[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԿՈՒ ՍԿԶԲՈՒՆՔԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՒՄ

ՎԼԱ­ԴԻ­ՄԻՐ ՀՈՎ­ՍԵ­ՓՅԱՆ

Հան­րա­պե­տու­թյան վաս­տա­կա­վոր
ի­րա­վա­բան

 ՙԵ­թե Ադր­բե­ջա­նի հա­մար Լեռ­նա­յին 

Ղա­րա­բա­ղի հար­ցը հե­ղի­նա­կու­թյան հարց է, ա­պա հա­յե­րի հա­մար կյան­քի և մահ­վան
հարց է՚։

ԱՆԴ­ՐԵՅ ՍԱ­ԽԱ­ՐՈՎ
Խա­ղա­ղու­թյան Նո­բե­լյան մր­ցա­նա­կի դափ­նե­կիր

Մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի յոթ սկզ­բունք­նե­րից եր­կու­սը վե­րա­բե­րում են ժո­ղո­վուրդ­նե­րի (ազ­գե­րի) ի­րա­վա­հա­վա­սա­րու­թյա­նը եւ ինք­նո­րոշ­մանն ու պե­տու­թյուն­նե­րի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյա­նը եւ պե­տա­կան սահ­ման­նե­րի ան­խախ­տե­լիու­թյա­նը։ Ըն­կած լի­նե­լով բազ­մա­թիվ էթ­նի­կա­կան բա­խում­նե­րի, երկ­պա­ռակ­տու­թյուն­նե­րի, տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րի եւ ան­հա­մա­ձայ­նու­թյուն­նե­րի հիմ­քում, դրանք միշտ էլ բա­նա­վե­ճի ա­ռար­կա են հան­դի­սա­ցել՝ թե այդ սկզ­բունք­նե­րից ո՞րն է ա­վե­լի կա­րե­ւոր եւ ար­դա­րա­ցի, գե­րա­կա կամ ա­ռաջ­նա­յին ու հա­մա­պա­տաս­խա­նում մի­ջազ­գա­յին անվ­տան­գու­թյան չա­փո­րո­շիչ­նե­րին։ Հիմ­նա­հարցն իր խոր պատ­մա­կան ար­մատ­նե­րով եւ սրա­ցում­նե­րով ա­վե­լի վառ դր­սե­ւոր­վել է ա­ռա­ջին եւ երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազմ­նե­րի, եր­կր­նե­րի ա­պա­գա­ղու­թա­կա­նաց­ման եւ ամ­բող­ջա­տի­րա­կան ռե­ժիմ­նե­րի ու կայս­րու­թյուն­նե­րի փլուզ­ման պայ­ման­նե­րում։

Ա­ռա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի ար­դյուն­քում աշ­խար­հի քա­ղա­քա­կան քար­տե­զից վե­րա­ցան ռու­սա­կան, գեր­մա­նա­կան, ավ­ստ­րո-հուն­գա­րա­կան եւ օս­մա­նյան կայս­րու­թյուն­ներն ու նրանց ա­վե­րակ­նե­րի վրա ծա­գե­ցին նոր պե­տու­թյուն­ներ։ Այդ գոր­ծըն­թա­ցի երկ­րորդ փու­լը կապ­ված էր երկ­րորդ աշ­խար­հա­մար­տի ա­վար­տի եւ գա­ղու­թա­տի­րու­թյան վե­րաց­ման հետ։ Այ­նու­հե­տեւ խո­շոր ի­րա­դար­ձու­թյուն հան­դի­սա­ցավ սո­ցիա­լիս­տա­կան եր­կր­նե­րի՝ ԽՍՀՄ-ի, Հա­րավս­լա­վիա­յի եւ Չե­խոս­լո­վա­կիա­յի փլու­զու­մը, ո­րոնց տա­րածք­նե­րի վրա ա­ռա­ջա­ցան 20-ից ա­վե­լի ան­կախ պե­տու­թյուն­ներ։ Հա­ջորդ մաս­նա­տու­մը տե­ղի ու­նե­ցավ չճա­նաչ­ված պե­տու­թյուն­նե­րի կազ­մա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի շր­ջա­նակ­նե­րում։
