կան պատ­մու­թյու­նը։ Նրանք մաս­նակ­ցե­ցին ար­ցա­խյան գո­յա­մար­տի թե՜ պաշտ­պա­նա­կան, թե՜ հար­ձա­կո­ղա­կան մար­տե­րին, և պատ­վով կա­տա­րե­ցին ի­րենց առջև դր­ված մար­տա­կան ա­ռա­ջադ­րանք­նե­րը։
Քա­րին տա­կի դպ­րո­ցի տնօ­րեն, պատ­մու­թյան մաս­նա­գետ Ա­րա­մա­յիս Հով­հան­նի­սյան.
-Քա­րին տա­կի հե­րո­սա­մար­տը բա­ցա­ռիկ նշա­նա­կու­թյուն ու­նի սե­րունդ­նե­րին հայ­րե­նա­սի­րա­կան ո­գով դաս­տիա­րա­կե­լու գոր­ծում, ո­րով­հետև այն գր­վել է մեր ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի պատ­մու­թյան մեջ և նրա ոս­կե է­ջե­րից մեկն է հան­դի­սա­նում։ Այդ հե­րո­սա­մար­տի դր­վագ­նե­րը ու­սում­նա­սի­րե­լով, այդ հե­րո­սա­մար­տի մա­սին խո­սե­լով, պի­տի դաս­տիա­րակ­վեն ոչ միայն ա­շա­կեր­տու­թյու­նը, այլ ամ­բողջ ե­րի­տա­սար­դու­թյու­նը, զին­վո­րա­կա­նու­թյու­նը։
Հետ­պա­տե­րազ­մյան ժա­մա­նա­կաշր­ջա­նում ևս քա­րին­տակ­ցի ա­զա­տա­մար­տիկ­նե­րը շա­րու­նա­կում են ի­րենց դրսևո­րել հայ­րե­նան­վեր աշ­խա­տան­քում։ Ստա­նա­լով շր­ջա­նի, հան­րա­պե­տու­թյան իշ­խա­նու­թյուն­նե­րի հետևո­ղա­կան օգ­նու­թյունն ու ա­ջակ­ցու­թյու­նը գյու­ղը բու­ժեց պա­տե­րազ­մի վեր­քե­րը, վե­րա­կան­գն­վե­ցին բո­լոր են­թա­կա­ռուց­վածք­նե­րը։ Հատ­կան­շա­կան է, որ կա­տար­վող բո­լոր գոր­ծե­րին իր մաս­նակ­ցու­թյունն ու­նի Ար­ցա­խի ա­զա­տա­մար­տիկ­նե­րի միու­թյան Քա­րին տա­կի հա­մայն­քա­յին միա­վո­րու­մը։
Կյան­քը Քա­րին տա­կում շա­րու­նակ­վում է իր բնա­կան հու­նով. նոր տներ են կա­ռուց­վում, մա­նուկ­ներ ծն­վում։ Ե­կող սերն­դին էլ սեր­մա­նում դաս հայ­րե­նյա­ցը, սեր­մա­նում՝ աչ­քի լույ­սի պես պա­հել կյան­քի գնով պաշտ­պա­նած հայ­րե­նի­քը։