[ARM]     [RUS]     [ENG]

18 ՏԱՐԻՆ ՉԼՐԱՑԱԾ ԱՂՋԻԿՆԵՐԻՆ ԲՌՆԱԲԱՐՈՂ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԵՏ ԱՄՈՒՍՆԱՑՈՂ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԿԱՐՈՂ ԵՆ ՆԵՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Հա­րութ ՍԱ­ՍՈՒ­ՆՅԱՆ

ՙԿա­լի­ֆոռ­նիա Կու­րիեր՚ թեր­թի հրա­տա­րա­կիչ և խմ­բա­գիր

 Ան­ցյալ շա­բաթ բրի­տա­նա­կան ՙԻն­դե­փեն­դենթ՚ թեր­թը հրա­պա­րա­կեց ան­հա­վա­տա­լի մի հոդ­ված՝ ՙԱ­մուս­նա­ցիր քեզ բռ­նա­բա­րո­ղի հետ՚ օ­րի­նա­գի­ծը օ­րենս­դիր­նե­րի կող­մից կներ­կա­յաց­վի Թուր­քիա­յում՚ վեր­նագ­րով։

Կար­ծես միջ­նա­դա­րից հն­չող թե­մա լի­նի։ Ե­թե Թուր­քիա­յի խոր­հր­դա­րա­նը հաս­տա­տի այն, սպաս­վող օ­րեն­քը ՙթույլ կտա տղա­մարդ­կանց, ո­րոնք մե­ղադր­վում են 18 տա­րին չլ­րա­ցած աղ­ջիկ­նե­րի հետ սե­ռա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ ու­նե­նա­լու հա­մար, խու­սա­փել պատ­ժից, ե­թե նրանք ա­մուս­նա­նան ի­րենց զո­հե­րի հետ՚, հայտ­նում է ՙԻն­դե­փեն­դեն­թը՚։

