[ARM]     [RUS]     [ENG]

ԲՈՐԻՍ ԴԱԴԱՄՅԱՆ. ՎԵՐՀԻՇԵՆՔ ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱԿՆԱՌՈՒ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ

Պատ­րաս­տեց 

Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱ­ՆԸ

 Փետր­վա­րը ընդ­միշտ կզու­գորդ­վի Ար­ցա­խյան շարժ­ման հետ՝ վեր հա­նե­լով ա­նուն­ներ, ո­րոնք տար­բեր փու­լե­րում մեծ դե­րա­կա­տա­րու­թյուն են ու­նե­ցել այն հաղ­թա­նա­կին մո­տեց­նե­լու գոր­ծում: Վեր­հի­շենք ԽՍՀՄ ժո­ղովր­դա­կան պատ­գա­մա­վոր /1989-1991թթ./, ԼՂ ազ­գա­յին Խոր­հր­դի ան­դամ, ՙԱ­մա­րաս՚ բա­րե­գոր­ծա­կան միու­թյան նա­խա­գահ Բո­րիս Դա­դա­մյա­նին և նրա գոր­ծու­նեու­թյու­նը:

1989թ. մա­յի­սին ԽՍՀՄ ժող­պատ­գա­մա­վոր­նե­րի 1-ին հա­մա­գու­մա­րի ժա­մա­նակ իր բա­ցա­ռիկ կրա­կոտ ե­լույ­թով ա­ռա­ջին ան­գամ հրա­պա­րա­կավ՝ Կրեմ­լի բարձր ամ­բիո­նից, ներ­կա­յաց­րեց ԼՂԻՄ-ի սո­ցիալ-տն­տե­սա­կան, ազ­գա­յին-մշա­կու­թա­յին ո­լորտ­նե­րում Ադր­բե­ջա­նի ի­րա­կա­նաց­րած խտ­րա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան ծանր հետևանք­նե­րը և պա­հան­ջեց փո­խել ՌԿ/բ/Կ Կենտ­կո­մի Կով­բյու­րո­յի 1921թ. հու­լի­սի 5-ի ստա­լի­նյան հա­կաի­րա­վա­կան ո­րո­շու­մը, վե­րա­կանգ­նել ԼՂԻՄ-ի կու­սակ­ցա­կան և տե­ղա­կան իշ­խա­նու­թյան մար­մին­նե­րի լիա­զո­րու­թյուն­նե­րը ու Հա­յաս­տա­նի հետ ԼՂԻՄ-ի վե­րա­միա­վոր­ման ըն­թա­ցա­կար­գը կա­նո­նա­կար­գե­լու նպա­տա­կով ստեղ­ծել ԽՍՀՄ ԳԽ հա­տուկ հանձ­նա­ժո­ղով: Շեշ­տենք, որ այդ ե­լույ­թից հե­տո եր­կար ծա­փա­հա­րեց Անդ­րեյ Սա­խա­րո­վը ու բարձ­րա­ձայն գո­վեց նրան՝ մտ­քե­րի հս­տակ շա­րադր­ման հա­մար: Ան­նա­խա­դեպ այդ ե­լույ­թի տպա­վո­րու­թյան և կարևո­րու­թյան մա­սին այս­պես է գրել Զո­րի Բա­լա­յա­նը. ՙՄինչ այդ մե­զա­նից ոչ մե­կին չի հա­ջող­վել այդ­պես կրա­կոտ ու այդ­քան հս­տակ, իսկ որ ա­մե­նագլ­խա­վորն է՝ այդ­պես բարձ­րա­ձայն հն­չեց­նել Ղա­րա­բա­ղի մա­սին տագ­նա­պա­լից մտ­քեր, ինչ­պես ա­րեց Բո­րի­սը՚:
Իսկ լրագ­րող Շու­շան Ղա­զա­րյա­նը, ով որ­պես ՙԱ­վան­գարդ՚ թեր­թի հա­տուկ թղ­թա­կից /1989 - 1991թթ. մին­չեւ ԽՍՀՄ-ի փլու­զու­մը/ Ար­ցա­խից ու Հա­յաս­տա­նից ըն­տր­ված ԽՍՀՄ ԳԽ պատ­գա­մա­վոր­նե­րի հետ աշ­խա­տել է Մոսկ­վա­յում ու գրի է ա­ռել Կրեմ­լում ըն­թա­ցող ղա­րա­բա­ղյան հար­ցի քն­նար­կում­ներն ու ետ­նա­բե­մա­յին դրա­մա­տիկ ան­ցու­դար­ձե­րը /այդ ա­մե­նը տեղ են գտել իր ՙԽաչ­վա­ծին մահ չկա՚ գիր­քում/, շատ դի­պուկ բնու­թագ­րում է և՜ Դա­դա­մյա­նին, և՜ նրա շր­ջա­պա­տող մթ­նո­լոր­տը.