Չճա­նաչ­ված կամ մա­սամբ ճա­նաչ­ված պե­տու­թյուն­նե­րի տակ մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի տե­սու­թյու­նը նկա­տի է ու­նե­նում այն տա­րածք­նե­րը, ո­րոնք ինք­նահռ­չակ­վել են որ­պես ան­կախ պե­տու­թյուն­ներ, վե­րահս­կում են ի­րենց տա­րած­քը եւ, միեւ­նույն ժա­մա­նակ, չու­նեն դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ ՄԱԿ-ի ան­դամ եր­կր­նե­րի կամ նրանց մի մա­սի հետ։
Ժո­ղո­վուրդ­նե­րի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը եւ պե­տու­թյուն­նե­րի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյունն ամ­րագր­ված են ՄԱԿ-ի կա­նո­նադ­րու­թյամբ, Գա­ղու­թա­յին եր­կր­նե­րին եւ ժո­ղո­վուրդ­նե­րին ան­կա­խու­թյուն շնոր­հե­լու հռ­չա­կագ­րում, Հել­սին­կիի եզ­րա­փա­կիչ ակ­տում եւ մի­ջազ­գա­յին մի շարք այլ փաս­տաթղ­թե­րում։ Բո­լոր այդ փաս­տաթղ­թե­րում մի դեպ­քում նշ­վում է, որ անհ­րա­ժեշտ է հար­գել բո­լոր ժո­ղո­վուրդ­նե­րի ի­րա­վա­հա­վա­սա­րու­թյան եւ ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը, բայց միա­ժա­մա­նակ ար­ձա­նագր­վում է, որ յու­րա­քան­չյուր պե­տու­թյուն իր մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րում պար­տա­վոր է ձեռն­պահ մնալ ու­ժի սպառ­նա­լի­քից կամ կի­րա­ռու­մից ինչ­պես ո­րե­ւէ պե­տու­թյան տա­րած­քա­յին ան­ձեռ­նմ­խե­լիու­թյան եւ քա­ղա­քա­կան ան­կա­խու­թյան դեմ, այն­պես էլ ՄԱԿ-ի նպա­տակ­նե­րի հետ ան­հա­մա­տե­ղե­լի ո­րե­ւէ այլ ձե­ւով։
Օ­րի­նա­կան հարց է ծա­գում, թե, ար­դյոք, տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան եւ ժո­ղո­վուրդ­նե­րի ինք­նո­րոշ­ման սկզ­բունք­նե­րը հա­կա­սու՞մ են մի­մյանց: Ե­թե՝ ա­յո, ա­պա ինչ­պե՞ս կա­րե­լի է միեւ­նույն փաս­տաթղ­թում մե­կը մյու­սին բա­ցա­ռող նոր­մեր ամ­րագ­րել: Իսկ ե­թե ոչ՝ ա­պա ինչ­պե՞ս կա­րե­լի է պահ­պա­նել տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը՝ չխախ­տե­լով ժո­ղո­վուրդ­նե­րի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը։ Մեր կար­ծի­քով, մի­ջազ­գա­յին վե­ճե­րի ներ­քին եւ ար­տա­քին պատ­ճառ­նե­րի մի­ջեւ հա­տուկ ջր­բա­ժան գիծ դնե­լու դեպ­քում այդ եր­կու սկզ­բունք­նե­րի մի­ջեւ հա­կա­սու­թյու­նը կվե­րա­նա եւ ակն­հայտ կդառ­նա, որ տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը, կանգ­նած լի­նե­լով ժո­ղո­վուրդ­նե­րի ինք­նո­րոշ­ման ճա­նա­պար­հին, պետք է ճա­նա­պարհ տա երկ­րոր­դին, հա­կա­ռակ դեպ­քում՝ կհայ­տն­վի ՙկար­գա­զանց վա­րոր­դի՚ վի­ճա­կում։

