[ARM]     [RUS]     [ENG]

ԻՆ­ՉՈ՞Ւ Է ԱՂՄ­ԿՈՒՄ ԹՈ­ՖԻԿ ԶՈՒԼ­ՖՈՒ­ՂԱ­ՐՈ­ՎԸ

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 1994-ի մա­յի­սին ՙԿրա­կի և ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի լիա­կա­տար դա­դա­րեց­ման մա­սին՚ հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագ­րու­մից ի վեր Ադր­բե­ջա­նի ջան­քե­րը մի կող­մից ուղղ­ված են ե­ղել ու­ժա­յին ճա­նա­պար­հով հիմ­նախ­նդ­րի լուծ­մա­նը, մյուս կող­մից էլ՝ Ա­լիևնե­րը քա­ղա­քա­կան հաշ­վարկ­ներ են ա­րել հա­մաշ­խար­հա­յին ու­ժա­յին կենտ­րոն­նե­րի ա­ջակ­ցու­թյան վրա։ Իշ­խող վար­չա­կազ­մում և նրա­նից դուրս, նախ­կին և ներ­կա­յիս քա­ղա­քա­կան դեմ­քե­րը հիմ­նախ­նդ­րի՝ ի նպաստ Ադր­բե­ջա­նի լու­ծումն ա­ռա­վե­լա­պես Մոսկ­վա­յի ա­ջակ­ցու­թյամբ են պայ­մա­նա­վո­րում։ Դրան հաս­նե­լու ճա­նա­պար­հը Ռու­սաս­տա­նի վրա ճն­շում­ներ գոր­ծադ­րելն է։ 

Ադր­բե­ջա­նում դժ­գոհ են ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րար­նե­րի ժնևյան հան­դի­պու­մից։