-Բո­րիս Դա­դա­մյա­նը ծնյալ հռե­տոր էր, բա­նա­վոր խոս­քի հմուտ վար­պետ, ա­նու­րա­նա­լի ար­տիս­տիկ պատ­մող, չմեր­ժող զրու­ցա­կից: Կա­նո­նա­վոր կր­թու­թյու­նը, բնա­տուր խելքն ու սրամ­տու­թյունն օգ­նում էին պատ­մու­թյուն­նե­րը մշ­տա­պես հա­մե­մել տի­պիկ մեջ­բե­րում­նե­րով, եր­կի­մաստ ակ­նարկ­նե­րով, ակն­թար­թա­յին ճար­տար պա­տաս­խան­նե­րով: Խո­սե­լիս չա­փի մեջ մնա­լու, ա­մե­նա­դա­ռը ճշ­մար­տու­թյունն ա­ռանց թշ­նա­ման­քի ա­սե­լու, կյան­քում ե­տին թվով քեն, ա­տե­լու­թյուն չպա­հե­լու ան­հոգ բա­րեսր­տու­թյու­նը ձգում էր մարդ­կանց բա­րե­կա­մա­նալ նրա հետ: Իսկ նա ո­րե­ւէ մե­կի բա­րե­կա­մու­թյու­նից չէր խոր­շի. ան­սահ­ման կեն­սա­սի­րու­թյունն ու շա­րու­նակ աղմ­կոտ մարդ­կան­ցով ի­րեն շր­ջա­պա­տե­լու ան­բե­կա­նե­լի սո­վո­րույ­թը, մեծ մա­սամբ անհ­նա­րին էր դարձ­նում ինչ­պես հարկն է հան­գս­տա­նալ, կազ­դուր­վել խոր­հր­դա­րա­նա­յին ծան­րա­բեռ հոգ­սե­րից: Մոսկ­վա­յի նրա հյու­րա­նո­ցա­յին սե­նյա­կը մշ­տա­պես լի էր տե­ղաբ­նակ մտա­վո­րա­կան­նե­րով, փախս­տա­կան ղա­րա­բաղ­ցի­նե­րով, գոր­ծի հետ կապ ու­նե­ցող ու չու­նե­ցող մարդ­կան­ցով: Եվ նա աշ­խա­տում, ե­լույթ էր պատ­րաս­տում այդ մարդ­կանց մեջ, ա­ռօ­րյա սաս­տիկ վազ­քից հոգ­նա­բեկ, հա­ճախ նրանց հետ խո­սե­լիս: Եր­բեմն չդի­մա­նա­լով, նույ­նիսկ նս­տած տե­ղը նն­ջում էր` կի­սա­խուփ աչ­քե­րով շա­րու­նա­կե­լով զրույ­ցը: Ա­մեն ցա­վի մի ճար կգտ­ներ, ա­մեն դար­դի մի դար­ման կա­ներ։ Կար­դա­լու ան­սահ­ման սեր ու­ներ, կար­դում էր ա­մե­նուր, վեր­նա­հա­գուս­տի գր­պան­նե­րում էլ միշտ մի կար­դա­լու բան կպա­հեր: Մեծ քա­ղա­քա­գետ չէր Բո­րիս Դա­դա­մյա­նը եւ դրա հա­վակ­նու­թյու­նը եր­բեք չու­նե­ցավ: Պատ­գա­մա­վո­րա­կան խոս­տում­նե­րով լի, ան­շեղ ծրա­գիր հա­վա­նա­բար չու­ներ. նպա­տա­կը մեկն էր` Ար­ցա­խի միա­վո­րու­մը մայր Հայ­րե­նի­քին: Սնա­պարծ վե­հանձ­նու­թյուն չու­ներ ու ոչ մի աշ­խա­տան­քից չէր խոր­շում. նույն պա­տաս­խա­նատ­վու­թյամբ կա­տա­րում էր ա­մեն տե­սակ հանձ­նա­րա­րու­թյուն՝ չն­չին, թե մեծ, երբ այն վե­րա­բե­րում էր ար­ցա­խյան խնդ­րին: Շնոր­հիվ անձ­նա­կան հմայ­քի, նրան հա­ճախ էր վս­տահ­վում զա­նա­զան պաշ­տո­նա­տար ան­ձանց մոտ նվի­րակ բա­նագ­նա­ցի կամ ԽՍՀՄ Գե­րա­գույն խոր­հր­դի ճա­կա­տագ­րա­կան նիս­տե­րում կարճ ու հա­տու ռեպ­լի­կով հան­դես գա­լու գոր­ծը: Նրա