[ARM]     [RUS]     [ENG]

ԴԱ­ՎՈ­ՍՅԱՆ ԱԿ­ՆԱՐԿ­ՆԵՐ՝ ԱԴՐ­ԲԵ­ՋԱ­ՆԻ ՆԱ­ԽԱ­ԳԱ­ՀԻՆ

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 Շվեյ­ցա­րիա­յի Դա­վոս քա­ղա­քում հուն­վա­րի 20-24-ն անց­կաց­վեց Հա­մաշ­խար­հա­յին տն­տե­սա­կան հա­մա­ժո­ղով՝ ՙՇա­հագր­գիռ կող­մե­րը՝ հա­նուն աշ­խար­հի հա­մախ­մբ­ման և կա­յու­նու­թյան՚ խո­րագ­րի ներ­քո։ Ա­վան­դա­կան դար­ձած ա­մե­նա­մյա հա­մա­ժո­ղո­վին այս ան­գամ մաս­նակ­ցե­ցին աշ­խար­հի տար­բեր եր­կր­նե­րից ժա­մա­նած շուրջ 700 բա­նա­խոս­ներ և ա­վե­լի քան 3000 մաս­նա­կից­ներ։ Հա­մաշ­խար­հա­յին տն­տե­սա­կան հա­մա­ժո­ղո­վի հիմ­նա­դիր և նա­խա­գահ՝ պրո­ֆե­սոր Կլաուս Շվա­բը հրա­վեր էր ու­ղար­կել ՀՀ նա­խա­գա­հին՝ նրա­նում նշե­լով, որ Սարգ­սյա­նը ե­ղել է Հա­մաշ­խար­հա­յին տն­տե­սա­կան ֆո­րու­մի է­ներ­գե­տիկ անվ­տան­գու­թյան հար­ցե­րով գլո­բալ օ­րա­կար­գի խոր­հր­դի ա­ռա­ջին նա­խա­գա­հը։ Շվաբն ակն­կա­լում էր լսել Հա­յաս­տա­նի նա­խա­գա­հի տես­լա­կա­նը չոր­րորդ ար­դյու­նա­բե­րա­կան հե­ղա­փո­խու­թյան, նոր քվան­տա­յին տեխ­նո­լո­գիա­նե­րի, քվան­տա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան և ժա­մա­նա­կա­կից աշ­խար­հի զար­գաց­ման ուղ­ղու­թյուն­նե­րի և մի­տում­նե­րի վե­րա­բե­րյալ։

Հիմ­նադր­ման հինգ տաս­նա­մյա­կի ըն­թաց­քում Դա­վո­սի ա­մե­նա­մյա հա­մա­ժո­ղո­վը դար­ձել է աշ­խար­հի ա­մե­նաազ­դե­ցիկ հար­թակ­նե­րից մե­կը, ո­րը մի հար­կի տակ հա­մախմ­բում է պե­տու­թյուն­նե­րի, կա­ռա­վա­րու­թյուն­նե­րի, մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի և գոր­ծա­րար աշ­խար­հի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի, հե­ղի­նա­կա­վոր փոր­ձա­գետ­նե­րի՝ քն­նար­կե­լու գլո­բալ և տա­րա­ծաշր­ջա­նա­յին օ­րա­կար­գեր, ինչ­պես նաև լու­ծում­ներ ա­ռա­ջար­կե­լու առ­կա խն­դիր­նե­րի և մար­տահ­րա­վեր­նե­րի վե­րա­բե­րյալ։ Այս տար­վա բա­նա­խոս­նե­րի թվում էր նաև ՀՀ նա­խա­գա­հը։ Պրո­ֆե­սոր Կլաուս Շվաբն իր ող­ջույ­նի խոս­քում հատ­կա­պես կարևո­րել է ե­րի­տա­սարդ­նե­րի դե­րը գլո­բալ գոր­ծըն­թաց­նե­րում, ո­րոնք պատ­րաստ են ի­րենց հա­մա­տեղ գոր­ծու­նեու­թյամբ փո­խել աշ­խար­հը, դարձ­նել այն ա­վե­լի կա­յուն և զար­գա­ցած։