Հի­շեց­նենք՝ հուն­վա­րի 28-30-ը Ժնևում Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­ներ Ի­գոր Պո­պո­վը, Ստե­ֆան Վիս­կոն­տին, Էնդ­րյու Շո­ֆերն ա­ռան­ձին և հա­մա­տեղ ձևա­չա­փով հան­դի­պում­ներ անց­կաց­րին Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րար­ներ՝ Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նի և Էլ­մար Մա­մե­դյա­րո­վի միջև։ Հուն­վա­րի 30-ին՝ հան­դիպ­ման ա­վար­տից հե­տո, հա­մա­նա­խա­գահ­նե­րը հայ­տա­րա­րու­թյուն հրա­պա­րա­կե­ցին, ո­րում վե­րա­հաս­տա­տե­ցին խա­ղաղ կար­գա­վոր­ման ուղ­ղու­թյամբ կող­մե­րին ա­ջակ­ցե­լու և գոր­ծըն­թա­ցի կոն­ֆի­դեն­ցիա­լու­թյան սկզ­բուն­քի հան­դեպ ի­րենց լիա­կա­տար հանձ­նա­ռու­թյու­նը։
Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նի և Էլ­մար Մա­մե­դյա­րո­վի վեր­ջին հան­դի­պու­մը դեկ­տեմ­բե­րին էր՝ Բրա­տիս­լա­վա­յում, ո­րի նա­խօ­րեին Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րա­րը ներ­կա­յա­ցել էր ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րի փա­թե­թով։ Այ­նու­հետև լրատ­վա­մի­ջոց­նե­րի հետ զրույ­ցում ՙԼավ­րո­վի պլա­նի՚ մա­սին է ակ­նար­կել։ Նաև ա­սել էր, թե բա­նակ­ցու­թյուն­նե­րը Բրա­տիս­լա­վա­յում կոշտ էին, կող­մե­րը ներ­կա­յաց­րել են ՙկար­միր գծե­րը՚։ Տե­ղե­կատ­վա­կան աղ­բյու­րը մեջ­բե­րել էր նրա խոս­քե­րը՝ ե­թե նույ­նիսկ պա­տե­րազմ լի­նի, այն հա­վերժ չի տևե­լու, և հարկ կլի­նի այս­պես թե այն­պես շա­րու­նա­կել բա­նակ­ցու­թյուն­նե­րը։ Բա­քուն դժ­գո­հում է, որ իր կող­մից դր­ված պա­հանջ­նե­րը հայ­կա­կան կողմն ա­նըն­դու­նե­լի է հա­մա­րում։ Հա­կա­մար­տու­թյան պատ­ճառ­նե­րը մի կողմ դրած՝ Ադր­բե­ջա­նը խո­սում է դրա հետևանք­նե­րի մա­սին։ Մենք սո­վոր ենք հարևան երկ­րից լսել կոշտ հայ­տա­րա­րու­թյուն­ներ, ո­րով­հետև այն­տեղ դեմ են ստա­տուս քվո­յի պահ­պան­մա­նը։ Բայց, դրա հետ մեկ­տեղ, նրանք գի­տակ­ցում են, որ պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վեր­սկ­սումն ի­րենց ո­չինչ չի տա՝ բա­ցի կո­րուստ­նե­րից։ Այս հան­գա­ման­քի գի­տակ­ցու­մով էլ մշ­տա­պես ի­րենց մե­ղադ­րանք­ներն ուղ­ղում են միջ­նորդ­նե­րին՝ փոր­ձե­լով հաս­նել միա­կող­մա­նի զի­ջում­նե­րի։
Օ­րերս ադր­բե­ջա­նա­կան լրատ­վա­մի­ջո­ցին տված հար­ցազ­րույ­ցում խիստ անձ­նա­կան տե­սա­կետ ար­տա­հայ­տեց Ադր­բե­ջա­նի նախ­կին արտ­գործ­նա­խա­րար Թո­ֆիկ Զուլ­ֆու­ղա­րո­վը։ Նա հա­տուկ ըն­դգ­ծեց, որ ժա­մա­նակն է կոնկ­րետ հար­ցե­րով դի­մել Ռու­սաս­տա­նին։ Ադր­բե­ջա­նը Մոսկ­վա­յի առջև հարց պի­տի դնի՝ ին­չո՞ւ բա­նակ­ցու­թյուն­ներ չկան և ին­չո՞ւ է ՌԴ-ն ՙանվ­տան­գու­թյան հո­վա­նոց՚ տրա­մադ­րում Հա­յաս­տա­նին։ Նախ­կին արտ­գործ­նա­խա­րարն այն հա­մոզ­մուն­քին է, որ Ռու­սաս­տանն ա­ջակ­ցում է Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կա­նու­թյա­նը։ Իսկ թե ին­չու է ՌԴ-ն ա­ջակ­ցում, Զուլ­ֆու­ղա­րո­վը հետևյալ կերպ է բա­ցատ­րում. ՀՀ վար­չա­պետ Փա­շի­նյա­նը սադ­րում է Ռու­սաս­տա­նին, քա­նի որ ռու­սաս­տա­նյան քա­ղա­քա­կան գոր­ծըն­կեր­նե­րի մոտ ի­րեն յու­րա­յին չի հա­մա­րում։
Ադր­բե­ջա­նի նախ­կին արտ­գործ­նա­խա­րա­րը ՀՀ վար­չա­պե­տին սադ­րիչ ան­վա­նե­լով՝ ի­րա­կա­նում ինքն է հան­դես գա­լիս սադ­րո­ղի դե­րում՝ ար­տա­բե­րե­լով հետևյալ խոս­քե­րը՝ Ռու­սաս­տա­նը Հա­րա­վա­յին Կով­կա­սում պետք է ի ցույց դնի իր իս­կա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, քա­նի որ դա է հու­շում տրա­մա­բա­նու­թյու­նը։ Զուլ­ֆու­ղա­րո­վի կար­ծի­քով՝ ադր­բե­ջա­նա­կան բա­նակն ա­վե­լի ու­ժեղ է, բայց եր­կար տա­րի­ներ ի­րեն զուսպ է պա­հել, ո­րով­հետև ցան­կա­ցել է խա­ղաղ ճա­նա­պար­հով վե­րա­կանգ­նել իր տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը։ Հետևա­բար, Ռու­սաս­տա­նին պետք է ա­սել՝ ադր­բե­ջա­նա­կան հա­սա­րա­կու­թյու­նը բա­նակ­ցու­թյուն­նե­րին չի հա­վա­տում և գի­տակ­ցում է, որ հա­յե­րը մեկ սան­տի­մետր ան­գամ խա­ղաղ ճա­նա­պար­հով չեն հանձ­նի։ ՙԱյժմ մենք ու­զում ենք ստա­նալ այն հար­ցի պա­տաս­խա­նը, թե ի՞նչ պի­տի ա­նենք և ի՞նչ պի­տի ա­սենք մեր ժո­ղովր­դին՚,-եզ­րա­կաց­րել է նախ­կին արտ­գործ­նա­խա­րա­րը։