Հարկ է նշել, որ տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան սկզ­բունքն իր ծագ­մամբ ա­վե­լի ՙե­րի­տա­սարդ՚ է եւ ի­րա­վի­ճա­կա­յին։ Այն ըստ էու­թյան կազ­մա­վոր­վել է ՄԱԿ-ի կա­նո­նադ­րու­թյան ըն­դու­նու­մից (1945թ.) հե­տո՝ իր լրիվ ձե­ւա­կեր­պումն ստա­նա­լով Հել­սին­կիի եզ­րա­փա­կիչ ակ­տում (1975թ.)։ Տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան սկզ­բուն­քը խախտ­վում է բա­ցա­ռա­պես մեկ պե­տու­թյան կող­մից մեկ այլ պե­տու­թյան վրա բռ­նի հար­ձակ­ման դեպ­քե­րում, ուս­տի այն ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­ներ է կար­գա­վո­րում։ Հենց այդ­պես էլ ամ­րագր­ված է բո­լոր մի­ջազ­գա­յին փաս­տաթղ­թե­րում։ Իսկ երբ ծա­ռա­նում է ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի հար­ցը, ա­պա վե­ճը ծա­գում է մեկ պե­տու­թյան ներ­սում: Այ­սինքն՝ սկզ­բունք­նե­րից մե­կը վե­րա­բե­րում է տվյալ պե­տու­թյան ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան ի­րաց­մա­նը, իսկ մյու­սը՝ նրա ներ­քին քա­ղա­քա­կա­նու­թյա­նը եւ կոնկ­րետ ներ­քին հիմ­նա­հար­ցի։
Ժո­ղո­վուրդ­նե­րի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը, լի­նե­լով ոչ ի­րա­վի­ճա­կա­յին դա­սա­վո­րու­թյան ար­տա­ցո­լում, գոր­ծել է հա­մաշ­խար­հա­յին պատ­մու­թյան բո­լոր ժա­մա­նա­կաշր­ջան­նե­րում, ո­րոնց ըն­թաց­քում ժո­ղո­վուրդ­նե­րի պայ­քա­րի էու­թյու­նը նրանց ա­զա­տու­թյունն է ե­ղել։ Այդ­պի­սի ճա­կա­տագ­րիր է վի­ճակ­վել նաեւ հայ ժո­ղովր­դին, երբ նրա կազ­մա­վոր­ման ար­շա­լույ­սին, հայ ցե­ղի նախ­նին՝ Հայկ Նա­հա­պե­տը, իր ցե­ղա­կից­նե­րի ան­կա­խու­թյան եւ ա­զա­տու­թյան հա­մար մղած պայ­քա­րում կա­րո­ղա­ցավ հաղ­թել բռ­նա­կալ Բե­լին։
19-20-րդ դա­րե­րի սահ­մա­նագ­ծում ժո­ղո­վուրդ­նե­րի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի ար­ձա­նագ­րու­մը ոչ միայն այդ փաս­տի գի­տակ­ցում էր նշա­նա­կում, այ­լեւ՝ նրա քա­ղա­քա­փի­լի­սո­փա­յա­կան ճա­նա­չում։ Այդ տե­սան­կյու­նից կա­րե­լի է հա­մար­ձա­կո­րեն պն­դել, որ հա­մա­րյա բո­լոր պա­տե­րազմ­ներն ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի տար­րեր են պա­րու­նա­կում:
