[ARM]     [RUS]     [ENG]

Դա­վիթ ԲԱԲԱՅԱՆ. ՙՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՉԿԻՍԵԼ ԱՐՑԱԽԻ ՄՈՏԵՑՈՒՄԸ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԴԱ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ Է՚

ՙԱկն­կա­լել, որ Ար­ցա­խյան հիմ­նա­հար­ցին շու­տա­փույթ կար­գա­վո­րում է լի­նե­լու՝ շատ վա­ղա­ժամ է՚,- 168TV-ի ՙՌե­վյու՚ հա­ղորդ­ման ե­թե­րում այս մա­սին ա­սաց Ար­ցա­խի նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վա­րի տե­ղա­կալ Դա­վիթ Բա­բա­յա­նը՝ անդ­րա­դառ­նա­լով Ժնևում օ­րերս կա­յա­ցած Մնա­ցա­կա­նյան-Մա­մե­դյա­րով եր­կօ­րյա հան­դիպ­մա­նը։

 Նա նշեց, որ առ­հա­սա­րակ ցան­կա­ցած հան­դի­պում ող­ջու­նում են, ո­րով­հետև այդ հան­դի­պում­նե­րը կարևոր դե­րա­կա­տա­րու­թյուն ու­նեն խա­ղաղ գոր­ծըն­թա­ցի շա­րու­նա­կա­կա­նու­թյունն ա­պա­հո­վե­լու, ինչ­պես նաև տա­րա­ծաշր­ջա­նում կա­յու­նու­թյան և խա­ղա­ղու­թյան պահ­պան­ման հա­մար։