Վեր­ջին ար­տա­հայ­տու­թյու­նից սկ­սենք։ Խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րի շե­մին գտն­վող ադր­բե­ջա­նա­կան քա­ղա­քա­կան վեր­նա­խավն իր հա­սա­րա­կու­թյանն ա­սե­լիք չու­նի։ Ինչ էլ որ ա­սի՝ շար­քա­յին քա­ղա­քա­ցու հա­մար գրո­շի ար­ժեք չի ու­նե­նա, քա­նի որ են­թա­տեքս­տում ա­լիևյան վար­չա­կազ­մի գո­յատևման հարցն է շո­շա­փե­լու։ Վեր­ջինս ներ­քին լսա­րա­նին բա­վա­րա­րե­լու հա­մար ար­տա­քին ուղ­ղու­թյու­նում ակ­տի­վա­նա­լու սո­վո­րու­թյուն ու­նի։ Ինչ վե­րա­բե­րում է բուն սպա­սե­լիք­նե­րին, ա­պա Զուլ­ֆու­ղա­րո­վը կար­ծես ակ­նար­կում է ան­ցյալ տար­վա հոկ­տեմ­բե­րի սկզբ­նե­րին Սո­չիում ՙՎալ­դայ՚ ա­կում­բում Պու­տին-Ա­լիև հան­դի­պու­մը, ո­րի հետ Բա­քուն ա­ռանձ­նա­կի հույ­սեր էր կա­պել։ Սա­կայն ա­կում­բում ՌԴ արտ­գործ­նա­խա­րա­րի ար­տա­հայ­տու­թյուն­նե­րը նման սպա­սում­նե­րի հա­մար տեղ չեն թո­ղել։ Լավ­րովն ա­սել էր, որ Ռու­սաս­տա­նը մյուս հա­մա­նա­խա­գա­հող պե­տու­թյուն­նե­րի՝ ԱՄՆ-ի և Ֆրան­սիա­յի հետ տա­րա­ձայ­նու­թյուն­ներ չու­նի։ Միա­ժա­մա­նակ ափ­սո­սանք է հայտ­նել, որ քա­ղա­քա­կան գոր­ծըն­թացն ար­գե­լակ­ված է և ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի հաղ­թա­հար­մանն ուղղ­ված քայ­լե­րը հա­ջո­ղու­թյուն չեն ու­նե­նում։ Պու­տին-Ա­լիև հան­դիպ­ման ֆո­նին նա հայ­տա­րա­րել է, որ հա­կա­մար­տու­թյան գո­տում ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վերս­կս­ման ռիս­կեր չի տես­նում։ Այ­սինքն՝ Մոսկ­վան Բաք­վին հաս­կա­նալ է տվել, որ տա­րա­ծաշր­ջա­նում խա­ղա­ղու­թյան պահ­պան­ման գոր­ծում գլ­խա­վոր պա­տաս­խա­նա­տուն Ռու­սաս­տանն է։ Այս ի­րո­ղու­թյան գի­տակ­ցու­մով էլ ՌԴ-ն վե­րահս­կո­ղու­թյան տակ է պա­հում ի­րա­վի­ճա­կը։ ՌԴ արտ­գործ­նա­խա­րա­րի խոս­քե­րը հիաս­թա­փեց­րել են ադր­բե­ջան­ցի այն գոր­ծիչ­նե­րին, ո­րոնք ակն­կա­լում էին ռու­սաս­տա­նյան ա­ջակ­ցու­թյամբ խնդ­րի հան­գու­ցա­լու­ծում։ Դա, ի­հար­կե, ի­րա­կա­նու­թյան հետ ա­ղերս չու­նե­ցող ակն­կա­լիք էր։
Նախ­կին արտ­գործ­նա­խա­րա­րը նաև փոր­ձում է հա­կա­սու­թյուն­ներ փնտ­րել Ռու­սաս­տա­նի և Հա­յաս­տա­նի միջև՝ ա­սե­լով, թե վար­չա­պետ Փա­շի­նյա­նը ռու­սաս­տա­նյան քա­ղա­քա­կան գոր­ծըն­կեր­նե­րի մոտ ի­րեն յու­րա­յին չի հա­մա­րում։ Սա ան­հա­ջող հնարք է. Բաք­վում լավ գի­տեն, որ Հա­յաս­տա­նը վս­տա­հե­լի գոր­ծըն­կեր է ինչ­պես Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան, այն­պես էլ Արևմուտ­քի հա­մար։
Ու­րեմն, ին­չո՞ւ է աղմ­կում Թո­ֆիկ Զուլ­ֆու­ղա­րո­վը։ Վեր­ջին տա­րի­նե­րին նա միայն քն­նա­դա­տում է իր երկ­րի ար­տա­քին քա­ղա­քա­կան գե­րա­տես­չու­թյա­նը՝ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում ոչ պատ­շաճ կեց­վածք որ­դեգ­րե­լու հա­մար։ Իսկ մեկ տա­րի ա­ռաջ էլ իր ֆեյս­բու­քյան է­ջում քար­կո­ծել է Մա­մե­դյա­րո­վին՝ գրե­լով, որ նա աշ­խա­տել չգի­տի է պետք է հե­ռա­նա՝ ադր­բե­ջա­նա­կան դի­վա­նա­գի­տու­թյա­նը չխայ­տա­ռա­կե­լու հա­մար։ Այս պա­րա­գա­յում ակ­նա­ռու է Զուլ­ֆու­ղա­րո­վի անձ­նա­կան ակն­կա­լի­քը՝ ար­տա­հերթ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո ձևա­վոր­վե­լիք կա­ռա­վա­րու­թյու­նում Ա­լիևնե­րից ևս մեկ ան­գամ արտ­գործ­նա­խա­րա­րի պորտ­ֆել ստա­նալ։

;