Նա­խա­գահ Սարգ­սյա­նը, ով նաև մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում ֆի­զի­կոս-գիտ­նա­կա­նի մեծ հռ­չակ ու­նի, խո­սել է ժա­մա­նա­կա­կից տեխ­նի­կա­կան հե­ղա­փո­խու­թյան և նո­րա­րա­րա­կան մտ­քի մա­սին։ Հա­յաս­տա­նի ա­պա­գա­յի հա­մար կան­խա­տե­սե­լով գի­տա­տեխ­նի­կա­կան մեծ ա­ռա­ջըն­թաց՝ մաս­նա­վո­րա­պես ա­սել է. ՙՀա­յաս­տա­նը դե­պի ծով ելք չու­նի, բայց ես մտա­ծում եմ Հա­յաս­տա­նում նա­վա­հան­գիստ ստեղ­ծել, մի­ջազ­գա­յին խո­շոր ՙնա­վա­հան­գիստ՚ հա­մաշ­խար­հա­յին տե­ղե­կատ­վու­թյան օվ­կիա­նո­սում՚։ Նրա հա­մոզ­մամբ՝ մեր ժա­մա­նակ­նե­րում գա­ղա­փարն է դառ­նում ա­մե­նահ­զոր զեն­քը։
Դա­վո­սում Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հին նման պատ­վի չեն ար­ժա­նաց­րել։ Ու­ղիղ հա­կա­ռա­կը. նրան տր­վել են հար­ցեր, ո­րոն­ցում թա­փան­ցիկ ակ­նարկ­ներ կա­յին տա­րա­ծաշր­ջա­նի խա­ղա­ղու­թյու­նը հար­ցա­կա­նի տակ դնող՝ ագ­րե­սիվ, ավ­տո­րի­տար վար­չա­կար­գի, վեր­ջի­նիս հա­կա­ժո­ղովր­դա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան և այդ վար­չա­կար­գի դեմ ըն­դվ­զող քա­ղա­քա­ցի­նե­րի ի­րա­վունք­նե­րի մա­սին։
Դա տե­ղի ու­նե­ցավ հուն­վա­րի 22-ին, երբ Իլ­համ Ա­լիևը հա­մա­ժո­ղո­վի շր­ջա­նա­կում մաս­նակ­ցեց ՙԵվ­րա­սիա. ռազ­մա­վա­րա­կան հա­յացք՚ թե­մա­յով պա­նե­լա­յին նիս­տին։ Վկա­յա­կո­չենք մո­դե­րա­տո­րի հար­ցե­րից մե­կը՝ մեր տա­րա­ծաշր­ջա­նում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի հետ կապ­ված՝ նա­խա­գահ Ա­լիևն ի՞նչ հույ­սեր ու մտա­հո­գու­թյուն­ներ ու­նի։ Պա­տաս­խա­նի բո­վան­դա­կու­թյունն այն էր, որ Ադր­բե­ջա­նում ներ­քին ռիս­կեր չկան՝ ո՜չ քա­ղա­քա­կան, ո՜չ էլ տն­տե­սա­կան, եր­կի­րը կա­յուն զար­գա­ցում է ապ­րում։ Ա­լիևի ա­մե­նա­մեծ ան­հան­գս­տու­թյու­նը երկ­րի սահ­ման­նե­րից դուրս ա­ճող լար­վա­ծու­թյունն է, ո­րը, նրա կար­ծի­քով, գեր­տե­րու­թյուն­նե­րի միջև փոխ­հա­մա­ձայ­նու­թյան բա­ցա­կա­յու­թյան հետևանք է։ Որ Նա­խիջևա­նը դար­ձել է թուրք-ադր­բե­ջա­նա­կան ռազ­մա­կան հե­նա­կետ, որ­տեղ պար­բե­րա­բար լայ­նա­մասշ­տաբ զո­րա­վար­ժու­թյուն­ներ են անց­կաց­նում եղ­բայ­րա­կան պե­տու­թյուն­նե­րը, բնավ, ան­հան­գս­տաց­նող չէ։ Որ Իս­րա­յե­լը պա­հի թե­լադ­րան­քով ադր­բե­ջա­նա­կան տա­րած­քից Ի­րա­նի դեմ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ կա­րող է վա­րել, նույն­պես ան­հան­գս­տաց­նող չէ։ Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի պա­տաս­խա­նում պետք է նկա­տել նրա