ՙԱկն­կա­լել, որ շու­տա­փույթ կար­գա­վո­րում է լի­նե­լու, ըստ իս, շատ վա­ղա­ժամ է, ո­րով­հետև հա­կա­մար­տու­թյունն ինք­նին շատ բարդ է, կող­մերն ու­նեն ի­րա­րա­մերժ մո­տե­ցում­ներ, և բո­լո­րը հաս­կա­նում են, որ կար­գա­վո­րել այն­պես, ինչ­պես հան­րու­թյու­նը սպա­սում է, պար­զա­պես անհ­նա­րին է, հետևա­բար՝ կար­գա­վոր­ման միայն մեկ տար­բե­րակ է մնում, պահ­պա­նել ստա­տուս-քվոն։ Սա վատ բան չէ, սա պար­զա­պես ի­րա­կա­նու­թյուն է, այ­լընտ­րանք չկա, ե­թե հնա­րա­վոր չէ տե­ղա­շարժ կա­տա­րել, ա­վե­լին՝ ցան­կա­ցած տե­ղա­շարժ կա­րող է բե­րել ա­վե­լի վատ և ան­կան­խա­տե­սե­լի հետևանք­նե­րի։ Բնա­կան է, որ այս ի­րա­վի­ճա­կում երևի թե միակ ող­ջա­միտ և ռեալ տար­բե­րա­կը ստա­տուս-քվո­յի պահ­պա­նումն է, ին­չին նպաս­տում են այս­պի­սի հան­դի­պում­նե­րը՚,- նման կար­ծիք հայտ­նեց Դա­վիթ Բա­բա­յա­նը։
Նա պար­զա­բա­նեց ԵԱՀԿ ՄԽ հա­մա­նա­խա­գահ­նե­րի և կող­մե­րի հն­գա­կողմ հայ­տա­րա­րու­թյան մեջ տեղ գտած կոն­ֆի­դեն­ցիա­լու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյան սկզ­բուն­քը՝ նշե­լով, որ, երբ խո­սում ենք բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի մա­սին, մա­նա­վանդ, երբ չկա որևէ տե­ղա­շարժ, ինչ-որ տեղ պետք են կոն­ֆի­դենտ մի­տում­նե­րը, որ­պես­զի ա­վե­լորդ շա­հար­կում­ներ չլի­նեն։
ՙԲա­ցի դրա­նից, ար­դեն այն, ինչ պետք էր, ա­մեն տեղ հայ­տա­րար­վել է՝ և՜ Մադ­րի­դյան սկզ­բունք­նե­րի, և՜ մնա­ցած սկզ­բունք­նե­րի մա­սին։ Ե­թե խո­սում են կոն­ֆի­դենտ ձևով բա­նակ­ցու­թյուն­նե­րը շա­րու­նա­կե­լու մա­սին, նշա­նա­կում է, որ մի­գու­ցե ար­դեն փոր­ձում են հրա­ժար­վել Մադ­րի­դյան սկզ­բունք­նե­րից, չի բա­ցառ­վում։ Մի­գու­ցե կա այլ տար­բե­րակ, մի­գու­ցե պար­զա­պես պետք է ինչ-որ մի ինտ­րիգ պա­հել, ո­րով­հետև, կրկ­նում եմ, հիմ­նա­կան շեշ­տը դր­վում է ստա­տուս-քվո­յի պահ­պան­ման վրա։ Առ­հա­սա­րակ ակն­կա­լել տե­ղա­շար­ժեր, ա­ռա­վել ևս՝ տար­բե­րակ­նե­րի բարձ­րա­ձայ­նում, ո­րոնք ի­րա­տե­սա­կան չեն փաս­տո­րեն, տվյալ դեպ­քում լա­վա­գույն տար­բե­րակն այն է, որ զուսպ ձևով շա­րու­նակ­վի գոր­ծըն­թա­ցը՚,- ա­սաց Բա­բա­յա­նը։
Նա նշեց, որ ի­րենք մտա­ծում են, որ չի կա­րող լի­նել ինչ-որ թա­քուն գոր­ծըն­թաց, ո­րով­հետև դա ա­նի­մաստ է։ ՙՉեն կա­րող լի­նել սե­պա­րատ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ, ար­ցա­խա­դավ, իսկ ար­ցա­խա­դավ՝ դա կլի­նի հա­յա­դավ, դա կլի­նի ՀՀ-ի՝ հա­յոց պե­տա­կա­նու­թյան կոր­ծա­նում, ե­թե Հա­յոց պե­տա­կա­նու­թյան ար­ցա­խյան հատ­վա­ծը կոր­ծան­վի։ Սա ակն­հայտ է։ Չի կա­րող այդ­պի­սի բան լի­նել, ո­րով­հետև դա այն­պի­սի պոռթ­կում կա­ռա­ջաց­նի, որ մենք նույ­նիսկ չենք պատ­կե­րաց­նում։ Ե­թե ոչ ի­րա­տե­սա­կա­նո­րեն լի­նի՝ դա կբե­րի կոր­ծան­ման՚,- ա­սաց Բա­բա­յա­նը։
Նրա խոս­քով՝ նախ պետք է կար­գա­վոր­վեն բո­լոր քա­ղա­քա­կան հար­ցե­րը, Ադր­բե­ջա­նը պետք է ճա­նա­չի Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը, ի­րենք՝ Ադր­բե­ջա­նը, հս­տա­կեց­նեն սահ­ման­նե­րը, բո­լոր հար­ցե­րը քն­նարկ­վեն, այ­նու­հետև միայն խո­սեն մար­դա­սի­րա­կան հար­ցե­րի մա­սին՝ փախս­տա­կան­նե­րի, տե­ղա­հան­ված­նե­րի վե­րա­դար­ձի և այլ հար­ցե­րի շուրջ։
ՙԲայց կա նաև երկ­րորդ կարևոր նա­խա­պայ­մա­նը, որ էթ­նիկ ադր­բե­ջան­ցի­նե­րը չեն կա­րող վե­րա­դառ­նալ Ար­ցախ, ե­թե հա­յե­րը չվե­րա­դառ­նան Ադր­բե­ջան։ Որևէ խտ­րա­կա­նու­թյուն չի կա­րող լի­նել՚,- ա­սաց Բա­բա­յա­նը։
Նա նշեց, որ հան­րաք­վեի անց­կաց­ման հար­ցում ևս Ար­ցախն ու­նի իր հս­տակ մո­տե­ցու­մը, Ար­ցա­խում տե­ղի են ու­նե­ցել մի շարք հան­րաք­վե­ներ։
Խո­սե­լով ՀՀ վար­չա­պե­տի այն պնդ­ման մա­սին, թե Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի մո­տե­ցում­նե­րը 100 տո­կո­սով նույ­նա­կան են՝ Դա­վիթ Բա­բա­յանն ա­սաց, որ, ե­թե ՀՀ վար­չա­պետն ա­սում է, որ տար­բե­րու­թյուն չկա, ու­րեմն՝ խո­սենք Ար­ցա­խի դիր­քո­րոշ­ման մա­սին։
ՙԱր­ցախն ա­սում է հետևյա­լը, որ մեզ հա­մար չկա վե­րա­դարձ ան­ցյա­լին, չկա ոչ տա­րած­քա­յին, սահ­մա­նա­յին, կար­գա­վի­ճա­կի ա­ռու­մով։ Ե­թե սա հա­մընկ­նում է, ու­րեմն վար­չա­պե­տը կի­սում է նաև այս մո­տե­ցու­մը։ Չի կա­րող չկի­սել, ո­րով­հետև սա հրա­մա­յա­կան է, այլ տար­բե­րակ չի կա­րող լի­նել։ Այլ տար­բե­րա­կը տա­նե­լու է կոր­ծան­ման՚,- ա­սաց Բա­բա­յա­նը։
;