Ժո­ղո­վուրդ­նե­րի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը նույն­պես ամ­րագր­ված է Հել­սին­կիի եզ­րա­փա­կիչ ակ­տում, բայց վե­րա­պա­հու­մով, ին­չը չի նա­խա­տես­վում տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան սկզ­բուն­քի կի­րառ­ման դեպ­քում։ Ակ­տում պար­զո­րոշ նշ­ված է, որ ՙբո­լոր ժո­ղո­վուրդ­նե­րը միշտ ի­րա­վունք ու­նեն լիա­կա­տար ա­զա­տու­թյան պայ­ման­նե­րում, երբ եւ ինչ­պես նրանք ցան­կա­նում են, ո­րո­շել ի­րենց ներ­քին ու ար­տա­քին քա­ղա­քա­կան կար­գա­վի­ճա­կը՚։ Եզ­րա­փա­կիչ ակտն ան­թույ­լատ­րե­լի է հա­մա­րում ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի բա­ցառ­ման ցան­կա­ցած ձեւ։ Իսկ դա նշա­նա­կում է, որ տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը հա­րա­բե­րա­կան եւ ի­րա­վի­ճա­կա­յին սկզ­բունք է, իսկ ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը՝ բա­ցա­ռիկ եւ ան­քակ­տե­լի։
Եվ վեր­ջա­պես, տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյունն ար­տա­ցո­լում է այն, որ պե­տու­թյուն­ներն ի­րա­վունք ու­նեն, իսկ ժո­ղո­վուրդ­նե­րի ինք­նո­րո­շու­մը՝ նրանց գո­յու­թյուն ու­նե­ցող ի­րա­վունք­նե­րը։ Այդ դեպ­քում ո՞րն է ա­ռաջ­նա­յին՝ պե­տու­թյան կամ­քի գե­րա­կա­յու­թյու­՞նը ժո­ղովր­դի նկատ­մամբ, թե՞ հա­կա­ռա­կը: Ե­թե պե­տու­թյունն այ­լա­տյաց եւ բռ­նա­պե­տա­կան է, նշա­նա­կում է ժո­ղո­վուր­դը գո­յու­թյուն ու­նի պե­տու­թյան հա­մար, իսկ ե­թե պե­տու­թյու­նը ժո­ղովր­դա­վա­րա­կան է, ա­պա պե­տու­թյու­նը գո­յու­թյուն ու­նի ժո­ղովր­դի հա­մար, որ­տեղ ժո­ղովր­դի ի­րա­վունքն (այդ թվում՝ ինք­նո­րո­շու­մը) ա­ռաջ­նա­յին է։ Մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քը հար­ցի ա­ռաջ­նա­հերթ լուծ­ման մե­թո­դը ոչ թե պատ­մու­թյունն է հա­մա­րում՝ չբա­ցա­ռե­լով նրա էա­կան դե­րը, այլ այդ տա­րած­քում ապ­րող ժո­ղովր­դի ցան­կու­թյու­նը՝ ընտ­րել իր հե­տա­գա ճա­կա­տա­գի­րը, ընդ­հուպ ի­րեն չբա­վա­րա­րող պե­տու­թյան կազ­մից դուրս գա­լու հե­ռան­կա­րով։ Այդ հա­մա­տեքս­տում ադր­բե­ջա­նա-ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյան ի­րա­վա­կան սու­բյեկտն Ար­ցա­խի ժո­ղո­վուրդն է։ Հենց ժո­ղո­վուրդն է ինք­նո­րոշ­ման ըն­թաց­քում ո­րո­շում՝ ստեղ­ծել ինք­նու­րույն պե­տու­թյու՞ն, թե՞ միա­նալ այլ պե­տու­թյան հետ։ Ի­հար­կե, խնդ­րի լու­ծումն կա­րող է այլ մո­տե­ցում­ներ են­թադ­րել նույ­նիսկ այն պա­րա­գա­յում, երբ պե­տու­թյան ներ­սում չեն խախտ­վում ժո­ղո­վուրդ­նե­րի(ազ­գե­րի) ի­րա­վունք­նե­րը, բա­ցառ­վում է ո­րե­ւէ խտ­րա­կա­նու­թյուն ու ազ­գա­յին ճն­շում, եւ պե­տու­թյու­նը հար­գում և պահ­պա­նում է ժո­ղո­վուրդ­նե­րի ինք­նո­րոշ­ման սկզ­բուն­քը։ Իսկ ի­րա­կա­նում Խոր­հր­դա­յին Ադր­բե­ջանն ինչ­պի­սի՞ մո­տե­ցում­ներ է ու­նե­ցել ՙինք­նա­վար՚ Ար­ցա­խի նկատ­մամբ եւ ո­րո՞նք են վեր­ջի­նիս ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի կի­րառ­ման չա­փա­նիշ­նե­րը։