Թուրք կա­նանց ի­րա­վունք­նե­րի պաշտ­պան­նե­րը զայ­րա­ցած են, որ նման ա­մո­թա­լի օ­րի­նա­գի­ծը կա­րող է օ­րենք դառ­նալ ՙար­դի՚ Թուր­քիա­յում։ Քն­նա­դատ­նե­րը պն­դում են, որ նա­խա­տես­ված օ­րեն­քը ՙոչ միայն օ­րի­նա­կա­նաց­նում է ե­րե­խա­նե­րի ա­մուս­նու­թյու­նը և բռ­նա­բա­րու­թյուն­նե­րը, այլև ճա­նա­պարհ է հար­թում ե­րե­խա­նե­րի նկատ­մամբ բռ­նու­թյուն­նե­րի և սե­ռա­կան շա­հա­գործ­ման հա­մար՚, գրում է ՙԻն­դե­փեն­դեն­թը՚։ Քր­դա­մետ ընդ­դի­մա­դիր ՙԺո­ղո­վուր­դի դե­մոկ­րա­տա­կան կու­սակ­ցու­թյու­նը՚ (HDP) դեմ է այս օ­րի­նագ­ծին։
ՙՄիա­վոր­ված ազ­գե­րի կազ­մա­կեր­պու­թյան գոր­ծա­կա­լու­թյուն­նե­րը նա­խազ­գու­շաց­րել են, որ օ­րի­նա­գի­ծը լայն հնա­րա­վո­րու­թյուն­ներ կս­տեղ­ծի ե­րե­խա­նե­րի նկատ­մամբ բռ­նու­թյուն գոր­ծադ­րե­լու հա­մար, իսկ զո­հե­րին խո­ցե­լի կդարձ­նի՝ լրա­ցու­ցիչ բռ­նու­թյան և տա­ռա­պանք­նե­րի են­թարկ­վե­լու հա­մար ի­րենց վրա հար­ձակ­վող­նե­րից՚, տե­ղե­կաց­նում է ՙԻն­դե­փեն­դեն­թը՚։
2016 թ. ներ­կա­յաց­ված նմա­նօ­րի­նակ մի օ­րի­նա­գիծ մերժ­վել էր Թուր­քիա­յի խոր­հր­դա­րա­նի կող­մից՝ ամ­բողջ աշ­խար­հի կա­նանց ի­րա­վունք­նե­րի պաշտ­պան­նե­րի քն­նա­դա­տու­թյուն­նե­րը ստա­նա­լուց հե­տո։ Այդ օ­րեն­քը նե­րում կշ­նոր­հեր միայն այն տղա­մարդ­կանց, ո­րոնք ե­րի­տա­սարդ աղ­ջիկ­նե­րի հետ սե­ռա­կան հա­րա­բե­րու­թյուն են ու­նե­ցել ՙա­ռանց ու­ժի կամ ու­ժի սպառ­նա­լի­քի՚։
Փոք­րա­թիվ եր­կր­նե­րում ըն­դուն­վել է նմա­նօ­րի­նակ օ­րենք՝ ՙըն­տա­նի­քի պա­տի­վը՚ պաշտ­պա­նե­լու և ա­պա­հո­վե­լու նպա­տա­կով։ Այ­նուա­մե­նայ­նիվ, մի շարք այլ եր­կր­ներ, ինչ­պի­սիք են Ե­գիպ­տո­սը, Հոր­դա­նա­նը, Լի­բա­նա­նը, Մա­րոկ­կոն, Թու­նի­սը և Պա­ղես­տի­նը, ո­րոնք ու­նեին նման ա­ռար­կե­լի ու ար­գա­հա­տե­լի օ­րենք­ներ, վեր­ջին տա­րի­նե­րին դրանք չե­ղյալ են հայ­տա­րա­րել։
ՙԻն­դե­փեն­դեն­թը՚ մեջ­բե­րել է կա­նանց ի­րա­վունք­նե­րի պաշտ­պան Սուադ Ա­բու-Դա­յա­յի խոս­քե­րը՝ ՙցն­ցող՚ է, որ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րը փոր­ձում են ըն­դու­նել մի օ­րի­նա­գիծ, որն ՙան­պատ­ժե­լիու­թյուն է ա­պա­հո­վում ե­րե­խա­նե­րի սե­ռա­կան շա­հա­գործ­ման հա­մար մե­ղա­վոր­նե­րին՚։ Նա ա­սել է ՙԻն­դե­փեն­դենթ՚-ին. ՙԵս ող­ջու­նում եմ կա­նանց ի­րա­վունք­նե­րի պաշտ­պան­նե­րի խի­զախ աշ­խա­տան­քը Թուր­քիա­յում, ո­րոնք դուրս են գա­լիս այս խտ­րա­կան օ­րի­նագ­ծի դեմ և հան­դես են գա­լիս ընդ­դեմ հե­տա­դի­մա­կան ու­ժե­րի, ո­րոնք ձգ­տում են հա­նել ներ­կա­յիս ի­րա­վա­կան պաշտ­պա­նու­թյու­նը աղ­ջիկ­նե­րի հա­մար։ Նմա­նա­տիպ ՙա­մուս­նա­ցիր քեզ բռ­նա­բա­րո­ղի հետ՚ ի­րա­վա­կան դրույթ­ներ ե­ղել են Մեր­ձա­վոր Արևել­քի և Հյու­սի­սա­յին Աֆ­րի­կա­յի եր­կր­նե­րի օ­րենս­գր­քե­րում։ Ե­գիպ­տո­սում, Հոր­դա­նա­նում, Լի­բա­նա­նում, Մա­րոկ­կո­յում, Թու­նի­սում և Պա­ղես­տի­նում կա­նանց ի­րա­վունք­նե­րի պաշտ­պան­նե­րի և օ­րենս­դիր­նե­րի կող­մից տա­րի­ներ շա­րու­նակ տար­վող քա­րո­զար­շավ­նե­րի շնոր­հիվ վեր­ջին տա­րի­նե­րին բո­լորն էլ հե­ռաց­րել են այդ սո­ղան­ցք­նե­րը։ Կա­նանց ի­րա­վունք­նե­րին ու պաշտ­պա­նու­թյա­նը վնաս հասց­նող օ­րեն­սդ­րու­թյուն մտց­նե­լու փո­խա­րեն, թուրք օ­րենս­դիր­նե­րը պետք է հաշ­վի առ­նեն այդ ա­ռա­ջըն­թաց­նե­րը գեն­դե­րա­յին խտ­րա­կան օ­րենք­նե­րը վե­րաց­նե­լու հար­ցում՚։