խու­սա­փո­ղա­կան պահ­ված­քը։ Ին­չո՞ւ Իլ­համ Ա­լիևն սկ­սեց նրա­նից, թե իր երկ­րում ներ­քին ռիս­կեր չկան։ Փաստն այն է, որ մի­ջազ­գա­յին հե­ղի­նա­կա­վոր կա­ռույց­նե­րը պար­բե­րա­բար մատ­նա­ցույց են ա­նում այդ ռիս­կե­րը՝ կա­պե­լով դրանք բռ­նա­պե­տա­կան վար­չա­կար­գի վա­րած քա­ղա­քա­կա­նու­թյան հետ։ Մո­դե­րա­տո­րի կող­մից հար­ցի վե­րո­հի­շյալ ձևա­կեր­պումն ա­մենևին պա­տա­հա­կան չէր. նկա­տի է առն­վել ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի դիր­քո­րո­շու­մը։ Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի, Ար­ցա­խի և Ադր­բե­ջա­նի պե­տա­կան սահ­ման­նե­րին պար­բե­րա­բար կրկն­վող սրա­ցում­նե­րի պա­տաս­խա­նա­տուն ա­լիևյան վար­չա­կազմն է, մինչ­դեռ, նա­խա­գա­հը մեղքն ի­րե­նից հե­ռաց­րեց ու բար­դեց գեր­տե­րու­թյուն­նե­րի վրա։
Քա­նի որ Ա­լիևն ակն­հայ­տո­րեն շր­ջան­ցել է հար­ցը, մո­դե­րա­տո­րը փոր­ձել է նրա ու­շադ­րու­թյու­նը սևե­ռել կարևո­րի վրա՝ ևս մեկ հարց ա­ռա­ջադ­րե­լով՝ ո՞ր լար­վա­ծու­թյու­նը, ա­ճի մի­տում ու­նե­նա­լու դեպ­քում, ա­վե­լի շատ կան­հան­գս­տաց­նի նա­խա­գա­հին։ Ա­լիևը ևս մեկ ան­գամ կրկ­նեց, որ լար­վա­ծու­թյուն տես­նում է միայն իր սահ­ման­նե­րից դուրս. ա­ռա­ջին հեր­թին մատ­նան­շեց Աֆ­ղանս­տա­նում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը, ո­րը չկար­գա­վոր­ված հա­կա­մար­տու­թյան հետևանք է։ Ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյու­նը նա Հա­յաս­տա­նի ՙօ­կու­պա­ցիոն՚ քա­ղա­քա­կա­նու­թյան հետ կա­պեց, ո­րից հե­տո խո­սեց ա­մե­րի­կա-ի­րա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում լար­վա­ծու­թյան ա­ճի մա­սին։ Նրա պա­տաս­խա­նից պարզ է դառ­նում, որ այդ ա­մենն ի­րեն ան­հան­գս­տաց­նում է, քա­նի որ սպառ­նում է տա­րա­ծաշր­ջա­նի կա­յու­նու­թյա­նը և բա­ցա­սա­բար անդ­րա­դառ­նում Ադր­բե­ջա­նի սո­ցիալ-տն­տե­սա­կան կա­ցու­թյան վրա։ Ու­րեմն, Ադր­բե­ջա­նը խա­ղա­ղա­սեր, ա­րա­րող եր­կիր է, իսկ չա­րի­քը նրա­նից հե­ռու է, չկար­գա­վոր­ված հա­կա­մար­տու­թյուն­ներն էլ խո­չըն­դո­տում են իր երկ­րի ա­ռա­ջըն­թա­ցին։ Տա­րա­ծաշր­ջա­նի ա­պա­կա­յու­նաց­ման, ռազ­մա­կան էս­կա­լա­ցիա­յի պատ­ճառ­ներն ան­տես­վե­ցին։ Թե ո՞րն է ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում պա­տաս­խա­նատ­վու­թյան իր բա­ժի­նը, հարևան երկ­րի ղե­կա­վարն այդ մա­սով ո­չինչ չա­սաց։