Պատ­մա­կան ի­րա­վուն­քի տե­սան­կյու­նից, երբ ադր­բե­ջան­ցի­նե­րի նախ­նի­նե­րը դե­ռեւս գտն­վում էին ներ­կա­յիս Ռու­սաս­տա­նի Ալ­թա­յի երկ­րա­մա­սում, Ար­ցա­խը նե­րառ­ված է ե­ղել հայ­կա­կան միաս­նա­կան պե­տու­թյան սահ­ման­նե­րում։ Իսկ նրա կոր­ծա­նու­մից հե­տո (428թ.) Ար­ցա­խը, մին­չեւ ռու­սա­կան կայս­րու­թյան մաս կազ­մե­լը, հան­դես է ե­կել որ­պես տար­բեր դա­րաշր­ջան­նե­րում այն զավ­թած օ­տար պե­տու­թյուն­նե­րի կազ­մի մեջ մտ­նող ինք­նու­րույն վար­չա­քա­ղա­քա­կան միա­վոր եւ միայն Ռու­սաս­տա­նի Կոմ­կու­սի Կով­կա­սյան բյու­րո­յի 1921թ. հու­լի­սի 5-ի նոր­մա­տիվ ի­րա­վա­կան ակ­տի ուժ չու­նե­ցող ո­րոշ­մամբ հան­ձն­վել, փաս­տո­րեն բռ­նա­հան­ձն­վել է Խոր­հր­դա­յին Ադր­բե­ջա­նին եւ հար­կադ­րա­բար պահ­վել նրա կազ­մում, ին­չը հա­վա­սա­րա­զոր է ա­նեք­սիա­յի, այ­սինքն՝ բռ­նա­զավթ­ման:
Բայց որ­տե­ղի՞ց ծա­գե­ցին ՙԱդր­բե­ջան՚ եւ ՙադր­բե­ջան­ցի՚ եզ­րույթ­նե­րը: 20-րդ դա­րում լույս տե­սած աշ­խար­հի ա­մե­նա­հե­ղի­նա­կա­վոր, այդ թվում՝ իս­լա­մա­կան հան­րա­գի­տա­րան­նե­րը, ՙԱդր­բե­ջան՚ աշ­խար­հագ­րա­կան ան­վա­նու­մը վե­րագ­րում են Ի­րա­նա­կան Ատր­պա­տա­կա­նին, իսկ բուն Կով­կա­սում, երբ թուր­քա­կան զոր­քե­րը 1918թ. սեպ­տեմ­բե­րի 15-ին գրա­վե­ցին Բա­քուն, ա­պա Գան­ձա­կի եւ Բաք­վի նա­հանգ­նե­րին տվե­ցին Ադր­բե­ջան հոր­ջոր­ջու­մը՝ Ատր­պա­տա­կա­նում բնակ­վող ՙա­զա­րի՚ ցե­ղա­կից­նե­րի ա­ջակ­ցու­թյամբ Մեծն Թու­րան հա­վակ­նոտ ծրա­գիրն ի­րա­կա­նաց­նե­լու նպա­տա­կով: Ինչ վե­րա­բե­րում է ներ­կա­յիս տա­րած­քում ՙադր­բե­ջան­ցի՚ վի­ճե­լի էթ­նո­սին, ա­պա դա խոր­հր­դա­յին ժա­մա­նակ­նե­րի մնա­ցուկ է: Ա­վե­լի վաղ նրանք պար­զա­պես կոչ­վել են կով­կա­սյան թա­թար­ներ, մահ­մե­դա­կան­ներ կամ թուր­քեր, նույ­նիսկ Ստա­լի­նյան հա­մա­կենտ­րո­նաց­ման ճամ­բար­նե­րում մինչ 1939թ. ադր­բե­ջան­ցի­նե­րին գրան­ցում էին սոսկ ՙայլ ժո­ղո­վուրդ­ներ՚ սանդ­ղա­կի ներ­քո:
Էթ­նի­կա­կան կազ­մի ա­ռու­մով Ար­ցա­խի բնակ­չու­թյու­նը 1921թ. դրու­թյամբ հիմ­նա­կա­նում բաղ­կա­ցած էր հա­յե­րից (96 տո­կոս)։ Սա­կայն Կով­բյու­րոն, ան­տե­սե­լով երկ­րա­մա­սի էթ­նի­կա­կան, պատ­մա­կան եւ ազ­գա­յին ինք­նու­թյան գոր­ծոն­նե­րը, հար­ցը լու­ծել է ՙմահ­մե­դա­կան­նե­րի ու հա­յե­րի մի­ջեւ հա­մե­րաշ­խու­թյան եւ Ադր­բե­ջա­նի հետ Ղա­րա­բա­ղի մշ­տա­կան կապ­վա­ծու­թյան՚ տե­սան­կյու­նից։ Ակն­հայտ է, որ այդ փաս­տարկ­նե­րը բա­նա­կա­նու­թյան եւ տրա­մա­բա­նու­թյան մեջ չեն տե­ղա­վոր­վում՝ հան­դի­սա­նա­լով Ար­ցա­խի ժո­ղովր­դի ի­րա­վունք­նե­րը ոտ­նա­հա­րող հան­գա­մանք­ներ։ Ի­րա­կա­նու­թյունն այն է, որ հաղ­թել էր Բաք­վի ՙնավ­թա­յին՚ գոր­ծո­նը։ Հար­ցի այլ լու­ծու­մը հա­վա­սա­րա­զոր էր Հա­յաս­տա­նին նավթ չմա­տա­կա­րա­րե­լուն։ Ի­րա­կա­նու­թյու­նը նաեւ այն է, որ յոթ տաս­նա­մյա­կի ըն­թաց­քում Ար­ցա­խի ժո­ղո­վուր­դը չի հաշտ­վել իր գա­ղու­թա­յին կար­գա­վի­ճա­կի հետ եւ մշ­տա­պես պայ­քա­րել է Ադր­բե­ջա­նի կազ­մից դուրս գա­լու հա­մար։ Վեր­ջինս, իր հեր­թին, օգ­տա­գոր­ծել է ճնշ­ման եւ խտ­րա­կա­նու­թյան բո­լոր ձե­ւերն ու մե­թոդ­նե­րը՝ երկ­րա­մա­սի ժո­ղովր­դագ­րա­կան կազ­մը փո­փո­խե­լու եւ ար­ցա­խյան հարցն ար­մա­տա­խիլ ա­նե­լու հա­մար։
Ի հե­ճուկս Բաք­վի հա­խուռն բար­բա­ջանք­նե­րի՝ Ար­ցա­խի ժո­ղովր­դի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի ի­րա­ցումն Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան եւ միաս­նա­կա­նու­թյան խախ­տում հա­մա­րելն ան­հե­թե­թու­թյուն է, քան­զի մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քը պաշտ­պա­նում է այն պե­տու­թյուն­նե­րի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը եւ միաս­նա­կա­նու­թյու­նը, ո­րոն­ցում բնակ­վող ժո­ղո­վուրդ­նե­րը(ազ­գե­րը) ինք­նո­րոշ­վել են ա­զատ կա­մար­տա­հայ­տու­թյան հի­ման վրա։ Ա­մեն պա­րա­գա­յում՝ մի նո­րա­թուխ ժո­ղո­վուրդ, որն իր ինք­նու­թյան վկա­յա­կա­նը ստա­ցել է ԽՍՀՄ 1936թ. Սահ­մա­նադ­րու­թյան ըն­դու­նու­մից հե­տո միայն և ո­րի տա­րած­քի հիմ­նա­կան մասն այն­տեղ հոծ բնակ­վող հա­յե­րի, թա­լիշ­նե­րի, լեզ­գի­նե­րի, ու­տի­նե­րի, պար­սիկ­նե­րի և այլ բնիկ ժո­ղո­վուրդ­նե­րի պատ­մա­կան հայ­րե­նիքն է, չէր կա­րող ա­վե­լի վաղ ինք­նո­րոշ­վել՝ իր հետ տա­նե­լով ի­րենց կար­գա­վի­ճա­կի հետ չհա­մա­կերպ­վող վե­րոն­շյալ ժո­ղո­վուրդ­նե­րին։ Եվ երբ Խոր­հր­դա­յին կայս­րու­թյան փլու­զումն ան­խու­սա­փե­լի էր, Ար­ցա­խի ժո­ղո­վուրդն ա­ռա­ջինն իր ձայ­նը բարձ­րաց­րեց եւ ազ­գա­յին- ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի մի­ջո­ցով թո­թա­փեց գա­ղու­թա­յին լուծն ու ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի ար­դյուն­քում ա­զա­տու­թյուն եւ ան­կա­խու­թյուն ձեռք բե­րեց։