Թեև Թուր­քիա­յում ա­մուս­նու­թյան օ­րի­նա­կան տա­րի­քը 18-ն է, թուր­քա­կան Daily News-ը մեջ­բե­րել է Թուր­քիա­յի խոր­հր­դա­րա­նում ՙԺո­ղովր­դա­հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցու­թյան՚ (CHP) ան­դամ Թե­քին Բին­գո­լի ա­սա­ծը. ՙվեր­ջին տա­սը տա­րի­նե­րին ընդ­հա­նուր թվով 482 908 ան­չա­փա­հաս կին է ա­մուս­նա­ցել։ Թուր­քիա­յում կա­նանց 26 տո­կոսն ա­մուս­նա­ցել է մինչև 18 տա­րին լրա­նա­լը։ Նրանց տա­սը տո­կո­սը ծնն­դա­բե­րել է մինչև 18 տա­րե­կա­նը, իսկ վեր­ջին վեց տա­րի­նե­րին 142 298 ան­չա­փա­հաս մայր է գրանց­վել։ Այդ ե­րե­խա­նե­րի մեծ մասն ա­մուս­նա­ցել է կրո­նա­կան ա­րա­րո­ղու­թյամբ։ 2002 թվա­կա­նից ան­չա­փա­հաս աղ­ջիկ­նե­րը ծնել են ընդ­հա­նուր առ­մամբ 440 000 ե­րե­խա։ Մինչև 15 տա­րե­կան կա­նանց թի­վը, ո­րոնք ծնն­դա­բե­րել են սե­ռա­կան բռ­նու­թյան են­թարկ­վե­լուց հե­տո, կազ­մել է 15 937՚։
ՙԻն­դե­փեն­դեն­թը՚ հայտ­նել է, որ ՙԲռ­նու­թյու­նը կա­նանց ու աղ­ջիկ­նե­րի նկատ­մամբ տա­րած­ված է Թուր­քիա­յում. հա­մա­ձայն ՄԱԿ-ի տվյալ­նե­րի՝ թուրք կա­նանց 38 տո­կո­սը զու­գըն­կե­րոջ կող­մից են­թարկ­վել է ֆի­զի­կա­կան կամ սե­ռա­կան բռ­նու­թյան։ ՙՄենք կկանգ­նեց­նենք ֆե­մի­ցի­դը՚ ան­վա­նու­մը կրող քա­րոզ­չա­կան խմ­բի հաշ­վարկ­նե­րով՝ 409 կին է սպան­վել զու­գըն­կե­րոջ կամ ըն­տա­նի­քի ան­դա­մի կող­մից 2017-ին, ո­րը կտ­րուկ ա­ճել է չորս տա­րի ա­ռաջ ե­ղած 237 ցու­ցա­նի­շի հա­մե­մա­տու­թյամբ։
Այդ ըն­թաց­քում, Թուր­քիա­յի նա­խա­գահ Ռե­ջեփ Թա­յիփ Էր­դո­ղա­նը, կա­նանց ի­րա­վունք­նե­րը պաշտ­պա­նե­լու փո­խա­րեն, հան­դես է ե­կել կա­նանց դե­րը թե­րագ­նա­հա­տող հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով... 2014-ին կա­յա­ցած մի հան­դիպ­ման ժա­մա­նակ Էր­դո­ղա­նը ներ­կա­նե­րին ա­սել է. ՙԴուք չեք կա­րող հա­վա­սա­րու­թյան նշան դնել կա­նանց և տղա­մարդ­կանց միջև։ Դա հա­կա­սում է բնու­թյա­նը՚։ 2016-ին Էր­դո­ղա­նը նաև կա­նանց հոր­դո­րել է առն­վազն ե­րեք ե­րե­խա ու­նե­նալ և պն­դել է, որ կնոջ կյան­քը ՙթե­րի՚ է, ե­թե նա չի վե­րար­տադր­վում։ ՙԿի­նը, որն ա­սում է՝ ՙքա­նի որ ես աշ­խա­տում եմ, մայր չեմ դառ­նա­լու՚, ի­րա­կա­նում հեր­քում է իր կա­նա­ցիու­թյու­նը՚, ա­սել է Էր­դո­ղա­նը։ Մայ­րու­թյու­նը մեր­ժող կի­նը, ո­րը հե­ռու է մնում տա­նից, որ­քան էլ հա­ջո­ղակ լի­նի իր աշ­խա­տան­քա­յին կյան­քում, թե­րի է՚։
Հու­սով եմ, որ ան­չա­փա­հաս աղ­ջիկ­նե­րին բռ­նա­բա­րե­լուց հե­տո նրանց հետ ա­մուս­նա­ցող տղա­մարդ­կանց նե­րում շնոր­հող օ­րեն­քը կմերժ­վի։ Քա­նի որ Թուր­քիա­յի խոր­հր­դա­րա­նի ան­դամ­նե­րի մե­ծա­մաս­նու­թյու­նը կապ­ված է նա­խա­գահ Էր­դո­ղա­նի ՙԱր­դա­րու­թյուն և զար­գա­ցում՚ կու­սակ­ցու­թյան հետ (AKP), նա­խա­գա­հը կա­րող է հեշ­տու­թյամբ կանգ­նեց­նել այս օ­րի­նագ­ծի ներ­կա­յա­ցու­մը խոր­հր­դա­րա­նում։ Այ­նուա­մե­նայ­նիվ, հայտ­նի չէ, թե նա ինչ կա­նի, քան­զի նա բազ­մա­թիվ դիր­քո­րո­շում­ներ է որ­դեգ­րել ներ­քին և ար­տա­քին հար­ցե­րում, ո­րոնք հա­կա­սում են Թուր­քիա­յի և թուրք ժո­ղովր­դի շա­հե­րին։ Ինչ­պես ա­կա­նա­տես ենք ե­ղել բազ­մա­թիվ ա­ռիթ­նե­րով, Էր­դո­ղա­նը նա­խընտ­րում է սի­րա­շա­հել իր ար­մա­տա­կան հետևորդ­նե­րին, քան ճիշտ վար­վել...