ա­նակն­կալ հայ­տն­վելն ամ­բիոն տա­նող ու­ղե­գոր­գին, նրա տի­րա­կան, ձիգ ու ան­փույթ սահ­քը դե­պի հար­թակ, տեն­դա­գին լա­րում էր ա­ռաջ բե­րում: Ճառ ա­սե­լիս էլ ազն­վա­կա­նին վա­յել չա­փի մեջ էր, չէր վի­րա­վո­րում, չէր զր­պար­տում, չէր նսե­մաց­նում դի­մա­ցի­նին: Խո­սում էր ա­ռանց մաղ­ձի, կարճ ու հա­տու, կեն­դա­նի սր­տով, ո­գե­ղեն ու վա­րա­կիչ, դրա­նով էլ ա­վե­լի սեղ­մե­լով թշ­նա­ման­քի օ­ղակն իր շուր­ջը։

 

Նա միակն էր, ո­րում սի­րում ու վս­տա­հում էին բո­լո­րը: Իսկ Ար­ցա­խի պատ­գա­մա­վո­րա­կան խմ­բի ան­դամ­նե­րը ճա­կա­տագ­րա­կան պա­հե­րին միա­ձույլ էին ու հա­վաք­վում էին Դա­դա­մյա­նի շուր­ջը: Ա­ռա­վե­լա­պես նրա սե­նյա­կում էր անց­նում Ար­ցա­խի պատ­գա­մա­վո­րա­կան խմ­բի աշ­խա­տան­քա­յին խոր­հր­դակ­ցու­թյուն­նե­րը: Եվ վեր­ջա­պես, այդ նա հոր­դո­րեց ինձ մեկ­նել Մոսկ­վա, գրի առ­նել Կրեմ­լում քն­նարկ­վող ար­ցա­խյան հար­ցի պատ­մու­թյուն­ներն ու կու­լի­սա­յին ան­ցու­դար­ձե­րը:
Պատ­գա­մա­վոր­նե­րի մեծ մասն`՝ ան­գամ վե­րին ան­պետ­քու­թյան շատ դպիր­ներ, ՙՄոսկ­վա՚ հյու­րա­նո­ցում շր­ջում էին բա­զում թիկ­նա­պահ­նե­րով` կա­րե­ւո­րու­թյան պատ­րանք ստեղ­ծե­լով յուր ան­ձի շուր­ջը: Բո­րիս Դա­դա­մյա­նը ման էր գա­լիս միայ­նակ` ա­ռանց ու­ղեկ­ցի, մեծ մա­սամբ` ոտ­քով: Քա­նի՛ ան­գամ եմ փո­ղո­ցում պա­տահ­մամբ տե­սել եւ ու­ժով ստի­պել, որ ետ դառ­նա հյու­րա­նոց ու մե­քե­նա պատ­վի­րի: Միա­միտ զար­ման­քով միշտ կհարց­ներ` ո՞ւմ եմ ինչ ա­րել, որ վա­խե­նամ:
Բայց վտան­դը ի­րա­կան էր… Բո­լոր ժա­մա­նակ­նե­րում նեն­գու­թյամբ աչ­քի ընկ­նող թշ­նա­մին՝ հա­վա­տա­րիմ մնա­լով իր բնույ­թին, 1990թ. դեկ­տեմ­բե­րին, Ստե­փա­նա­կեր­տի օ­դա­նա­վա­կա­յա­նից, որ­դու աչ­քի ա­ռաջ, Կենտ­րո­նի լուռ հա­մա­ձայ­նու­թյամբ, 65-ա­մյա, ծանր հի­վանդ Դա­դա­մյա­նին գե­րու­թյան տա­րան Աղ­դամ՝ զր­կե­լով նրան ան­գամ դե­ղե­րից: Մեծ ջան­քե­րի շնոր­հիվ հա­ջող­վեց նրան վե­րա­դարձ­նել գե­րիու­թյու­նից:
Ա­հա Բո­րիս Դա­դա­մյա­նի ե­լույ­թը ԽՍՀՄ պատ­գա­մա­վոր­նե­րի 1-ին հա­մա­գու­մա­րում, 29-ը մա­յի­սի, 1989թ. /կր­ճա­տում­նե­րով/:


-Հար­գե­լի նա­խա­գահ, հար­գե­լի պատ­գա­մա­վոր­ներ: Մի­խա­յիլ Գոր­բա­չո­վը հա­մա­գու­մա­րում ու­նե­ցած իր ե­լույ­թում խո­սե­լով ազ­գա­յին խն­դիր­նե­րի մա­սին, օգ­տա­գոր­ծեց գու­թա­նի պատ­կե­րը: Ե­թե սկ­սենք բա­ժա­նա­րար գծեր քա­շել, ե­թե սկ­սենք գու­թա­նով անց­նել երկ­րով մեկ, դա կոր­ծա­նա­րար ու­ղի կլի­նի: Ա­մեն ինչ ճիշտ է: Բայց ե­կեք ազն­վո­րեն մեզ հարց տանք. իսկ ո՞վ է գու­թա­նով ան­ցել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ժո­ղովր­դի ճա­կա­տագ­րի վրա­յով: 1921թ© հու­լի­սի 4-ին ՌԿբԿ Կով­կա­սյան բյու­րո­յի պլե­նու­մում ո­րո­շում ըն­դուն­վեց Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը /դա հա­յոց հնա­դա­րյան Ար­ցախ նա­հան­գի մի մասն է/ մտց­նել Խոր­հր­դա­յին Հա­յաս­տա­նի կազ­մի մեջ: Բայց ար­դեն հա­ջորդ օ­րը Կով­կա­սյան բյու­րո­յի նոր նիս­տում Ստա­լի­նի ցան­կու­թյամբ հայ ժո­ղո­վուր­դը բա­ժան­վեց եր­կու մա­սի, եւ մար­զը, որ 95 տո­կո­սով բնա­կեց­ված էր հա­յե­րով, հան­ձն­վեց Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ-ին: Ա­վե­լի ուշ, Հայ­կա­կան եւ Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ-նե­րի մի­ջեւ սահ­մա­նագ­ծումն անց­կաց­վեց այն­պես, որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը Հա­յաս­տա­նի հետ ընդ­հա­նուր սահ­ման չու­նե­նա: Կան­խա­տե­սո­րեն հինգ կի­լո­մետ­րա­նոց սա­նի­տա­րա­կան կոր­դոն ստեղծ­վեց հայ ժո­ղովր­դի եր­կու մա­սե­րի մի­ջեւ: Նրանք, ով­քեր բա­ժա­նագ­ծերն էին քա­շում, լավ գի­տեին, թե ինչ են ու­զում: Իսկ ի՞նչ ե­ղավ ար­դյուն­քը, ի՞նչ հա­ջոր­դեց: Հա­ջոր­դեց ԼՂԻՄ-ի հայ բնակ­չու­թյան նկատ­մամբ խտ­րա­կա­նու­թյուն կի­րա­ռե­լու եւ հայ­րե­նի հո­ղից նրան ար­տամ­ղե­լու քա­ղա­քա­կա­նու­թյու­նը: Այ­սօր Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղից դուրս բնակ­վում են մոտ 300 հա­զար ղա­րա­բաղ­ցի հա­յեր: Հա­յաս­տա­նի հետ մշա­կու­թա­յին ու հո­գե­ւոր կա­պեր հաս­տա­տե­լու ա­մեն մի փորձ դա­ժա­նո­րեն կա­սեց­վում էր: Հա­յաս­տա­նի պատ­մու­թյու­նը վտար­ված էր հայ­կա­կան դպ­րոց­նե­րից: Բանն այն­տեղ էր հա­սել, որ հա­յե­րին սկ­սել էին ա­պա­ցու­ցել, թե նրանք բնավ էլ հա­յեր չեն, այլ հա­յա­ցած աղ­վան­ներ: Նման ագ­րե­սիա­յի նպա­տա­կը մեկն էր` ա­պա­ցու­ցել, թե հա­յե­րը եկ­վոր­ներ, օ­տար­ներ են այդ հո­ղում:

Վե­րա­կա­ռու­ցու­մը հույ­սեր ծնեց: ԼՂ մար­զա­յին խոր­հուր­դը, ար­տա­հայ­տե­լով իր ժո­ղովր­դի կամ­քը, 1988 թվա­կա­նի փետր­վա­րին դի­մեց ԽՍՀՄ Գե­րա­գույն խոր­հր­դին` խնդ­րե­լով քն­նու­թյան առ­նել եւ լու­ծել Հա­յաս­տա­նի հետ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի վե­րա­միա­վոր­ման հար­ցը: Այ­սօր, 20-րդ դա­րի վեր­ջին, ազ­գե­րի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի ու պրակ­տի­կա­յի հան­րա­ճա­նաչ մի­ջազ­գա­յին նոր­մա­նե­րին հա­կա­ռակ, Հա­յաս­տա­նի հետ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի վե­րա­միա­վոր­ման ժո­ղովր­դի կամ­քի պարզ ու ա­ներկ­բա ար­տա­հայ­տու­թյու­նը մեկ­նա­բան­վում է իբ­րեւ սահ­ման­նե­րը վե­րա­ձե­ւե­լու ան­թույ­լատ­րե­լի ու հա­կաի­րա­վա­կան ձգ­տում:
Հա­մա­գու­մա­րին տված զե­կուց­ման մեջ Մ.Ս. Գոր­բա­չեւն ա­սաց. ՙԱզ­գե­րի ինք­նո­րոշ­ման սկզ­բուն­քը, որն ա­ռաջ է քա­շել Լե­նի­նը, ե­ղել եւ մնում է կո­մու­նիս­տա­կան կու­սակ­ցու­թյան ազ­գա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան գլ­խա­վոր տար­րե­րից մե­կը՚: Այս բա­ռերն ինչ­պե՞ս պի­տի հաս­կա­նա Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ժո­ղո­վուր­դը. որ­պես հայ ժո­ղովր­դի եր­կու մա­սե­րի վե­րա­միա­վոր­ման հա­մա­ձայ­նու­թյու՞ն, թե՞ տի­պիկ քա­ղա­քա­կան կար­գա­խոս: Ե­կեք մենք ինք­ներս հարց­նենք, թե հա­նուն ին­չի, հա­նուն այդ ո՞ր բարձ­րա­գույն սկզ­բունք­նե­րի պետք է տա­ռա­պի Ղա­րա­բա­ղի հայ ժո­ղո­վուր­դը: Դա ի՞նչ ինք­նո­րո­շում է, երբ փոք­րա­թիվ ազգն ինք­նո­րոշ­ման հա­մար պետք է թույ­լտ­վու­թյուն խնդ­րի ա­վե­լի մեծ ազ­գից: Ժա­մա­նակն է մեր սահ­մա­նադ­րու­թյու­նը հա­մա­պա­տաս­խա­նեց­նել ինք­նո­րոշ­ման լե­նի­նյան հա­յե­ցա­կար­գին: Իսկ հի­մա ինք­նո­րոշ­ման վե­հա­պանծ կար­գա­խո­սից անց­նենք ի­րա­կա­նու­թյա­նը եւ տես­նենք, թե ինչ ստա­ցավ Լեռ­նա­յին Ղա­րա­բաղն ինք­նո­րոշ­ման փո­խա­րեն: Նա ստա­ցավ Կա­ռա­վար­ման հա­տուկ ձեւ. դա­դա­րեց­ված են մար­զա­յին խոր­հր­դի, կու­սակ­ցու­թյան մարզ­կո­մի լիա­զո­րու­թյուն­նե­րը: Փաս­տո­րեն լու­ծար­քի է են­թարկ­ված տե­ղա­կան խոր­հր­դա­յին իշ­խա­նու­թյու­նը: Ադր­բե­ջա­նը ԼՂԻՄ-ում ի­րա­կա­նաց­նում է Կիպ­րո­սի մո­դե­լի տար­բե­րա­կը. մար­զը` ըստ ազ­գա­յին հատ­կա­նի­շի, տրոհ­վում է եր­կու հա­կա­դիր հատ­ված­նե­րի: Ա­հա, թե ին­չի հան­գեց­րեց խնդ­րի լու­ծու­մը հե­տաձ­գե­լու ցան­կու­թյու­նը:
Վեր­ջաց­նե­լով ե­լույթս, կու­զե­նա­յի իմ ընտ­րող­նե­րի հանձ­նա­րա­րու­թյամբ հա­մա­գու­մա­րին հանձ­նել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հայ ժո­ղովր­դի պա­հանջ­նե­րը.