Մեկ ու­րիշ հարց. ի՞նչ է մտա­ծում Ա­լիևը՝ ար­դյո՞ք ադր­բե­ջա­նա­կան ե­րի­տա­սար­դու­թյու­նը կցան­կա­նար տա­րա­ծաշր­ջա­նա­յին կազ­մա­կեր­պու­թյան մաս դառ­նալ և իր ինք­նու­րույ­նու­թյու­նը դնել այդ­պի­սի կազ­մա­կեր­պու­թյան վրա։ Նման գա­ղա­փարն ա­ջակ­ցու­թյան կար­ժա­նա­նա՞ Ադր­բե­ջա­նում։ Մո­դե­րա­տո­րի հար­ցի են­թա­տեքս­տում ժո­ղովր­դա­վա­րու­թյունն էր, որն ադր­բե­ջա­նա­կան ե­րի­տա­սար­դու­թյան հա­մար ա­ռայ­սօր մնում է ան­հա­սա­նե­լի։ Ա­լիևի պա­տաս­խա­նը նույն ո­ճով էր. ո՜չ, նա այդ­պես չի մտա­ծում. իր նպա­տակ­նե­րից մեկն Ադր­բե­ջանն ինք­նա­բավ, որևէ մե­կից կախ­վա­ծու­թյուն չու­նե­ցող եր­կիր դարձ­նելն է։ Նրա խոս­քով՝ Ադր­բե­ջա­նը գործ­նա­կան մո­տե­ցում է ցու­ցա­բե­րում ցան­կա­ցած հար­ցի նկատ­մամբ, ո­րը վե­րա­բե­րում է այս կամ այն մի­ջազ­գա­յին կա­ռույ­ցում ներ­կա­յաց­ված լի­նե­լուն։ Կար­ծում ենք, կա­րիք չկա մեկ­նա­բա­նել Ա­լիևի գործ­նա­կան մո­տե­ցում­նե­րը, ուղ­ղա­կի հի­շեց­նենք, որ խոս­քը վե­րա­բե­րում է ի­րա­վա­պաշտ­պան­նե­րի, լրագ­րող­նե­րի, մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցող հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի նկատ­մամբ ի­րա­կա­նաց­վող ճն­շում­նե­րին ու բռ­նա­րարք­նե­րին, երկ­րի ճա­կա­տագ­րով մտա­հոգ մարդ­կանց բան­տար­կե­լուն, նրանց ըն­տա­նիք­նե­րի ան­դամ­նե­րին ա­հա­բե­կե­լուն։ Նա­խա­գահն, ան­տա­րա­կույս, չէր ցան­կա­նա Ադր­բե­ջա­նի ե­րի­տա­սար­դու­թյա­նը տա­րա­ծաշր­ջա­նա­յին գոր­ծըն­թաց­նե­րում ներգ­րավ­ված տես­նել, ո­րով­հետև դա, ի վեր­ջո, կն­շա­նա­կեր իշ­խա­նու­թյան դեմ դժ­գո­հու­թյան ա­վե­լի հուժ­կու ա­լի­քի բարձ­րա­ցում։ Ան­շուշտ, նա­խընտ­րե­լին ՙինք­նա­բավ, ան­կախ՚ պե­տու­թյունն է, ո­րի քա­ղա­քա­ցի­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն չու­նեն հա­մա­գոր­ծակ­ցել մար­դու ի­րա­վունք­նե­րի հար­ցե­րով զբաղ­վող մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հետ։
Դա­վոսն իր հեր­թին ար­ձա­նագ­րեց, որ Հա­րա­վա­յին Կով­կա­սի ե­րեք պե­տու­թյուն­նե­րից եր­կու­սի՝ Հա­յաս­տա­նի և Վրաս­տա­նի կող­քին մեր օ­րե­րում գո­յատևում է բռ­նա­պե­տա­կան մի վար­չա­կարգ՝ Իլ­համ Ա­լիևի գլ­խա­վո­րու­թյամբ, ո­րը շա­րու­նա­կում է մնալ տա­րա­ծաշր­ջա­նի խա­ղա­ղու­թյանն ու կա­յու­նու­թյա­նը սպառ­նա­ցող հիմ­նա­կան վտան­գը։