[ARM]     [RUS]     [ENG]

ՙԵԹԵ ԱՅԴ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՐԵԼՈՒ Է ՄԵՐ ԿՈՐԾԱՆՄԱՆԸ, ԱՊԱ ՄԵՆՔ ԱՅԴ ԱՄԵՆԸ ՉԵՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ՚

Հուն­վա­րի 29-ին և 30-ին Ժնևում տե­ղի ու­նե­ցավ Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րար­ներ Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նի և Էլ­մար Մա­մե­դյա­րո­վի հան­դի­պու­մը՝ ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­ներ Ի­գոր Պո­պո­վի, Ստե­ֆան Վիս­կոն­տիի, Էնդ­րյու Շե­ֆե­րի և ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գա­հի անձ­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Ան­ջեյ Կաս­պր­չի­կի միջ­նոր­դու­թյամբ և մաս­նակ­ցու­թյամբ։

Հան­դի­պու­մից հե­տո եր­կու եր­կր­նե­րի արտ­գործ­նա­խա­րար­նե­րը և ԵԱՀԿ Մինս­կի հա­մա­նա­խա­գահ­նե­րը հան­դես են ե­կել հա­մա­տեղ հայ­տա­րա­րու­թյամբ, ո­րը հրա­պա­րակ­վել է Արտ­գործ­նա­խա­րա­րու­թյան պաշ­տո­նա­կան կայ­քում։

Հայ­տա­րա­րու­թյան մեջ մաս­նա­վո­րա­պես նշ­ված է. ՙԻն­տեն­սիվ քն­նար­կում­նե­րի ըն­թաց­քում ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րը և ԱԳ նա­խա­րար­նե­րը քն­նար­կել են օ­րա­կար­գա­յին հետևյալ հար­ցե­րը. 2019 թվա­կա­նին ձեռք բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի և քն­նարկ­ված ա­ռա­ջարկ­նե­րի ի­րա­կա­նա­ցու­մը և ժո­ղո­վուրդ­նե­րին խա­ղա­ղու­թյան նա­խա­պատ­րաս­տե­լու ուղ­ղու­թյամբ հնա­րա­վոր հա­ջորդ քայ­լե­րը, ա­պա­գա կար­գա­վոր­ման հիմ­քը հան­դի­սա­ցող սկզ­բունք­նե­րը և տար­րե­րը, կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի ա­ռաջ­մղ­մանն ուղղ­ված ժա­մա­նա­կա­ցույ­ցը և օ­րա­կար­գը: ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րը վե­րա­հաս­տա­տե­ցին հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման ուղ­ղու­թյամբ կող­մե­րին ա­ջակ­ցե­լու և կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի կոն­ֆի­դեն­ցիա­լու­թյան սկզ­բուն­քի հան­դեպ ի­րենց լիա­կա­տար հանձ­նա­ռու­թյու­նը: Նրանք շեշ­տե­ցին ար­դար և տևա­կան խա­ղա­ղու­թյան ձեռք­բեր­ման հա­մար ստեղ­ծա­գործ մո­տեց­ման և փոխ­զիջ­ման ո­գու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը: ԱԳ նա­խա­րար­նե­րը հա­մա­ձայ­նել են կր­կին հան­դի­պել մոտ ա­պա­գա­յում ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի հո­վա­նու ներ­քո՚։
168.am-ի հետ զրույ­ցում Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի տե­ղե­կատ­վու­թյան գլ­խա­վոր վար­չու­թյան պետ Դա­վիթ Բա­բա­յանն անդ­րա­դառ­նա­լով Մնա­ցա­կա­նյան-Մա­մե­դյա­րով հան­դիպ­մա­նը՝ նշեց, որ մշ­տա­պես ող­ջու­նել են նման հան­դի­պում­նե­րը, դրանք դի­տար­կում են՝ որ­պես բա­նակ­ցա­յին խա­ղաղ գոր­ծըն­թա­ցի շա­րու­նա­կա­կա­նու­թյունն ա­պա­հո­վող կարևոր մե­խա­նիզմ, ինչ­պես նաև տա­րա­ծաշր­ջա­նում խա­ղա­ղու­թյան և կա­յու­նու­թյան պահ­պան­ման հա­մար կարևոր գոր­ծոն։
ՙՄենք պետք է հաս­կա­նանք, որ ի­դեա­լա­կան կար­գա­վոր­ման հա­մար՝ հա­մա­պար­փակ ու վերջ­նա­կան, դեռևս նա­խադ­րյալ­ներ չկան, քա­նի որ կող­մերն ու­նեն ի­րա­րա­մերժ պատ­կե­րա­ցում­ներ, բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թացն ըն­թա­նում է խե­ղա­թյուր­ված ձևա­չա­փով՝ ա­ռանց Ար­ցա­խի մաս­նակ­ցու­թյամբ։ Այս ա­մե­նը, ինչ­պես նաև տա­րա­ծաշր­ջա­նում ռազ­մա­քա­ղա­քա­կան ի­րադ­րու­թյան պայ­թյու­նավ­տան­գու­թյու­նը հաշ­վի առ­նե­լով, նման հան­դի­պում­ներն ինք­նին մեծ ձեռք­բե­րում են, քա­նի որ ա­պա­հո­վում են բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի շա­րու­նա­կա­կա­նու­թյու­նը, կա­յու­նու­թյունն ու խա­ղա­ղու­թյու­նը։ Այլ բան է, որ Ադր­բե­ջա­նը, ի­րոք, պատ­րաստ չէ վերջ­նա­կան կար­գա­վոր­ման, դրա հա­մար անհ­րա­ժեշտ է, որ­պես­զի Ադր­բե­ջա­նը վե­րա­նա­յի իր մո­տե­ցում­նե­րը, վե­րա­նա հա­յա­տյա­ցու­թյու­նից, և այլն՚,- ա­սաց Դա­վիթ Բա­բա­յա­նը։
Ինչ վե­րա­բե­րում է բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի կոն­ֆի­դեն­ցիա­լու­թյան սկզ­բուն­քի պահ­պան­մա­նը և այդ հա­մա­տեքս­տում ժո­ղո­վուրդ­նե­րին խա­ղա­ղու­թյան նա­խա­պատ­րաս­տե­լուն, Դա­վիթ Բա­բա­յանն ա­սաց, որ բա­նակ­ցու­թյուն­նե­րի գաղտ­նիու­թյու­նը և ժո­ղո­վուրդ­նե­րին խա­ղա­ղու­թյան նա­խա­պատ­րաս­տե­լը չի նշա­նա­կում, որ լի­նե­լու են ինչ-որ գաղտ­նի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ, քա­նի որ այդ ա­մենն անհ­նա­րին է և ա­պա­գա չու­նի։
ՙՆախևա­ռաջ հա­մա­նա­խա­գահ­նե­րը պար­բե­րա­բար հայ­տա­րա­րում են, որ Ար­ցա­խի հա­կա­մար­տու­թյու­նը չի կա­րող պար­տադ­րան­քի ձևով կար­գա­վոր­վել, այ­սինքն՝ է­վո­լյու­ցիոն տար­բե­րակ պետք է լի­նի, այլ ոչ թե ֆորս-մա­ժո­րա­յին, պար­տադ­րան­քի կամ գաղտ­նիու­թյան սե­պա­րատ լար­վա­ծու­թյուն­նե­րի, դա անհ­նա­րին է։ Իսկ է­վո­լյու­ցիոն տար­բե­րա­կում պա­հան­ջում է նաև ժո­ղո­վուրդ­նե­րին նա­խա­պատ­րաս­տել խա­ղա­ղու­թյան։ Այս ձևը 15-16 տա­րի ա­ռաջ նաև պաշ­տո­նա­կան Ստե­փա­նա­կերտն է մտց­րել, երբ ա­սել ենք, որ ա­ռանց ժո­ղո­վուրդ­նե­րի մե­կը մյու­սի հետ պատ­մա­կան խա­ղա­ղու­թյան կնք­ման, հնա­րա­վոր չէ հար­ցը վերջ­նա­կան կար­գա­վո­րել։ Իսկ հաշ­տու­թյան հաս­նե­լը միայն փաս­տաթղ­թով չէ, այ­սինքն՝ Ադր­բե­ջա­նը պետք է վե­րա­նա­յի իր մո­տե­ցու­մը։ Մեզ մոտ ա­տե­լու­թյան մթ­նո­լորտ չկա ժո­ղովր­դի նկատ­մամբ, իսկ ի­րենց մոտ կա ա­տե­լու­թյուն և նա­ցիզմ հայ ժո­ղովր­դի հան­դեպ՚,- նշեց Դա­վիթ Բա­բա­յա­նը։
Նրա խոս­քով՝ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի շա­րու­նա­կա­կա­նու­թյան հա­մար խա­ղա­ղու­թյան և կա­յու­նու­թյան պահ­պա­նու­թյան կարևո­րու­թյու­նը հաշ­վի առ­նե­լով, ե­թե բա­նակց­սյին գոր­ծըն­թա­ցի շուրջ սկ­սեն ա­մեն կե­տի մա­սին խո­սել, ա­պա կա­րող է այդ ա­մե­նը պայ­թյու­նավ­տանգ քա­ղա­քա­կան վի­ճակ ստեղ­ծել։
ՙԿրկ­նում եմ՝ չի կա­րող լի­նել պար­տադր­ված և գաղտ­նի ո­րո­շում, այն ան­ձը կամ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րը, ո­րոնք կգ­նան նման քայ­լի, նրանք ա­պա­գա չու­նեն, սա պարզ է։ Գաղտ­նիու­թյունն ու­րիշ խն­դիր է. դի­վա­նա­գի­տա­կան այդ գոր­ծըն­թաց­նե­րում կան նոր­մեր, ո­րոնք պետք է պահ­պան­վեն՝ այս տե­սան­կյու­նից եմ ես դի­տար­կում։ Բայց սա չի նշա­նա­կում, որ որևէ մե­կը կա­րող է գաղտ­նի ինչ-որ բան պար­տադ­րել, և վա­ղը գան ու ա­սեն, թե այս կամ այն պայ­մա­նա­վոր­վա­ծու­?մեր կոր­ծան­մա­նը, ա­պա մենք այդ ա­մե­նը չենք ի­րա­կա­նաց­նե­լու՚,- եզ­րա­փա­կեց Դա­վիթ Բա­բա­յա­նը։
Հի­շեց­նենք, որ ժնևյան հան­դի­պու­մը Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րար­նե­րի այս տար­վա ա­ռա­ջին հան­դի­պումն էր։
;