Ան­հա­պաղ վե­րա­կանգ­նել ԼՂԻՄ մարզ­կո­մը եւ մարզ­գործ­կո­մը:
Չե­ղյալ հայ­տա­րա­րել Կով­կա­սյան բյու­րո­յի 1921 թվա­կա­նի հու­լի­սի 5-ի ո­րո­շու­մը` որ­պես հա­կաի­րա­վա­կան:
Ստեղ­ծել Գե­րա­գույն խոր­հր­դի հանձ­նա­ժո­ղով ՝ ԼՂԻՄ-ի վե­րա­միա­վոր­ման ըն­թա­ցա­կար­գի կա­նո­նա­կարգ­ման հա­մար:
Ստեղ­ծել պատ­գա­մա­վո­րա­կան հանձ­նա­ժո­ղով`՝ ի­րադ­րու­թյան բազ­մա­կողմ ու ան­կողմ­նա­կալ ու­սում­նա­սի­րու­թյան եւ ԽՍՀՄ սահ­մա­նադ­րու­թյան 108 հոդ­վա­ծի 2-րդ եւ 13-րդ կե­տե­րի հա­մա­պա­տաս­խան ԼՂԻՄ-ում հա­մա­ժո­ղովր­դա­կան հան­րաք­վեի նա­խա­պատ­րաստ­ման հա­մար:
Մին­չեւ հան­րաք­վեի անց­կա­ցու­մը ԼՂԻՄ-ի Հա­տուկ կա­ռա­վար­ման կո­մի­տեին օժ­տել կենտ­րո­նին մար­զի են­թա­կա­յու­թյան ա­պա­հով­ման ի­րա­կան լիա­զո­րու­թյուն­նե­րով:
Նպա­տա­կա­հար­մար հա­մա­րել իշ­խա­նու­թյան տե­ղա­կան մար­մին­նե­րի վե­րա­կանգ­նու­մը:
Հա­վե­լենք, որ ծն­վել է 1926թ., Բա­քու ք., սո­վո­րել և ա­վար­տել է Մոսկ­վա­յի գյու­ղատն­տե­սու­թյան մե­քե­նա­յաց­ման և է­լեկտ­րա­ֆի­կաց­ման ինս­տի­տու­տը, 1958թ. ե­կե­լէ Ղա­րա­բաղ և եր­կար տա­րի­ներ ղե­կա­վա­րել Ստե­փա­նա­կեր­տի ար­տադ­րա­կան ավ­տոտ­րանս­պոր­տա­յին միա­վո­րու­մը, իսկ 1967-1969թթ. աշ­խա­տել է որ­պես Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ ավ­տո­մո­բի­լա­յին տրանս­պոր­տի նա­խա­րա­րու­թյան շա­հա­գործ­ման վար­չու­թյան պետ: Բո­րիս Դա­դա­մյա­նը պարգևատր­վել է ԼՂՀ ՙՍուրբ Մես­րոպ Մաշ­տոց՚ շքան­շա­նով, Նա հետ­մա­հու ար­ժա­նա­ցել է Ստե­փա­նա­կեր­տի ՙՊատ­վա­վոր քա­ղա­քա­ցի՚ կոչ­ման: